Перейти к публикации

ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ


Bender B.R.

Рекомендованные сообщения

Извиняюсь за задержку и возможные опечатки)))).Если кто заметит, пишите мне на Лс- исправлю.

ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:

Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո:Եկեսցէ արքայութիուն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի:Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մենք թողումք մերոց պարտապանաց:Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն.այլ փրկեա զմեզ ի չարէ:Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.ամեն:

Զսաղմոսերգութիւնս և զաղաչանքս ընկալցի մարդասէրն Աստուած ի հաճոյս բարերար կամաց իւրոց.մեր մեղացն և բազում յանցանցն թողութիւն շնորհեսցէ.ի չարեաց փրկեսցէ.ի մեղաց պահեսցէ. և նմա փառք յաւիտեանս.ամէն:

զայս շարական

Խորհուրդ խորին անհաս անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ. ի յառագաստ անմատոյց լուսոյն,գերապանծ փառօք զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ,ըստեղծեր զԱդամ պատկեր տիրական. և նազելի փառօք զգեստաւորեցեր. ի դրախտն ադենի տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ միածնին նորոգեցան արարածք ամենայն. և վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Անձրևածին բաժակ հրահոսան, որ հեղար յառաքեալսն ի սուրբ վերնատանն. հեղ և ի մեզ,Հոգիդ սուրբ Աստուած. ընդ պատմուճանի զքո զիմաստութիւն:

Տան քում վայել է սրբութիւն, որ զգեցար զվայելչութիւն.սրբութիւն փառաց ընդ մէջ քո ածեալ, պատեա' զմէջս մեր ճշմարտութեամբ:

Որ զարարչագործ բազուկս քո տարածեցեր ընդդեմ աստեղաց.հաստատտեա զբազուկս մեր կարողութեամբ, համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդիլ:

Ւիւսմամբ թագ ի գլուխ, պատեսցես զմիտս և զզգայարանս. խաչանիշ ուրարամբ ըստ Ահարովնի. ծաղկեալ յոսկեթել ի զարդ խորանին:

Րամից բոլորից տիրապետէս աստուածպետական. նափորտապատ սիրով զմեզ զգեստաւորեցեր, քում սուրբ խորհրդոյդ լինել սպասաւոր:

Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա'. և զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան:

Եւ եկեսցեն առաջի սրբոյ Սեղանոյն:

Եւ Քահանան լուասցե զձեռս ասելով.

Սաղմոս ԻԵ. կցորդ:

Լուացից սրբութեամբ զձեռս իմ. և շուրջ եղեց զսեղանով քով, Տէ'ր:

Դա'տ արա ինձ, Տեր, զի ես յամբծութեան իմում գնացի. ի Տէ'ր յուսացայ, զի մի' եղէց հիւանդ:

Փորձեա' զիս, Տէր. և քննեա' զիս. փորձեա' զերիկամունս իմ ևզսիրտս իմ:

Ողորմութիւն քո, Տէ'ր, առաջի աչաց իմոց. և հաճոյ եղէց ճշմարտութեան քում:

Ոչ նստայց ես յաթոռս նանրաց.և ընդ անօրէնս ես ոչ մտից:

Ատեցի ես զժողովս չարաց. և ընդ ամբարիշտս ես ոչ նստայծ:

Լուացից սրբութեամբ զձեռս իմ.և շուրջ Եղէց զսեղանով քով, Տե'ր:

Լսել ինձ զձայն օրհնութեան քո. և պատմել զամենայն սքանչելիս քո:

Տէ'ր, սիրեցի զվայելչութիւն տան քո. և զտեղի յարկի փառաց քոծ:

Մի' կորուստներ ընդ ամբարիշտս զանձն իմ. և մի' ընդ արս արիւնահեղս զկեանս իմ:

Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են. և աջ նոցա լի է կաշառօք:

Ես յամբծութեան իմում գնացի.փրկէա զիս, Տէ'ր. և ողորմեա' ինձ:

Ոտն իմ կացցէ յուղղութեան. յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն:

Քհյն. Եւ վասն սրբուհւոյ Աստուածածնին արեխոսութեանն, Տե'ր, ընկա'լ զաղաչանս մեր և կեցո' զմեզ:

Սրկգ. Սուրբ զԱստուծածինն և զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի յերկինս.զի կամեցեալ ողորմեսցի և գթացեալ կեցուսցէ զարարածս իւր:Ամենակալ Տէր Աստուած մեր. կեցո' և ողորմեա':

Քհյն. Ընկա'լ,Տէ'ր, զաղաչանս մեր բարեխոսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին անարատ ծնողի միածնի Որդւոյ քո և աղաչանօք ամենայն սրբոց քոծ:Լուր մեզ, Տէ'ր, և ողորմեա'. ներեա' քաւեա և թո'ղ զմեղս մեր:Առժանավորեա' գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ և ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից,ամէն:

Եւ դառնալով առ ժողովուրդն.շարունակի ասիլ:

Խոստովանիմ առաջի Աստուծոյ և սրբուհւոյ Աստուածածնին և առաջի ամենայն սրբոց և առաջի ձեր, հա'րք և եղբայրք, զամենայն մեղս զորս գործեալ եմ. քանզի մեղայ խորհրդով բանիւ և գործով և ամենայն մեղօք՝ զոր գործեն մարդիկ, մեղայ, մեղայ, աղաչեմ զձեզ, խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 10
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Պատասխանեսցեն որք մերձն են

Ողորմեսցի քեզ Աստուած հզօրն և թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց.անցելոյն և այժմուս յառաջակայէն փրկեսցէ և հաստատեսցէ յամենայն գործս բարիս. և հանգուսցէ զքեզ ի հանդերձեալ կեանսն. ամէն:

Պատասխանեսցի և ինքն

Ազատեսցէ և զձեզ մարդասէրն Աստուած,և թողցէ զամենայն յանցանս ձեր.տացէ ժամանակ ապաշխարելոյ և գործելոյ զբարիս. ուղղեսցէ և յառաջիկայ կեանս ձեր շնորհօք Սուրբ Հոգւոյն հզօրն և ողորմածն և նմա փառք յաւիտեանս. ամէն:

Դպիրքն.

Յիշեսցիր և զմեզ առաջի անմահ գառինն Աստուծոյ:

Քհնյ.

Յիշեալ լիցիք առաջի անմահ գառին Աստուծոյ:

Դպիրքն. սաղմոս. ղթ.փոխ.

Աղաղակեցէ'ք առ Տէր ամենայն երկիր. ծառայեցէք Տեառն ուրախութեամբ:

Մտէ'ք առաջի նորա ցնծութեամբ.ծաներուք զի նա է Տէր Աստուած մեր:

Նա արար զմեզ և ոչ մեք էաք.մեք ժողովուրդք և խաչն արօտի նորա:

Մտէ'ք ընդ դրունս նորա խոստովանութեամբ. և օրհնութեամբ ի յարկս նորա:

Խոստովան եղերո'ւք Տեառն. և օրհնեսցէ'ք զանուն նորա:

Քաղցր է Տէր, յաւիտեան է ողորմութիւն նորա. ազգէ մինչև յազգ է ճշմարտութիւն նորա:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սրկգն.

Սուրբ Եկեղեցեաւս աղաչեսցուք զՏէր. զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ:Ամենակալ Աստուած մեր, կեցո' և ողորմեա':

Քհնյ. Ի մէջ տաճարիս և առաջի աստուածընկալ և պայծառացեալ սուրբ նշանացս և սուրբ տեղւոյս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք.զսուրբ և զհրաշալի և զյաղթող զտէրութիւնդ քո փառաւորեմք.և քեզ մատուցանեմք զօրհնութիւն և զփառս ընդ Հօր և ընդ Հոգւոյդ Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Քահանայն ասասցե Սաղմոս. ԽԲ.կցորդ. և ելցե ի խորանն:

Մտից առջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած. որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:

Սրկգն.

Դա'տ արա ինձ, Աստուած.և իրաւ արա ինձ ի դատաստանի իմում:

Յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա' զիս:

Դու Աստուած հզորիչ իմ ես. ընդե՞ր մոռացար զիս, ընդե՞ր տրտում գնամ ես ի նեղել թըշնամւոյ իմոյ:

Առաքեա', Տէր,զլոյս քո և զճշմարտութիւն քո. զի առաջնորդեսցեն ինձ և հանցեն զիս ի լեառն սուրբ և ի յարկս քո:

Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:

Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ, Աստուած Աստուած իմ:

Արդ՝ ընդե՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդե՞ր խռովես զիս. յուսա' առ Աստուած, խոստովանեա' նմա փրկիչ երեսաց իմոց Աստուած է:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն:

Սրկգն. քարոզե:

Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:Օրհնեսցուք զհայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ արժանի արար զմեզ կալ ի տեղւոջս փառաբանութեան և երգել զերգս հոգեորս:

Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո' և ողորմեա':

Քհյն.

