Aymon
Advanced-
Публикаций
6 855 -
Зарегистрирован
-
Посещение
-
Дней в лидерах
2
Тип публикации
Профили
Форум
Календарь
Блоги
Gallery
Все публикации пользователя Aymon
-
«Ծառուկյանը Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն չտվեց» Քաղաքագետները «Ազատության» հետ զրույցներում վերլուծում են վերջին օրերի ներքաղաքական զարգացումները: ՀՀԿ - ԲՀԿ հակամարտությունը սրվեց, քանի որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն չտվեց և չհամաձայնեց աջակցել սահմանադրական բարեփոխումներին, պնդում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: «Գործող նախագահը ուղղակի փորձեց «վա բանկ» գնալ, նա ժամանակ չունի արդեն, լավագույն դեպքում իրեն մնացել է երեք տարի, երեք տարվա ընթացքում նա պետք է փորձի Սահմանադրությունը փոխել, պետք է դրա համար նա կարողանա դրսի ուժերի հետ իր համաձայնությունը գտնի, որից հետո էլ նա պետք է կարողանա նաև ինչ-որ ներկուսակցական խնդիրներ լուծի, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով․ - «Ժամանակը սեղմում է, այ ժամանակը սկսել է աշխատել եռյակի օգտին»: Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով էլ՝ այս ընթացքում եռյակում պետք է հասկանան, թե ինչն էր հատկապես անձնավորված հարվածի պատճառը: Ըստ նրա՝ այս սցենարը իշխող Հանրապետական կուսակցության մոտ հասունացել է հատկապես փետրվարի 5-ի «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդաժողովից հետո, երբ Ծառուկյանը գրեթե վերջնագրային տոնով հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Հաջորդիվ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծն էր, որը է՛լ ավելի սրեց երբեմնի գործընկերների հարաբերությունները: Վերլուծաբանը «Ազատության» հետ զրույցում չբացառում նաև մեկ այլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի հնարավոր ազդեցությունը․ - «Որովհետև Սերժ Սարգսյանի ելույթում, այսպես, հստակ կար ակնարկ, որ «Գագիկ Ծառուկյանը մինչ այժմ գտնվում էր մեր հետ համաձայնեցված գործունեության դաշտում, իսկ հիմա էդ դաշտից դուրս է եկել», և, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դաշտում է հայտնվել և ինչո՞ւ հենց դուրս գալուց հետո նման սուր արձագանք»: Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը այսօր եռյակը դիտարկում են որպես Հանրապետականի այլընտրանք, ասում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այս պայմաններում դժվար կլինի հարկային, ոստիկանական ճնշումներ գործադրել Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի վրա: «Այն ոստիկանները կամ հարկային աշխատողները, որոնք կփորձեն ջերմեռանդորեն կատարել իր որոշումը, նրանք շատ հանգիստ կարող են մտածել այսպես, որ եթե նախագահը չկարողանա սահմանադրական փոփոխությունները փոխի, իսկ նա չի կարողանում փոխի, ապա 2018-ին հեռանալու է, իսկ ԲՀԿ-ն հնարավոր է եռյակի հետ միասին գա իշխանության, և նրանք, ովքեր ջերմեռանդ կկատարեն այսօր նախագահի այդ պատվերը, մի երեք տարի հետո հնարավոր է նաև անձնական պատասխանատվություն դրա համար կրեն», - ասաց նա: Հակոբ Բադալյանի համար համոզիչ չէ շրջանառվող այն վարկածը, թե սա համաձայնեցված ներկայացում է՝ իշխանությունը կիսելու համար: Ըստ նրա՝ վարչակազմում կան խորքային անհամաձայնություններ, որոնք աստիճանաբար խորանում են: Արմեն Բադալյանը, մինչդեռ, նկատում է, որ նախագահն իր ելույթով ԲՀԿ-ի առաջնորդին դարձրեց թիվ մեկ ընդդիմախոսը՝ այդպիսով բարձրացնելով վերջինիս իմիջը: Մյուս կողմից, քաղտեխնոլոգների կարծիքով, իր զգացմունքային ելույթով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իր իշխանությունը Հանրապետական կուսակցությունում այնքան էլ ամուր չէ: «Եվ այստեղ Սերժ Սարգսյանը նաև հարկադրված էր հանդես գալ որպես երաշխավոր, որ «հանրապետականների այս բացարձակ մեծամասնությանը ոչինչ չի լինի, ես երաշխավոր եմ», հակառակ դեպքում հանրապետականները, էլի բնորոշ հայկական համակարգային ավանդույթներին, կսկսեին արդեն հարաբերություններ փնտրել «Բարգավաճ Հայաստան»-ի, կամ եթե դրա թիկունքում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նաև Քոչարյանի հետ», - ասաց Հակոբ Բադալյանը: Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հանրապետականում շատ լավ հասկանում են, որ գործող նախագահը արհամարհված է Արևմուտքի, մերժված՝ Ռուսաստանի կողմից, ուստի եթե իրավիճակը չփոխվի, ապա հանրապետականները կփնտրեն նոր թիկունք․ - «Իսկ Հայաստանում իշխող քաղաքական ուժի մեջ միշտ էլ փնտրում են մի նոր շեֆի, և քանի որ գործող ղեկավարը, շեֆը, այդպես ասած, հեռանում է, բնական է՝ նրանք իրենց հայացքները կարող է ուղղեն և շատ դեպքերում կուղղեն դեպի եռյակը: Գործող նախագահն արդեն իր իշխանությունը Հանրապետական կուսակցության մեջ այդքան էլ ամուր չէր»: Ինչ կլինի առաջիկա օրերին՝ հստակ կլինի միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն բառի բուն իմաստով խոսքից անցնի գործի, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ընդգծելով, թե հետաքրիքր է նաև տեսնել՝ կկարողանա՞ արդյոք եռյակը հաղթահարել առկա տարաձայնությունները: «Խորհրդակցությունը ոչ իշխանական եռյակի մյուս երկու առաջնորդների հետ շարունակվելու է ևս մի քանի օր, ինչը վկայում է, որ եռյակի ներսում իսկ կան որոշակի տարաձայնություններ, և մինչև դրանք չհաղթահարվեն, հստակ քայլեր երևի թե չեն լինի», - նշեց Հակոբ Բադալյանը: Եթե գործող նախագահն արդեն զգացմունքներին է տեղիք տալիս, նշանակում է՝ եռյակը ճիշտ ուղու վրա է, ավելացնում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: «Խնդիրը այն չէ՝ կլինի արտահերթ նախագահական ընտրություններ թե չի լինի արտահերթ նախագահական ընտրություններ, խնդիրն այն է, որ իրենք արդեն վերածվել են այլընտրանքի, հասարակության կողմից գործող նախագահն այլևս չունի լեգիտիմություն, և գործող նախագահի ժամանակը արդեն սպառվում է», - ասաց Արմեն Բադալյանը: http://www.azatutyun...e/26849792.html
-
http://www.youtube.c...h?v=SgEGF9rXWRk
-
Еще раз говорю. Если власти плюют на своих хозяев (власти же по своему призванию слуги народа) и не хотят уходить, то хозяин должен плеткой по опе дать и прогнать такого слугу. Если они не послушаются вежливого "УХОДИТЕ" и применят силу, то все последствия будут на их совести.
-
Эволюция это пропаганда тех, кто хочет себя воспроизвести. Ну есть и люди которые повелись.
