Перейти к публикации

Aymon

Advanced
  • Публикаций

    6 855
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    2

Все публикации пользователя Aymon

  1. Սևակ Մնացականյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից վերադարձավ տուն Զարուհի Մեջլումյան 14:23, 5 մայիսի, 2015 Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով 1 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Սևակ Մնացականյանն արդեն տանն է՝ ընտանիքի անդամների հետ: Այսօր լրացել է նրա պատժի կրման վերջնաժամկետը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց նրան դիմավորել են հարազատները, ընկերները, մյուս քաղբանտարկյալների ընտանիքների անդամները: «Հետքի» հետ զրույցում Սևակ Մնացականյանը պատմեց մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո ազատության մեջ լինելու իր առաջին զգացողությունների մասին. «Ոչինչ չի փոխվել. Ազատությունը ընկալում եմ նույն կերպ, որպես հոգու վիճակ: 1 տարի վեց ամիս պարզապես տեղաշարժվելու իմ իրավունքն էր սահմանափակվել, իսկ մարդու հոգևոր ազատությունը չի կարող սահմանափակվել»,-ասաց Սևակ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների կողքին, պայքարել հանուն արդարության: Հարցին, թե ինչ է պատրաստվում անել առաջիկա օրերին, Սևակը պատասխանեց. «Գնալու եմ Հրազդան՝ հանգստանալու»: Սևակի հայրը՝ Բախշիկ Մնացականյանը մեզ հետ նախկին զրույցում նշել էր, որ այդ օրը՝ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տղան ուղղակի տեսել է, որ ընկերոջը՝ Ավետիսին գցել են գետնին, Սևակը ցանկացել է պաշտպանել, գետնին ընկած ընկերոջն է բարձրացրել: «Սա էլ օգտագործեցին իր դեմ, թե ոստիկանի աշխատանքին է խոչընդոտել, հետո էլ ամեն ինչ փոխեցին ու դարձրեցին խուլիգանություն»,-ասել էր Սևակի հայրը: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին «Նոյեմբերի 5-ի» գործով խուլիգանության հոդվածներով կայացրել էր 14 մեղադրական դատավճիռ: http://hetq.am/arm/news/60035/sevak-mnacakanyany-nubarashen-qkh-ic-veradardzav-tun.html
  2. Ինքնասպանությունների եւ փորձերի կրկնակի աճ` 10 տարվա ընթացքում. «Երբ խախտվում են տաբուները, ամեն ինչ սկսում է նորմալ ընկալվել» http://medialab.am/news/id/6199
  3. Видите ли про Лиску начали писать и говорить и это конечно успехи эволюции :lol: Слабо сказать, что косят под демократическую страну и не хотят злить свой маяк Запад?
  4. Սփյուռքը փաստի առա՞ջ է կանգնեցնում Սերժ Սարգսյանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով, ինչի մասին Կիլիկիո հայոց կաթողիկոս Արամ Ա-ն խոսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին՝ Երևանում կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում: Այսպիսով` Արամ Ա-ն հայկական իրականության մեջ առաջին անգամ ձեռնարկում է եկեղեցապատկան կալվածքներն իրավական ճանապարհով վերադարձնելու նախաձեռնություն: Դրանով ոչ միայն փորձ է արվում նոր հուն տեղափոխել Ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության գործընթացը, այլև փաստացի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը զուտ ճանաչման գործընթացից տեղափոխել փոխհատուցման առաջնահերթության շրջանակ: Սա ոչ միայն համարձակ, այլև նույնիսկ առավել քան ռիսկային նախաձեռնություն է: Ակնհայտ է, որ Կիլիկիո կաթողիկոսության հիմնական նշանակետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Հաշվարկը, թերևս այն է, որ եթե Թուրքիայի ՍԴ-ն բավարարի այդ հայցապահանջը, ապա ոչ միայն հնարավոր կլինի վերադարձնել Սիսի կաթողիկոսության նստավայրն ու նրան պատկանող եկեղեցիներն ու կալվածքները, այլև նախադեպ կհանդիսանա այլ՝ քաղաքացիական ու համայնքային շրջանակների կողմից թուրքական դատարանները նմանատիպ հայցապահանջներով