Ի յարկի սրբութեան և ի տեղւոջս փառաբանութեան. հրեշտակաց բնակարանիս ? մարդկան քաւարանիս. առաջի Աստուածընկալ և պայծառացեալ սուրբ նշանացս և սուրբ տեղւոյս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք. զսուրբ և զհրաշալի և զյաղթող զտէրութիւնդ քո օրհնեմք և փառաւորեմք. և քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն և զփառս ընդ Հօր և ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամեն:

(Յետ այսր աղօթից, ծածկի սեղանն վարագուրաւ:Եւ մնայ մինչև ցասարտ ընծայիցն դնելոյ:Եւ դպիրքն երգեն զմեղեդի ըստ պատշաճի աւուրն, կամ զշարականն խնկարկութեան:Իսկ եթե եպիսկոպոս լինցի խորհրդածուն. անցէ ի վերայ լանջացն զպատուական եմիփորոնն. և մատուցեալ առ ընծայարան սեղանոյն եւ ի ծունկս անկեալ յորդահոս արտասուցէ լուռ եւ անմռունչ ասասցէ զաղոթս առ Սուրբ Հոգին տնօրինիչ գործոյն: Գրիգորի Նարեկացւոյն ԲԱՆ ԼԳ ) : Ամենակալ բարերար մարդասէր...:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր:

Եպիսկոպոսն ի ձայն:Զի քո է գթութիւն, և կարողութիւն, և մարդասիրութիւն, զօրութիւն և փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Երգ նախ քան զմեղեդին

Ընտրեալըդ յԱստուծոյ.ո'վ երջանիկ սուրբ քահանայ:Նմանեալ Ահարոնի. և Մովսէսի մարգարէին:Այնմ որ զգեստուցն էր յորինող,զոր Ահարոն միշտ զգենոյր:Յօրինէր զպատմուճանն, զոր ի չորից կազմեալ նիւթոց:Ի կարմըրոյ, ի կապուտոյ, իի բեհեզոյ. ի ծիրանւոյ:Թել զթելն յօրիներ, կարգն առաջին էր կարկեհան:Եւ օծումըն գրապանին, շուրջանակի բոլորաշէն: Եւ յընթացըս գարշապարին, հնչէր երկիր ցընծայր խորանն:Արդ ի նոյն նըմանութեան, Քրիստոս զմեր տէրս յօրինէ:Յորժամ մտցես ի սուրբ խորանն, անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն:Յորժամ առնես զպատարագս. յիշեա և զիս զբազմամեղս:Զի և մեզ ողորմեսցի ի միւսանգամ իւր գալստեանն:

Հօրն փառք՝ Որդւոյն պատիւ, և Սուրբ Հոգւոյն այժմ յաւիտեան. յաւիտեանս յաւիտենից.Քրիստոս օրհնեալ ի համայնից:

Ապա յարուցեալ գայ առ ընծայարան սեղանոյն, առ որ մատուցանե նախասարկավագն զնշեարն. զոր առեալ քահանայն դնե ի մաղղմայն ասելով.

-Յիշատակ Տեառն մերոյ...:Եւ առեալ զգինին.

խաչանիշ ի սկիհն ասելով.

-Յաղագս յիշատակի...:

Եւ առասցէ զաղոթս Յովհաննու Ոսկեբերանին ի ծածուկ:

-Տէր Աստուած մեր...:

Եւ սքողեսցե ասելով. Սաղմոս. ղբ.

-Տէր թագաւորեաց:

Եւ խաչակնքեսցե երիցս ասելով.

-Հոգին Սուրբ «+» եկեսցէ ի քեզ...:

Եւ արկանի զխունկն ասելով.

-Խունկ մատուցանեմ առաջի քո...:

Եւ ապա բանան զվարագոյրն. և քահանայն խնկելով ի մեջ եկեղեցւոյն իջանի՝ հանդերձ սարկաւագօքն. և ելեալ ի վեր երիցս երկրպագեսցէ սեղանոյն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԵՂԵԴԻՔ

Ծաղկազարդի

Յիսուս Քրիստոս Եմուտ այսօր ի սուրբ քաղաքն Երուսաղէմ ովսաննա երգով:

Յարութեան

Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց:

Յարութեան

Այսօր մեռեալք ընդ կենդանեացս ձայնեն աւետիս:

Յարութեան

Ով պարտիզպան, ասա ո՞ւր տարան զՅիսուս միածինն, որ կարծեմ թե դու ես նըման:

Մի' լար դու ո'վ կին, ես եմ կենդանին, եկ և տես զտեղին, զոր խոցեաց ազգն իսրայելին:

Մի' լար ցաւագին, հարեաւ կենդանին, մեռեալն ի խաչին զոր աստէն գերեզման եդին:

Մի' լար Մարիամ, Մագդաղենացի, ես եմ Միածինն որ յարեայ ի գերեզմանէն:

Դարձի՞ր և գնա, առ սուրբ Տիրուհին, աւետիս նըմա' թէ տեսի ես զքո Որդին:

Յարութեան

Այսօր ողբային առ գերեզմանին. Գաբրիէլ գոչէր՝ զի՞ լայք յարեաւ կենդանին:

Յարեաւ փառաց թագաւորն, աւետիս. զի՞ խնդրէք զանմահն ընդ մեռեալսն ձեզ մեծ աւետիս:

Ի սմին աւուր այլում դիմաց, յայտնէ երկուցն Կղէովպեանց.զվիճմանէ էհարց քրէրէ րէ րէ րիրէ, րէ րէ րէ րէ րիրէ, րիրէ րիրէ րիրէրէ րիրէրէ րիրէ րի, րի րի րիրիրի րիրիրէ, րէրէ րէրէ րիրէ րիրէ րի, իստոս:

Առաքելոց

Այսօր ցընծացէք եղբա'րք պարակից եղեալ վերնոցն. զՊետրոս և զՊողոս գովել. յօրս յիշատակի նոցին:

Ղևոնդեանց

Իսկ ի հեղմանէ արեան ձերոյ հոտ անոյշ բուրեաց ի յերկինս, և հոտոտեցաւ տէր ի հոտ անուշից ընդ կամաւոր պատարագս ձեր, ո'վ սուրբ Ղեւոնդեանք:

ՏԱՂՔ

Յարութեան

Ի գերեզման յարուցելոյն անմահին, այսօր կոչէր հրեշտակն երկնային, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի կոյս գերեզմանէն, ի լոյս գերեզմանէն:

Պահապանքըն զարհուրեցան ի յահէն, քանզի ի կոյս ի նորափոր տապանէն, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս ի կոյս գերեզմանէն, ի լոյս գերեզմանէն:

Առ սուրբ վիմին նըստեալ գոչեր հրաշալին, իւղաբերքըն քարոզելով ծաղկէին, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի նոր գերեզմանէն, ի կոյս գերեզմանէն:

Յարութեան

Միաշաբաթ օր հանգստեան,

կանայք եկին ի գերեզման,

և ողբային արտասուական,

խընդրել զՅիսուս անապական:

Ձայնեաց հրեշտակն ուրախական,

զայն որ եդին ի գերեզման,

ձեզ աւետիս յարեաւ փեսայն,

դրունք դժոխոց խորտակեցան:

Մարիամանքն ուրախացան,

և յԱստուծոյ միշտ գոհացան,

առ աշակերտսն անդրէն դարձան,

տալ աւետիս վասն յարութեան:

Յարութեան

Յարեաւ Աստուածըն հրաշապէս,

մեծաւ փառօք աստուածապէս,

ձեզ աւետիս ծնունդք ադամայ,

յաղթեաց առիւծն հզօրապէս:՝

Այսօր յարեաւ Տէրն փառաց,

որպէս մարգարէն գուշակեաց,

զկապեցեալսն յաւիտենից,

ի մահուանէ զնոսա փըրկեաց:

Ձայն աւետեաց ուրախալի,

տայր Գաբրիէլ հրաշալի,

զփող յարութեան հընչեցուցեալ,

աւետիս տայր նոր Սիովնի:

Խաչի

Հաւիկ մի պայծառ տեսի աննման, ի յայն խաչափայտին վերայ աննման, աննմանիդ ով նման, դու նման:

Զթեւս արծաթափայլս ունէր աննման, արեգական շողոյն նման աննման, աննմանիդ ով նման դու նման:

Զձայնիկն ողորմուկ ածէր աննման, գաբրիէլեան փողոյն նման աննման,աննմաննիդ ով նման, դու նման:

Զաչերն արտասուօք լնոյր աննման, առաւօտեան ցօղոյն նման, աննման:

Ծննդեան

Այսօր տօն է ծնընդեան, աւետիս, տեառն մերոյ և յայտնութեան, աւետիս:Այսօր արևն արդարութեան, աւետիս, երևեցաւ ի մէջ մարդկան, աւետիս. այսօր սուրբ Կոյսն անապական, աւետիս. ծնաւ եբեր զանմահ արքայն, աւետիս. այսօր հրեշտակք երկնից իջան, աւետիս. ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն,աւետիս:

Այսօր դըժողքըն սարսեցան, աւետիս. գունդըք դիւաց յոյժ սարսեցան, աւետիս:Այսօր չարիքըն կարկեցան, աւետիս. և ադամեանքն ուրախացան, աւետիս:Աստղ մի պայծառ և պատուական, աւետիս: Երևեցաւ ի Հընդըստան, աւետիս:

Ս. Աստուածածնայ

Համեմատ քեզ ոչ գոյ նման,

գովելի ես գովելի,

անեղին մայր եղեր դու կոյս,

նազելի ես նազելի,

մեղաւորաց հաստատուն յոյս,

անձկալի ես անձկալի.

մեր փրկութեան դու ես պատճառ,

խնկելի ես խնկելի,

սերովբէք և քերովբէք

զքեզ օրհնեն, սուրբ կոյս,

տէրութիւնք և պետութիւնք

զքեզ գովեն, սուրբ կոյս,

քեզ նման երանեալ մայր ոչ երկնի,

Քրիստոս Բանն Աստուած

ի քէն ծընաւ սուրբ կոյս:

Մայր անարատ կոյս,

գերազանց կոյս,

գովելի կոյս, գովելի ես.

մայր անարատ կոյս

գերազանց կոյս,

գովելի ես կոյս,

հիանալի կոյս, կոյս,

հիանալի կոյս. կոյս զարմանալի կոյս,

համասփիւռ կոյս,

վարդ նազելի կոյս:

Ամէնօրհնեալ կոյս,

դու երջանիկ լոյս:

Մեղաւորաց յոյս,

լեր բարեխօս կոյս:

Ս. Աստուածածնայ

Վարանիմք ի մեղաց դու ազատիչ մեղուցելոյս, ով Տիրամայր.ո՛հ ով Տիրամայր, ո՛հ ցօղեա' կաթիլ մի կուսական զօրեղ կենաց , ո՛հ զօրեղ կենաց:

Յիմ նախկին վայելմանց արժանապէս արտաքսեցայ, ո՛հ եղկելոյս, ո՛հ եղկելոյս. ո՛հ փուշ և տատասկ բուսոյց երկիր ողորմելոյս, ո՛հ ողորմելոյս:

Ս. Աստուածածնայ

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,

երկու փայլակնաձև արեգական նման.

շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:

Յայտէն նռնենի սարդիատունկ

գեղաշիտակ ծայրից ծաղկանց.

որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն

կարկաջայր սաթբերունի սէր:

Ձեռացն եղիշոյ

կամարակապ կապէր.

ատիճաղ պատիճաղ,

ստղի խտղի երգով:

Հիւսէր զելեւելսն

ընդ միմեանս,

հանդարտիկ խաղայր,

թիկնեթեկին ճեմէր:

Բերանն երկթերթի,

վարդն ի շրթանց կաթէր,

լեզուին շարժողին

քաղցրերգանայր տաւիղն:

Ի ծամին խեղեփին

հազրէ զի նոյն սէր

հոգիազգեստեալ

գեղն ի գինւոյ գոյն:

Վարսիցն երամից

զարդ՝ երամից զարդ

ոլորս են առեալ

եռահիւսակն բոլորեալ այտիւք:

Ծոցըն լուսափայլ,

կարմիր վարդով լըցեալ.

ծըղիքն ծիրանի

մանուշակի հոյլք:

Խնկեալ ի կընդրկէ

բուրվառ հրով Ածայնով լըցեալ.

ձայն քաղցրանուագ

որ ի նմանէ հնչէր:

Գեղեցիկ պատմուճանաւըն

զարդարեալ էր,

ի կապուտոյ, ի ծիրանւոյ,

ի բեհեզոյ, ի յորդանէ,

ոսկեշողէր գոյնն:

Գոտին արծաթափայլ

ոսկէտտուն, կամարակապ յականց,

յականց շափիւղայ,

մանրամասին յօրինուածով պճնեալ:

Անձին ի շարժել

մարգարտափայլ գեղով.

ոտիցն ի գնալ

շողն ի կաթել առնոյր:

Այն թագաւորին,

այն նորածին փրկչին.

զքեզ պսակողին

փառք յաւիտեանս. ամէն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Խաչի

Տիրամայրն հանդէպ որդւոյն ի խաչին կայր տրտմագին և լսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին ի փուշ պսակ դիտելով ողբ կոծ վայ տայր իւր անձին:

Աչացս լոյս որդեակ Յիսուս ես ընդ քեզ մեռնիմ ո՛հ:

Խաչի

Խաչն ի նախնումն երեւեցաւ, ծաղկեալ ի դրախտն աստուածատունկ, մխիթարիչ եղև Սեթաւ, նախագուշակ հօրն Ադամայ, մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յոր տէր Յիսուս բեւեռեցաւ, և խոնարհեալ երկրպագեմք, աստուածընկալ սուրբ նշանին:

Ի յերկրորդումն երեւեցաւ, խաչն Նոյեայ նահապետին, առեալ հրաման կազմեալ տապան, օրինակաւ սրբոյ խաչին, մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յոր տէր Յիսուս բեւեռեցաւ, և խոնարհեալ երկրպագեմք, աստուածընկալ սուրբ նշանին:

Տեառնընդառաջի

Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով նա զօրէնս, քառասնօրեայ գալըստեամբն:

Զոր մարգարէն Եսայի, յառաջագոյն գուշակեաց, յԵրուսաղէմ քաղաքի, Սիմէոնի ծերունւոյն:

Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի տաճարն, ոչ տեսանէր նա ըզմահ, մինչև տեսցէ նա զօծեալն:

Բարբառ եղև գալըստեան և ահագին որոտման, տաճարապետըն Քրիստոս, որ յընծայումն էր եկեալ:

Ի գիրկս առեալ ծերունւոյն զԱստուածորդին և ասէր.

մեծ աւետիք են այսօր

նահապետաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

մարգարէից ամենից,

մեծ աւետիք են այսօր

առաքելոց ամենից,

մեծ աւետիք են այսօր

հայրապետաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

մարտիրոսաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

ճգնաւորաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

վարդապետաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

քահանայից ամենից,

մեծ աւետիք են այսօր

սարկաւագաց ամենից,

մեծ աւետիք են այսօր

ժողովրդոց ամենից,

այլ մեծագոյն աւետիք

քրիստոնէից համայնից:

Վարդավառի

Այսօր ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ մեծըն Հերմոն, քանզի լոյսըն աստուածային, այսօր ծագեաց այն սուրբ լերինն, այ ցնծայ, ցնծայ, ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ:

Այսօր Թաբոր լեառն ուռճացեալ, լուսատեսիլ ծաղկամբ լըցեալ, քանզի Յիսուս մարմնով ծաղկեալ, զադամային փառսն ցուցեալ. այ ցնծայ, ցնծայ, ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ:

Հայրապետաց

Ի հանդէս տօնի ձեր րախացեալ ցընծամք, հարք և վարդապետք եկեղեցւոյ մանկունք:Արեամբ Քրիստոսի փրկեալ մաքուր ժողովք, պար առեալ հրճուիմք յօր կատարման ձերոյ:

Որ սիրով սրտի, հարայք ի սեր Փրկչին, փոխանակ ձեր հեղէք զարիւն արեան նորա:Զորդիս հաւատոյ զձեօք ծնեալ մանկունք, նախ ընծայեցիր անօրինաց սրով:

Հայրապետաց

Հայրապետաց հանուրց ազգին վարդապետաց ուղիղ բանին, որ զքեզ Որդի Հօր միածին, խոստովանիլ մեզ ուսուցին:

Սպասաւորաց սուրբ խորհըրդոյն, յիննեակ դասուց եկեղեցւոյն, համանմանեաց վերագունից, փառատրողացն անձանց երից:

Նաև նոցունց որք են յերկինս, հայցմամբն ուղղեա' զիս մոլեգինս, որք և վասն իմ քեզ պաղատին, անտես չառնել զգործըս ձեռին:

Ս. Ստեփանոսի

Ստեփանոս քաղցրիկ տատրակ, սուրբ զուարթուն անուն պսակ. գեղեցկացար անօրինակ, բայց ներկեցար արեան գունակ. Տեառն Յիսուսի քաջ նահատակ, այգւոյ նորին վարդ մանուշակ, թէպետ մարմնով սակայն հրեշտակ, ի Քրիստոսէ առեր պսակ:

Գոչեմք առ քեզ սուրբ նահատակ, հողանիւթեայ մարմնով հրեշտակ, մարտիրոս սուրբ և վկայ, որ քարկոծմամբ կատարեցար. յորդոր տօնի քո յիշատակ արեան սրբոյ հեղման վտակ առ Տէր լիցի սուրբ պատարագ, պահել ըզմեզ միշտ անվտանգ:

Շարական խնկարկութեան: ԳԿ.

Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարիս. ժողովեալքս աստանօր ի խորհուրդ պաշտման պաղատանաց առաջիկայ սուրբ պատարագիս. խնկօք անուշիւք խումբ առեալ պարեմք ի վերնայարկ սրահս խորանիս. ուղղութեամբ ընկա'լ զաղօթս մեր որպէս բուրումն անուշահոտ խնկոց, տաշխից և կինամոնաց. և զմատուցողս պահեա' սրբութեամբ միշտ և հանապազ քեզ սպասաւորել. բարեխոսութեամբ մօր քո և կուսի. ընկա'լ զաղաչանս քոծ պաշտոնէից:

Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զեկեղեցի արեամբ քով Քրիստոս. և ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց և մարգարէից, սուրբ վարդապետաց. այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց և կղերիկոսաց. խունկ մատուցանեմք առաջի քո, Տէ'ր, յորինակ ըստ հնումն Զաքարիայ, ընկալ առ ի մէջն զխնկանուէր մաղթանս, որպես զպատարագն Աբելի, զՆոյի և զԱբրահամու. բարեխոսութեամբ վերին քո զօրացդ, միշտ անշարժ պահեա' զաթոռ Հայկազնեայս:

Խնդա' յոյժ դուստր լուսոյ մայր սուրբ կաթողիկէ մանկամբք քո Սիոն. զարդարեալ պճնեա'ց հարսն պանծալի երկնանման լուսաճեմ խորան. զի օծեալն Աստուած էնն ի յԷէն անծախապես ի քեզ միշտ պատարագի. Հօր ի հաշտութիւն մեզ ի քաւութիւն բաշխէ զմարմին և զարիւն իւր սուրբ.վասն իւր կատարման սուրբ անօրենութեան շնորհէ զթողութիւն կանգնողի տաճարիս:

Զանապական կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի. ուստի տուաւ հացն անմահութեան և բաժակ մեզ ուրախարար. տու'ք օրհնութիւն նմա հոգևոր երգով:

Եւ նախասարկաւագին ի մեջ եկեղեցւոյ կալով ձայնեսցե:

-Օրհնեա' Տէ'ր:

Եւ Քահանայն ի ձայն ասասցէ:

-Օրհնեալ թագաւորութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամեն:

Եւ սկսանին Դպիրքն ժամամուտ ըստ պատշաճի աւուրն.

