Перейти к публикации

Գարնան արծիվ

Member
  • Публикаций

    1 700
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    2

Все публикации пользователя Գարնան արծիվ

  1. Прочитал весьма много последних страниц (где-то 15-20 страниц), но так и не мог уловить - кто такие эти ЕЕЧисты...)))) А это чуть ни не самое употребляемое слово на последних страницах!!! Причем, ни один из наших форумчан, без исключения, такой вопрос не задал - что это вообще означает? Это тоже удивило. Вроде бы ну совсем незнакомо. Даже в гуглее поиск дал. Ни хрена нет))) Ребята, ЕЕчизм - это что такое вообще? Как оно расшифровывается на нормальном, гражданском языке?
  2. Но место того, чтобы взят и наконец-то решить эту проблему, избавив хотя бы столицу от этого транспортного позора (хотя, запросто можно было решить проблему в целом), они берут деньги на..))))))))))) Между Всемирным банком и Арменией подписано кредитное соглашение на $55 млн. 1Министр финансов РА Гагик Хачатрян и региональный директор Всемирного банка по Южному Кавказу Мерси Тембон 23 февраля подписали кредитное соглашение, на основе которого ВБ предоставит Армении кредит в размере $55 млн. со сроком погашения 25 лет, из коих 14,5 – льготные. Об этом сообщает отдел по связям с общественностью и информации министерства финансов РА. Кредитным соглашением «Программа развития местной инфраструктуры и экономики», подписанным с Международным банком реконструкции и развития, предусмотрено улучшить инфраструктурные услуги и институциональный потенциал Армении, способствуя гораздо большему участию туризма в местных хозяйствах областей Арарат, Вайоц дзор, Котайк и Лори. Программа поспособствует росту участия туризма в указанных областях, который произойдет посредством реализации комплексного подхода, обеспечивающего стимулирование инвестиций в области инфраструктуры, городского возрождения, восстановления культурного наследия, а также в частном секторе. http://www.tert.am/ru/news/2016/02/23/armenia-wb-loan/1940992 То есть, другими словами, для своего кармана))
  3. Ս. Սարգսյանը Քոչարյանին. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ցանկանում ես, սակայն այդ դեպքում պետք է բերես նոր նախագահ» – Վիկիլիքս, 2009, գաղտնի Posted by ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Date: February 21, 2016 in: News & Events 148 Views WikiLeaks-Armenia No 95 2009-02-18 S E C R E T SECTION 01 OF 02 YEREVAN 000108 REF: YEREVAN 85 Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d) Այս հեռագիրը, որ կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փեննինգտոնը 2009-ի փետրվարի 19-ին: Հեռագրում խոսվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև խորացող հակասությունների մասին: Տեղեկատվության աղբյուրը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է: Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է այն ինտրիգների մասին, որ Քոչարյանի իմացությամբ հյուսվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: ՀՀԿ-ականը պատմել է, որ եթե Քոչարյանը ցանկանա պաշտոնից հեռացնել վարչապետ Սարգսյանին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Փենինգտոնը, ներկայացրելով քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, գրել է, որ Քոչարյանը հնարավորություն ունի բավարար ձայներ հավաքել և ճեղքեր առաջացնել ՀՀԿ-ի շարքերում: Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին ասել է, որ Քոչարյանը այս պահին չի ցանկանում նման քայլի դիմել: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին և երկրորդ նախագահին հասկացրել, որ չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասսել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ցանկանում ես, սակայն այդ դեպքում պետք է բերես նոր նախագահ»:
  4. Почему закрыли Украинскую папку? Или что-то в этом роде? А то хочу поделиться с роликом, и не могу найти соответствующую тему для этого.
  5. Հայաստանի Հոլոդոմորը Չորեքշաբթի, 17 փետրվար, 2016 - 14:59 | Թաթուլ ՀակոբյանԲաժիններ` OՐԱԿԱՐԳ, ԼՐԱՀՈՍ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՁԱՅՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Օլեքսանդր Բոժկոն: 2008թ. աշնանը հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ ավազակային հարձակում է կատարվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոյի բնակարանի վրա: Հավանաբար որևէ մեկը կասկած չուներ, որ դա պարզ հանցագործություն էր և չէր կարող դիվանագիտական կամ քաղաքական աստառ ունենալ: Սակայն Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը բացահայտում է բոլորովին այլ իրողություն: «Խորհրդապահական» դասակարգումը կրող փաստաթուղը 2008թ. նոյեմբերի 3-ին պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան (2008-2011) Մարի Յովանովիչը: Այսպես, Հայաստանում Ուկրաինայի այդ օրերի դեսպան Օլեքսանդր Բոժկոն Յովանովիչի հետ զրույցում մանրամասնել է կիրակի, 2008թ. հոկտեմբերի 19-ի՝ իր կեցավայրի վրա հարձակումը: Բոժկոն հավատացած է, որ դա կապ ունի Հոլոդոմորի [1932թ. Ուկրաինայի ծրագրված զանգվածային սովամահությունը, որ հաճախ անվանվում է ցեղասպանություն] հիշատակության օրվա հետ: Երևանում Հոլոդոմորի օրը Ուկրաինայի դեսպանությունը պետք է նշեր հոկտեմբերի 20-ին: Հենց նույն օրը Երևան պետական այցով պետք է ժամաներ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախօրեին Հայաստանի արտգործնախարարություն է հրավիրվում Ուկրաինայի դեսպանը, որտեղ նրան հորդորում են չեղյալ հայտարարել Հոլոդոմորի միջոցառումը: Բոժկոն հրաժարվում է: Հոկտեմբերի 19-ին, երբ նա կեցավայրում չէր, ջարդվում է բնակարանի դուռը, տակնուվրա ու ջարդուփշուր են արվում նրա անձնական իրերը, սակայն շատ քիչ բան է գողացվում: Բոժկոն Յովանովիչին ասել է, որ այդ հարձակումը նպատակ ուներ վախեցնել իրեն: Հոլոդոմորի միջոցառումը չեղյալ չի հայտարարվում, իսկ Հայաստանի կառավարության որևէ անդամ չի մասնակցում Հոլոդոմրի հիշատակի արարողությանը: Ավելին, ըստ Բոժկոյի, Հանրային հեռուստաընկերությունը այդ միջոցառումը լուսաբանում է «սարսափելի» ձևով՝ ծաղրուծանակի ենթարկելով այն: Ահա այսպիսի հեռագրեր են ուղարկվել ԱՄՆ պետքարտուղարություն: Մենք ուզում ենք հավատալ, որ դեսպան Բոժկոյի կեցավայրի վրա հարձակումը Հայաստանի իշխանությունների հետ կապ չունի: Սակայն մեր ցանկությունը ոչինչ է: Միայն այն իրողությունը, որ Հայաստանից նման հեռագրեր են ուղարկվում պետքարտուղարություն, արդեն իսկ վատ է, շատ վատ: Ոչ միայն այն պատճառով, թե ինչպես է Հայաստան պետությունը ընկալվում աշխարհի ամենահզոր տերության մայրաքաղաքում, այլ որովհետև Հոլոդոմորից ավելի մեծ ողբերգության՝ Ցեղասպանության է ենթարկվել հայ ժողովուրդը: Ցեղասպանություն ապրած ժողովրդին, անգամ այդ ժողովրդի լրատվամիջոցներից մեկին, վայել չէ ծաղրել Հոլոդոմորը, Հոլոքոստը կամ որևէ այլ ժողովրդի զանգվածային բնաջնջում:
  6. лександр Божко 18 февраля в 15:35 · Սիրելի հայ բարեկամներ, չեի ուզուն անդրադառնալ այս թեմային, որովհետև իմ կյանքում աշխատում եմ վատ բաներ չհիշել: Բայց այս հրապարակումից հետո ստիպված եմ դա անել ամեն ինչ ճշտելու համար: Բան այն է, որ հիշված հարձակումից անմիջապես առաջ, շաբաթ օրն ինձ հրավիրել են Հայաստանի արտգործնախարարություն: Դա ինձ համար շատ անսպասելի էր, նախ որ շաբաթ էր, Արտգործնախարարությունը չէր աշխատում: Հետո, որ բարևելուց անմիջապես հետո, փոխնախարարը բավականին կոշտ ձևով է պահանջել ինձնից, որ Ուկրաինայի դեսպանությունը չանկացնի Ուկրաինայում 1932-33 թվականներին Սովասպանդի զոհերին նվիրված հուշ-երեկոն, որ պետքե տեղի ունենար Երևանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում եկող երկուշաբթի օրը: Պատճառն այն էր, որ այս երեկոն իբր թե կարող էր կրել հակառուսական բնույթ: Ես ստիպված էի բացատրել իմ հայ գործընկերոջ, որ երեկոն անցկացնելու հարցը ես անձամբ համաձայնեցրել եմ հենց Արտգործնախարարությունում շատ ժամանակ առաջ: Հետևաբար, հրավերքներն արդեն ուղարկված են և 2 օրվա ընթացքում դժվար կլինի դրանց ետ կանչել: Բացի այդ, երեկոյին խոսք պետքե լինի ոչ թե ռուսական, այլ 1932-33 թվականներին սովետական իշխանությունների ռճրագործության մասին: Հիշեցրել եմ նաև փոխնախարարին, որ Ուկրաինան ըմբռնումով էր մոտենում հայերի ողբերկության, 1915 թ. Թուրքիայում հայերի ցեղասպանության վերաբերյալ: Եվ մի դեպք չի եղել, որ մեր իշխանությունները խոչընդոտեին ուկրաինահայերին այդ ողբերկական տարելիցը նշելու համար: Հենց այդ պատճառով լրիվ անհասկանալի է, -շարունակում էի ես, - որ Հայատանը դեմ է, որպեսզի տեղի ուկրաինացիները դեսպանության հետ միասին նշեն ուկրաինական ժողովրդի այդ ողբերկության 75-մյակը, որ նշվել է աշխարհով մեկ, այդ թվում Ռուսաստանում... Այս ոչ հաճելի խոսակցությունից հաջորդ օրը մենք տեղի ուկրաինական համայնքի հետ միասին անցկացրել ենք հուշ-երեկոյի գլխավոր փորձը, իսկ երբ ես դրանից հետո վերադարձել եմ տուն, հանկարծ հայտնաբերեցի, որ Ուկրաինայի դեսպանի նստավայրը իմ բացակայության ժամանակ հարձակման է ենթարկվել: Իմ անձնական իրերը ջարդված-պատառոտված եին, թափված եին հատակին, կարծես ծուցադրաբար, ոտնակոխած էին սպիտակեղենը, շապիկները,ջարդված էին ներսի ապակիներն ու հայելին: Զարհուրելի պատկեր էր, պետքե ասեմ: Դեսպանության անվտանգության գծով սպայի հետ հեռախոսով մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն: Չնայած նստավայը Բաղրամյանի կենտրոնական փողոտայից երկու քայլի վրա էր, մոտ մեկ ժամ ոստիկանությունը չէր գալիս և եկել է միայն Հայաստանի անվտանգության ծառայություն մեր զանգահարելուց հետո: Եվ ամենակարևոր է: Թե ոստիկաններին, թե անվտանգության ծառայության աշխատողներին մենք միանգամից ասել ենք որ թող ինզուր ջանքեր չթափեն, որովհետև դա, ըստ ամենայնի, քաղաքական սադրանք է: Եվ դրա հեղինակն, ըստ նրա թողած ձեռագրի, ամենից շուտ, ուրիշ երկրի հատուկ ծառայություն է, որն նպատակ ունի նախազգուշացնելու, վախեցնելու Ուկրաինայի դեսպանությունն 1932-33 թթ. Սովասպանդի զոհերին նվիրված Երևանուն անցկացվելիք հուշ-երեկոյից առաջ: Կամ գուցե բացասական ստվեր գցել դրա վրա, սկանդալային լուռեր տարածելով դեսպանության շուրջը: Այդ իսկ պատճառով ես խնդրել եմ իմ աշխատակիցներին ոչ մի տեղեկություն չտալ միջադեպի մասին ոչ հայկական, ոչ էլ ուկրաինական ԶԼՄներին:Այդպես էլ եղել է: Երեկոն մենք այնուամենայնիվ անցկացրել ենք, թեկուզ և ոչ մի հայ պաշտոնյա նրան չի մասնակցել: Ավելին՝ Հայկական պաշտոնական առաջին հեռուստալիքն « կրկես» է անվանել է այդ հուշ-երեկոն, որին ամբողջ Հայաստանից եկած ուկրաինացինրն նրանց հայ բարեկամների հետ միասին հիշում եին արհեստական սովից մահացած միլիոնավոր անմեղ մարդկանց: Սա է ցավալի և ամոթալի մի ամբողջ պատմությունն է, որին ես չեի ուզում անդրադառնալ այս տարիներին և որի մասին չի գրել ոչ մի հայկական կամ ուկրաինական լռատվամիջոց 2008 թ. աշնանը: Եվ միայն ՎԻԿԻԼԻՔՍԻ պատճառով դա պատահմամբ հայտնի է դարձել: Բայց քանի որ իմ ամերիկացի նախկին գործընկերուհին միշտ չեր որ ուշադիր էր լսում նրա զրուցակիցներին, թյուրիմացություն է ստացվել, որ ես այդ սադրանքի մեջ մեղադրում եի Հայաստանի հատուկ ծառայությունները: Չեմ կարծում: Այնպես ինչպես Հայաստանի արտգործնախարարն դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել հիշված հուշ-երեկոն Երևանում:
  7. Ну и интервью же Мигранян дал..))))))))))))))))))))))))) -Ռուսաստան -Թուրքիա սրված հարաբերություններն, ըստ Ձեզ, այլևս սպառվա՞ծ են, թե՞ նորանոր սրացումների համար որոշակի պոտենցիալ ունեն, և տնտեսական պատժամիջոցներից բացի ի՞նչ կարելի է ակնկալել: -Սա հասարակ հարց չէ, որովհետև մի կողմից, այո, պոտենցիալ կա, որ այդ հարաբերությունները դեռ ավելի կվատանան, համենայնդեպս, դրա նախադրյալները կան, որովհետև թուրքերը նորից բողոքում են, որ, իբր, ռուսական ինքնաթիռները խախտում են իրենց սահմանները, Ռուսաստանը հակաթուրքական դիրք է գրավել, բայց մյուս կողմից, իհարկե, այս հակամարտությունն ունի իր սահմանները: Հասկանալի է, որ եթե Թուրքիան չլիներ ՆԱՏՕ-ի անդամ, հնարավոր է, որ, իհարկե, Ռուսաստանը նույնիսկ խիստ պատժիչ միջոցառումներ ձեռնարկեր Թուրքիայի նկատմամբ: Բայց, իհարկե, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այս կազմակերպության 5-րդ հոդվածի համաձայն, որ եթե ՆԱՏՕ-ի որևէ անդամի նկատմամբ պատերազմ է հայտարարվում, ուրեմն, ամբողջ դաշինքը պետք է դեմ դուրս գա այդ պետության դեմ, դրանով Թուրքիան իրեն ավելի ապահով է զգում: Բայց միևնույն է, այդ հակամարտությունն ունի իր շատ խորը հետևանքները, և վերջերս տեսա, որ Անթալիայում և մյուս զբոսաշրջային գոտիներում հյուրանոցները վաճառվում են, որովհետև ռուսաստանցի զբոսաշրջիկները հիմնական հատվածն էին, որ պահպանում էին այդ էկոնոմիկան, այդ հանգստավայրերը: -Դա