հեղեղելու համար և ուղղություն ու փորձառություն կտա՝ այդ պահանջները պաշտպանելու առումով՝ ելնելով թուրքական արդարադատության և օրենսդրության նրբություններից: Իսկ եթե չի բավարարի, ինչն առավել քան հավանական է, քանի որ Թուրքիայում լավ են հասկանում ինչի կարող է այն հանգեցնել, ապա դա գոնե իրավական հիմք կստեղծի` հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղափոխելու համար: Ակնհայտ է, սակայն, որ ՄԻԵԴ-ին դիմելը ևս չի երաշխավորում գործի հաջողությունը երկու հիմնական պատճառով: Նախ՝ հայցապահանջը պետք է այնքան ամուր իրավական ու փաստական հիմք ունենա, որ ՄԻԵԴ-ին մանևրելու հնարավորություն չթողնի, ինչպես, օրինակ, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի պարագայում էր: Երկրորդ՝ ակնհայտ է, որ Թուրքիան կգործադրի բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ կա'մ գործը ՄԻԵԴ-ին չհասցնելու, կա'մ այնտեղ դրա տապալմանը հասնելու ուղղությամբ, ինչը, բացի իրավականից, նաև քարոզչական և քաղաքական լուրջ դիմակայություն է ենթադրում: Հետևաբար, մնում է հուսալ, որ խիստ պատասխանատու, ըստ էության, հայոց իրավական պահանջատիրության հիմքերն ստեղծող այս նախաձեռնությունն իրականացնելուց առաջ թե' Կիլիկիո կաթողիկոսությունը և թե' այդ հայցապահանջի ձևակերպման ու դատական գործընթացում ներգրավվող թիմը ճիշտ է հաշվարկել հետևանքները, որովհետև ձախողումն այստեղ կարող է դառնալ թուրքական ժխտողականության հիմնական զենքերից մեկը: Տակտիկապես թերևս արդարացվում է Թուրքիայի ՍԴ-ին ապրիլի 24-ից անմիջապես հետո դիմելու քայլը: Միջազգային հանրությունը դեռևս 100-րդ տարելիցի տպավորությունների տակ է, իսկ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ վերջին շաբաթների աննախադեպ արդյունավետ գործընթացները կարծես ձևավորել են նման քայլ կատարելու համար անհրաժեշտ մթնոլորտը: Հարցն այն է՝ որքանո՞վ է այս քայլը կրում համակարգային, ծրագրված բնույթ, այսինքն` սա զուտ առանձին, անհատական նախաձեռնությո՞ւն է, թե՞ մասշտաբային ու հետևողական ինչ-որ պրոցես սկսելու նախերգանք: Այն, որ Հայ Դատի հանձնախումբը այս նախաձեռնության արմատներում է, թույլ է տալիս ենթադրելու, որ սա ինչ-որ նոր պրոցեսի սկիզբ է: Բայց, եթե այդպես է, ապա առնվազն երկու հարց է առաջանում. նախ՝ որքանո՞վ է այլ գործերի հարցում պատրաստված հայկական կողմը, և երկրորդ՝ որքանո՞վ է այս մեկնարկը համաձայնեցված Հայաստանի հետ: Ընդամենը ժամեր առաջ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նշանակում 100-րդ տարելիցի համար ընտրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի երկրորդ բաղադրիչը, պատասխանեց, թե պահանջը վերաբերում է միայն ճանաչմանը: Եթե նկատի ունենանք, որ այդ կարգախոսն ընտրվել է 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից, որտեղ նաև Սփյուռքի ներկայացուցիչներ են, ապա Արամ Ա-ի այս նախաձեռնությունը փաստացի հակադրվում է նման մոտեցմանը: Կիլիկո Հայոց կաթողիկոսը, փաստորեն, ապացուցում է, որ Սփյուռքի ընկալմամբ «պահանջում եմ»-ը վերաբերում է հատուցմանը, այլ ոչ միայն ճանաչմանը: Բացի դրանից` Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միասնական կամք են ցուցաբերում Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար «մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած՝ հռչակագրով պահանջատիրական գործընթացի մեկնարկ էր համարվում «իրավական պահանջների թղթածրարի» մշակումը, որը ներառում է թե' պահանջների շրջանակը, թե' դրանք պաշտպանելու մեխանիզմները: Մինչդեռ Կիլիկիո կաթողիկոսության քայլը կոնկրետ գործողություն է, որը ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել թղթածրարի մշակման աշխատանքի համատեքստում: Հարց է առաջանում՝ այս նախաձեռնությունն արվում է ի հեճուկս Հայաստանի