-
«Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպանում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջը «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը փետրվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի՝ պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանակության պահանջը: Ստորև՝ հայտարարությունն ամբողջությամբ: 1. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ: 2. «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի պաշտոնանկության պահանջով, միավորումը կպաշտպանի այդ պահանջը: Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարում է. ա) Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ՀՀ քաղաքացիների և պետության շահերից: բ) «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձևաչափը: *** Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։ Նա իր ելույթում համազգային մոբիլիզացիայի կոչ էր արել «ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը»: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-ին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած ելույթը բավարար հիմք է խորհրդարանում նրա իմփիչմենթի գործընթացը սկսելու համար: 2014թ. դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառվարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկով էր հանդես եկել՝ այդ մասին նախագիծը ներկայացնելով ԱԺ: 2013թ. հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթուղթը։ 2013թ. դեկտեմբերի 9-ին ներկայացվել էր միավորման կառավարման խորհրդի 7-հոգանոց կազմը: Կառավարման խորհրդի անդամներն են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խարատյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Մարինե Մանուչարյանը: http://civilnet.am/2...n/#.VN8VBOaUdps
-
Իրաքցի քրդերը շրջապատել են ԻՊ կողմից վերահսկվող Մոսուլը PanARMENIAN.Net - Քրդական ռազմականացված կազմավորումների մարտիկները («փեշմերգա») երեք կողմից շրջապատել են Իրաքի Մոսուլ քաղաքը, որը գտնվում է ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն իրանական Fars News Agency-ի վրա հղումով: Մոսուլի շրջափակումն իրականացվում է այդ քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրելու ավելի վաղ մշակված ծրագրի շրջանակում: «Վերջին մի քանի ամսում «փեշմերգաները» կարողացան զգալի արդյունքների հասնել արևելքում, արևմուտքում և հյուսիսում գտնվող տարածքների ազատագրման գործում: Այդպիսով, մեր գործողությունների արդյունքում ԻՊ խմբավորումն ամբողջությամբ կտրվել է այդ շրջաններից»,-հայտարարել է փեշմերգայի գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամեդը: Գեներալը հայտնել է նաև, որ իր ջոկատներն այժմ գտնվում են քաղաքի մատույցներում: «Ռազմաճակատի որոշ հատվածներում մենք մոտեցել ենք Մոսուլին 10-15 կմ: Մեր հսկողության տակ են գտնվում Էսկի և Էլ Կազակ շրջանների բոլոր կամուրջները, որոնցով ապահովվում էր տրանսպորտային կապը Մոսուլի և Թել Աֆարի միջև»,-հավելել է նա: Այժմ քրդերի ջոկատները պայքարում են ԻՊ ահաբեկիչների դեմ նաև Իրաքյան Քրդստանի սահմաններից դուրս: Քրդերն արդեն փաստացի վերահսկում են նավթով հարուստ Քիրկուկ գավառը: Իրաքյան Քրդստանը, որի սահմաններն ըստ Իրաքի սահմանադրության անցնում են Դահուկ, Էրբիլ և Սուլեյմանիե գավառներով, հավակնում է ընդլայնել իր տարածքը Քիրկուկի, ինչպես նաև Նինվեի (մայրաքաղաքը՝ Մոսուլ) և Դիալի հաշվին, որոնք քրդերի պատմական բնակության վայրերն են: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։ Ավելի վաղ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու: http://www.panarmenian.net/arm/news/188282/
-
Участник инцидента в Гюмри может лишиться свободы Участник инцидента в Гюмри 15 января, житель села Сарнахпюр Мнацакан Алексанян не намерен давать показания, так как не считает себя виновным. Об этом корреспонденту Новости Армении - NEWS.am заявил адвокат Мнацакана Алексаняна Айк Арутюнян. Напомним, что Мнацакану Алексаняну предъявлено обвинение по ч.4 статьи 258 УК (хулиганство), предусматривающей лишение свободы на срок от 4 до 7 лет. 15 января в Гюмри между участниками акции протеста и полицейскими произошел инцидент. Участники акции требовали передать армянским правоохранительным органам Валерия Пермякова, обвиняемого в убийстве семьи Аветисянов в Гюмри. http://news.am/rus/news/252376.html Грязные собаки... Пермякова слабо на своей територри взять , а вот таких парней хотят посадить. (...) тут был мат .. очень длинный.
-
а вот так выглядел Гаго.
-
Это почему лидеров других стран размещаете и хотите понять по фоткам что в них творится и не хотите понять что творится в Серже?
-
Будет интересно прочитать комменты на это лицо от всех кроме анрапетаканов и фанатичных путинистов.