մեզ հետաքրքրում է առաջին հերթին այն տեսանկյունից, որ Թուրքիայի հետ ունենք սահման, մանավանդ, որ խոսակցություններ կային, որ ՌԴ պաշտպանության նախարարն էր աշնանը գաղտնի այցելել ռուսական 102-րդ ռազմաբազա, այնտեղ էլիտար զորքեր էին կուտակվում, նաև վերջին շրջանում ռազմաբազան ակտիվորեն համալրվում է Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռներով: Կա կարծիք, որ վատ սցենարների համար, ինչու՝ վատ, որովհետև, երբ թուրքերն ու ռուսները կռվում են, հայերը հողեր են կորցնում: -Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի հակամարտելու Թուրքիայի հետ՝ 80 միլիոնանոց մի պետություն, որն ուժեղ զարգանամում է, ունի հսկայական զինվորական մեքենա։ Այնպես որ, եթե չլինեն ռուսական երաշխիքները, Հայաստանը ոչ մեկի վրա չի կարող հույս դնել՝ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Անգլիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի. ոչ մեկի վրա: Այնպես որ, այդ հանգամանքից ելնելով, պետք է ասվի, որ ի դեպ, ես ինքս և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում ասել եմ այդ մասին, որ եթե թուրքական ինքնաթիռը հաջորդ անգամ փորձի խախտել Հայաստանի սահմանը, ռուսական կամ հայկական հակաօդային համակարգը կարող է ոչնչացնել թուրքական ինքնաթիռը, և նրանք այդ պարագայում միայն իրենց կարող են մեղավոր համարել դրա համար: Խոսքը հենց Հայաստանի տարածքից ոչնչացման մասին է: -Դա մեզ համար հղի չէ՞ անկանխատեսելի հետևանքներով: -Հակառակը, որ իրենք իմանան, որ Հայաստանի սահմանը չի կարելի խախտել: Իրենք ասում էին չէ՞, որ Սիրիայից ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի սահմանը և իրենք ոչնչացրեցին ռուսական ինքնաթիռը: Այ, եթե թուրքական ինքնաթիռն անցնի Հայաստանի սահմանը, այն պետք է ոչնչացվի: Եվ ոչնչացվի, որովհետև Հայաստանը մասն է մի համակարգի, որը Ռուսաստանի և մյուս երկրների հետ ունի դաշնակցային պայմանավորվածություններ: Այնպես որ, իրենք էլ պետք է իմանան, որ իրենք էլ կարող են պատժվել և պատժվել տարբեր տեղերում: Եվ դա, ըստ իս, հենց թուրքերի համար կարող է ուսուցողական լինել: Որ սա մի սահման չէ, որ կարող են խախտել և անպատիժ վերադառնալ: Աշնանն էր, չէ՞, որ թուրքական ինքնաթիռները խախտել էին ՀՀ սահմանը: Պետք է սաստկացնեին, որ իմանային, որ սա այլ պետություն է, որն իր սահմաններն ունի: Եվ հիմա հարկավոր է օգտվել առիթից և նրանց պատժել և, առհասարակ, միշտ էլ պատժել: Ես բոլորովին չեմ քարոզում Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտություն, բայց թուրքական կողմն իրեն պահում է շատ լկտի, թուրքական արձանագրություններից հետո էլ՝ շատ կամայական: Դրա համար իրենք պետք է իմանան, որ իրենց դեմ էլ կա դիսցիպլինար կարգով հակազդելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատժելու՝ իրենց ինքնաթիռները ջախջախելու հնարավորություն, որովհետև, սա, ի դեպ, ոչ այնքան Հայաստանի տարածքն է, այլ ՀԱՊԿ-ի, որը