կողմից Թուրքիայից պահանջներ չունենալու մասին` պաշտոնական Երևանի կողմից վերջին օրերին արվող հայտարարությունների՞, թե՞ պարզապես տակտիկա է, որի իմաստը մի կողմից Հայաստանի միջազգային գործոնի մեծացման և Թուրքիայի հանդեպ ճնշումների ներկայիս էֆեկտը պահելն է՝ դրանից հնարավորինս շատ դիվիդենդներ քաղելու համար, իսկ մյուս կողմից` պահանջատիրության հիմնական բեռը Սփյուքի վրա կենտրոնացնելով՝ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի խորացումը թույլ չտալը: Այս իմաստով ձեռնարկը հավելյալ բացատրությունների կարիք ունի, որը, թերևս, կտրվի վաղը կայանալիք մամլո ասուլիսում: Գևորգ Աղաբաբյան http://www.yerkir.am/am/news/84830.htm
  5. Йеменские хуситы пригрозили Саудовской Аравии ракетными атаками РИА Новости со ссылкой на иранское информагентство ФАРС. Для этого, по его словам, у хуситов уже есть современное ракетное оружие, "способное изменить саудовскую стратегию в нынешней операции". Что это за оружие, откуда оно получено и каков его запас, глава хуситов не уточнил, отметив лишь, что количество измеряется "десятками", а само оружие отличается высокой точностью и дальностью поражения целей. Ранее руководство ближневосточной коалиции заявляло, что в ходе операции "Буря решимости" были уничтожены порядка 80% вооружений, находившихся в руках хуситов. http://www.rg.ru/201...roza-anons.html Авиация коалиции разбомбила аэропорт йеменской столицы Саны Фото: REUTERS/Khaled Abdullah Международный аэропорт йеменской столицы Саны подвергся сегодня бомбардировке, передает РИА Новости со ссылкой на агентство EFE. Самолеты ближневосточной коалиции нанесли не менее семи бомбовых ударов по взлетно-посадочной полосе. В результате один из снарядов попал в гражданский самолет, который сразу же загорелся. Сообщается, что в салоне никого не было и что в результате бомбардировки никто не пострадал. Напомним, что с 26 марта в Йемене проходила военно-воздушная операция "Буря решимости". Самолеты коалиции наносили массированные удары по населенным пунктам Йемена, в результате чего погибли тысячи мирных граждан. http://www.rg.ru/201...emen-anons.html
  6. Тысячи саудовских солдат покинули свои базы, отказываясь от участия в наступлении на Йемен Почти 4 тысячи саудовских военных покинули приграничные базы, испугавшись возможного приказа Эр-Рияда начать наступление сухопутной группировки сил на Йемен. «По данным западных спецслужб, саудовские военные группами покинули свои базы, военные центры и контрольно-пропускные пункты, прилегающие к границе с Йеменом», - цитирует слова дипломатического источника иракский новостной сайт на арабском языке Nahrain Net . Европейские источники сообщили, что самовольный отход саудовских войск вынудил Эр-Рияд объявить о прекращении огня и отказаться от наступления на Йемен. По другим данным, 10 тысяч солдат из разных воинских частей Саудовской Аравии бежали из расположения армейских батальонов и Национальной гвардии. Эксперты считают, что саудовской армии не хватает боевого духа для проведения сухопутной операции против Йемена, и такое наступление может оказаться самоубийством для королевства Саудов. Саудовская Аравия наносила воздушные удары по Йемену в течение 32 дней, чтобы восстановить власть бежавшего президента Мансура Хади, являющегося близким союзником Эр-Рияда. http://inosmi.info/t...i-na-yemen.html
  7. фу какой лексикон у эволюционистов.. явно деградация а не эволюция.

×
×
  • Создать...