Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Выступления в Бундестаге по поводу принятия


Рекомендованные сообщения

2005-ի հունիսի 16-ի հայերի Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի շուրջ Գերմանական Բունդեսթագի ելույթները

Հայերեն տպագրվում է առաջին անգամ

Դր. Խրիստոֆ Բերգներ (Քրիստոնյա ժողովրդավարական միություն-Քրիստոնյա սոցիալական միություն)

Տիկին նախագահ, սիրելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, մենք այս օրերին առանձնահատուկ կերպով ենք հիշում հարյուր-հազարավոր հայերին, ներառյալ բազմաթիվ արամեական և խալդական քրիստոնյաներին, որոնք 90 տարի առաջ Օսմանյան կայսրությունում դաժանորեն հալածվել, բազմիցս սոսկալի կերպով տանջահար են արվել և պլանային հետևողականությամբ ու հաճախ անսանջ վայրագությամբ սպանվել են։ Մենք հիշում ենք Անատոլիայի հողի վրա բազմադարյան մի մշակույթի համատարած ոչնչացումը, որն այնտեղ երկար ժամանակ գոյատևել էր այլ մշակույթների հետ համատեղ։

Մոտակայքում գտնվող Հեդվիգի տաճարում 1919 թ. ապրիլի 24-ին կատարված ժամերգությունից հետո Գերմանիայում եկեղեցիները, գրականությունը և գիտությունը իրենց ուշադրությունը բևեռել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած այդ ողբերգությանը, մինչդեռ քաղաքականությունը՝ ոչ։ Դիմումը, որը մենք այսօր Ձեզ ներկայացնում ենք, ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ դիրքորոշում արտահայտելու՝ գերմանական քաղաքականության առաջին փորձն է։ Գերմանական ոչ մի կառավարություն, գերմանական ոչ մի պառլամենտ անցած 90 տարիների ընթացքում դա չի արել։ Մյուս կողմից 90-րդ տարելիցը, որը մեր դիմումի շարժառիթն էր, հավանաբար վերջին կլոր տարելիցն է, որի ժամանակ դեռ կենդանի ականատեսներ կան։

Եթե մենք որպես գերմանական Բունդեսթագ այժմ զբաղվելու ենք քաղաքական բեմահարթակի վրա երկար ժամանակ վանված այդ թեմայով, ապա պետք է այդ անենք հնարավորինս մեծ համերաշխությամբ։ Այդ պատճառով մենք խնդրելու ենք դիմումը փոխանցել հանձնաժողովներ և հույս ենք տածում, որ կունենք բոլոր ֆրակցիաները ներկայացնող բանաձև։

Իրապես, սիրելի գործընկերներ, օսմանյան հայերի ճակատագրին վերաբերող քննարկումն այստեղ՝ Ռայխստագում, կարող էր դեռ 1916 թ-ին տեղի ունենալ։ Այստեղից ոչ հեռու մի սրահում Յոհաննես Լեփսիուսը1915 թ. հոկտեմբերի 7-ին իրազեկեց մամուլին։ Գերմանական ռազմական գրաքննությունը, սակայն, Թուրքիայում հայ ժողովրդի դրությանը վերաբերող նրա տեղեկագրերի տարածումն արգելեց։ Գրաքննությունը խափանեց նաև դրանց առաքումը Ռայխստագի պատգամավորներին, և այդպիսով քննարկումը տեղի չունեցավ։ Այժմ, 90 տարի անց, այն դարձյալ վերադարձել է Ռայխստագ։

Գերմանական կայսերական կառավարության այն ժամանակվա դիլեման հստակ կերպով պարզաբանում է կանցլեր Բեթման Հոլվեգի մի դիտողությունը, որով նա արձագանքում է հայերի հալածանքների պատճառով թուրքական կառավարության վրա ճնշում գործադրելու՝ գերմանացի դեսպան Վոլֆ-Մետեռնիխի շտապ պահանջին։ Ես սկզբում հղում եմ կատարում Վոլֆ-Մետեռնիխի հեռագրից. "Հայկական հարցում հաջողություն ունենալու համար մենք պետք է թուրքական կառավարությանը երկյուղ ներշնչենք հետևանքների առնչությամբ։ Եթե մենք, ելնելով ռազմական նկատառումներից, չհամարձակվենք ավելի վճռական հանդես գալ, մեզ այլ բան չի մնա, քան դիտել, թե ինչպես է մեր դաշնակիցը շարունակում սպանդը"։

Պետական կանցլեր Բեթման Հոլվեգը այդ առթիվ գրում է. "Մի ընթացիկ պատերազմի ժամանակ դաշնակցին հրապարակայնորեն խնդրո առարկա դարձնելը կլիներ մի միջոցառում, որն իր նախադեպը պատմության մեջ չունի։ Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, անկախ այն բանից, արդյոք հայերը դրա արդյունքում կբնաջնջվեն թե ոչ"։