պաշտպանվում է այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: -Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին, հետո ՌԴ քաղաքական շրջանակներում սկսեց ակտիվորեն քննարկվել՝ Կարսի պայմանագիր, Արևմտյան Հայաստան... և այլն: Նաև Պետական դումայում շրջանառության մեջ էր դրվել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նախ, Ձեզ հայտնի՞ է՝ այդ օրինագծի ճակատագիրն ինչ եղավ, և երկրորդ՝ այստեղ արդարացիորեն վրդովվում էին, որ ռուսները փորձում են շահարկել հայկական հարցը: - Շատ ծիծաղելի է, որ տեղական այդ վայ-հայրենասերները ու ռուսաֆոբները փորձում են ասել, որ իրենց ուզում են օգտագործել: Այ, ողորմելի անասուննե՛ր, եթե չօգտագործեն, գոնե որևէ մեկը կհիշի՞ ձեր խնդիրների մասին: Հլը, փառք Աստծո, որ թուրքերը էդպիսի էշություն են արել, որ Ռուսաստանի պետությունը հիմա իր ողջ ուժով ուզում է թուրքերին պատժել և դրա համար դուրս են բերում արխիվներում թաղված խնդիրները, որովհետև դուք, ա՛յ ողորմելի անասուններ , եթե ձեր ողջ ուժերը ներառեք, հարյուր տարի էլ աշխատեք, չեք կարող դուրս բերել և դնել թուրքերի դեմ, որ, այ, կեղտոտ անասուննե՛ր, դուք այսպիսի ոճրագործություն եք արել և սրա համար պատասխանատու եք: Շնորհակալություն պետք է հայտնեն Ռուսաստանին, որ ոչ թե Հայաստանն է օգտագործվում ու հայկական խնդիրները: Փառք Աստծո, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ձեր հարցերն է առաջ քաշում: Կարո՞ղ է Ռուսաստանը հակահայկական գործ է անում՝ ասելով, որ թուրքեր՝ սրիկաներ, դուք Հայաստանի հանդեպ ոճրագործություն եք արել: -Այո, բայց այդ մասին հիշել հարմար պահերին.... - Սա քաղաքականությունն է, բայց եթե չհիշեին, ուրեմն, այդպես էլ կմնար թաղվա՞ծ: Այ անասուն էշեր... դուք կարող եք դա դուրս բերել և օգտագործել, առիթը եկել է, մեծ պետությունն է օգտագործում: Շնորհակալություն հայտնեք ու Ռուսաստանի հետույքը համբուրեք, ոչ թե հոխորտացեք, որ մեզ օգտագործում են: Այ էշի քուռակներ... -Դուք ասում եք՝ Ռուսաստան, բայց Ձեզ կարող են հակադարձել, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայկական հարցը մեծ հնչեղություն ունեցավ ողջ աշխարհում: Սկսած Հռոմի պապի մատուցած պատմական պատարագից: - Այդպիսի անասունների համար ուրիշ պատասխան կա: Իհարկե, այնպես կոպիտ չեմ ասի, ինչպես ժամանակին Ստալինն էր ասում, որ երբ իրեն ասեցին Հռոմի պապի մասին, ասաց՝ իսկ Հռոմի պապը քանի՞ դիվիզիա ունի: Այ քեզ բան... Իսկ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Պուտինը եկավ այստեղ՝ ունենալով փայլուն հարաբերություններ Թուրքիայի հետ, միլիարդների ապրանքաշրջանառություն, (Թուրքիա – Tert.am) այցելող միլիոնավոր զբոսաշրջիկներ, հրաշալի անձնական հարաբերություններ Էրդողանի հետ, բայց նա եկավ այստեղ՝ ռիսկի տակ դնելով այդ ամեն ինչը: Այնպես որ, այդ մարդիկ, եթե դա ասեն, պետք է ասեն, որ Հռոմի պապը կորցնելու ոչինչ չուներ: Բայց Պուտինն ու