Յարութեան

Միածին որդի և Բանդ Աստուած և անմահ Էություն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածինէն և ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար, Քրիստոս Աստուած մեր. մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի Սրբոյ Երրորդութենէն՝ փառաւորակից ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյն՝ կեցո' զմեզ:

Զատկի և Յինանց

Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս. ամէն:

Եւ յաւարտիլն ձայնեսցե նախասարկաւագն

Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա'լ. կեցո' և ողորմեա':Օրհնեա' Տէ'ր:

Եւ քահանայն ասասցե

Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Խաղաղութիւն «+» ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սրկգն.: Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպիրքն: Առաջի քո, Տէր:

Եւ Քահանայն ասասցե ի ձայն

Տեր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է, և փառքդ անհասանելի:Որոյ ողորմութիւնդ անչափ է, և գթութիւնդ անբաւ: Դու ըստ առատ մարդասիրութեանդ քում, նայեա'ց ի ժողովուրդս քո և ի տաճարս այս սուրբ: Եւ արա' ընդ մեզ և ընդ աղոթակիցս մեր. առատապէս զողորմութիւն քո և զգթութիւն:Զի քեզ վայել է փառք իշխանութիւն և պատիւ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եւ սկսանին աստ դպիրքն Սաղմոս և շարական ըստ պատշաճի աւուրն.

ՇԱՐԱԿԱՆ ՃԱՇՈՒ

Զատկի և Յինանց

Գովեա Երուսաղէմ զՏէր:

Յարեաւ Քրիստոս ի մեռելոց, ալելուիա: Եկայք ժողովուրդք, երգեցէք Տեառն. ալէլուիա: Յարուցելոյն ի մեռելոց. ալելուիա:Որ զաշխարհս լուսաւորեաց. ալէլուիա:

Յարութեան

ԱՁ. Զթագաւորն փառաց Քրիստոս. որ վասն մեր մարմնացաւ ի սրբոյ Կուսէն և խաչի համբերելով. միաբանութեամբ երգով բարեբանեսցուք:

Որ զթաղումն երեքօրեայ յանձն էառ յարուցեալ ի մեռելոց իշխանութեամբ. միաբանութեամբ երգով բարերանեսցուք:

Կարողապես զդրունս դժխոց խորտակեաց. եկեղեցւոյ իւրում զգեցոյց զմեծ վայելչութիւն. միաբանութեամբ երգով բարեբանեսցուք:

ԱԿ. Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց, և լուսազարդեայ պայծառացոյց սուրբ զեկեղեցի ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցէք:

Զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր էած. քանզի չիջոյց զխայթոց մահու խաչիւն իւրով սրբով. ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցեք:

Յարեաւ Աստուած և տիեզերք ամենայն նորափետուր զարդարեցան. և մանկունք հաղորդեցան մարմնոյ և արեան կենարարին. ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցեք:

ԲՁ.Թագաւորին յաւիտենից մատուսցուք զօրհներգութիւն որ ի Կուսէն մարմնացաւ. հաստարեաց զաշխարհս ի հաւատս անսասանելի. փառք նմա այժմ և յաւիտեան:

Որ կամաւ համբեր մահու խաչի Աստուած բանն. և եհեղ զարիւն իւր սուրբ ի փրկութիւն տիեզերաց. փառք նմա այժմ և յաւիտեան:

Աստուածապէս յարուցեալ ի նորափոր ի վիմէն. լուսազարդեաց զեկեղեցի իւր սուրբ, ի փառս և ի գովեստ անուան իւրոյ. փառք նմա այժմ և յաւիտեան:

ԲԿ.Օրհնութիւն ի բարձունս տնօրինեցելոյն ի Կուսէն թագաւորին մերոյ. ալէլուիա ալէլուիա:

Օրհնութիւն ի բարձունս անսասանելի և հաստատուն յուսոյն մերոյ. ալէլուիա ալէլուիա:

Օրհնութիւն ի բարձունս անբաժանելի և միասնական սուրբ Երրորդութեանն. ալէլուիա ալէլուիա:

ԳՁ. Զթագաւորն Քրիստոս օրհնութեամբ երգով բարեբանեցեք ամենայն երկիր:

Արարողին երկնի և երկրի մատուսցուք երգով գոհաբանութիւն ամենայն երկիր:

Երրորդութեանն և մի աստուածութեանն մատուսցուք պատիւ երկրպագութիւն յաւիտեանս ամէն:

ԳԿ. Լուսով աստուածութեան քո Քրիստոս լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի. պահեա զսա անշարժ յաւիտեան:

Տօնէ այսօր Երուսաղէմ՝ հաւատացելոց բազմութեամբ զնաւակատիս սուրբ եկեղեցւոյ. պահեա զսա անշարժ յաւիտեան:

Բացան դրունք հաւատոյ նոր Սիոնի ընդունել զանմահ փեսայդ յառագաստ. բաշխէ զմարմին քո և զարիւն. պահեա զսա անշարժ յաւիտեան:

ԴՁ.Թագաւոր Քրիստոս էակից Հօր և Հոգւոյն, որ վասն մեր մարմնացար ի սուրբ Կուսէն. Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք:

Որ կամաւոր մահուամբ զմահ մեռուցեր և անապական յարութեամբդ քով նորոգեցեր զաշխարհս. Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք:

Որ կենդանարար արեամբդ քով լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի. երգեմք քեզ ընդ հրեշտակս ասելով.Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք:

ԴԿ. Որ անբաւելի յաղթող զօրութեամբդ թագաւոր ես երկնի և երկրի Քրիստոս Աստուած. օրհնաբանեմք զքեզ:

Որ փառակցութեամբ ընդ Հօր վերօրհնիս յանմահից. և խոնարհեալ մարմին զգեցար փառաց թագաւոր. օրհնաբանեմք զքեզ:

Որ կարողապես զմահ կոխեցեր, և յարուցեալ լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի անմահ էութիւն. օրհնաբանեմք զքեզ:

Եւ մինչ նոքա երգեն, քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ Տեր Աստուած մեր՝ կեցո...:Եւ ի փառք տալն դպրաց, երկրպագցեն առաջի ամենեքեան: Եւ Քահանայն երկրպագելով սեղանոյն ասասցէ զաղոթս ի ծածուկ. Տէր Աստուած մեր՝ որ կարգեցեր:

Սարկաւագն ձայնեսցէ Օրհնեա' Տեր':

Քահանայն ասասցէ ի ձայն. Զի քո է կարողութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն:

Եւ համբուրեսցեն զսեղանն. և սարկաւագունքն գոչեսցեն:Պրոսխումէ:

Եւ ի սարկաւագաց մի ոմն բարձրացուցանէ զԱւետարանն սուրբ: Եւ դպիրքն ըստ խորհրդոյ աւուրն երգեն զԵրեքսրբեանն:

Ծննդեան

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յայտնեցար վասն մեր. ողորմեա' մեզ:(Երիցս կրկնեա')

Գալստեան

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր և գալոց ես. ողորմեա' մեզ:

Յարութեան

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յարեար ի մեռելոց. ողորմեա' մեզ:

Համբարձման

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ համբարձար փառօք առ Հայր. ողորմեա' մեզ:

Հոգւոց գալստեան

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր և հանգեար յառաքեալսն. ողորմեա' մեզ:

Վարդավառի

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յայտնեցար ի Թաբոր լերինն. ողորմեա' մեզ:

Վերափոխման

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր ի փոխումն մօր քո և կուսի. ողորմեա' մեզ:

Խաչի

Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ խաչեցար վասն մեր. ողորմեա' մեզ:

Եւ քահանայն զոյգ Երեքսրբենոյն ասասցէ ի ծածուկ:Աստուած սուրբ..:

Եւ Ի կատարել Երեքսրբենոյն և աղոթիցն՝ սարկաւագն քարոզէ.

Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն:Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի. և հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Վասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսաց՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Վասն հայրապետին մերոյ Տեառն «այս անուն (Գարեգնի սրփազնագոյն)» կենաց և փրկութեան հոգւոյ նորին՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց և ամենայն ուխտի մանկանց եկեղեցւոյ՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Վասն բարեպաշտ թագաւորաց և աստուածասէր իշխանաց զօրաւարաց և զօրաց նոցին՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Վասն հոգւոց հանգուցելոց, որք ծշմարիտ և ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Յիշեա' Տէ'ր և ողորմեա':

Սարկաւագն: Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա':

Սարկաւագն: Զանձինս մեր և ըզմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:

Դպիրքն: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:

Սարկաւագն:Ողորմեաց մեզ, Տեր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:

Դպիրքն:Տէ'ր ողորմեա', Տէ'ր ողորմեա', Տէ'ր ողորմեա':

Եւ քահանայն բազկատարած ասասցէ զաղոթս ի ծածուկ.Տէր Աստուած մեր...:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր:

Քահանայն ասասցէ ի ձայն: Զի ողորմած և մարդասեր ես Աստուած գոլով և քեզ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Յետ այսորիկ երկրպագէ սեղանոյն քահանայն և եկեալ բազմի յաստիճանն: Եւ սկսանին դպիրքն Սաղմոս ըստ խորհրդոյ աւուրն. և ընթերցցին զգիրս մարգարեականս և զառաքելականս: Եւ զկնի ալէլուիա, ըստ ցուցանելոյ ընթերցուծոյն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱԼԷԼՈՒՔ

Զատկի և Յինանց

Գովեա' Երուսաղէմ զՏէր:

Եւ օրճնեա' զԱստուած քո Սիո'ն:

Զի զօրացոյց զնիգս դրանց քոց, և օրհնաց զորդիս քո ի քեզ:

Ո եդ զսահմանս քո ի խաղաղութիւն, պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ:

Առաքէ զբան իւր յերկիր, վաղվաղ ընթանան պատգամք նորա:

Դնէ զձիւն որպես զասր, և ըզմէգ որպէս փոշի ցանեաց:

Առկանէ զսառն որպէս պատառս, առաջի ցրտոյ նորա ո՞ կարէ կալ:

Առաքէ զբան իւր և հալէ զնոսա, շնչեսցեն հողմք և գնասցեն ջուրք:

Պատմէ զբան իւր Յակոբայ, զարդարութիւն և զիրաւունս Իսրայէլի:

Ոչ այսպես արար ամենայն ազգաց Տէր, և զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա:

մեծի պահոց կիւրակէից:

Աղաղակեցէք առ Տէր (յեր.14):

Յարութեան

ԱՁ. Դու յարուցեալ գթացիս ի վերայ Սիոնի, ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ:

ԱԿ. Օրհնեցէ'ք զՏէր յօրհնութիւն ի նոր, օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց:

ԲՁ. Ծափս հարէ'ք ամենայն հեթանոսք, աղաղակեցէ'ք առ Աստուած ի ձայն ցնծութեան:

ԲԿ Արի' Տէր Աստուած իմ իհրամանս քո՝ զոր պատուիրեցեր. և ժողովք ժողովրդոց շուրջ եղիցին զքեւ:

ԳՁ Ուրախ եղև Իսրայէլ յարարիչ իւր. որդիք Սիոնի ցընծասցեն ի թագաւորն իւրեանց:

ԳԿ. Եկա'յք և տեսէ'ք զգործս Աստուծոյ, որպէս զի ահեղ են խորհրդով՝ քան զամենայն որդւոց մարդկան:

ԴՁՀաճեցար Տէր ընդ երկիր քո, և դարձուցեր զգերութիւն Յակոբայ:

ԴԿ.Յարեաւ Աստուած՝ և ցրուեցան ամենայն թշնամիք նորա, փախեան ատելիք նորա յերեսաց նորա:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրթի':

Քահանայն դարձցի և խաչակնքեսցէ.

Խաղաղութիւն «+» ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն:Երկիւղածութեամբ լուարուք:

Սարկաւագն: Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ ...:

Դպիրքն: Փառք քեզ. Տէր Աստուած մեր:

Սարկաւագն: Պրոսխումէ:

Դպիրքն: Ասէ Աստուած:

Եւ սարկաւագն ընթերցցի զԱւետարանն սուրբ. և յաւարտմանն ասասցեն ամենեքեան.

Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Եւ ապա ասեն զՆիկիական դաւանութիւնն ի լման:

Հաւատամք ի մի Աստուած,ի Հայրն ամենակալ,յարարիչն երկրի և երկնի,երեւելեաց եւ աներեւութից:

Եւ ի մի Տեր Յիսուս Քրիստոս,յՈրդին Աստուծոյ,ծնեալն յԱստուծոյ Հօրե,միածին՝ այսինքն յեութենէ Հօր:

Աստուած Աստուծոյ,Լոյս ի Լուսոյ,Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ,ծնունդ եւ ոչ արարած:Նոյն ինքն ի բնութենէ Հօր որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի,երեւելիք եւ աներեւոյթք:

Որ յաղագս մեր մարդկան,եւ վասն մերոյ թրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացավ,մարդացաւ,ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով:

Որով էառ մարմին,հոգի եւ միտ,եւ զամենայն որ ինչ է ի մարդ,ճշմարտապէս եւ ոչ կարծեօք:

Չարչարեալ,խաչեալ,թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ,ելեալ ի յերկինս նովին մարմնովն,նստաւ ընդ աջմէ Հօր:

Գալոց է նովին մարմնովն եւ փառոք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս,որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին,յանեղն եւ ի կատարեալն.Որ խոսեցաւ յօրենս եւ ի մարգարէս եւ յԱւետարանս.Որ էջն ի յորդանան,քարոզեաց յառաքեալսն,եւ բնակեցաւ ի սուրբսն:

Հաւատամք եւ ի մի Միայն,Ընդհանրական,եւ Առաքելական,Սուրբ Եկեղեցի.ի մի մկրտություն,յապաշխարութիւն,ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց.ի յարություն մեռելոց,ի դատաստանն յավիտենից հոգւոց եւ մարմնոց.յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Իսկ որք կասենն՝ էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն՛ յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն և կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ և կամ զՍուրբ Հոգին, և թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթողիկէ և առաքելական սուրբ Եկեղեցի:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր:

Քահանայն ասասցէ (ի Լուսաւորչէն մերմէ ասացեալ):Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս երկիր պագանելով սրբոյ Երրորդութեանն և մի Աստուածուփեանն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Սարկաւագն քարոզէ ի ձայն: Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէր ողորմեա':

Սարկաւագն: Եւ ևս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք ի Տեառնէ Աստուծոյ եւ ի փրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ ի ժամուս պաշտաման և աղօթից, զի արժանի ընդունելութեան արասցէ լուիցէ Տէր ձայնի աղաչանաց մերոց, ընկալցի զխնդրուածս սրտից մերոց, թողցէ զյանցանս մեր, ողորմեսցի ի վերայ մեր: Աղոթք մեր և խնդրուածք յամենայն ժամ մացեն առաջի մեծի Տէրութեան նորա. Եւ նա տացէ մեզ միաբան միով հաւատով և արդարութեամբ վաստակիլ ի գործս բարիս. զի զողորմութեան ըզշնորհսն իւր արասցէ ի վերայ մեր,Տէրն ամենակալ կեցուսցէ և ողորմեսցի:

Դպիրքն:Կեցո', Տէր:

Սարկաւագն: Զժամ սուրբ պատարագիս և զառաջիկայ օրս խաղաղութեամբ անցուցանել հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:

Դպիրքն:Շնորհեա', Տէր:

Սարկաւագն: Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:

Դպիրքն:Շնորհեա', Տէր:

Սարկաւագն:Զքաւութիւն և զթողութիւն յանցանաց մերոց, ի Տեառնէ խնդրեսցուք:

Դպիրքն:Շնորհեա', Տէր:

Սարկաւագն: Զսրբոյ խաչին մեծ և կարող զօրութիւնն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:

Դպիրքն:Շնորհեա', Տէր:

Սարկաւագն:Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ, զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Տէ'ր, ողորմեա':

Սարկաւագն:Զանձինս մեր և զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:

Դպիրքն:Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:

Սարկաւագն:Ողորմեա'ց մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեզի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:

Դպիրքն.Տէր ողորմեա', Տէր ողորմեա', Տէր ողորմեա':

Մինչ նոքա երգեն. Քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ: Տէր մեր և փրկիչ Յիսուս Քրիստոս, որ մեծդ ես ողորմութեամբ և առատ...

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա Տէր:

Քահանայն:Որպեսզի արժանաւորք եղիցուք գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր և Սուրբ Հօգւոյդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Ամէն: Խաղաղութիւն «+ ամենեցուն:

Դպիրքն:Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:

Քահանայն ի ձայն:Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,որ ի վեր է քան զամենայն միտս ևզբանս, ամբարցո' զմեզ և աներկիւղ պահեա' յամենայն չարէ: Հաւասարեա' զմեզ ընդ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով և ճշմարտութեամբ քեզ երկիրպագանեն: Վասն զի ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամեն:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա Տէր:

Քահանայն խաչակնքէ ի վերայ ժողովրդեանն ասելով.

Տէր Աստուած օրհնեսցէ «+» զամենեսեանդ:

Դպիրքն: Ամէն:

Յետ այսորիկ եթե եպիսկոպոս իցէ՝ ի բաց հանցէ զեմիփորոնն:

Սարկաւագն: Մի' ոք յերախայից, մի' ոք ի թերահաւատից, և մի' ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս:

Դպիրքն: Մարմին տէրունական և արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնքն յաներեւոյթս երգեն և ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զորութեանց:

Սարկաւագն: Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերում, դպիրք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս:

Դպիրքն ասեն զՍրբասացութիւնն ըստ խորհրդոյ աւուրն: Եւ ապա ի սարկաւագացն վերաբերիցի սրբազան հացն և անմահութեան բաժակն ի սուրբ սեղանն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

ՍՐԲԱՍԱՑՈՒԹԻՒՆՔ

Ծննդեան, Աւետեաց, Վարդավառի և Աստուածածնի

Բազմութիձնք հրեշտակաց և զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:Որք երգէին և ասէին.սա է Որդին Աստուծոյ ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք երկինք և ցնծասցեն հիմունք աշխարհի. զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ, և ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:

Մեծի Հինգշաբթի

Որ վերայ նստիս ի կառս հրանիւթս քառակերպեանս. անճառելի Բանդ Աստուած: Այսօր իջեալ ի յերկնայնոցն վասն քո արարածոցս. յանձն առեր բազմիլ ընդ աշակերտսն: Եւ սերովբեքն և քերովբէքն հիացեալ զարմանային. և պետութիւնք վերին զօրացն սքանչացեալ աղաղակէին ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Յինանց և Խաչի

Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր. խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք: Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Կիրակէի, Եկեղեցւոյ, Ծաղկազարդի և հրեշտակաց

Հտեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Պահոց և Ննջեցելոց

Վասն յիշատակի հանգուցելոցն ընկա'լ, Հայր սուրբ մարդասէր, զպատարագս:Եւ համարեա' զհոգիս նոցա ի թիւ սրբոց քոց յարքայութեանդ երկնից:Մանաւանդ զի հաւատով մատուսցուք զպատարագս, հաշտեսցի աստուածութիւնդ, և հանգուսցէ զհոգիս նոցա:

Մարտիրոսաց

Սրբութիւն սրբոց, մեծ ես և ահաւոր, և զինուորութիւնք հրեշտակացն օրհնեն զքեզ և ասեն. Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն:

Մարգարէից, Առաքելոց և Հայրապետաց

Ամենակալ ես, Տէր զօրութեանց, որ թագաւորդ ես յաւիտենից: Որ նստիս յերկնից ի յերկինս և լոյս ծագես յարարածս քո:

Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր քեզ պատարագս մատուցանեմք, և սուրբ զանունդ քո փառաւորեմք, Տէր, որ պսակիչդ ես քոծ սրբոց ( այս անուն): Վասնզի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ, ի քում յարքայութեանդ:

Եւ եթե հանդիսաւոր օր լինի, և զսուրբ խորհուրդն վերաբերել կամիցիս, այս է արարողութիւնն: Յորժամ քահանայն ասէ.

-Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեանդ:

Եւ սարկաւագն ձայնէ.

-Սաղմոս ասացեք տեառն Աստուծոյ:

Եւ դպիրքն երգեն զՍրբասացութիւնն ըստ խորհրդոյ աւուրն, կանգնեալ:

- Մի' ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից:Մարմին տէրունական և արիւն փրկչական:Եւ գնա խնկարկելով ի սուրբ խորհուրդն:

Սարկաւագն: Յարեւու եհար զխորան իւր և ինքն որպես փեսայ, զի ելանէ յառագաստէ իւրմէ:

Դպիրքն: Եւ ցնծայ նա որպես հսկայ, յընթանալ զճանապարհս իւր:

Սարկաւագն: Որք զքրովբէիցն:

Դպիրքն: Խորհրդաբար կերպարանիմք:

Եւ գան յարևելից կողմն

Սարկաւագն: Ճանապարհք արարէք այնմիկ, որ նստի յերկնից յերկինս ընդ արևելս:

Դպիրքն: Եւ կենդանարար Երրորդութեանն զերեքսրբեան օրհնութիւնս մատուցանեմք:

Եւ գան ի հարաւակողմն

Սարկաւագն: Աստուած ի հարաւոյ եկեսցէ և սուրբն ի Փառան լեռնէ:

Դպիրքն: Զամենայն զկենցաղականս ի բաց դնելով զգործս:

Եւ գան յաստիճան խորանին, և բարձող ահաւոր խորհրդոյն ասասցէ հանդարտութեամբ:

Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:

Եւ պատարագողն խնկարկէ և հարցանէ.

Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող կարող ի պատերազմի:

Դպիրքն: Որպէս զի զթագաւորն ամենեցուն ընդունիցիմք:

Սարկաւագն: Համբարձէ'ք, իշխանք, զդրունս ձեր ի վեր. համբարձին դրունք յաւիտենից, և մտցէ թագաւոր փառաց:

Քահանայն: Ո՞վ է սա թագաւոր փառաց և Տէր զօրութեանց:

Դպիրքն: Եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգ:

Սարկաւագն: Սա ինքն է թագաւոր փառաց:

Եւ պատարագողն երկրպագէ ահիւ և դողութեամբ, և առնու ի ձեռաց սարկաւագին և խաչակնքէ ի վերայ ժողովրդեանն ասելով.

Քահանայն:

Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:

Դպիրքն: Ալէլուիա:

Եւ մինչ նոքա երգեն քահանայն խոնարհիսցի առաջի սրբոյ սեղանոյն և խորհրդաբար աղօթեսցէ ի ծածուկ. Ոչ ոք արժանի է ...:

Եւ ընծայքն վէրջաբերին ի սեղանն և քահանայն խնկեսցէ և լուասցէ զմատունս իւր ասելով. Լուացից սրբութեամբ:

Սարկաւագն: Եւ ևս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք:

Դպիրքն: Տէր ողորմեա':

Սարկաւագն: Եւ ևս հաւատով և սրբութեամբ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ ահիւ. մի' խղճիւ և գայթակղութեամբ. մի' նենգութեամբ, խորամանկութեամբ, մի' պատրանօք և խաբէութեամբ, մի' երկմտութեամբ և մի թերահաւատութեամբ: Այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լցեալ սիրով, լի և առաւելեալ ամենայն գործովք բարութեան՝ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ, և գտցուք զողորմութեան զշնորհս յաւուր յայտնութեան և ի միւսանգամ գալստեան Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի, կեցուսցէ և ողորմեսցի:

Դպիրքն: Կեցո', Տէր, և ողորմեա':

Մինչ նոքա երգեն, քահանայն ձեռնամած աղոթեսցէ ի ծածուկ: Տեր Աստուած զօրութեանց...:

Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր:

Քահանայն Շնորհօք և մարդասիրութեամբ Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր միանգամայն և Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութիւն «+» ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպիրքն: Առաջի քո Տէր:

Սարկաւագն: Ողջույն տուք միմիանց ի համբոյր սրբութեան. և որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհուրդոյս՝ առ դրունս ելէք և աղօթեցէք:

Դպիրքն:

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,

Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ.

Խաղաղութեան ձայն հնչեցաւ,

Սուրբ ողջունի հրաման տուաւ:

Եկեղեցի մի անձն եղև,

Համբոյրս յօդ լրման տուաւ.

Թշնամութիւնըն հեռացաւ,

Սէրն յընդանուրըս սփռեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,

Տո՞ւք զօրհնութիւն ի մի բերան,

Միասնական Աստուածութեանն,

Որում սրովբէքն են սրբաբան:

Ոմանք և զայս ասեն ի հանդիսի տօնի:

Սարկաւագն:

Որք հաւատով կայք յանդիման

Սուրբ Սեղանոյս արքայական,

Տեսէ'ք բազմեալ զՔրիստոս արքայն,

Եւ շուրջ պատեալ զօրք վերնական:

Դպիրքն

Վեր համբառնամք զաչս ունելով,

Եւ պաղատիմք զայս ասելով.

Ըզմեղըս մեր մի' յիշեցես,

Այլ գթութեամբ քո քաւեցես:

Ընդ հրեշտակացն օրհնեմք զքեզ,

Եւ ընդ սրբոց քոց, Տէր, փառք քեզ:

Եւ համբուրեսցեն զսեղանն և զմիմեանս:

Սարկաւագն: Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք, բարւոք կացցուք. և նայեցարուք զգուշութեամբ:

Դպիրքն: Առ քեզ Աստուած:

Սարկաւագն: Պատարագ Քրիստոս մատչի անարատ գառն Աստուծոյ:

Դպիրքն: Ողորմութիւն և խաղաղութիւն և պատարագ օրհնութեան:

Սարկաւագն: Օրհնեա', Տեր:

Քահանայն: Շնորհք, սէր և աստոածային սրբարար զօրութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ. եղիցի ընդ ձեզ «+» ընդ ամենեսեանդ:

Դպիրքն: Ամէն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն: Զդրունս, զդրունս. ամենայն իմաստութեամբ և զգուշութեամբ: Ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ:

Դպիրքն: Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ:

Սարկաւագն: Եւ գոհացարուք զՏեառնէ բոլորով սրտիւ:

Դպիրքն: Արժան և իրաւ:

Իսկ ի հանդիսի աւուրս, ոմանք զկնի Արժան և իրաւին ասեն զայս:

Սարկաւագն: Եւ զստոյգ փրկութեան որ միշտ ընդ ամենայն տեղիս գոհութիւն մատուցանեմք քեզ Քրիստոս: Որով և զհրաշալի զյարութիւնդ քո գովեն զօրութիւնք: Սարսին սերովբէքն. դողան քերովբէքն. և իշխանութիւնք վերին պետութեանցն պար առեալ քաղցր ձայնիւ եղանակեն և ասեն:

Մինչ նոքա երքեն, քահանայն ձեռնամած աղօթեսցէ ի ծածուկ. Արժան է ստուգապէս.... :

Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր:

Քահանայն: Եւ ընդ սերովբէսն և ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս. և հանարձակապես գոչելով աղաղակել ընդ նոսին և ասել:

Դպիրքն: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց. լի են երկինք և երկիր փառօք քո. Օրհնութիւն ի բարձունս: Որհնեալ որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն. Ովսաննա ի բարձունս:

Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Սուրբ, Սուրբ, Սուրբ ես ճշմարտապէս...:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:

Քահանայն Առէ'ք, կերէ՞ք, այս է ՄԱՐՄԻՆ ԻՄ, որ վասն ձեր և բազմաց բաշխի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:

Դպիրքն: Ամէն:

Քահանայն ի ծածուկ: Նոյնպէս և ... :

Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր:

Քահանայն Արբէք ի սմանէ ամենեքեան. այս է ԱՐԻՒՆ ԻՄ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր և բազմաց հեղանի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:

Դպիրքն: Ամէն: Հայր երկնաւոր, որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ ողորմեա' քո բանաւոր հօտի:

Քահանայն ի ծածուկ: Եւ զսոյն միշտ իւր յիշատակ ... : Եւ առնու զընծայսն ի ձեռն և ասասցէ ի ծածուկ. Եւ արդ մեք Տէր ... .

