Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հյուսիսային Լոռի


Adlenus

Рекомендованные сообщения

Հայտարարություն–Պահանջ

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ Արտաքին գործերի նախարար է. Նալբանդյանին

ՀՀ-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող, ԱԳ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին

Հայոց Լոռի աշխարհը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, պատմության, ազգային ինքնագիտակցության ձևավորման ու զարգացման կարևորագույն բնօրրաններից մեկը։ Լոռի աշխարհն իր տարածքային, քաղաքական ու հայ ազգային ինքնագիտակցության վերելքին է հասնում Տաշիր–Ձորագետի կամ Լոռի–Տաշիրի թագավորության գոյության տարիներին, երբ հստակեցվում են ու անփոփոխ մինչև մեր օրերն են հասնում Լոռի աշխարհի թե՛ բնական սահմանները և թե՛ Լոռվա հայ ազգաբնակչության տեղայնացված էթնոհոգեբանական ինքնագիտակցությունը։

Ելնելով իր բարդ աշխարհագրական դիրքից՝ Լոռին մինչև քսաներորդ դարի քաղաքական ու ժողովրդագրական փոփոխությունները, եղել է անբաժանելի։ Ներկայումս Լոռին աշխարհագրորեն բաժանված է Հարավային (Լոռու մարզ՝ ՀՀ) և Հյուսիսային (Քվեմո Քարթլի՝ Վրաստան) մասերի, որի անարդար ու կործանարար բաժանումն ավելի ու ավելի է ուժեղանում Հայաստանի Հանրապետություն–Վրաստան սահնամագծի անօրինական վերագծման, սահմանների ամրապնդման ու խստացման միջոցով։

Ելնելով վերոգրյալից և շահագրգռված պատմական արդարության վերականգնմամբ՝ Լոռու մարզի ու Հյուսիսային Լոռու հասարակական, քաղաքական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում են՝

1. Իսկույն դադարեցնել Հարավային և Հյուսիսային Լոռու միջև անօրինական ճանապարհով սովետների կողմից ժամանակին պարտադրված սահմանի վերագծման աշխատանքները։

2. Վրաստանի հետ որպես իրական պետական սահման դիտարկել Հայաստան–Վրաստան պատմականորեն համարվող ու ժողովրդագրորեն առկա բնական սահմանը (որն անցնում է բացառապես Խրամ գետի երկայնքով)՝ հիմնվելով 1920 թ. Փարիզի վեհաժողովում ամրագրված իրավական հիմքերի վրա։

3. Դադարեցնել սահմանային խստացումներն ու ամրապնդումը Հյուսիսային Լոռու «սահմանամերձ» համարվող գյուղերի երկայնքով։ Հաշվի առնել սահմանի ճշգրտման ու խստացման պատճառով ստեղծված տեղի հայ ազգաբնակչության սոցիալ–տնտեսական ծանր ու կործանարար վիճակը։

4. Ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության հանդեպ մարդու իրավունքների (հատկապես ազգային պատկանելությունից բխող) խախտման բազմաթիվ փաստերը, հետևողական աշխատանք տանել պատմական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ։

1. Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտե (ք. Վանաձոր)

2. “Ցեղակրոն ուխտեր” հայրենասիրական հ/կ (ք. Վանաձոր)

3. Քվեմո-Քարթլիի հայ երիտասարդական միություն (ք. Վանաձոր)

4. “Լալվար” հայրենակցական բարեգործական միություն

5. Բոլնիսի հայերի միություն (ք. Թբիլիսի)

6. “Ջավախք” հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)

7. “Դեբետ” բնապահպանական հասարակական կազմակերպություն (ք. Ալավերդի)

8. “Ասպար” հ/կ (ք. Վանաձոր)

9. Բորլիս–Մառնեուլ հայ երիտասարդական ֆորում հ/կ (Մառնեուլ–Երևան)

10. «Բնության պահապաններ» հ/կ (ք. Վանաձոր)

11. «Լրագրողներն ընդդեմ բռնության» հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)

12. «Կանաչների միություն» հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)

13. «Գուգարք» լրագրողական ասոցացիա (ք. Վանաձոր)

14. «Լոռի» հայրենակցական միություն (ԱՄՆ)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Շատ ճիշտ է ու հուսադրող, որ այս հարցում ակտիվություն են դրսեւորում նաեւ Լոռվա հասարակական կազմակերպությունները: Այս հարցի բնույթն անպիսին է, որ միայն Երեւանից ելույթներով հարց չի լուծվի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...