Ռուսաստանը ունեին: Դրա հետ էլ միասին ունենալով 20 միլիոնանոց մուսուլմանական ու թուրքական բնակչություն հենց Ռուսաստանի տարածքում, բայց նա եկավ ու կանգնեց Հայաստանի կողքին, ասաց, որ սա Ռուսաստանի սկզբունքային վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ: Այնպես որ, այդ մարդիկ, որ այստեղ կարող են հաչել, նրանց հաչելը չգիտեմ ում օգտին է: -Դուք մտերիմ հարաբերություններ ունեք Արա Աբրահամյանի հետ, ով, ըստ իր հայտարարությունների, որոշակի դերակատարություն է ունենալու Հայաստանի քաղաքական դաշտում՝ ի դեմս կուսակցության, որ բացելու է և որով մասնակցելու է ԱԺ ընտրություններին: Սա մեզ մոտ ընկալվեց որպես ռուսական ուղիղ քվոտա՝ հայոց ապագա խորհրդարանում: Կարծո՞ւմ եք, որ դա այդպես է և եթե այո, ապա ինչո՞ւ է պետք այդ քվոտան: -Այս հարցի մեջ մի մասը, իսկապես, համապատասխանում է իրականությանը, որ մենք հարազատ ընկերներ ենք, ես ութ տարի Նյու Յորքում էի աշխատում, բայց դրանից առաջ մի քանի տարի ես աշխատել եմ Արայի հետ, և մենք ընկերներ ենք և ունենք հրաշալի հարաբերություններ: Ասեմ, որ Արայի քաղաքական պլաններին տեղյակ չեմ, և, իհարկե, ոչ մի կապ չունեմ դրա հետ: Բայց եթե ինքն ուզում է Հայաստանի լավը, գուցե, ունի ինչ-որ ծրագրեր: Ես ունեմ լավ հարաբերություններ նաև Հայաստանի ղեկավարության ու, հատկապես, Հայաստանի նախագահի հետ, որի հետ ամեն անգամ հանդիպում, զրուցում ենք: Եթե Արայի արածն ուղղված է հայկական պետականության ամրացմանը և կայունությանը, ապա` քավ լիցի: Եվ ամեն մարդ իրավունք ունի փորձելու քաղաքական միջավայրում: Բայց ոչ բոլորին է հաջողվում հաջողակ փորձ ունենալը: -Մեկ անգամ էլ նա, Ռամկավարների հետ, նման փորձ արել է ու դա հաջողակ փորձ չի եղել: -Դա շատ վաղուց էր, և դա, իհարկե, տխուր փորձ էր, բայց հիմա... ես իր հետ հանդիպել եմ երեկ չէ առաջին օրը ու շատ բան չեմ կարող ասել։ Այ լավ կարող եմ խոսել Ռուսաստանում հայերի միության համար, երբ լավ գործ է արել ու ինչի համար գնահատվել է և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Հայաստանի նախագահի կողմից: http://www.tert.am/am/news/2016/02/04/andranik-mihranyan/1920860
  8. Просто раздел называется "история". Как бы не очень подходит, Есть ли на форуме темы касаемо амшенцев? Если нет, то стоило бы открыть.
  9. Не знаю есть ли на форуме более подходящая тема? Тема касаемо амшенцев? Короче, футбольные фанаты из Армении, в городе Хопа, что находится около границы с Аджарией, разговорились с детьми, которые оказалось что армянский язык понимают. В этом городе в основном амшенцы живут, да?
  10. Почему МО Азербайджана, на этот раз, решив скупо подтверждить факт смерти военнослужащего, а не скрыть, умалчало об том что Гулиев был в звании старшего лейтенанта?
  11. Хотя, например, в случаях лакотов Лиски, это не думаю что решение. Они и без всяких денег...