Սա էր գերմանական կայսրության դիրքորոշումը 1915-16 թվականներին։

Եվրոպական ժողովուրդներին փշրող պատերազմի տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Գերմանիան մեղավոր դարձավ մի դիրքորոշման համար, որը պետք է բնութագրվի որպես բնաջնջման ենթարկվող վտանգված հայ ժողովրդին օգնության բացառում։ Մեր այդ մեղքի գիտակցությամբ պարզ է դառնում նաև այսօրվա պատասխանատվությունը։ Մենք՝ գերմանացիներս, 1915-16 թթ. իրադարձությունների առանձնահատուկ վկայություններ ունենք։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱԳՆ-ի քաղաքական արխիվի փաստաթղթերը ոչ ոքի, նաև թուրքական կառավարության կողմից չեն կարող կասկածի ենթարկվել։ Որպես վկաներ և Օսմանյան կայսրության նախկին ռազմական դաշնակից մենք՝ գերմանացիներս, առանձնահատուկ պատասխանատվություն ենք կրում պատմական ճշմարտության հենքի վրա թուրքերի և հայերի միջև փոխըմբռնման և հաշտություն ձևավորմանը նպաստելու հարցում։

Մենք իրավունք չունենք խուսափել ականատեսի այդ պարտավորությունից, եթե չենք կամենում մեզ դարձյալ մեղավոր դարձնել։

Ես ուզում եմ վկայակոչել թուրք ընկերների և գործընկերների հետ այն ինտենսիվ նամակագրությունը և բազմաթիվ բանավեճերը, որոնք տեղի են ունեցել մեր դիմումի նախագծի պատրաստումից հետո։ Թուրքական պաշտոնական ներկայացուցիչների դիրքորոշումները և ոչ վերջին հաշվով Ազգային մեծ ժողովի այս տարվա ապրիլի 13-ի հայտարարությունը պարզ են դարձրել, թե որքան դժվար է թուրքական կողմին հաղորդել մեր դիմումի բովանդակությունը և մեր ցանկության շիտակությունը։ Այսօր նույնպես ես մի նամակ եմ ստացել Եվրոպայի թուրք ձեռնարկատերերի և արդյունաբերողների միությունից, որտեղ մեզ մեղադրում են այն բանում, թե այդ դիմումի ներքո Թուրքիայի դեմ նպատակադրված դիսկրիմինացման կամպանիա է իրագործվում, թե այն մեր հակաթուրքական կեցվածքի պարզ ապացույց է և Թուրքիայի ու թուրքերի դիտավորյալ դիսկրիմինացում։ Դա սխալ է։ Ավելի շուտ հակառակն է ճիշտ։ Մենք կամենում ենք այս քննարկումը շարունակել, որովհետև հավատում ենք, որ թուրք-հայկական անցյալի հետ փոխհարաբերման հարցում թուրքական պետության՝ բաց դառնալը կարող է հենց Թուրքիայի ճիշտ հասկացված շահերից բխել։

Մենք մեր դիմումի ձևակերպման ժամանակ գիտակցաբար հրաժարվել ենք "ցեղասպանություն" հասկացողության միջոցով իրավաբանական բևեռացումից։ Այդ հրաժարման պատճառն այն չէր, թե մենք կամենում ենք իրադարձությունները չքմեղացնել կամ արդարացնել։ Դրա համար որևէ հիմք չկա։ Մենք կուզենայինք մեկ ուրիշ բան պարզ դարձնել։ Մեր պարագայում խնդիրը չի վերաբերում այն բանին, որ թուրքական հանրապետությանը կամ նրա ժողովրդին մեղադրյալի աթոռին նստեցնենք։ Մեր դիմումն ավելի շուտ փորձ է Օսմանայան կայսրության իրավահաջորդին ընդգրկել այն բանում, ինչը Եվրոպայում, նկատի առնելով 20-րդ դարի հակամարտությունները, ավերումներն ու ոճրագործությունները, կարող էր անվանվել "Եվրոպական հիշողության մշակույթ", որը մենք այս շաբաթներին, երկրորդ աշխարհամարտի 60-ամյա տարելիցին առանձնահատուկ կերպով ենք ապրում։ Հիշողության այդ մշակույթը դարձավ հիմք մի հաշտության, որն ամենից առաջ եվրոպական պետությունների ընկերակցությունն է հնարավոր դարձրել։

