Aymon
Advanced-
Публикаций
6 855 -
Зарегистрирован
-
Посещение
-
Дней в лидерах
2
Тип публикации
Профили
Форум
Календарь
Блоги
Gallery
Все публикации пользователя Aymon
-
http://www.youtube.com/watch?v=L0AUAV2DVfY
-
Օրենքով գողերն անցնում են գործի 2015 թվական մուտքը Հայաստանում նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ Երեւանում տեղի ունեցավ օրենքով գողերի հավաքը, Հայաստանն էլ պաշտոնապես անդամակցեց Եվրասիական միությանը: Թվում է՝ իրար հետ կապ չունեցող իրադարձություններ են, սակայն խորքում երկուսն էլ կապված են խորհրդային ավանդույթների, արժեհամակարգի ու հարաբերությունների հետ: Եվրասիական միությունն ընդամենը ԽՍՀՄ վերականգնման փորձ է: Իսկ օրենքով գողերի ինստիտուտը ստեղծվել եւ ներդրվել է Խորհրդային Միությունում, որպես վերահսկողության եւ ստվերային գործողությունների իրականացման միջոց եւ գործիք: Հետխորհրդային տարածքի մեծ մասն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել խորհրդային արժեհամակարգից ու հարաբերությունների բնույթից: Եվ նոր ԽՍՀՄ-ի ձեւավորման հարցում անհրաժեշտություն առաջացավ անդրադառնալ նաեւ դրա կարեւորագույն ինստիտուտներից մեկին՝ օրենքով գողերի համակարգին՝ այն նոր իրավիճակին համապատասխանեցնելու համար: Թերեւս պատահական չէր, որ «հիմնադիր ժողովը» տեղի ունեցավ հենց Հայաստանում, որտեղ խորհրդային ավանդույթներն առավել ամուր են նստած բոլոր ոլորտներում՝ գողություն, կոռուպցիա, քրեականացված պետական ինստիտուտներ, հասարակության քրեականացման բարձր մակարդակ եւ այլն: Ըստ մամուլի հրապարակումների, գողերի հայաստանյան հավաքում փորձ է արվել հստակեցնել այդ համակարգի նոր հիերարխիան եւ գործառույթները: Պարզվել էր՝ օրենքով գողերն անդրադարձել էին նաեւ տնտեսության, անվտանգության, հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրներին: Այդ հավաքին հետեւեցին մի շարք աղմկալի իրադարձություններ: Մեծացավ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանդը, Հայաստանի տարբեր մարզերում քրեական զինված ռազբորկաները տեղի են ունենում գրեթե ամեն օր: Վերջին դեպքը երրորդմասցի Լյովիկի ու նրա մերձավորների սպանությունն էր: Երեւում է, քրեական աշխարհում ճշտումները դեռ երկար են շարունակվելու, մանավանդ որ դրանք սերտորեն առնչվում են պետական կառույցներին: Մամուլում նման ցանկացած իրադարձությունից հետո բացահայտվում է այս կամ այն օրենքով գողի կամ խմբավորման սերտ առնչությունը պետական այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես, երրորդմասցի Լյովիկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի գործընկերն էր, եւ կային նրան նաեւ «քաղաքական» ծրագրերում ներգրավելու մտադրություններ: Հայաստանում քրեա-օլիգարխիկ համակարգն ու քրեական աշխարհը խիստ սերտաճած են, նրանց ներկայացուցիչները բարձր պաշտոններ են գրավում պետական մարմիններում: Այդ կերպ ապահովվում է նաեւ այդ մարմինների համեմատական «ավտոնոմիան» եւ վերահսկողությունը: Ավելորդ է ասել, որ սա առաջին հերթին արտաքին վերահսկողության գործուն մեխանիզմ է: Հայաստանը մտել է «վերափոխումների» ու վերաբաժանումների փուլ, որտեղ, պետք է կարծել, լուրջ մասնակցություն են ունենալու օրենքով գողերը՝ «օրենքից դուրս» գողերի հետ միասին: http://www.lragir.am...try/view/111344
-
Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյովիկին | ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ: Այսօր սպանվեց երրորդմասցի Լյովիկը, ով, ինչպես գիտենք, օրենքով գող Պզոյի հորեղբոր որդին էր: Լյովիկը գլխավորում էր այն հացախումբը, որի միջոցով մշտապես հարցեր էին լուծվում Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի համար: Լյովիկի նկատմամբ ի սկզբանե քրեական աշխարհում կար դրական վերաբերմունք, քանզի վերջինս արդեն իսկ ուներ իր հորեղբոր տղայի հովանավորչությունը: Այս մասին գրում է «Անալիտիկ»-ը: Լյովիկին և Հովիկ Աբրահամյանին բացի հանցավոր աշխարհի խնդիրներից, կապում էր նաև միասնական բիզնեսը՝ Արգավանդի խաչմերուկի վրա գործող գազալցակայանի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում էր Լյովիկին, 50 տոկոսը՝ Հովիկ Աբրահամյանին: Պետք է նշենք, որ Լյովիկը