Aymon
Advanced-
Публикаций
6 855 -
Зарегистрирован
-
Посещение
-
Дней в лидерах
2
Тип публикации
Профили
Форум
Календарь
Блоги
Gallery
Все публикации пользователя Aymon
-
Поймите я тоже вижу пороки и вообще если начну говорить каким я хочу видеть нацию скажете ты максималист и идеалист... Но поймите еще другое эти которые наверху будут портить все больше и больше.. Условия создали такие что не все выдержат и сломаются и вполне возможно станем Сашиками и перебьем друг друга...
-
http://www.youtube.c...h?v=1y67oHh-L6w Надеюсь это временно и никто из нас не окажется в такой ситуации.
-
Գյումրիում ցույցի մասնակցած երիտասարդին որպես վկա հրավիրել են ոստիկանություն ու ձերբակալել. Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1993 թվականին ծնված Մնացական Ալեքսանյանին հրավիրելով Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ կես ժամ առաջ ձերբակալել են: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու ձերբակալության լուրը հեռախոսով իրեն հայտնել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը: Ձերբակալության պատճառ դարձել է այն, որ տղան իբր քարը որպես զենք է օգտագործել: Հայրը մեզ փոխանցեց, թե կադրերում հստակ երևում է, որ իր տղան ձեռքին փոքր քար է ունեցել, այն շպրտել է շիթի ուղղությամբ, այնուհետ հենց ինքն է հանգստացրել ժողովրդին, որ բախումներ չլինեն: Այս երիտասարդն այդ օրվա կադրերից նաեւ հայտնի է նրանով, որ սկզբում հակաճառում էր մեքենայով հյուպատոսարանի տարածք եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Տղայի հայրը հայտնեց, որ ինքն ազատամարտիկ է, այս երկրի համար մեծ վաստակ ունեցած անձ, իր ճակատն արյունով է ներկած: Տղան ևս ծառայել է Արցախում, մի քանի անգամ դիվերսանտների հարձակումներ է հետ մղել: Հայրն ակնկալում է, որ գործ չսարքեն իր երեխայի գլխին, արդարամտորեն մոտենան, ազատ արձակեն ու չլարեն իրավիճակը: Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում այսօրվա ձերբակալությունը պատահական չհամարեց, նա կարծիք հայտնեց, որ սրանով վախի մթնոլորտի սկիզբ են դնում Գյումրիում: Ըստ պատգամավորի՝ սա կապված է ՌԴ-ի երեկվա դիրքորոշման հետ, քանի որ արդեն ակնհայտ է՝ Պերմյակովին չեն ուզում մեզ փոխանցել, պատրաստվում են թե նախաքննության ավարտը, թե դատական ակտը ՌԴ-ում կայացնել, ուստիև վախեցնում են ժողովրդին, որպեսզի չշարունակեն պահանջատեր լինել: «ՌԴ-ն իր դիրքորոշումը տարածում է, քսան օր անց Գեւորգ Կոստանյանը նոր միայն դիմում է ՌԴ գլխավոր դատախազին, ընդ որում՝ մենք այդպես էլ պաշտոնապես չտեղեկացանք, թե ինչ գրություն են ուղարկել: Ես դատապարտում եմ մեր իրավապահ մարմինների գործողությունները, որոնք իրենց բուն գործառույթները թողած՝ փոխանակ պարզելու, թե ինչպես է կատարել հանցագործությունը, ինչպես է զենքը դուրս բերել, ապօրինի սահմանը հատել՝ ընկնում են իրենց ժողովրդի հետևից, կանգնում են եռեռնագործի կողքին»,-ասաց պատգամավորը: Մենք հետաքրքվեցինք, թե որն է հիմքը երիտասարդին ձերբակալելու, ինչ հանցագործության մեջ է նա կասկածվում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ խորհուրդ տվեց դիմել դատախազություն, քանի որ, ըստ նրա, նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազն է ցուցում է տվել նրան ձերբակալման: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն էլ խնդրեց գրավոր հարցում հղել իրենց, սակայն գլխավոր դատախազության պատասխանը կլինի միայն վաղը: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ http://www.youtube.c...h?v=wUl_yT7gixw http://www.aravot.am...5/02/04/538951/
-
Государство для нации, а не нация для государства. Было время мы не имели государства, но как нация продолжали свое существование.
-
Ну это хорошо (я про интернет) что хоть так... как бы застрахованы ... будут читать, смотреть, слушать разные источники и сами анализировать.
-
Не видно что проталкивают сторонники эволюции? Да все предельно ясно.. Они говорят Серж со своей командой ничем не отличаются от НАС. Иначе говоря не трогайте их/нас. Еще раз НЕ отождествляйте нас народ армянский с властями. Они самое худшее пробившееся к власти незаконным путем.