Նախկին ռազմական հակառակորդները, այո, երդվյալ թշնամիները միայն այդ կերպ կարող են միավորվել Եվրոպական միությունում։ Այս հենքի վրա պետություններ են միմյանց մերձեցվել, որոնք սառը պատերազմի և բլոկային հակամարտության ժամանակներում տասնամյակներ շարունակ հարձակման պատրաստ դեմ առ դեմ էին կանգնած։ Եվրոպական միությունն, այսպիսով, իր խորքում հաշտեցման մի ծրագիր է, որը հենված է պատմության համատեղ հաղթահարման վրա։ Մեր դիքորոշումը պետք է մեր թուրք գործընկերներին և ընկերներին ուղղված՝ այդ գործընթացին միանալու հրավեր լինի։ Դա հենց իր՝ Թուրքիայի շահերից է բխում։ Մենք կկամենայինք վերջինիս սրտագին կերպով հրավիրել դրան։ Շատ շնորհակալություն։

Մարկուս Մեկել (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)

Մեծարգո պարոն նախագահ, սիրելի գործընկերներ, մենք այսօր հիշում ենք 90 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանության զոհերին։ Մենք կամենում ենք չափազանց երկար լռությունը, որի մասին նաև քիչ առաջ խոսվեց, կոտրել և նպաստել մեռյալներին վերադարձնելու իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Միաժամանակ, սակայն, մենք մտորում ենք այդ տարիների բոլոր զոհերի մասին, Օսմանյան կայսրության տարբեր էթնիկական խմբերի քրիստոնյաների, թաթարների, թուրքերի և քրդերի, որոնք նույնպես հարյուր-հազարներով մահացել են։ Ես երախտապարտ եմ իմ գործընկեր Բերգներին այսօրվա կարևոր քննարկման համար իր ցուցաբերած նախաձեռնության համար։ Իմ խմբակցությունը համոզված է, որ մենք զրույցներում և խորհրդակցություններում, որոնք հանձնաժողովում միմյանց հետ վարելու ենք, կհանգենք մի համատեղ բանաձևի։ Մենք բոլորս գիտենք. Թուրքիայում այն ժամանակվա իրադարձությունները դեռ այսօր էլ ուժգին կերպով վիճարկվում են։ պաշտոնապես և կրքոտ կերպով ժխտվում է այն հանգամանքը, որ աքսորների և կոտորածների պարագայում խնդիրը վերաբերում էր հայ ազգաբնակչության բնաջնջմանն ուղղված նպատակադրված պետական քաղաքականության։ Մենք՝ որպես գերմանացի պառլամենտականներ, կարևոր ենք համարում այդ հարցով զբաղվել ոչ վերջին հաշվով այն պատճառով, որ դա մեր սեփական պատմության մի հատվածն է։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանական կառավարությունները երբեք (դա արդեն ասվեց) սեփական նախաձեռնությամբ հայ զոհերին չեն հիշել և չեն խոստովանել իրենց համապատասխանատվությունը։

Գերմանիայում և միջազգային շատ հաստատություններում տիրող այդ լռությունը ճշգրիտ կերպով նկատել էր մի այնպիսի մարդ, ինչպիսին Ադոլֆ Հիտլերն էր։ 1939 թ. օգոստոսի 22-ին, պատերազմի սկզբից մի քանի օր առաջ, նա Օբերզալցբերգում գերմանական ռազմական ղեկավարությանը ծանուցել է լեհ բնակչության անխնա ոչնչացման մասին և տվել համապատասխան հանձնարարականը։ Զինվորականության դեռ առկա տարակույսները նա փորձել է վերացնել հետևյալ նախադասությամբ. "Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին"։

Բարեբախտաբար Գերմանիայում կային նաև այլ ձայներ, որոնք ազնիվ և եռանդուն կերպով ջանքեր էին գործադրում։ Ավետարանական աստվածաբան Յոհաննես Լեփսիուսն իր բազում ջանքերով և մամուլի ակումբում իր ելույթով, նաև սարսափելի իրադարձությունների իր փաստագրումով արդեն հիշատակվեց։ Արդեն իրազեկվեց այն ժամանակվա գրաքննության մասին (գերմանական Ռայխստագի պատգամավորները նրա փաստագրումները ստացան միայն տարիներ անց), տեղեկացվեց նաև պետական կանցլերի տեսակետի մասին, որը ես նաև իմ ձեռագիր տեքստում եմ ներառել, քանի որ խիստ աչք ծակող է այն, որ մենք, որ գերմանական կայսերական քաղաքականությունը առաջին աշխարհամարտում այդ ամենը պարզապես հանդուրժել ենք։ Դրա վրա է հիմնվում նաև այդ պատմությամբ զբաղվելու՝ մեր առանձնահատուկ գերմանական պարտավորվածությունը։