բավականին կիսատ թողած կոնֆլիկտներ ուներ ՝ Հանցավոր աշխարհում ունեցած դերի հետ միասին Լյովիկը օրենքով գող չէր համարվում, ինչը հանգեցրեց վերջինիս և Օշականցի Գևորիկի միջև անցյալ տարի տեղի ունեցած կոնֆլիկտին: Կոնֆլիկտն այնքան լրջացավ, որ այն կարգավորել փորձեցին նորանշանակ կառավարության մակարդակով՝ անգամ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանն անձամբ խառնվեցին այդ հարցի լուծմանը: Բեգլարյանը Լյովիկին տրամադրեց իր զրահապատ մեքենան, որպեսզի ապահովագրի վերջինիս՝ հնարավոր մահափորձերից: Բավականին երկարատև ջանքերից հետո միայն Բեգլարյանին հաջողվեց կամ ավելի շուտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ կոնֆլիկտը հարթված է, սակայն օրենքով գողերի աշխարհում Լյովիկի և Օշականցի Գևորիկի միջև տեղի ունեցածը դժվար թե մարսվեր կամ ներվեր Գևորիկի կողմից՝ չնայած որ նորանշանակ կառավարության անդամների կեսից ավելին փորձեցին կարգավորել այդ հարցը: Այնուհետև՝ սեպտեմբեր ամսին երրորդմասցի Լյովիկը կոնֆլիկտի մեջ մտավ Թոխմախի Մհերի հետ՝ Լյովիկը ծեծել էր Մհերի փեսային: Այս կոնֆլիկտը նույնպես վերջնական լուծում չստացավ, սակայն Թոխմախի Մհերը այդ պահին չդիմեց կտրուկ քայլերի: Վերջին շրջանում Լյովիկի կյանքում տեղի ունեցած այս լուրջ կոնֆլիկտները այդպես էլ վերջնականապես չլուծվեցին, ուղղակի հակառակորդները սպասեցին այնքան ժամանակ, մինչև կթուլանա թե Լյովիկի, թե վերջինիս հովանավորների՝ մասնավորապես Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի դիրքերը: Ժամանակը ցույց տվեց, որ հակառակորդներն իրենց հաշվարկներում չսխալվեցին, ընդամենը մեկ տարում Հայաստանի քաղաքական ոլորտում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները հանգեցրեցին մի շարք գործիչների դիրքերի էական թուլացմանը, ինչի արդյունքում հարվածի տակ դրվեցին ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին ունենալով, այսպես ասած, բարձրակարգ ՛՛կռիշ՛՛ հանուն իրենց հովանավորների դիմում էին բավականին վտանգավոր քայլերի՝ ավելացնելով չլուծված կոնֆլիկտների քանակը: Լյովիկն այսօր սպանվեց, նրա հետ միասին սպանվեց նաև նրա ՛՛աջ ձեռքը՛՛՝ Դրոն, ով ոչ միայն ներգրավված էր Լյովիկի կողմից ղեկավարվող հանցավոր խմբում, այլ նրա առաջին և անփոխարինելի օգնականն էր: Դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել Լյովիկի սպանությունը կազմակերպող անձի կամ անձանց հետ կապված, սակայն մեղավորներին գտնելուց ավելի կարևոր է Լյովիկի սպանության շահառուներին հայտնաբերելը: http://fact.am/archives/47419
-
Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները. Համահայկական բնապահպանական ճակատ 04.03.2015 Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները: Սակայն նախարարությունը՝ մեր կարծիքով և համոզմամբ, անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկություները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն համարվում են երկրաբանական տեղեկություն և չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ, և խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Այդ տեղեկությունները վերաբերում են մեզ պատկանող ընդերքից արդեն իսկ արդյունահանած պաշարներին, և, բնականաբար, դրանց մեջ չի կարող լինել ոչ մի գաղտնի երկրաբանական տեղեկություն։ Նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես ահնիմն ենք համարում և տեղեկացնում, որ 2013թ.-ին դրանք մեր հարցումների արդյունքում առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն այդ նախարարության կողմից: Մենք գտնում ենք, որ նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, և այս խնդրով դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քայլեր դրանք վերականգնելու ուղղությամբ: Պաշտպանը մեր այդ բողոքն ընդունել է քննարկման և ներկայումս ուսումնասիրում է այն: Դրական արդյունք չունենալու դեպքում՝ ՀԲՃ-ն կդիմի նաև այլ իրավասու մարմինների: Հարկ ենք համարում նշել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մերժել է տրամադրել նույնատիպ տեղեկատվություն նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին՝ փաստացի զրկելով նրանց իրենց գիտական հետազոտությունները