Перейти к публикации

Aymon

Advanced
  • Публикаций

    6 855
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    2

Все публикации пользователя Aymon

  1. Հանցագործը սպանդից հետո վերադարձել է ռազմաբազա և զվարճանում է «Օդնոկլասսնիկի»-ու՞մ. Քանի դեռ հանրությունը լուրջ անհանգստություն է արտահայտում Գյումրիում մի ամբողջ ընտանիք գնդակահարած Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին չհանձնելու փաստի և այն առիթով, թե իբր Ռուսաստանի սահմանադրությունն արգելում է ռուս քաղաքացու հանձնումը մեկ այլ երկրի, խորանում են կասկածները նաև այն հարցի շուրջ, թե իրականում որտե՞ղ է գտնվել մարդասպանը հանցագործության գիշերը և արդյո՞ք նրան ձերբակալել են պետական սահմանը հատելիս: Այս մասին զանազան վարկածներ են շրջանառվում: Իսկ Գյումրիում ծառայող բարձրաստիճան մի ոստիկան, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պնդում է, որ Վալերի Պերմյակովը ողբերգությունից անմիջապես հետո վերադարձել է իր զորամաս: Փաստորեն հաջորդ ամբողջ օրվա ընթացքում ծավալված որոնողական աշխատանքները և այնուհետև հայ-թուրքական սահմանին նրան ձերբակալելու պատմությունները եղել են մտացածին ֆարս: Պերմյակովին թաքրել են ռազմաբազայի տարածքում` սպասելով դեպքերի հետագա զարգացմանը և Ռուսաստանից բարձրաստիճան զինվորական պատվիրակության ժամանմանը, որից հետո հստակեցվել է գործողությունների հետագա ծրագիրը: Նաև սրանով պիտի բացատրել, թե ինչու ամբողջ քաղաքը շրջապատած, բոլոր ճանապարհների վրա հսկողություն սահմանած ոստիկանությանը այդպես էլ չէր հաջողվել որսալ կասկածյալին, կամ գոնե տեսնել այն մեքենա, որով նրան սահմանից բերել են ռազմակայան: Ի դեպ, իբրև այն բանի ապացույց, որ հանցագործը գտնվում է յուրայինների շրջապատում և իրեն այնքան էլ վատ չի զգում, կարող է ծառայել այն փաստը, որ Վալերի Պերմյակովը երեկ, ժամը 22:18-ին (կարող եք ինքներդ համոզվել նրա էջը որոնելով) մտել է «Օդնոկլասսնիկի» սոցցանցի իր էջը և դրա միջոցով շփվել ծանոթների հետ: Ու մինչ տարբեր տրամաչափի ռուս պաշտոնյաներ իրենց ցավակցությունն ու ցասումն են փոխանցում հայ ժողովրդին, հանցագործ զինվորականն իրեն այնքան էլ մեղավորի կարգավիճակում չի զգում: http://online-tv.am/...2%D5%9E%D5%B4/# Ну в одноклассниках мог быть не он.
  2. Ռուսական կողմը վստահեցրել է, որ հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննությունը ՌԴ 102-րդ ռազմակայանում, բոլոր մեղավորները բացահայտվել են Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները: http://galatv.am/hy/news/usakan-koghmy-vstahecrel-e-or-handnajhoghovn-avartel-e-nerqin-carayoghakan-qnnutyuny-102-rd-razmakayanum-bolor-meghavornery-bacahaytvel-en/

×
×
  • Создать...