Արտգործանախարարության արխիվները վաղուց է, ինչ բաց են, նաև միջազգային հետազոտողների համար, որոնք իրադարձությունները տեղեկագրերի միջոցով արդեն պարզորոշ կերպով վերաքննել են։ Արտգործնախարարության բոլոր կարևոր փաստաթղթերի պատճենները մի քանի տարի առաջ հանձնվեցին Թուրքիային և Հայաստանին։ Լավ կլիներ, եթե դրանք Թուրքիայում ևս բոլորին մատչելի դարձվեին, և հավանաբար կարևոր մասերը թարգմանվեին։ Միայն գերմանական տեղեկագրերից հստակ կերպով պարզ է դառնում, որ այն ժամանակ իշխանություն ունեցող "Միություն և առաջադիմություն" կոմիտեն պետական իշխանությունների և կիսառազմական կազմակերպությունների օգնությամբ սիստեմատիկ կերպով բնաջնջում էր հայերին։ Դա նպատակաուղղված քաղաքականություն էր, որը համապատասխանում է հետագայում Միավորված ազգերի՝ 1948 թ-ի կոնվենցիայում ամրագրված "ցեղասպանություն" հասկացողությանը։ Միաժամանակ նկատարժան է, որ Ռաֆաել Լեմկինը, որն այդ տերմինը ստեծել է և էապես նպաստել միջազգային իրավունքի այդ նորաբնույթ գործիքի կիրառմանը, հավաստել է, որ այդ հարցում նկատի է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ եվրոպական հրեաների ճակատագիրը։ Լավ կլիներ, եթե Թուրքիան ևս բացորոշ կերպով ընդուներ, որ սեփական պատմության, նաև սեփական պատմական պատասխանատվության և մեղքի ճանաչումը չի նշանակում հրաժարում հայրենասիրությունից և ազգային հպարտությունից։ Մենք՝ որպես գերմանացիներ, ունեցել ենք մի իրապես ավելի սարսափելի պատմության և մեղքի դիմադարձ կանգնելու փորձը։ Մենք միաժամանակ այն փորձառությունն ունենք, որ հենց դա է դառնում միջազգային ճան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 2
  • Создано
  • Последний ответ

Արտգործանախարարության արխիվները վաղուց է, ինչ բաց են, նաև միջազգային հետազոտողների համար, որոնք իրադարձությունները տեղեկագրերի միջոցով արդեն պարզորոշ կերպով վերաքննել են։ Արտգործնախարարության բոլոր կարևոր փաստաթղթերի պատճենները մի քանի տարի առաջ հանձնվեցին Թուրքիային և Հայաստանին։ Լավ կլիներ, եթե դրանք Թուրքիայում ևս բոլորին մատչելի դարձվեին, և հավանաբար կարևոր մասերը թարգմանվեին։ Միայն գերմանական տեղեկագրերից հստակ կերպով պարզ է դառնում, որ այն ժամանակ իշխանություն ունեցող "Միություն և առաջադիմություն" կոմիտեն պետական իշխանությունների և կիսառազմական կազմակերպությունների օգնությամբ սիստեմատիկ կերպով բնաջնջում էր հայերին։ Դա նպատակաուղղված քաղաքականություն էր, որը համապատասխանում է հետագայում Միավորված ազգերի՝ 1948 թ-ի կոնվենցիայում ամրագրված "ցեղասպանություն" հասկացողությանը։ Միաժամանակ նկատարժան է, որ Ռաֆաել Լեմկինը, որն այդ տերմինը ստեծել է և էապես նպաստել միջազգային իրավունքի այդ նորաբնույթ գործիքի կիրառմանը, հավաստել է, որ այդ հարցում նկատի է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ եվրոպական հրեաների ճակատագիրը։ Լավ կլիներ, եթե Թուրքիան ևս բացորոշ կերպով ընդուներ, որ սեփական պատմության, նաև սեփական պատմական պատասխանատվության և մեղքի ճանաչումը չի նշանակում հրաժարում հայրենասիրությունից և ազգային հպարտությունից։ Մենք՝ որպես գերմանացիներ, ունեցել ենք մի իրապես ավելի սարսափելի պատմության և մեղքի դիմադարձ կանգնելու փորձը։ Մենք միաժամանակ այն փորձառությունն ունենք, որ հենց դա է դառնում միջազգային ճանաչման հիմքը՝ առանց, ի դեպ, Գերմանիայի վերամիավորումն անհնար դարձնելու։

Հաշտության նախադրյալը բացորոշությունն է։ Բացորոշությունը նշանակում է բացել պատմական փաստերի ողջ պատկերը։ Հենց դա է, որից կարող են ընձյուղվել հաշտությունը և լավ հարևանության նորահայտ ունակությունը։ Այդ տեսանկյունից կարևոր է, որ թուրք-հայկական սահմանը բացվի, ինչը ինչպես Թուրքիայի արևելքի համար է կարևոր, այնպես էլ մեկուսացված Հայաստանի։