լիարժեք և օբյեկտիվ իրականացնելու հնարավորությունից։ Այդ մասին իր «Մեր ժողովրդի հարստությունն ինչո՞ւ է գաղտնի պահվում ժողովրդից» վերնագրված հոդվածում ահազանգել է երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: Ուզում եք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար այդ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ով և ինչպես է տնօրինում և օգտագործում այդ հարստությունները։ Իսկ ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածում հստակ գրված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: Հարց է առաջանում, թե ինչու է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալներն ու ինչ ունի թաքցնելու հանրությունից։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) http://medialab.am/news/id/6437
-
Im kogmic avelacnem, vor karan lriv urish mardik arac linen ovqer tegyak en incha katarvum et ashcharum. De anelu imastn el ena tog irar uten verjanan gnan menq el azatvenq. Kam asenq mi urish uzh et ashcharhum sranc hagcni vor inqe ga araj.
-
«Գողական աշխարհում» ներում-բեկում չկա. Սպանվեց Օշականցի Գևորիկի ոխերիմ թշնամի Երրորդմասցի Լյովիկը. Armlur.am Armlur.am-ը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկն է: Նշենք, որ սույն քրեական հեղինակությունն առավել հայտնի է Օշականցի Գևորիկի հետ ունեցած տարաձայնություններից: Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ի տեղեկությունը ո´չ հերքեցին, ո´չ էլ հաստատեցին: Նշեցին միայն, որ հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ անցած տարի բազում անդրադարձներ եղան «գողական աշխարհի» անցուդարձին: Գրվեց, թե կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե´ Աբրահամյանի որդին, թե´ Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ միջադեպ, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, և կատարվածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել է միայն Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ են եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդ մասցի Լյովիկը: Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեր տեղեկություններով, ինչ-որ մեկը հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գևորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Սա էլ նույն հայհոյանքով հակադարձել է Օշականցուն՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ Քանաքեռցի Տույին և Երրորդմասցի Լյովիկին՝ նրանց խնդրելով լուծել իր խնդիրը Օշականցու հետ՝ վերջինիս տեղյակ պահելով, որ ինքը հայհոյել է՝ առանց ճանաչելու, թե ով է հեռախոսով զրուցել իր հետ: Քրեական երկու հեղինակությունների և հեռախոսազրույցի բռնված անձի ու «օրենքով գողի» հանդիպումը կայանում է 3-րդ մասում: Հանդիպման շրջանակներում տրված բացատրություններից հետո Օշականցի Գևորիկը, չնայած այն բանին, որ քրեական հեղինակությունները միջնորդել են իրեն հայհոյած քաղաքացուն ներել, այնուամենայնիվ, պահանջում է Տույից և Լյովիկից պատժել՝ «նակազատ անել» իրեն հայհոյած անձին: Այդ ժամանակ ի պատասխան՝ Լյովիկն ասում է, թե իրենց դիմած անձը ոչ թե իրենց «ախրանիկն» է, որին կարող են «նակազատ անել», այլ իրենց հարազատ մարդկանցից է: Խոսակցությունը թեժանում է, որի ժամանակ Օշականցի Գևորիկը, դուրս գալով ափերից, ապտակում է «բազառին» ներկա, իրեն հայհոյած անձնավորությանը: Արդյունքում ծեծկռտուք է սկսվում, և Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծի են ենթարկում Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ծանրագույն հանցանք, և հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները այս պատմության շրջանակներում: Օշականցին «օրենքով գող» է, սակայն իրենց ազդեցությամբ նրան չեն զիջում նաև մյուս երկուսը: … Այսպիսով՝ ստացվում է, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չի կարող լինել: http://www.1in.am/1564394.html
-
