Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Акция - мадрид. принципы приведут к войне


Гость Miaceq_hayeR

Рекомендованные сообщения

народ, вместо того чтобы придумывать нереальные интернет акции давайте займемся более важными для нас делами.

вот такой текст, собираюсь распечатать и раздать людям на улице.

давайте будем дополнять, редактировать исправлять. не знаю есть ли там грамматические, орфографические или еще какие нибудь ошибки. буду очень благодарна если поможете.

только просьба, пож-та пишите армянскими буквами. я набираю ооочень медленно, пожалейте мои нервы))

Լրամշակված «Մադրիդյան սկզբունքերը»

• Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;

• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով

• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;

• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով;

• ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք;

• անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Ավելի պարզ ասած, ըստ պայմանագրի նախատեսվում է սկզբում 5, այնուհետեւ ևս երկու ազատագրված շրջանների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահ ուժերի տեղակայում, որոնք զինված են լինելու միայն անձնական զենքով որոնք ի վիճակի չեն լինելու պաշտպանել խաղաղ բնակչությանը Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից և հանրաքվե, որը պետք է տեղի ունենա՝ ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն, ըստ որի՝ բնակչության 75%-ը հայեր են, 22%-ն ադրբեջանցիներ: Հանրաքվեի անցկացման ժամկետը պետք է ճշտեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Լիովին պարզ է, որ Ադրբեջանը կհետաձգի այդ օրը:

Թե’ Լաչինը, և թե’ Քելբաջարը կենսականորեն կարևոր նշանակություն ունեն ԼՂՀ-ի ու Հայաստանի համար: Փաստ է, որ Լաչինի հարցը Հայաստանի համար կենսական կարևոր շահ է: Քելբաջարը ցանկացած ձևաչափով ու ցանկացած չափով Ադրբեջանին տրամադրելը ուղղակի սպառնալիքի տակ կդնեն Հայաստանի և Ղարաբաղի ջրային ռեսուրսները: Քելբաջարը ջրով մատակարարում է ողջ Ղարաբաղը և Հայաստանի մի մասը:

Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Հայաստանի և Ղարաբաղի համար մի շարք այլ անընդունելի կողմեր ու նաև իրարամերժ դրույթներ:

Օրինակ, ԼՂՀ իրավական կարգավիճակի հարցը. այդ կարգավիճակը որոշվել է 18 տարի առաջ, երբ ԼՂՀ-ն հանրաքվեով հռչակեց իր անկախությունը (1991թ. դեկտեմբերի 10), իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեն էլ ամրապնդեց ԼՂՀ իրավական կարգավիճակը: Սակայն, հայկական կողմը կոնկրետ զիջումների՝ տարածքներն հանձնելու ու այնտեղից հայկական զինուժի դուրսբերման դիմաց ստանում է ԼՂՀ իրավական կարգավիճակի մասին անորոշ ձևակերպում ` իբրև «հետաձգվող» մի բան:

Հաջորդ պարադոքսը, որ ներառված է հրապարկված համաձայանգրի մեջ, «հարակից շրջանների»` «5 շրջանների» վերադարձի մասին կետն է (Լաչինի ու Քելբաջարի հարցերը առանձին են): Իրականում այդ «5 շրջանները» ԼՂՀ Սահամանադրությամբ ամրագրված են` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածք (142 հոդված):. Իսկ Մադրիդյան նշված սկզբունքն ուղղակի ոչ լեգալ է համարում ԼՂՀ պետական ողջ ապարատն ու մնացած բոլոր ինստիտուտները, այնտեղի ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները, որոնք ևս ամրագրված են նույն Սահմանադրությամբ:

խաղաղապահ ուժերի տեղակայում, որոնք զինված են լինելու միայն անձնական զենքով որոնք ի վիճակի չեն լինելու պաշտպանել խաղաղ բնակչությանը Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից: Իսկ փաստաթուղթը պարունակում է պատերազմի ռիսկ:

Ադրբեջանը առանց որևե զինվոր կորցնելու ստանում է 7 շրջանները, բնակեցնում է ադրբեջանցինրով – 760 000 հոգի, ըստ պայմանագրի ԼՂՀ է բերում մոտ 25 000 բնակիչ և այդ ժամանակ նրան ոչինչ և ոչ ոք չի կարող հետ պահել պատերազմ սկսելուց: Հատկապես Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Արցախը գրավելու մտքից:

Պատերազմի ժամանակ Ադրբեջանը հանդես կգա շահող կողմի դիրքերից, ունենալով իր տրամադրուրյան տակ մեր կողմից անմտորեն հանձնված ռազմավարական դիրքերը: Արցախի և Ադրբեջանի միջև շփման գիծը կերկարի 150 կմ-ով, կազմելով 360 կմ, իսկ երկու հայկական պետությունների և Ադրբեջանի միջև կկազմի 1100 կմ: Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցք կկազմի 40 կմ

Այդ դեպքում կպահանջվեն ավելի շատ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ հայկական դիրքերը ապահովելու համար:

Ազատագրված հողերը թույլ են տալիս նաև ապահովել դիրքերի խորությունը:

Ներկա պահին Հայաստանից շփման գիծ են տանում Վարդենիս-Մարտակերտ, Գորիս-Ստեփանակերտ-Ասկերան-Աղդամ, Կափան-Զանգելան-Ջեբրաիլ, Մեղրի-Միջավան-Հորադիզ ճանապարհները: Հողերը հանձնելուց հետո մեր տրամադրության տակ կմնա միայն Մարտակերտ-Հադրութ ճանապարհրը Արցաքում և Հայաստանը Արցախի հետ կապող միակ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Այդ ժամ Հայ զինվորներն իրենց կյանքն են զոհաբերելու որպեսզի նորից ազատագրեն այն հողերը, որոնք հիմա Հայաստանը հանձնում է :

на армянском есть слово handznum? в тексте есть и hoxeri veradardz u hoxer handznum. как будет правильно?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Популярные дни

Лучшие авторы в этой теме

Популярные дни


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 2 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    2 гостя
    Ara55
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...