Տիկնայք և պարոնայք, ես կարծում եմ՝ կարևոր է, որ մենք պատմության այդ մասը մեզ մոտ ու Եվրոպայի այլ շրջաններում, սակայն նաև Թուրքիայում և Հայաստանում վերաքննենք, որպեսզի պատմությունը վերջապես կարողանա հանգստանալ և այլևս չծանրաբեռնել մեր ապագան։ Սա է այդ պատմությամբ զբաղվելու նպատակը, պատմություն, որը մենք բոլորս (դա վերաբերում է նաև Թուրքիային) չենք շրջանցում։ 90-ամյակը իմ կարծիքով լավ առիթ է այդ անելու համար։ Այսօրվա Թուրքիայի վրա նետված հայացքը ցավոք, սակայն, ցույց է տալիս մի պառակտված պատկեր։ Դրանում երևում են հուսաբեր նախանշաններ։ Հասարակության մեջ շատերը կան, որոնց այդ թեման համակում է։ Վարչապետ Էրդողանն ինքը անցյալ դեկտեմբերին Ստամբուլում բացել է հայերին վերաբերող առաջին թանգարանը։ Դա կարևոր քայլ է։

Քաղաքացիական հասարակայնության ներսում, բացի սրանից, կար ընդդիմություն շարադրությունների մի՝ իմ աչքերի համար բավական աբսուրդ մրցույթի հանդեպ, որը թեմատիկ առումով նպատակաուղղված էր ցեղասպանության մեղադրանքի դեմ։ Շատերը հրաժարվել են դրան մասնակցել։ Ես կարծում եմ, որ դա լավ նշան է։

Ես նաև շատ լավ եմ համարում, որ թուրքական պառլամենտը անցյալ շաբաթ մի պլենարային քննարկման ժամանակ առաջին անգամ զբաղվել է դրանով։ Եթե, սակայն, հետևում ես քննարկման ընթացքին, ապա այն ավելի տխրեցնում է, որովհետև այնտեղ ցեմենտվում և դարձյալ պրոպագանդվում են պատմության հին պատկերները։

Եթե մի կողմից այն տեսակետն է ներկայացվում, որ պատմությունը չպետք է քաղաքականության թեմա դառնա, այլ պետք է վերապահվի պատմաբաններին, իսկ մյուս կողմից վճռվում է բրիտանական պառլամենտին կոչ անել՝ "Կապույտ գիրքը"՝ փաստաթղթերի մի ժողովածու, համարել պրոպագանդա, ապա դա հակասություն է և ամենևին չի համապատասխանում այն բանին, ինչն այսօր անհրաժեշտ է։

Խնդրահարույց են այդ թեմայով զբաղվելը մի կողմ վանելու կամ որոշակի կապերի օգնությամբ խոչընդոտելու՝ եվրոպական, սակայն նաև միջազգային հարթության վրա գործադրվող դիվանագիտական ջանքերը։ Դա Թուրքիայի հեղինակությանը պատիվ չի բերում։

Դրան հակառակ, ես կառուցողական եմ համարում արդեն առաջարկված պատմաբանների հանձնաժողովը։ Իմ կարծիքով, սակայն, այն պետք է ոչ թե երկկողմ այլ միջազգային կազմ ունենա։ Ընդ որում պետք է պարզ լինի, որ պատմությունը բանակցելի չէ։ Խնդիրն ավելի շուտ վերաբերում է պատմությունը հրապարակայնացնելուն և տարբեր տեղեկագրերի ու հեռանկարների վերաբերյալ հասարակական քննարկում ծավալելուն, որը բոլոր երկրների հասարակությունների համար անհրաժեշտ է։ Անշուշտ լավ կլիներ, եթե Հայաստանը պատրաստ լիներ մի նման քննարկման և մի նման հանձնաժողովի մասնակցելուն։

Վատ է (սրանով ես ուզում եմ եզրափակել), որ Թուրքիայում այդ թեմայով զբաղվելը ցավոք մինչև այսօր գտնվում է պատժի սպառնալիքի ներքո։ Ես կարծում եմ, որ դա ոչ մի դեպքում ընդունելի չէ, և մենք այդ պարտավոր ենք շատ պարզորոշ դարձնել։ Այն, որ թուրք գրող Օրհան Պամուքը գտնվում է պատժի սպառնալիքի ներքո, քանի որ զբաղվել է այդ թեմայով, և ներկայումս մահվան սպառնալիքներից երկյուղելով՝ ծպտված է ապրում, Թուրքիայի համար խայտառակություն է։ Ես կարծում եմ՝ մենք պարտավոր ենք Թուրքիային, այսինքն Թուրքիայի կառավարությանը կոչ անել՝ կանգնել նրա առաջ և պարզ հավաստել. մենք կամենում ենք նրան պաշտպանել, մենք կամենում ենք այդ քննարկումը։