Ո՞ր ուղղությամբ են փախել Երրորդմասցի Լյովիկին սպանողները. մանրամասներ Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց սպանվել է երեք մարդ, այդ թվում` քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը: Մյուս երկուսի անուններն են` Դրաստամատ Թադևոսյան և Մովսես Մելիքյան: Վերջինս, armlur.am-ի տեղեկություններով, Օշականցի Գևորիկի եղբորորդին է: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Yerkir.am-ի տեղեկություններով` հանցագործները եղել են երեքով` զինված և դիմակավորված: Նրանք կրակոցներ արձակելուց հետո հետ-հետ շարժվել են Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պահին հարցաքննվում են դեպքին ականատես վկաները, իսկ տարածքում եղած տեսանկարահանող սարքերն առգրավվել և ուսումնասիրվում են: Նշենք, որ ուժեղացված ոստիկանական հսկողություն է սահմանված ողջ քաղաքում: Ինքնաձիգներով զինված ոստիկանները հատկապես ուժեղացված ծառայություն են իրականացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեպի 1-ին մաս տանող հատվածում, զննում են կասկածելի բոլոր մեքենաները: Սրանից կարելի է ենթադրել, որ հանցագործները փախել են հենց այդ ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, ինքնաձիգ, փամփշտակալ, պարկուճներ: Սա էլ վկայում է այն մասին, որ սպանությունները հնարավոր է պատվիրված լինեն, որովհետեւ ընդհանրապես պատվիրված սպանությունների դեպքում հանցագործության գործիքը թողնում են դեպքի վայրում: http://www.youtube.c...h?v=y6FDwLogvek http://www.yerkir.am/am/news/81395.htm
-
Лараша это вы мне пишете не дождетесь? Пишите это режиму. Говорю сайт не ЛТП-вский OUR MISSION Policy Forum Armenia (PFA) is an independent professional non-profit organization aimed at strengthening discourse on Armenia's economic development and national security and through that helping to shape public policy in Armenia. Its main objective is to offer alternative views and professional analysis containing innovative and practical recommendations for public policy design and implementation. Through its activities, PFA aims to contribute to the creation of an informed public and more effective and accountable government. PFA's main asset is its worldwide network of professionals and leaders in their respective fields, with dedication to Armenia. Our Vision We strive to build Armenia as a country and society where: Government is transparent and fully trusted by its subjects; Its main objective is the current and future well-being of citizens and nationals abroad; Its members are equally accountable before the law in the same manner as any other citizen of the country and have no direct commercial interests. Judiciary is free, fair, and incorruptible. Legislature is competent and respectable. Civil service is the most respected form of employment, because it provides an opportunity to serve the country and people, and is highly professional. Society has high standards of living; It is well educated, tolerant, and humane. Economy is at the frontier of progress and innovation, building upon the human capital of the Nation as a whole; It offers equal opportunities for everyone; It does not tolerate unfair competition and redistributes through efficient and fair taxation. Environment and responsible management of natural resources are essential to the survival of the State, and are key elements of well-being of future generations. Human rights are the most sacred set of values. Citizens of Armenia - Armenians, Yezidis, Greeks, Kurds, Russians, and others alike - are the most valuable asset of the State. Armed Forces are by far the strongest in the region by spirit and dedication of its men and women, by its advanced armament, and by significance of its mission to protect life, history, and culture. Diaspora and Armenia form a single entity, the Nation. Its stake in Armenia and Armenia’s development are recognized and encouraged; Its potential is fully internalized; Its members have dual Armenian citizenship. History is of essence. Future is where we aim. http://www.pf-armenia.org/about-us/mission-statement