В стиле я всё знаю, но вам не скажу...
Լեւոն Տեր-Պետրոսյան. ՙՄենք ունենք գործողությունների հստակ ծրագիր՚
Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած տվյալների, պարտվել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում, այսօր Մատենադարանի մոտ կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարել է, թե իր թիմը գործողությունների հստակ ծրագիր ունի:
ՙՈչ մի բիրտ ուժ չի կարող մեզ խանգարել այս երկրում հասնել օրենքի վերջնական իշխանության: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր: Թող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք այժմ իրենց առանձնասենյակներում հետեւում են այս հանրահավաքին, չկասկածեն, որ մենք մեր հստակ ծրագրով հասնելու ենք լիակատար հաղթանակի՚,- հանրահավաքի մասնակիցներին դիմելով` ասել է Տեր-Պետրոսյանը:
ՙԵվ թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք լինելու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակի մեջ: Այս անգամ մենք չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ լիարժեք տոնենք մեր հաղթանակը՝ ես նկատի ունեմ 1998-ի, 2003-ի եւ 2008-ի հաղթանակները՚, - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա չի մանրամասնել, թե ինչ գործողությունների է պատրաստվում դիմել իր թիմը առաջիկայում:
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/953D7D12-9D1B-4731-AA30-4B22DD0106A7.ASP