Հենց իմ հայրենի երկրամաս Բրանդենբուրգում մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ես պետք է խոստովանեմ, որ դա պրոբլեմ էր։ Հաշվի չի առնվել, սակայն, որ այդ պրոբլեմը միայն Բրանդենբուրգին չի վերաբերում։ Նա դաշնային առաջին երկրամասն էր, որտեղ այդ հարցերը դասվանդման ծրագրում ներառված էին։ Մենք պետք է ըստ այդմ հանդես գանք հանուն այն բանի, որ այդ թեման Գերմանիայում հասարակական քննարկման բաղկացուցիչ մաս դառնա, և որ բոլոր դպրոցներում ու դպրոցական դասարաններում բաց կերպով զբաղվեն այդ պատմությամբ։

Ես հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի, և մենք համատեղ հանդես կգանք հանուն այն բանի, որ մեր սեփական պատմությամբ, որին նաև Թուրքիայի պատմությունն է պատկանում (քանի որ մենք բոլորս ապրում ենք Եվրոպայում և ունենք ընդհանուր պատմություն), այնպես զբաղվենք, որ դրանից աճի մի լավ միասնական ապագա։

Ես շնորհակալ եմ Ձեզ։

Ֆրից Կյուհն ("Միություն 90/Կանաչներ")

Մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ, իմ ֆրակցիան ողջունում է 1915 թ-ին հայ ժողովրդի հալածանքների և լայնամասշտաբ ոչնչացման վերաբերյալ քննարկումը, որն այսօր տեղի է ունենում Բունդեսթագում։ Մենք այդ քննարկումը կատարում ենք, որովհետև վճռորոշ նշանակություն ենք տալիս այն բանին, որ զոհերի հիշատակը պահպանվի ու նորացվի, և որովհետև մենք կամենում ենք Թուրքիային մի օր տեսնել Եվրոպական միությունում։ Մենք այս քննարկումը չենք կատարում ցույց տալու համար, թե Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չենք համարում։

Ես կամենում եմ այն սուր շեշտադրումների առնչությամբ, որոնք մենք՝ բոլոր ֆրակցիաներս, վերջին շաբաթներին լսել ենք, ասել. այս քննարկումը Թուրքիայի ներքին գործերին միջամտություն չէ։ Գերմանական Բունդեսթագը միայնակ է վճռում, և միայն նա է վճռում, թե ինչի շուրջ է քննարկում կատարում և ինչով է զբաղվում։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մեզ համար այս քննարկումը եվրոպական և գերմանական նշանակություն ունի։ Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք և կարող ենք այն գերմանական Բունդեսթագում կատարել։ Սկսենք ուրեմն մեզնից։ Տարբեր հոդվածներում արդեն պարզորոշ նշվել է, որ Գերմանիայից գնվել է համաձայնություն հայ ժողովրդի առանձին հատվածների հալածանքների ու բնաջնջման համար։ Կար մի սպեցիֆիկ գերմանական խճճվածություն։ Ես չեմ ուզում կրկնել Բեթման Հոլվեգի հղումները։ Անատոլիայում գտնվող հյուպատոսները Կ. Պոլսի գերմանական դեսպանությանը և նաև Բեռլին առաքված բազմաթիվ հեռագրերում ոչ միայն իրադարձություններն են մանրամասնորեն ներկայացրել, այլ շարունակ ընդգծել են նաև այդ իրադարձությունների ծրագրվածությունը։ Հետևապես Գերմանիայում այդ մասին տեղյակ էին, սակայն ինչ-ինչ շահերի հիման վրա չեն կամեցել դրանով զբաղվել։ Լռել են։

Այդ իսկ պատճառով մենք ոչ միայն համաիրազեկ ենք եղել, այլև մեղսակից։ Ես կկամենայի իմ ֆրակցիայի անունից, և կարծում եմ, նաև այս դահլիճում գտնվող բոլորի անունից այսօր՝ սոսկալի իրադարձություններից 90 տարի անց հայ ժողովրդից ներողություն խնդրել այդ մեղսակցության համար։

