Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Армянское общество-2015-2019


travelclub

Рекомендованные сообщения

«Գողական աշխարհում» ներում-բեկում չկա. Սպանվեց Օշականցի Գևորիկի ոխերիմ թշնամի Երրորդմասցի Լյովիկը.

Armlur.am Armlur.am-ը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկն է: Նշենք, որ սույն քրեական հեղինակությունն առավել հայտնի է Օշականցի Գևորիկի հետ ունեցած տարաձայնություններից: Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ի տեղեկությունը ո´չ հերքեցին, ո´չ էլ հաստատեցին: Նշեցին միայն, որ հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ անցած տարի բազում անդրադարձներ եղան «գողական աշխարհի» անցուդարձին: Գրվեց, թե կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե´ Աբրահամյանի որդին, թե´ Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ միջադեպ, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, և կատարվածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում:

Միջադեպի առանցքում նշվել է միայն Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ են եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդ մասցի Լյովիկը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեր տեղեկություններով, ինչ-որ մեկը հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գևորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Սա էլ նույն հայհոյանքով հակադարձել է Օշականցուն՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ Քանաքեռցի Տույին և Երրորդմասցի Լյովիկին՝ նրանց խնդրելով լուծել իր խնդիրը Օշականցու հետ՝ վերջինիս տեղյակ պահելով, որ ինքը հայհոյել է՝ առանց ճանաչելու, թե ով է հեռախոսով զրուցել իր հետ: Քրեական երկու հեղինակությունների և հեռախոսազրույցի բռնված անձի ու «օրենքով գողի» հանդիպումը կայանում է 3-րդ մասում:

Հանդիպման շրջանակներում տրված բացատրություններից հետո Օշականցի Գևորիկը, չնայած այն բանին, որ քրեական հեղինակությունները միջնորդել են իրեն հայհոյած քաղաքացուն ներել, այնուամենայնիվ, պահանջում է Տույից և Լյովիկից պատժել՝ «նակազատ անել» իրեն հայհոյած անձին: Այդ ժամանակ ի պատասխան՝ Լյովիկն ասում է, թե իրենց դիմած անձը ոչ թե իրենց «ախրանիկն» է, որին կարող են «նակազատ անել», այլ իրենց հարազատ մարդկանցից է: Խոսակցությունը թեժանում է, որի ժամանակ Օշականցի Գևորիկը, դուրս գալով ափերից, ապտակում է «բազառին» ներկա, իրեն հայհոյած անձնավորությանը: Արդյունքում ծեծկռտուք է սկսվում, և Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծի են ենթարկում Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ծանրագույն հանցանք, և հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները այս պատմության շրջանակներում: Օշականցին «օրենքով գող» է, սակայն իրենց ազդեցությամբ նրան չեն զիջում նաև մյուս երկուսը:

… Այսպիսով՝ ստացվում է, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չի կարող լինել:

http://www.1in.am/1564394.html

Изменено пользователем Aymon (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Im kogmic avelacnem, vor karan lriv urish mardik arac linen ovqer tegyak en incha katarvum et ashcharum.

De anelu imastn el ena tog irar uten verjanan gnan menq el azatvenq.

Kam asenq mi urish uzh et ashcharhum sranc hagcni vor inqe ga araj.

Изменено пользователем Aymon (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վայ մի րոպե, հազար ներողություն միամիտ հարցերիս համար, բայց

Ա-ն հայհոյել է ու իրան դա կարելի է քանի որ ինքն օրենքով գող է, ու իրան համարժեք հայհոյանքով պատասխանել չի կարելի՞

Ու եթե Ա-ին իրա իսկ սադրանքով հայհոյել են ինքը կարա երրորդ մեկից պահանջի իրեն հայհոյողին "նակազատ անել"

:mega_shok:

Ты не можешь разбудить человека, который притворяется, что спит.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վայ մի րոպե, հազար ներողություն միամիտ հարցերիս համար, բայց

Ա-ն հայհոյել է ու իրան դա կարելի է քանի որ ինքն օրենքով գող է, ու իրան համարժեք հայհոյանքով պատասխանել չի կարելի՞

Ու եթե Ա-ին իրա իսկ սադրանքով հայհոյել են ինքը կարա երրորդ մեկից պահանջի իրեն հայհոյողին "նակազատ անել"

:mega_shok:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Im kogmic avelacnem, vor karan lriv urish mardik arac linen ovqer tegyak en incha katarvum et ashcharum.

De anelu imastn el ena tog irar uten verjanan gnan menq el azatvenq.

Kam asenq mi urish uzh et ashcharhum sranc hagcni vor inqe ga araj.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վայ մի րոպե, հազար ներողություն միամիտ հարցերիս համար, բայց

Ա-ն հայհոյել է ու իրան դա կարելի է քանի որ ինքն օրենքով գող է, ու իրան համարժեք հայհոյանքով պատասխանել չի կարելի՞

Ու եթե Ա-ին իրա իսկ սադրանքով հայհոյել են ինքը կարա երրորդ մեկից պահանջի իրեն հայհոյողին "նակազատ անել"

:mega_shok:

здесь тоже как бы что позволено юпитеру ,то непозволено быку ,но с одной оговоркой ,если ты прав и нет на тебя ошибок ,естественно юпитер превратится в быка.

достоинтство никто неимеет право задевать, по воровскому это неприкосаемо .

видимо журналисты неправильно все описывают ,да и откуда им знать.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Երրորդմասցի Լյովիկը» Հայաստանի թիավարության ֆեդերացիայի համանախագահն էր

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սպանված քրեական հեղինակությունը Հովիկ Աբրահամյանի հետ բիզնե՞ս ուներ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները. Համահայկական բնապահպանական ճակատ

04.03.2015

84d56d0263d3fe067e70fbc0e51cc4bc.jpg

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները:

Սակայն նախարարությունը՝ մեր կարծիքով և համոզմամբ, անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկություները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն համարվում են երկրաբանական տեղեկություն և չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ, և խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Այդ տեղեկությունները վերաբերում են մեզ պատկանող ընդերքից արդեն իսկ արդյունահանած պաշարներին, և, բնականաբար, դրանց մեջ չի կարող լինել ոչ մի գաղտնի երկրաբանական տեղեկություն։

Նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես ահնիմն ենք համարում և տեղեկացնում, որ 2013թ.-ին դրանք մեր հարցումների արդյունքում առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն այդ նախարարության կողմից:

Մենք գտնում ենք, որ նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, և այս խնդրով դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քայլեր դրանք վերականգնելու ուղղությամբ: Պաշտպանը մեր այդ բողոքն ընդունել է քննարկման և ներկայումս ուսումնասիրում է այն: Դրական արդյունք չունենալու դեպքում՝ ՀԲՃ-ն կդիմի նաև այլ իրավասու մարմինների:

Հարկ ենք համարում նշել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մերժել է տրամադրել նույնատիպ տեղեկատվություն նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին՝ փաստացի զրկելով նրանց իրենց գիտական հետազոտությունները լիարժեք և օբյեկտիվ իրականացնելու հնարավորությունից։ Այդ մասին իր «Մեր ժողովրդի հարստությունն ինչո՞ւ է գաղտնի պահվում ժողովրդից» վերնագրված հոդվածում ահազանգել է երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:

Ուզում եք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար այդ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ով և ինչպես է տնօրինում և օգտագործում այդ հարստությունները։

Իսկ ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածում հստակ գրված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Հարց է առաջանում, թե ինչու է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալներն ու ինչ ունի թաքցնելու հանրությունից։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

http://medialab.am/news/id/6437

Изменено пользователем Aymon (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյովիկին

| 20140422062437hovik-serj-tigran.jpg

ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ: Այսօր սպանվեց երրորդմասցի Լյովիկը, ով, ինչպես գիտենք, օրենքով գող Պզոյի հորեղբոր որդին էր: Լյովիկը գլխավորում էր այն հացախումբը, որի միջոցով մշտապես հարցեր էին լուծվում Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի համար: Լյովիկի նկատմամբ ի սկզբանե քրեական աշխարհում կար դրական վերաբերմունք, քանզի վերջինս արդեն իսկ ուներ իր հորեղբոր տղայի հովանավորչությունը: Այս մասին գրում է «Անալիտիկ»-ը:

Լյովիկին և Հովիկ Աբրահամյանին բացի հանցավոր աշխարհի խնդիրներից, կապում էր նաև միասնական բիզնեսը՝ Արգավանդի խաչմերուկի վրա գործող գազալցակայանի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում էր Լյովիկին, 50 տոկոսը՝ Հովիկ Աբրահամյանին:

Պետք է նշենք, որ Լյովիկը բավականին կիսատ թողած կոնֆլիկտներ ուներ ՝

Հանցավոր աշխարհում ունեցած դերի հետ միասին Լյովիկը օրենքով գող չէր համարվում, ինչը հանգեցրեց վերջինիս և Օշականցի Գևորիկի միջև անցյալ տարի տեղի ունեցած կոնֆլիկտին: Կոնֆլիկտն այնքան լրջացավ, որ այն կարգավորել փորձեցին նորանշանակ կառավարության մակարդակով՝ անգամ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանն անձամբ խառնվեցին այդ հարցի լուծմանը: Բեգլարյանը Լյովիկին տրամադրեց իր զրահապատ մեքենան, որպեսզի ապահովագրի վերջինիս՝ հնարավոր մահափորձերից:

Բավականին երկարատև ջանքերից հետո միայն Բեգլարյանին հաջողվեց կամ ավելի շուտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ կոնֆլիկտը հարթված է, սակայն օրենքով գողերի աշխարհում Լյովիկի և Օշականցի Գևորիկի միջև տեղի ունեցածը դժվար թե մարսվեր կամ ներվեր Գևորիկի կողմից՝ չնայած որ նորանշանակ կառավարության անդամների կեսից ավելին փորձեցին կարգավորել այդ հարցը:

Այնուհետև՝ սեպտեմբեր ամսին երրորդմասցի Լյովիկը կոնֆլիկտի մեջ մտավ Թոխմախի Մհերի հետ՝ Լյովիկը ծեծել էր Մհերի փեսային: Այս կոնֆլիկտը նույնպես վերջնական լուծում չստացավ, սակայն Թոխմախի Մհերը այդ պահին չդիմեց կտրուկ քայլերի:

Վերջին շրջանում Լյովիկի կյանքում տեղի ունեցած այս լուրջ կոնֆլիկտները այդպես էլ վերջնականապես չլուծվեցին, ուղղակի հակառակորդները սպասեցին այնքան ժամանակ, մինչև կթուլանա թե Լյովիկի, թե վերջինիս հովանավորների՝ մասնավորապես Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի դիրքերը:

Ժամանակը ցույց տվեց, որ հակառակորդներն իրենց հաշվարկներում չսխալվեցին, ընդամենը մեկ տարում Հայաստանի քաղաքական ոլորտում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները հանգեցրեցին մի շարք գործիչների դիրքերի էական թուլացմանը, ինչի արդյունքում հարվածի տակ դրվեցին ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին ունենալով, այսպես ասած, բարձրակարգ ՛՛կռիշ՛՛ հանուն իրենց հովանավորների դիմում էին բավականին վտանգավոր քայլերի՝ ավելացնելով չլուծված կոնֆլիկտների քանակը:

Լյովիկն այսօր սպանվեց, նրա հետ միասին սպանվեց նաև նրա ՛՛աջ ձեռքը՛՛՝ Դրոն, ով ոչ միայն ներգրավված էր Լյովիկի կողմից ղեկավարվող հանցավոր խմբում, այլ նրա առաջին և անփոխարինելի օգնականն էր:

Դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել Լյովիկի սպանությունը կազմակերպող անձի կամ անձանց հետ կապված, սակայն մեղավորներին գտնելուց ավելի կարևոր է Լյովիկի սպանության շահառուներին հայտնաբերելը:

http://fact.am/archives/47419

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Օրենքով գողերն անցնում են գործի

  • 2015 թվական մուտքը Հայաստանում նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ Երեւանում տեղի ունեցավ օրենքով գողերի հավաքը, Հայաստանն էլ պաշտոնապես անդամակցեց Եվրասիական միությանը: Թվում է՝ իրար հետ կապ չունեցող իրադարձություններ են, սակայն խորքում երկուսն էլ կապված են խորհրդային ավանդույթների, արժեհամակարգի ու հարաբերությունների հետ: Եվրասիական միությունն ընդամենը ԽՍՀՄ վերականգնման փորձ է: Իսկ օրենքով գողերի ինստիտուտը ստեղծվել եւ ներդրվել է Խորհրդային Միությունում, որպես վերահսկողության եւ ստվերային գործողությունների իրականացման միջոց եւ գործիք: Հետխորհրդային տարածքի մեծ մասն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել խորհրդային արժեհամակարգից ու հարաբերությունների բնույթից: Եվ նոր ԽՍՀՄ-ի ձեւավորման հարցում անհրաժեշտություն առաջացավ անդրադառնալ նաեւ դրա կարեւորագույն ինստիտուտներից մեկին՝ օրենքով գողերի համակարգին՝ այն նոր իրավիճակին համապատասխանեցնելու համար: Թերեւս պատահական չէր, որ «հիմնադիր ժողովը» տեղի ունեցավ հենց Հայաստանում, որտեղ խորհրդային ավանդույթներն առավել ամուր են նստած բոլոր ոլորտներում՝ գողություն, կոռուպցիա, քրեականացված պետական ինստիտուտներ, հասարակության քրեականացման բարձր մակարդակ եւ այլն: Ըստ մամուլի հրապարակումների, գողերի հայաստանյան հավաքում փորձ է արվել հստակեցնել այդ համակարգի նոր հիերարխիան եւ գործառույթները: Պարզվել էր՝ օրենքով գողերն անդրադարձել էին նաեւ տնտեսության, անվտանգության, հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրներին: Այդ հավաքին հետեւեցին մի շարք աղմկալի իրադարձություններ: Մեծացավ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանդը, Հայաստանի տարբեր մարզերում քրեական զինված ռազբորկաները տեղի են ունենում գրեթե ամեն օր: Վերջին դեպքը երրորդմասցի Լյովիկի ու նրա մերձավորների սպանությունն էր: Երեւում է, քրեական աշխարհում ճշտումները դեռ երկար են շարունակվելու, մանավանդ որ դրանք սերտորեն առնչվում են պետական կառույցներին: Մամուլում նման ցանկացած իրադարձությունից հետո բացահայտվում է այս կամ այն օրենքով գողի կամ խմբավորման սերտ առնչությունը պետական այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես, երրորդմասցի Լյովիկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի գործընկերն էր, եւ կային նրան նաեւ «քաղաքական» ծրագրերում ներգրավելու մտադրություններ: Հայաստանում քրեա-օլիգարխիկ համակարգն ու քրեական աշխարհը խիստ սերտաճած են, նրանց ներկայացուցիչները բարձր պաշտոններ են գրավում պետական մարմիններում: Այդ կերպ ապահովվում է նաեւ այդ մարմինների համեմատական «ավտոնոմիան» եւ վերահսկողությունը: Ավելորդ է ասել, որ սա առաջին հերթին արտաքին վերահսկողության գործուն մեխանիզմ է: Հայաստանը մտել է «վերափոխումների» ու վերաբաժանումների փուլ, որտեղ, պետք է կարծել, լուրջ մասնակցություն են ունենալու օրենքով գողերը՝ «օրենքից դուրս» գողերի հետ միասին:

http://www.lragir.am...try/view/111344

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Привет всем)))

Марк Твен: «Слухи о моей кончине сильно преувеличены»))))

Стоило мне отлучиться, оставить вас одних, как вы тут дров наломали))))

Гагика скинули ( я этого ожидал, но чтоб так?))), Немцова убили, этого мало, ещё и Лёвика.

Но пипец , конечно был, это когда, Манвел наградил посмертно Андраника Озаняна орденом "Вазгена Саркисяна". М-да, цирк без клоунов, это не цирк.)))

П.С. Не могу долго находится у компьютера, поэтому буду отвечать время от времени. Сорри

Изменено пользователем Успех (история изменений)

Я вам один умный вещь скажу, но только вы не обижайтесь.

 
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • OpenArmenia Club

Успех, с возвращением выздоровлением!

Как чувствуете себя?)

Не могу найти раздел "Экономика"...
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • SUM закрепил теме
  • SUM открепил и закрыл теме
Гость
Эта тема закрыта для дальнейших сообщений.

  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 2 анонимных, 2 гостя (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    2 гостя
    2 анонимных

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...