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:

Պատարագողն զընծայսն սակաւ ինչ բարձրացուցեալ, մատուցանէ առ Հայր, և դիցէ ի վերայ սեղանոյն ասէլով ի ձայն:

Քահանայն: Եւ զքոյս ի քոյոց՝ քեզ մատուցանեմք, ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն:

Դպիրքն: Յամենայնի օրհնեալ ես Տէր. օրհնեմք զքեզ. գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր:

Մինչ նոքա երգեն, քահանայն բազկատարած աղօթեսցէ ի ծածուկ. Զքեզ արդարև Տէր Աստուած մեր... :

Սարկաւագն ձայնեսցէ:Օրհնեա' Տէր:

Քահանայն: Խաղաղութիւն «+» ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգվոյդ քում:

Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպիրքն: Առաջի քո, Տէր: Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւ հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ աղաչեմք զքեզ՝ ողորմեա' արեամբ քով փրկեալ հօտի:Մինչ նոքա երգեն, քահանայն խոնարհեալ երկիր պագեսցե սեղանոյն և ասասցէ ի ծածուկ: Երկիր պագանեմք և աղաչեմք.. : Եւ կացեալ սարկաւագն առընթեր քահանային երկիւղիւ և դողութեամբ մեծաւ: Եւ ասասցէ ի ցած.Ամէն, օրհնեա Տէր:Եւ քահանայն խնկարկեսցէ զընծայսն ասելով ի ծածուկ: Որով զհացս օրհնեալ ... :

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:

Քահանայն: Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս, յանդատապարտութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց:

Դպիրքն: Հոգի Աստուծոյ, որ զփառակցի քո զխորհուրդ իջեալ ի յերկնից կատարես ի ձեռն մեր. հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ՝ հանգո' զհոգիս մեր ննջեցելոցն:

Եւ քահանայն այսուհետև ոչ բարձրագոյն քան զընծայսն զձեռսն իւր տարածեալ, այլ խոնարհագոյն և զաչսն ի նոյն յառեալ աղօթեսցէ ի ծածուկ: Սովաւ շնորհեա' զսէր... :

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէր:

Քահանայն: Ընդ որս և մեզ այց արասցես՝ բարերար Աստուած, աղաչեմք:

Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':

Քահանայն: Աստուածածնին սրբոյ Կուսին Մարիամու, և Յովհաննու Մկրտչին, Ստեփանոսի նախավկային, և ամենայն սրբոց՝ եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:

Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':

Սարկաւագն յաջակողմն սեղանոյն ձեռնամած ասասցէ:

Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց, և ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ուղղափառ սարկաւագաց և ամենայն սրբոց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:

Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':

Սարկաւագն: (Ի Տէրունական աւուրս) Օրհնեալ, գովեալ և փառաւորեալ, հրաշալի և աստուածազարդ Տէրութեանն (Յարութեանն) Քրիստոսի երկիր պագանեմք:

Դպիրքն: Փառք Տէրութեան ( Յարութեան) քո Տէր:

Սարկաւագն: (Ի տօնի սրբոց): Սուրբ և աստուածահաճոյ (մարգարէին, հայրապետին, առաքելոյն, մարտիրոսին (այս անուն)), զորոյ այսօր զյիշատակն կատարեցաք, եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:

Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':

Սարկաւագն: Առաջնորդացն մերոց և առաջին լուսաւորաչացն սրբոց, Թադէոսի և Բարթուղիմէոսի առաքելոցն, և Գրիգորի Լուսաւորչին. Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Դանիէլի և Խադայ. Մեսրոպայ վարդապետին, և Գրիգորի Նարեկացւոյն և Ներսիսի Կլայեցւոյն, Յովհաննու Որոտնեցւոյն, և Գրիգորի և Մովսիսի Տաթևացեանց, և սրբոց Գրիգորիսեանց և Ներսիսեանց, հովուաց և հովուապետացն Հայաստանեայց. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:

Դպիրքն: Յիշեա' Տէր և ողորմեա':

Սարկաւագն: Միանձնացելոց սրբոց, առաքինասէր և աստուածուսոյց կրօնաւորացն՝ Պողոսի, Անտոնի, Պողայ, Մակարայ, Ոնոփրիոսի, աբբա Մարկոսի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եւագրի, Պարսամայ, Յովհաննիսեանց և Սիմէոնեաց, սրբոց Ոսկեանց և Սուքիասանց, և ամենայն սրբոց հարց և աշակերտելոց նոցին ընդ տիեզերս. եղիցի յիշատակ ի սո

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մինչ նոքա երգեն զքարոզս, քահանայն ասասցե զաղօթս ի ծածուկ. զի ի միասին աւարտեսցին. Յիշեա', Տէր, և ողորմեա... :

Սարկաւագն ձայնեսէ: Օրհնեա' Տէր:

Քահանայն ի ձայն: Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր և զպատուական Հայրապետն ամենայն Հայոց, զՏէր (այս անուն) շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ:

Եւ դարձեալ սարկաւագն գայ ի տեղի իւր և քարոզեսցէ բարձր:

Գոհութիւն և փառաբանութիւն մատուցանեմք քեզ, Տէր Աստուած մեր, վասն սուրբ և անմահ պատարագիս որ ի վերայ սրբոյ սեղանոյս. զիզսա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգևեսցես: Սովաւ շնորհեա' զսեր, զհաստատութիւն և զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. սրբոյ Եկեղեցւոյ և ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց. եպիսկոպոսապետին մերոյ և պատուական Հայրապետին ամենայն Հայոց Տեառն (այս անուն). և քահանայիս ոոր զպատարագս մատուցանէ: Եւ վասն զօրութեանց և յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից և իշխանացն բարեպաշտից: Աղաչեսցուք և խնդրեսցուք և վասն հոգւոցն հանգուցելոց: Եւս առաւել վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց, և շինողաց սրբոյ եկեղեցւոյս, և որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ: Ազատութիւն եղբարց մերոց գերելոց և շնորհ առաջիկայ ժողովրդեանս: Հանգիստ հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս՝ աղաչեմք:

Մինչ նոքա քարոզեն, քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ. Յիշեա Տէր ... :

Դպիրքն: Ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն:

Սարկաւագն ձայնեսցէ. Օրհնեա' Տէր:

Քահանայն դարձցի և խաչակնքեսցէ և ասասցէ ի ձայն:

Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ և փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Ընդ ձեզ «+» ընդ ամենեսեան:

Դպիրքն: Ամէն: Եւ ընդ հոգվոյդ քում:

Սարկաւագն: Եւ ևս խաղաղութիեան զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն: Տէ'ր, ողորմեա':

Սարկաւագն: Վասն մատուցեալ սուրբ և աստուածային անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛:

Սարկաւագն: Որպեսզի Տէր Աստուած մեր, որ ընկալաւ զսա ի սուրբ, յերկնային և յիմանալի իւր մատուցարանն. զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս և զպարգևս Հոգւոյն սրբոյ. զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛:

Սարկաւագն: Ընկա՛լ, կեցո' և ողորմեա՛ և պահեա՛ զմեզ, Տէ՛ր, քոյին շնորհիւդ:

Դպիրքն:Կեցո, Տէ՛ր,և ողորմեա՛:

Սարկաւագն: Զամենասրբուհի զԱստուածածինն զմիշտ կոյսն Մարիամ՝ զՏէր աղաչեսցուք:

Դպիրքն:Յիշեա՛, Տէ՛ր, և ողորմեա՛:

Սարկաւագն: Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ՝ զտէ՛ր աղաչեսցուք:

Դպիրքն: Տէ՛ր, ողորմեա՛:

Սարկաւագն: Զանձինս մեր և զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:

Դպիրքն: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:

Սարկաւագն: Ողորմա՛ց մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանությամբ:

Դպիրքն: Տէ՛ր ողորմեա՛,Տէ՛ր ողորմեա՛,Տէ՛ր ողորմեա՛,:

Մինչ սարկաւագն քարոզէ, քահանայն ասասցէ ի ծածուկ: Աստուած ճշմարտութեան:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա՛ Տէր:

Քահանայն ի ձայն: Եւ տո՛ւր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զքեզ, երկնաւորդ Հայր, երգել և ասել:

Դպիրքն բազկատարած եղանակեսցեն.

Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի. զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց, և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ:

Մինչ նոքա երգեն, քահանայն աղօթեսցէ ի ծածուկ: Տէր տէրանց...:

Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա՛ Տէր:

Քահանայն ի ձայն: Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս.ամէն: Խաղաղութիւն «+» ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպիրքն: Առաջի քո, Տէր:

Քահանայն խոնարհեսցե, և ամենայն ժողովուրդն ծունը դիցէ. և քահանայն աղօթեսցէ ի ծածուկ: Որ աղբիւրդ ես...:

Սարկաւագն ձայնեսցե: Օրհնեա՛ Տէր:

Քահանայն ի ձայն: Քրիստոսիւ Յիսուսիւ, Տէրամբ մերով. ընդ որում քեզ Հոգւոյդ Սրբոյ և Հօր ամենակալի, վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ քահանայն առցէ զսուրբ հացն ի ձեռն:

Եւ սարկաւագն ձայնեսցե բարձր:

Պրոսխումէ:

Եւ քահանայն բարձրացուցանե ակներև ամենայն ժողովրդեանն և ասասցէ ի ձայն:

Ի սրբություն սրբոց:

Դպիրքն բարձր ձայնիւ:Միայն սուրբ, միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր. ամէն:

Սարկաւագն: Օրհնեա՛ Տէր:

Քահանայն: Օրհնեալ Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ:

Դպիրքն: Ամէն:

Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր:

Քահանայն: Օրհնեալ Որդիդ Սուրբ Աստուած ճշմարիտ:

Դպիրքն: Ամէն:

Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր:

Քահանայն: Օրհնեալ Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ:

Դպիրքն: Ամէն:

Սարկաւագն: Օրհնեա՛, Տէ'ր:

Քահանայն: Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հօգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Դպիրքն: Ամէն: Հայր Սուրբ. Որդիդ Սուրբ. Հոգիդ Սուրբ: Օրհնութիւն Հօր և Որդւոյ և Սրբոյ Հոգւոյն. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ մինչ նոքա երգեն զայս, քահանայն խոնարհեսցէ և աղոթեսցե ի ծածուկ: Նայեա'ց Եէր մեր...: Եւ զայս ասացեալ երկիր պագեսցե և համբուրեսցէ զսեղանն: Եւ առեալ զսուրբ Մարմինն ողջ թացցէ յանապական Արիւնն Ե ասասցէ ի ծածուկ: Տեր Աստուած մեր որ կոչեցեր...:

Սարկաւագն ձայնեսցե: Օրհնեա՛ Տէր:

Քահանայն բարձրացուսցե ակներև ժողովրդեանն և ասասցէ ի ձայն:

Ի սուրբ, ի սուրբ պատուական Մարմնոյ և յԱրենէ Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ճաշակեսցուք սրբութեամբ, որ իջեալ ի յերկնից բաշխի ի միջի մերում: Սա է կեանք, յոյս, յարոթիւն, քաւութիւն, և թողութիւն մեղաց: Սաղմոս ասացեք Տեառն Աստոծոյ մերում. սաղմոս ասացէք երկնաւոր թագաւորին մերում անմահի, որ նստի ի կառս քերովբէականս:

Դպիրքն:

Տէր, ողորմեա,

Տէր, ողորմեա,

Տէր, ողորմեա,

Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երորդութուիւն,

Տու՛ր աշխարհիս խաղաղութուիւն,

Եւ հիւանդաց բժշկթուիւն,

Ազգիս Հայոց սէր, միթուիւն:

Արի Աստուած հարցն մերոց

Որ ապաւէնդ ես նեղելոց.