Եթե ճշգրիտ իրազեկվում ես վերջին շաբաթներին Գերմանիայում, իհարկե, նաև Թուրքիայում ու Հայաստանում տեղի ունեցող քննարկումներին, ապա այն զգացումն ես ունենում, թե հարցն ի վերջո վերաբերում է այն բանին, թե արդյոք ցեղասպանության մասի՞ն է, որ պետք է խոսվի, թե՞ ոչ։ Ես այդպիսի սրացումը համարում եմ սխալ ու անխելամիտ։ Ես ուզում եմ այս առիթն օգտագործել և բացատրել՝ ինչու։ Երբ ես կարդում եմ գերմանական հյուպատոսների ու դեսպանների՝ Բեռլին ուղարկված տեղեկագրերը, երբ ես նաև 1919 թ-ից գործող հատուկ ռազմական դատարանների տեղեկություններն եմ կարդում (դրանցում դատավճիռները հրապարակվել են թուրք դատավորների կողմից), ապա անձամբ գալիս եմ այն համոզմանը, որ եղել է ոչ թե ինչ-որ չարաբաստիկ վտարում, որը հանգեցրել է բացասական հետևանքների, այլ հաշվարկված վտարում ու հալածում՝ հայ ժողովրդին բնաջնջելու նպատակով։ Այդ իսկ պատճառով ես անձամբ հայտարարում եմ, և իմ ֆրակցիայի շատ գործընկերներ համաձայն են դրա հետ, որ խնդիրը վերաբերում է ցեղասպանության։

Դա հարցի մի կողմն է։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև մյուս կողմը, որ վերաբերում է հետևյալին. Բունդեսթագի որոշումներով մենք ինչպիսի՞ բանավեճ ենք հարուցում Թուրքիայում։ Եթե մենք այստեղ մի դիմում հրապարակենք, որտեղ գերմանական Բունդեսթագը կնշի, որ դա ցեղասպանություն էր, և մենք թուրքերին կոչ կանենք դա վերջապես ընդունել (ես ճիշտ եմ համարում, որ ֆրակցիան բանաձևում ցեղասպանություն հասկացողությունը չի գործածել), ապա մենք իմ հստակ համոզմամբ հակառակ արդյունքը կունենանք, այլ ոչ այն, որը կամենում ենք։

Զոհերի հանդեպ մեր պատասխանատվության պարագայում խոսքը չի վերաբերում միայն նրանց հիշելուն, այլև այն բանին, որ մենք (անկախ նրանից, որ նաև պատմական իրականության թելադրանքով ունենք այդ իրավունքը) իրավունք ձեռք բերենք մասնակից դառնալու այն ամենին, ինչ Թուրքիայում և Հայաստանում և այդ երկու երկրների միջև այսօր փաստացիորեն տեղի է ունենում։ Այդ պատճառով մենք պետք է ոչ թե դատավորի ժեստով հանդես գանք, այլ ավելի շուտ պետք է սուբյեկտիվորեն ջանանք իրազեկվել պատմական ճշմարտությանը։ Սակայն մենք պետք է Թուրքիայում քննարկումների մշակույթը, որն արդեն դրական սկիզբ է ունեցել, իսկապես ակտիվ և մարտականորեն պաշտպանենք։

Այդ պատճառով մեր համակրանքն այժմ ուղղված է նրանց, ովքեր Թուրքիայում այժմ բացորոշ այդ մասին խոսում են, մարդկանց, որոնք բացահայտ քննարկումներով շատ բան ռիսկի են ենթարկում, բայց նաև նրանց, ովքեր թուրքական կառավարությունում և թուրքական պառլամենտում գիտակցում են, որ այդ երկրում անհրաժեշտ է մերձենալ պատմական պատասխանատվությանը, եթե նույնիսկ քայլ առ քայլ։ Մենք, ուրեմն, չպետք է Թուրքիային մատնացույց անենք՝ ինչ-որ մեկին մերկացնելու կամ առաջ տանելու համար, այլ պետք է մի քննարկում կատարենք, որում մենք կներկայացնենք եվրոպական այն ստանդարտը, որ մասնավորապես Եվրոպայում քննարկում են սեփական պատմությունը և նաև սեփական պատմության ստվերոտ կողմերը։ Մենք պետք է Թուրքիայում բոլորին կոչ անենք այդ՝ ինչ խոսք, նաև ցավագին քննարկումը նույնպես եվրոպական ձևով վարել։

Այն, որ թուրքերի և հայերի միջև քննարկումը ցավոտ և դժվարին է, նկատի առնելով այդ պատմությունը, ինքնին պարզ և հասկանալի է։ Դժվար է պատմական տաբուները փշրել։ Դա ցավ է առաջացնում։ Ես այն համոզմանն եմ, որ պատմական հիմնախնդիրների հաղթահարումը երբեմն կարելի է դյուրացնել՝ սկսելով ներկայից։ Այդ պատճառով ես կուզենայի ընդգծել, որ հայ ժողովրդի և Թուրքիայի միջև հաշտեցմանը շատ կօգներ, եթե այժմ վերջապես սահմանները բացվեին, և բնականոն դիվանագիտական հարաբերություններ սկսվեին, և այն էլ առանց նախապայմանների։ Դա չի կարող մի այնպիսի գործընթաց լինել, որում ասվի. առաջին քայլը դու կատարիր, այլ պետք է միասնաբար արվի։ Ես այն համոզմանն եմ, որ Թուրքիայում որոշ քննարկումներ ավելի պարզ և դյուրին կլինեին, եթե այսօր Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների միջև ավելի շատ շփումներ և կապեր լինեին։