  12. Я за эту идею. А вы? Բանակում փող տալը պետք է օրինականացնել Posted by ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Date: February 10, 2016 in: News & Events 84 Views Հայաստանի պաշտպանության նախարարը ԵՊՀ-ում հայտարարել է, որ արգելել է բանակում օգտագործել երկու ընդունված արտահայտություն: Առաջին՝ բանակը հասարակության հայելին է: «Այս արտահայտությամբ մենք արդարացնում ենք այն դեպքերը, որոնք մերթընդմերթ բանակում լինում են: Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմային կարգապահությամբ, համապատասխան կազմակերպվածությամբ օժտված հնարավորություններով, և այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետևողական մղել, քան ազատ հասարակության մեջ»,- ասել է Սեյրան Օհանյանը: Երկրորդ՝ բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են: «Արգելել եմ, որովհետեւ մենք ազգային բանակի վերջնական ձևավորման կամ կատարելիության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, մեր ազգային ավանդույթները, դարերով մեզ փոխանցված ռազմական գիտության հենքի վրա և նաև ժամանակակից չափորոշիչների հիման վրա ձևավորվող այսօրվա ռազմական ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները»,- ասել է նախարարը: Պաշտպանության նախարարի այս հայտարարությունները նախ և առաջ պետք է դիտարկել մտածողության փոփոխության ենթատեքստում: Եվ այն իրողությունը, որ այս մասին խոսում է հենց երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը, միանշանակ ողջունելի է: Հայկական բանակը Սեյրան Օհանյանի նախարարության տարիներին բավականին թափանցիկ կառույց է դարձել: Բանակը անցել է լուրջ բարեփոխումների փուլերով: Ակնհայտ է սակայն, որ Հայաստանի զինված ուժերում կան մի շարք համակարգային խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիա: Կոռուպցիան հնարավոր է արմատախիլ անել կամ հասցնել նվազագույնի, եթե Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու նպատակով ներդրվի մի համակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան վճարի դիմաց ազատվել զինվորական ժամկետային ծառայությունից: Այդ վճարը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լինի պահել երկու պայմանագրային զինծառայող: Ենթադրենք, պայմանագրային զինծառայողը ստանում է ամսական 500 դոլարին համարժեք աշխատավարձ: Ուրեմն, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափողը պետք է իր ծառայության յուրաքանչյուր ամսվա դիմաց պետական, այն է՝ պաշտպանության բյուջե վճարի 1000 դոլարին համարժեք դրամ: Միանգամից հարց է ծագում՝ արդյոք նման համակարգի ներդնումը չի բերի զանգվածային, բայց արդեն օրինական դասալքությունների: Առաջին, դա չի կրի համատարած բնույթ, քանի որ նման գումար հնարավորություն ունեն վճարել քչերը: Դրանք այն քչերն են, ովքեր, այնուամենայնիվ, վճարում են, բայց արդեն ոչ օրինական: Երկրորդ, եթե անգամ Հայաստանում տարեկան լինեն 5000 ծնողներ, ովքեր հնարավորություն կամ ցանկություն կունենան վճարելով իրենց որդիներին ազատել ծառայությունից, ապա նրանց վճարած գումարով հնարավոր կլինի ունենալ կրկնակի թվով պայմանագրային զինծառայող: Փաստ է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը հիմնականում պահում են պայմանագրային զինծառայողները: Քիչ չեն պայմանագրային զինծառայողները նաև Արցախ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Երբ որևէ մեկը չի ցանկանում երկարաձգել պայմանագրային զինծառայությունը կամ շատ քաղաքացիների չի ձգում այդ աշխատանքը (այո, դա աշխատանք է), ապա հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է: Հասկանալի է, որ ժամկետային զինծառայությունը վճարի դիմաց ոչ պարտադիր դարձնելը կհանդիպի բանակային այն օղակների կոշտ դիմադրությանը, որոնց սնում է կոռուպցիան: Բայց դա է այն ճանապարհը, որը կնվազեցնի կոռուպցիան հայկական զինված ուժերում:

×
×
  • Создать...