НАША МИССИЯ Политический форум Армения (ППА) независимая профессиональная некоммерческая организация, направленная на укрепление дискурс на экономическое развитие Армении и национальной безопасности, и через это помогает формировать государственную политику в Армении. Его основная цель заключается в предоставлении альтернативных мнений и профессиональный анализ, содержащих инновационные и практические рекомендации для проектирования и осуществления государственной политики. В рамках своей деятельности, PFA стремится внести свой вклад в создание информированного общественного и более эффективному и ответственному правительству. Основным активом АПФ является его всемирная сеть профессионалов и лидеров в своих областях, с посвящением Армении. Наше видение Мы стремимся построить Армению как страну и общество, где: Правительство является прозрачным и полностью доверяют ее субъектов; Его основной задачей является текущее и будущее благосостояние граждан и граждан за рубежом; Ее члены несут равную ответственность перед законом в том же порядке, как и любой другой гражданин страны и не имеют прямых коммерческих интересов. Судебная власть свободными, справедливыми и неподкупный. Законодательный орган является компетентным и уважаемым. Государственная служба является наиболее уважаемых формой занятости, так как он дает возможность служить стране и народу, и очень профессиональный. Общество имеет высокие стандарты жизни; Он хорошо образован, терпимая и гуманным. Экономика находится в границе прогресса и инноваций, опираясь на человеческий капитал нации в целом; Это предоставляет равные возможности для всех; Она не терпит недобросовестную конкуренцию и перераспределяет за счет эффективного и справедливого налогообложения. Окружающая среда и ответственное управление природными ресурсами имеют важное значение для выживания государства и являются ключевыми элементами благосостояния будущих поколений. Права человека являются самым священным множество значений. Граждане Армении - армяне, езиды, греки, курды, русские, и другие, так - это самый ценный актив государства. Вооруженные силы являются на сегодняшний день сильнейшим в регионе за счет духа и преданность своих мужчин и женщин, по своей передовой вооружения и по значимости своей миссии по защите жизни, истории и культуры. Диаспора и Армения образуют единое целое, нация. Его доля в развитии Армении и Армении будут признавать и поощрять; Его потенциал в полной мере усвоили; Его члены имеют двойное гражданство Армении. История сущности. Будущее, где мы стремимся.
-
«Տղամարդու» կառույցի կողմից արված բացահայտումները՝ Մարտի մեկի գործով «Արդյունավետ քննության սկզբունքն ունի որոշակի չափանիշներ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը, և այդ առումով վստահ եմ, որ առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն»,- ուղիղ մեկ տարի առաջ անդրադառնալով Մարտի մեկի գործի քննությանը՝ այսպիսի խոստում էր տալիս այն ժամանակ դեռ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Իսկ այնուհետ 2014 թ.-ի նոյեմբերի 5-ին նա որոշեց հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու նրանց տղամարդավարի խոստում տալ, որ Մարտի մեկի գործն ինքը կբացահայտի: Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի զոհերի հարազատներին ընդունել էր այնքան ջերմ, որ ոմանք նույնիսկ հուսադրվել էին: 7 տարի շարունակ սպանության գործի բացահայտմանը սպասած և հույսները կտրած որդեկորույս ծնողները Կոստանյանի հետ հանդիպումից հետո ասում էին, որ Գ. Կոստանյանը խոստացել է՝ սայլը տեղից շարժելու է և նաև հաստատել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված չէ: Հիշենք, որ Կոստանյանի հանդիպումը Մարտի մեկի զոհերի հարազատների հետ հաջորդեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի այն բացահայտմանը, որ «Մարտի