Բանաձևը աշխույժ քննարկում է առաջ բերել, նույնիսկ եթե մենք դրանում ուզում ենք առանձին փոփոխություններ կատարել։ Մենք մտքերի փոխանակությունը շարունակելու ենք հանձնաժողովում և բոլոր ֆրակցիաների միջև տեղի ունեցող հանդիպումներում։ Քննարկումը, ես կարծում եմ, որ վերջին շաբաթներին ու ամիսներին հասարակական տեղեկատվության միջոցով ավելի տպավորիչ է դարձել։ Մենք կամենում ենք բաց զրույց ծավալել նաև Թուրքիայի պատգամավորների ու բնակչության հետ ։ Եթե այսօրվա քննարկմամբ մենք դրան նպաստում ենք, ապա մի լավ ծառայություն ենք մատուցում հիշողության հարգման և պահպանման եվրոպական մշակույթին, որը ոչ մի զոհի տաբու դարձնել չի կարող։ Շատ շնորհակալություն։

Բունդեսթագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի արտաքին քաղաքական հարցերի խոսնակ, ՆԱՏՕ-ում գերմանական հանձնաժողովի ղեկավար Մարկուս Մեկելի՝ բանաձևի ընդունման նախօրյակին՝ հունիսի 15-ին այդ առթիվ կատարած հայտարարությունը

Գերմանական Բունդեսթագը հիշում է հայերի ցեղասպանությունը

Բունդեսթագի "Հայերի՝ 1915 թ. հալածանքների և կոտորածների հիշում - Գերմանիան պարտավոր է նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտության հաստատմանը" միջֆրակցիոն դիմումի վաղվա հրապարակման առնչությամբ Մարկուս Մեկելը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի արտաքին քաղաքական հարցերի խոսնակը՝ հայտարարում է.

Գերմանական Բունդեսթագում բոլոր ֆրակցիաներում առկա է մեծ համհամերաշխություն՝ Առաջին համաշխարհային պատերազմի հայ զոհերին հիշելու հարցում։ Մենք՝ գերմանական պառլամենտականներս, կարևոր ենք համարում զբաղվել այդ հարցով ոչ վերջին հաշվով այն պատճառով, որ դա մեր իսկ սեփական պատմության բաղկացուցիչ մասն է։ Դեռ ապրիլի 21-ին գերմանական Բունդեսթագում հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի կապակցությամբ կատարված քննարկումներում ի հայտ եկավ այդ իրադարձությունների վերաբերյալ չափազանց երկար տիրած լռությունը կոտրելու և մեռածների հիշատակը հարգելու հարցում ներդրում բերելու՝ ընդհանուր ցանկությունը։

Ես մեծապես ողջունում եմ այն իրողությունը, որ այդ դժվարին հարցում գործընթացը հանգեցրեց ոչ թե կուսակցական տակտիկական ենթատեքստ ունեցող վիճաբանությունների, այլ մի հավասարակշռված բանաձի։

Թուրքիայում դեռ այսօր էլ շատ դժվար է՝ բացահայտորեն զբացվել հայերի աքսորներով և կոտորածներով։ Այն անձինք և հասարակական խմբերը, որոնք դա անում են, մինչև այսօր չափազանց մեծ ճնշման տակ են գտնվում։ Դրա մի օրինակն այն է, որ բոլորովին վերջերս այդ հարցի շուրջ երեք թուրքական համալսարանների մի միջազգային գիտաժողով թուրքական արդարադատության նախարարի ճնշման ներքո չկայացավ։

Այս բանաձևով մենք ուզում ենք ոչ միայն պատմությունը հիշել, այլև մի ազդանշան տալ ապագայի համար։ Մենք կամենում ենք ամրապնդել Թուրքիայի այն հասարակական ուժերին, որոնք ձգտում են հասնել թուրքական պատմության այդ մասի քննմանն ու լուսաբանմանը։ Մենք հույս ունենք, որ սեփական պատմության հետ հաշվի նստելու միջոցով բանը կհասնի հաշտության մի գործընթացի և այսօրվա հարևան պետությունների՝ Հայաստանի ու Թուրքիայի՝ պատմության կողմից ծանրաբեռնված հարաբերությունների նորմալացման։

http://hra.am/arm/?page=issue&id=15275

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...