Հաս յօգնութիւն ծառայից քոց,

Լե'ր օգնական ազգիս Հայոց:

Միջնորդությամբ սրբոյ խաչին

Եւ անարատ սուրբ ծնողին,

Յիշեա զհեղումն արեան փրկչին,

Ե'լ ի խնդիր փոքու հօտին:

Արդ անկամինք առաջի քո

Գոչեմք մեղայ տեառնըդ մերոյ.

Անցո' ի մենջ զցասումն քո

Վասն անսպառ գթութեան քո:

Քրիստոս, յարեար ի մեռելոց,

Լոյս ծագեցար արարածոց,

Սուրբ յարութեամբդ քով կէնարար,

Յարո' և զմեզ ի կեանս անմահ:

Տէր, ողորմեա,Տէր, ողորմեա.

Յիսուս փրկիչ, մեզ ողորմեա:

Միջնորդութեամբ սուրբ և անմահ պատարագիս:

Ընկա'լ, Տեր, և ողորմեա:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սարկաւագն ձայնեսցե: Սաղմոս ասացեք Տեառն Աստուծոյ մերում, Դպի'րք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս. զի սմա վայել են սաղմոսք, ալէլուք և երգք հոգեւորք: Պաշտօնեայք հանդերձ երգօք սաղմոս, ասացէ'ք և զՏէր յերկինս օրհնեցեք:

Եւ դպիրքն եղանակեսցեն

Օրհնեալ է Աստուած:Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում, ալէլուիա:

Զմարմին իւր տայ մեզ կերակուր, և սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. ալէլուիա:

Մատիք առ Տէր, և առէք զլոյս. ալէլուիա:

Ճաշակեցեք և տեսէք զի քաղցր է Տէր ալելուիա:

Օրհնեցեք զՏեր յերկինս.ալէլուիա:

Օրհնեցեք զնա ամենայն հրեշտակք նորա. ալէլուիա:

Օրհնեցեք զնա ամենայն զօրութիէնք նորա. ալէլուիա:

Մինչ նոքա երգեն, քահանայն առցէ զՄարմինն ի ձեռն, և համբուրեսցէ արտասուօք ասելով: Զոր օրհնութիւն ...Դարձեալ ասասցէ: Խոստովանիմ ... Եւ բեկեալ արկցէ ի բաժակն արէան. ասելով: Լրումն Հոգւոյն Սրբոյ: Եւ ապա առեալ զմի մասն ի ձեռն, ասասցէ արտասուօք և գոհութեամբ առ Հայր և Որդի. ի ծածուկ: Հայր Սուրբ...Խաղաղութիւն ամենեցուն:Գոհանամ զքէն...Յովհաննու Ոսկեբտրանին ասացեալ աղօքս:Գոհանամ և մեծացուցանեմ...: Եւ ապա տեառնագրեսցե զինքն. և խնդրեսցէ ի ճշմարտէն Աստուծոյ զպէսպէս հայցուածս անձին իւրոց, և ժողովրդէան, և աշխարհի. և թողութիւն խնդրեսցէ վասն իւրոց թշնամեացն և ատելեացն: Եւ անդեն ահիւ և դողութեամբ ճաշակեսցե ի Մարմնոյն. և արբցէ ի Բաժակէն ասէլով.Հաւատով Հաւատամ...:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

Եւ սարկաւագն հաղորդեսցէ և յետ հաղորդելոյն գոչէ առ ժողովուրդն և ասէ բարձր:

Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք սրբութեամբ հաղորդեցարուք:

Դպիրքն բարձր ձայնիւ: Աստուած մեր և Տէր մեր երեւեցաւ մեզ. օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:

Եւ ամենայն արժանաւորքն հաղորդեսցեն, և յետ հաղորդելոյն, քահանայն խաչակնքեսցե զժողովուրդն Ընծայիան և ասասցէ:

Կեցո', Տէ'ր, զժողովուրդս քո. և օրհնեա' զժառանգութիւնս քո. հովուեա' և բարձրացո

զսոսո յայսմհետէ մինչև յաւիտեան:

Եւ դպիրքն երգեսցեն:

Լցաք ի բարութեանց քոց, Տեր, ճաշակելով զՄարմին քո և զԱրիւն. փառք ի բարձունս կերակրողիդ զմեզ: Որ հանապազ կերակրես զմեզ. առաքեա ի մեզ զհոգեւոր քո զօրհնութիւն. փառք ի բարձունս կերակրողիդ զմեզ:

Քահանայն ասասցէ ի ծածուկ: Գոհանամք զքեն...:

Սարկաւագն ի ձայն:Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք:

Դպիրքն:Տե'ր ողորմեա':

Սարկաւագն:Եւ եւս հաւատով ընկալեալք յաստուածային, սուրբ, յերկնային, յանմահ, յանարատ և յանապական խորհրդոյս, զՍեառնէ գոհացարուք:

Դպիրքն: Գոհանամք զքէն, Տէր, որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քոյ:Բաշխելով զմարմինդ և զարիւնդ ի փրկութիւն աշխարհի. և կեանք անձանց մերոց:

Մինչ նոքա երգեն. քահանայն ասասցէ ի ծածուկ: Գոհանամք զքէն Քրիստոս...:

Սարկաւագն: Օրհնեա' Տեր:

Քահանյն առցէ զԱվետարանն սուրբ ի ձեռս իւր: Եւ երիցս երկիր պագեալհամբուրեսցէ զսուրբ սեղանն:Եւ իջանելով ի մեջ եկեղեցւոյն ասասցէ զաղօթս ի ձայն:

Որ օրհնես զայնոսիկ՝ որք օրհնեն զքեզ, Տեր, . սուրբ առնես զյուսացեալս ի քեզ:

Կեցո ժողովուրդս քո և օրհնեա զժառանքութիւնս քո. զլրումն Եկեղեցվոյ քո պահեա':

Սրբեա' զսոսա որք ողջունեցին սիրով զվայելչութիւն տան քոյ. դու զմեզ փառաւորեա աստուածային զօրութեամբ քով. և մի' թողուր զյուսացեալս ի քեզ:

Զխաղաղութիւն պարգեւեա' ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, թագաւորաց քրիստոնէից, և զինուորեալ մանկանց նոցա . ամենայն ժողովրդեանս: Զի ամենայն տուրք բարիք, և ամենայն պարգեւք կատարեալք, ի վերուստ են իջեալք առ ի քէն, որ ես Հայր լուսոյ. և քեզ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենիգ, ամէն:

Դպիրքն ասասցեն երիցս

Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչև յաւիտեան:

Եւ քահանայն դարձցի առ ժողովուրդն և ասասցե ի ձայն:

Կատարումն օրինաց և մարգարէից դու ես, Քրիստոս Աստուած փրկիչ մեր մեր, որ լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս քո: Լի'ց և զմեզ Հոգւովդ քով Սրբով:

Սարկաւագն: Օրթի:

Քահանայն: Խաղաղութիւն <<+>> ամենեցուն:

Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:

Սարկաւագն: Երկիւղածութեամբ լուարուք:

Քահանայն: Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Յովհաննու:

Դպիրքն: Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սարկաւագն: Պրօսխումէ:

Դպիրքն: Ասէ Աստուած:

Քահանայն: Ի Հօրէ լուսոյ:

Ի սկզբանէ էր Բանն. և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն. Նա էր ի սկզբանէ առ Աստուած:

Ամենայն ինչ նովաւ եղև, և առանց նորա եղև և ոչինչ որ ինչ եղևն: Նովաւ կեանք էր, և կեանքն էր լոյս մարդկան, և լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, և խաւար նմա ոչ եղև հասու:

Եղև այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհաննես. սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ. ոչ էր նա լոյսն այլ զի վկայեսցէ վասն լուսոյն:

Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է աշխարհ: Յաշխարհի էր, և աշխարհ նովաւ եղև, և աշխարհ զնա ոչ ծանեաւ:

Յիւրսն եկն. և իւրքն զնա ոչ ընկալան. իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա. ոյք ոչ յարենէ, և ոչ ի կամաց մարմնոյ, և ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան:

Եւ Բանն մարմին եղև և բնակեցաւ ի մեզ. և տեսաք զփառս նորա, զփառս իբրև զՄիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք և ճշմարտութեամբ:

Սարկաւագն: Փառք քեզ, Տեր Աստուած մեր: Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ. ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո' և ողորմեա':

Քահանայն: Պահպանեա' զմեզ, Քրիստոս Աստուած մեր, ընդ հովանեաւ սուրբ և պատուական խաչիւդ քո ի խաղաղութեան. փրկեա' յերեւելի և յաներեւոյթ թշնամւոյն. առժանաւորեա' գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր և ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Դպիրքն: Օրհնեցից զՏեր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ:

Քահանայն խաչակնքեսցե զժողովուրդն և ասասցե բարձր: Օրհնեալ <<+>> եղեցուք ի շնորհաց Սուրբ Հոգվոյն, երթա'յք խաղաղութեամբ և Տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամեն:

Վերջ :diana:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите в него для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 139 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    139 гостей
    Vito vanski Good Boy lord17 Firefly OLD MEN ст. л-т stephanie S Lun
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...