-
Արա Պապյան. «Համահայկական հռչակագիրը ցյուրիխյան արձանագրությունների հետ հակասության մեջ է մտնում» «Համահայկական հռչակագիրը մեր պահանջների ձեւակերպման առումով քայլ առաջ էր, բայց բավարար չէ»,- փետրվարի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նրա խոսքերով՝ կարեւորը հռչակագրի այն հատվածն է, որտեղ հիշատակվում է Սեւրի պայմանագիրը եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացած Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. «Սա առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահի շուրթերով շեշտվում եւ արժեւորվում է: Այս հռչակագրով՝ բացի հիշատակումից եւ ոգեկոչումից, մենք հստակեցնում ենք նաեւ տարածքային պահանջներ, որովհետեւ հատկապես իրավարար վճիռը խոսում է տարածքների մասին, այսինքն՝ այն ամրագրում է Հայաստան-Թուրքիա սահմանը»: Պարոն Պապյանը համարում է, որ Համահայկական հռչակագիրը ցյուրիխյան արձանագրությունների հետ հակասության մեջ է մտնում. «Եթե տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան վավերացնելու է արձանագրությունները, ապա այս երկու փաստաթղթերը հակասությունների մեջ կմտնեն, եւ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացնենք, եթե այս հռչակագիրը ձեւի համար չէ, այլ իսկապես ունի քաղաքական բովանդակություն եւ իսկապես դիրքորոշում է արտահայտում իշխանությունները երկու քայլ պետք է անեն՝ հատուկ հրամանագրով ՀՀ նախագահը պետք է չեղյալ համարի ցյուրիխյան արձանագրությունների տակ գտնվող Հայաստանի ներկայացուցիչի ստորագրությունը, մյուսը՝ խորհրդարանը պետք է նոյեմբերի 22-ը հայտարարի հայրենատիրության օր»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ http://www.aravot.am/2015/02/02/537971/
-
Не толкайте речи о эволюции народа, просто констатируйте никчемность нынешних "властей". Не идентифицируйте народ с ними. Поддерживая их вы ставите себя рядом с ними, которым действительно нужна эволюция. Например духовная ибо "люди" думающие только о своем чреве и поклоняющиеся мамоне должны "эволюционировать". Придут нормальные власти и ускоренными темпами начнут развивать государство, а государство применит все инструменты , чтобы народ(который не пещерный) более развивался и шел к совершенству. А нормальные... они придут! У меня все по этой теме.
-
При нормальных властях будет нормальное государство, которое должно сохранять и развивать нацию. При нынешних властях наше государство деградирует и нация ставится под удар.
-
Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից. Արա Պապյան Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից. Արա Պապյան «Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը` գնահատելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Նա նշեց, որ փաստաթղթի տրամաբանությունը, ուղղությունը գնահատում է դրական: Բայց եթե, նրա խոսքով, այդ քայլը մնա կիսաքայլ, չի ունենա այն կարևորությունը, ինչ կունենար, եթե չեղյալ հայտարարվեին Ցյուրիխյան արձանագրությունները: Պապյանի դիտարկումներով`այդ արձանագրությունները երկկողմ փաստաթուղթ են, պարունակում են պարտավորություններ և՛ ՀՀ-ի, և՛ Թուրքիայի համար, այնինչ հռչակագիրը միակողմանի փաստաթուղթ է, որը, բնականաբար, չեղյալ չի հայտարարում Ցյուրիխյան արձանագրությունները և պարտավորություններ է ենթադրում միայն մեզ համար, բայց ոչ թուրքերի: «Հետևաբար պետք է սպասենք, որ առաջիկա օրերին չեղյալ հայտարարվեն Ցյուրիխյան արձանագրությունները ևս»,- ասաց Պապյանը: Անդրադառնալով Սփյուռքի մի շարք գործիչների նախաձեռնած՝ կալվածքների ետվերադարձի գործընթացին` ասաց, որ դա կապ չունի Ցեղասպանության և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Հայաստանի հետ: Ըստ նրա` դրանք մասնավոր նախաձեռնություններ են, սեփականությունից անօրինական զրկելու հարցեր են, այսինքն` նոր երևույթ չեն: «1000-ից ավելի միավոր ետ է վերադարձվել, գործընթացն ընթանում է, Աստված իրենց հաջողություն տա իրենց ունեցվածքը ետ վերադարձնելու հարցում: Թող մարդիկ զբաղվեն, բայց դա բոլորովին կապ չունի ազգի ու Ցեղասպանության հետ, դա մասնավոր գործ է»,- նկատեց Պապյանը: Հիշեցնենք, որ երեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ, հռչակագրի մայր օրինակն ի պահ է հանձնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ: Հռչակագիրը բաղկացած է 12 կետից, որոնցում համապարփակ կերպով ներկայացված է հայ ժողովրդի պահանջատիրությունը` ուղղված Թուրքիային, ոգեկոչումը՝ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, դիմումը ՄԱԿ անդամ երկրներին՝ աջակցել Հայաստանին՝ Թուրքիային ճանաչման գործընթացում ներգրավելու ուղղությամբ, հույսը, որ Թուրքիայի ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների համար նոր մեկնարկ կդառնա: http://168.am/2015/01/30/450895.html
