·
Մենք ենք, մեր ֆուտբոլը
- Թիմի ավագ Մխիթարյան, հավաքականի խաղը ինչի՞ եք ծախել
- Ի՞նչ խաղ, ի՞նչ ծախել
- էն որ 2 մլնով ծախել եք
- ի՞նչ 2 մլն
- էն որ 10 հոգով ծախել եք
- ի՞նչ 10 հոգի
- Մեծ մարդ ես, էլ մի զզվացրու տո՜
- բա որ 10 հոգով ենք ծախել, ի՞նչի ես մենակ ինձ կանչել
- որովհետև թիմի ավագը դու ես: Դու խոսացել ես, փողը վերցրել, խաղը կրվել եք
- ի՞նչ ես ուզում, ծախել ենք, գինը վերցրել ենք գնացել է, ի՞նչ ես ուզում
- մանրամասն պատմիր ճիշտը
- ես թիմի ավագն եմ, ճի՞շտ է, ես գինը ալբանացոնց հետ խոսացել եմ, ճի՞շտ է, ես խաղը ծախել եմ, կրվել ենք, ճի՞շտ է: Դու չկայիր, ճիշտ է՞, է՛ շուտ գայիր, գայիր չթողնեիր:
- Ուրեմն ծախել եք
- Տո աչքն էլ հանել ենք, որտե՞ղ էիր, գայիր չթողնեիր
- ովքերո՞վ եք ծախել
- ես, մեկը ես
- ճիշտ է, մյուսը՞
- ես, էլի ես
- մենակդ 2 մլն ես կերե՞լ
- հա, դեռ սիրտս էլ խառնում է, ուզում ես ետ տամ՝ ըըը
- դե լավ, որ կերել ես կերել ես, մյուսները բանտարկությունից կազատվեն, պատասխանը կտաս դու
- մեջդ էսքան մարդկություն չկա, իմ արև.... ալբանացիք եկել խառնվել էին, թե որ չհաղթենք դուրս կմնանք, մենք էլ կորցնելու բան չունեինք, դա ծախել չի, որ ծախել լիներ կորցնելու բան կունենաինք: Ասացին Կամոն 10 րոպեյվա ինքնագոլա անում, ասացինք չի անի, դե մենք էլ փորձեցինք: Ուրեմն դա ծախել չի՛: Կասպարովը...
- Ուրեմն առաջինը Կամոն խփեց
-Հա Կամոն խփեց
- ճիշտ է՜, հետո՞
- Հետո հեչ, խաղացինք կրվանք
- Ասացիր Կասպարովը
- Ես ասացի՞, աաա, ասացի Կասպարովը՜, բայց հիմա մոռացել եմ
- ի՞նչ ես մոռացել, գուցե հարցերի միջոցով հիշենք
- Կասպարովը կրված թիմերին էր թվարկում՝ մի անգամ կրվանք սերբերին, պորտուգալիային, դանիային, մի տեղ էլ կար:
- մոտավորապես ի՞նչ տեղա, ասա կհիշենք
- երկրի անունա էս կողմերի վրա
- Ալբանիա
- հըը, չէ՜
- ուրեմն ֆրանսիա
- չէ չէ
- Սլովակիա թե Մալթա
- ոչ Սլովակիա, ոչ .. ինչ ասի՜ր՞
- Մալթա
- Մալթա, Մալթա, հըը
- դե լավ դա կարևոր չի
- Հետո՞ Նեմեցն ի՞նչ էր անում
- դե ամեն մեկս մի բան անում էինք, ո՞վ է հիշում
- բայց Նեմեցը ի՞նչ էր անում
- դու կհիշեի՞ր օրինակ
- եթե նշանավոր դեպք լիներ կհիշեի
- բա ես ի՞նչ իմանայի նշանավոր էր դառնալու, որ հիշեի
- ախր խաղ էիք ծախու՜մ
- էլի ասումա ծախում
- ախր մենք կորցնելու բան չունեինք, առանց դրա էլ դուրս չէինք գա խմբից, ուրեմն դա ծախել չէ՛ր
- լավ, ուրիշ ո՞վ էր տեղյակ
- բոլորս էլ տեղյակ էինք
- բոլորդ ովքե՞ր
- ես, մեկը ես
- Մյուսը Կամոն, մյուսը Կասպարովը, մյուսը Սաքոն, մյուսը Նեմեցը՞
- ոչ, ոչ իմ կարծիքով ոչ
- Դարպասապահ՝ Կասպարով
պաշտպաններ՝ Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, համարներն էլ ասե՞մ
- ոչ
- Կառլեն (Կա՜՜ռլե՞ն) Մկրտչյան, գրիր, լուրջ եմ ասում գրիր, Արթուր Յուսպաշյան, Գևորգ Ղազարյան..., ինչ որ եղել է էդ եմ ասում, ես ինձանից բաներ չեմ կարող հնարել, չնայած ես քեզ շատ եմ հարգում.. Մարկոս Պիզզելի, Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան՝ էդ ես եմ, Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Հովսեփյան, Ռուբեն Հայրապետյանն էլ քեզ նվեր: Մի 5 ամիս նստիր մեր Փյունիկի բազայում, ստուգիր տես, որ 20 հոգով 2 մլն ենք կերել, դեռ երկուսն էլ ԱԱ-ի ատբոռչնի փուլում կուտենք, քեզ էլ համեցենք կանենք
- Շատ բարի, 5 ամիս կնստեմ էստեղ ու կպարզեմ, որ ալբանացիք պայմանավորվել են քո հետ, դու խոսացել ես գինը, Կամոն ինքնագոլը խփել է, Ռոբը երկրորդն է խփե, Կասպարովը սեյվը չի արե: Էս քեզ 4, էս 4-դ բավական եք: Մյուսները կշարունակեն խաղալ, դուք կգնաք աշխատանքային գաղութ
- չէ, Սաքոն գինը խոսացել է, Կամոն ինքնագոլը խփել է, Յուրան տուգանայինը չի իրացրել, ես գնդակը կորցրել եմ, Կասպարովը գոլը թողել է, Ղազարյանը սայթաքել ընկել է, Յուսպաշյանը դիրքը կորցրել է, Սարկիսովը սկամեյկեկը փայլեցրել է, խաղը կրվել ենք, փողը կիսվել ենք, ալբանացիք ասել են շնորհակալություն
- բայց խաղը ծախել է նեմեցը, ինքնագոլը խփել է Կամոն, դու խաղը վարի ես տվել, ինքնագոլը խփել է Ռոբը
- լուծով հիվանդացել է Ղազարյանը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Կասպարովը
- ծախել է Նեմեցը, ծախել է Սաքոն
- Զարմանալի մարդ ես, թե որ մեջներիս ամենալավ խաղ ծախողը նեմեցն է, բա ո՞վ ծախեր
- ձեր դաշտում
-թու՜՜՜, ճիշտ եմ ասում, թու՜
- տո տո, տո խելոք, բա իրանց դաշտում էինք ծախելու՞, ախր էնտեղի խաղը արդեն խաղացել էինք, սա պատասխան խաղն էր: Ի՞նչ եմ ստորագրելու, տուր տեսնեմ.... հե-հե՜՜՜յ: