Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Творчество Карапетыча


cartesius

Рекомендованные сообщения

karapetich21.jpg

http://kornelij.livejournal.com/729971.html?#cutid1

Ելա մի օր…մի լուսավոր առավոտ,

Վազքով անցա երկու- երեք պավառոտ,

Նստեցի մեքենա, չնայեցի ետ,

Գուցե ինձանից հետո նա գնա դեկրետ:

***

Եթե ամեն ինչ լիներ արդար,

Հավը ձվին բարեւ կտար:

***

Դու իմ առաջին փորձն էիր՝ կյանքիս բանալին,

Իմ առաջին փորձանքն էիր՝ բախտիս մատանին:

***

Մի պառավ` չտես ու կույս,

Հավաքում էր դաշտում խոտաբույս,

Ասաց ինձ` իմ աչքի լույս

Սերմ կտամ քեզ միայն դու սուս,

Աղջիկներին կխմեցնես թաքուն,

Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:

Բերանում կենտ ատամը փայլեց,

Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:

Անձրև եկավ, մտա մի տուն,

Բակում կապած էր մի գամփռ շուն:

Դուռը բացեց մեր պառավը թանկագին,

Նա ասաց` քույրեր ենք մենք, ինքը` չարը, ես` բարին,

Երբ բերանի մեջ զույգ ատամ տեսա` հանգստացա:

Չարը միշտ խաբում է իր բարի տեսքով,

Եվ իբր թե` անմեղ, անվնաս անեծքով,

Այդ սերմը, որ վերցրիր քո կամքով սեփական,

Դարձնում է գերի քո յոթը պորտը անհատական,

Շառից, փորձանքից փախա ես հեռու,

Էլ կույս պառավներին ես չեմ հավատալու,

Կփոխանցեմ սիրելի ժառանգներին

Ճշմարիտը, անկեղծն ու բարին:

***

Անքարտեզ սուտլիկ նավարար,

Նորից դարձար Երիցյանին ղեկավար,

Մուխդ մարի, հենց նույն շենքում

Նույն կուռքերին ես աղոթում։

Սերգոյի հետ ես ապաստանում,

Միշտ էլ եղել եք մի դասարանում,

Էլ ինչ ավանդի վերադարձ,

Դհոլ-զուռնով տարան քեզ դարձ։

Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,

Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,

Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,

Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»։

Պատիվդ տվեցիր ոսկուն

Եվ հեղափոխվեցիր իսկույն,

Չնայեցիր էլ աջ ու ձախ,

Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ։

Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,

Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,

Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,

Պայմանավորված է ձեր տան բյուջեով։

Այժմ նստած ես դու նույն շենքում,

Կրկին իշխանավորն է քեզ կնքում,

Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,

Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում։

Արտաշես Գեղամյանի մասին

Անգլուխ գլուխդ տվիր քարեքար,

Հաշվի չառար՝ ուղին կարճ էր, թե երկար,

Անճար միտքդ թռավ հյուսիսից հարավ,

Էդ ո՞ր գրողի ծոցը Սոկրատեսը քեզ տարավ։

Նյուտոնն ու Նապոլեոնն էլ չփրկեցին,

Եվ իշխանավորները ճամփիդ ասֆալտ փռեցին,

Հիմա բերանդ բաց սպասում ես օր օրի,

Թե ով կտուցով եւ ինչ կբերի։

***

Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,

Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:

Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն,

Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են,

Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց:

Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս պատվի՞ն էիր արժան,

Ավանդականներին դու լսեցիր, պատիվդ փողով կիսեցիր:

Էլ չեմ ասում քեզ, Մերուժան, ասում էիր ժողովրդի հե՞տ եմ անբաժան,

Բաժանելով հինգ-հինգ հազար, դարձար իրավ դու Քաջ Նազար...

***

Խղճուկ փարոս ստացողի,

Աղքատ պաշար սպառողի,

Սիրտը շահին՝ տամար մտան,

Խնամելով շիրիմ տարան:

***

Տիգրան՝ որդի Կարապետի, փառքից հեռու մնա

Իշխանություններին ընդհանրապես մի՛ մոտենա

Սուտ, դատարկ խոստումներին ականատես,

Քաղաքականության մեջ եղիր դու հեռատես:

***

Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,

Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան:

***

Ողջ էությամբ՝ ազգին հավատարիմ

նվիրել եմ բախտս ձեզ՝ դարձել պոետ

Տվեք ինձ միայն ամուր հենման կետ:

***

Աստված քեզ բարի դաշտում կարգեց ավագանի,

Գլխիդ իջավ ճերմակ մի աղավնի

***

Աչքդ հեռուն չկտրեց՝ գողի ձեռքը չբռնեց,

Եվ սեփական օջախում՝ հայտնվեցիր ծուղակում:

***

Եկեք, դարձեք դուք ինձ ընկեր,

Պատրաստ եմ կիսվելու

Խաղեր, երգեր ու սեր

Սրտով մատուցելու:

***

Տվեք թեթեւ վերարկուս

Լքեմ քեզ իմ «աչքի լույս:

***

Քո ծնունդին ո՞ր ագռավը կռռաց,

Ո՞ւմ խղճի վրա հեռանալդ մնաց:

***

Պորտդ փակի՛ր՝ արաբական է,

Վարսերդ մի՛ խեղդիր՝ թշնամական է,

Փեշդ մի՛ կտրիր՝ եվրոպական է,

Շատ ազատ մի՛ եղիր՝ ռուսական է...

© Տիգրան Կարապետյան, 2008

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ
  • OpenArmenia Club

Եթե ամեն ինչ լիներ արդար,

Հավը ձվին բարեւ կտար:

поставил сегодняшним статусом:biggrin:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Xenobarbital
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...