մեկի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են…»: Մի քանի օր առաջ Մարտի մեկի հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարեց, որ իրենք հերթական անգամ խաբվել են, և որ Գևորգ Կոստանյանը չի պահել նաև իրենց տված իր «տղամարդավարի խոստումը»: Առաքել Սեմիրջյան «Մարտի մեկ» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը, ԳԱԼԱ-ի խնդրանքով անդրադառնալով Մարտի մեկի կոստանյանական բացահայտումներին, ասաց, որ ինքը գործում որևէ փոփոխություն չի նկատում. «Ես որևէ փոփոխություն չեմ տեսել և կխնդրեի, որ իշխանությունները ցույց տային փոփոխությունները, որոնք որ նրանք մատնանշում էին: Թող հասարակությանը, հանրությանը ցույց տան, բացատրեն՝ որոնք են փոփոխությունները: Գործում փոփոխություն ասելով՝ ես հասկանում եմ, որ նոր կասկածյալներ, նոր հանգամանքներ, նոր փաստեր պետք է դուրս գան ջրի երես, այլապես քրեական գործը մի վարույթից մյուսը տեղափոխելը կամ խմբավորելը կամ առանձնացնելը դեռ փոփոխություն չէ: Կարող են խմբավորել, տեսակավորել՝ ըստ տարիքային առանձնահատկությունների, ըստ անունների առաջին տառերի… փոփոխություն կարող է տեղի ունենալ, եթե գործը գնա առաջ, մտնի դատարան և լիարժեքորեն քննվի, մարդասպանները բացահայտվեն և արժանի պատիժ ստանան: Եթե որևէ մեկն այս աշխարհում կարողանա բացատրել, որ սպանությունը չբացահայտվելով՝ ինչ փոփոխություն կարող է լինել քրեական գործում, ես շատ շնորհակալ կլինեմ»: Հետադարձ հայացք նետելով Կոստանյանի նախաձեռնողականությանը, որ անցած տարի հանդիպեց Մարտի մեկի զոհերի հարազատների հետ և նրանց ասաց, որ տղամարդավարի խոստանում է սպանությունների գործերը մինչև վերջ բացահայտել, «Մարտի մեկ» ՀԿ համակարգող Ա. Սեմիրջյանն ասաց, որ նա ընդամենը հակադրվելու նպատակ ուներ Աղվան Հովսեփյանին, ցույց տալու համար, որ ինքն ավելի պրոֆեսիոնալ է գործ կոծկելու կամ քողարկելու հարցում, քան Հովսեփյանը: «Նա ուզում էր դրանով ասել, որ եթե ես լինեի Աղվան Հովսեփյանի տեղը, հասարակության արձագանքն ավելի մեղմ կլիներ, ավելի լավ կկարողանայի կոծկել, ավելի պրոֆեսիոնալ կերպով կկոծկեի գործը: Հարցը գնում է ոչ թե բացահայտման, այլ կոծկման մասով: Նա ասում էր՝ ես ավելի լավ կփակեի Մարտի մեկը, քան Աղվան Հովսեփյանն արեց, սա է, ուրիշ ձև չկա: Ուզում էր սա ցույց տալ Ս. Սարգսյանին: Բայց ասեմ նաև, որ Աղվան Հովսեփյանն անգերազանցելի է ծածկադմփոցների մեխանիզմում»: Օրերս ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց, որ ՀՀ կառավարությունն առնվազն երկու անգամ չի պատասխանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին։ Հարցերը հիմնականում երկուսն են եղել: Դրանք են՝ 1 Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոչ իրավաչափ ուժ կիրառողների նկատմամբ: 2 Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել զոհերին փոխհատուցելու և նրանց բավարար բժշկական ու հոգեբանական օգնություն տրամադրելու հարցում: ՄԱԿ-ի պաշտոնյան այս հարցերի պատասխանները ցանկացել է ստանալ Հայաստանին վերաբերող զեկույցում դրանք ներառելու համար։ Սակայն անցած տարվա ապրիլի նամակը ՀՀ իշխանությունները թողել են անպատասխան: Առաքել Սեմիրջյանը միջազգային հանրության արձագանքին ու վերաբերմունքին Մարտի մեկի հարցով գերադասեց անդրադառնալ ընդհանուր առմամբ: «Միջազգային հանրությունն ընդհանրապես անդրադառնում է Մարտի մեկի հարցին, երբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ իշխանություններից ինչ-որ բան կորզել: Այդ հարցը բարձրացնում են, հենց որ կորզեցին, վերջացրին, անուշադրության են մատնում: Այսինքն Մարտի մեկն իրենք սարքել են գործիք ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ շատ լավ իմանալով, որ Մարտի մեկը բացահայտելով՝ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն: Միջազգային հանրության համար խաղաքարտ է Մարտի մեկը, լծակ կամ մահակի ձևերից մեկը»: Քրիստինա Մկրտչյան
-
Զ. Փոստանջյանը Կոստանյանից բացի անգործության համար պատրաստվում է դատի տալ նաեւ Գ. Հակոբյանին ու Վ. Գասպարյանին http://galatv.am/hy/...n-u-asparyanin/
-
ԱԱԾ պետ Գ. Հակոբյանի աշխատավարձը կազմելու է 792 հազար դրամ՝ ներկայիս 300 հազարի փոխարեն: http://armlur.am/56087/
