Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Твари...


Рекомендованные сообщения

Ինքնապաշտպանվել են

Ասել է թե՝ հանցակազմ չկա

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարել է, թե մեկ տարի առաջ իր եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քր. գործի նախաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մայիս ամսին Ուրիխանյանը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում հարձակվել էր իրավապաշտպանի վրա եւ կրակել էր իր մոտ եղած 9 մմ տրամաչափի «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակից: Փաստի առիթով խուլիգանության մեղադրանքով քր. գործ էր հարուցվել: Նախաքննությունը, ըստ Մ. Դանիելյանի, ավարտվել եւ քր. գործն էլ կարճվել է, որովհետեւ նախաքննական մարմինը եկել է այն եզրակացության, որ երկու կողմերն էլ անմեղ են. նրանք ընդամենը ինքնապաշտպանվել են, ուստի նրանց արարքներում հանցակազմ չկա: Նախաքննական մարմնի այս որոշումը իրավապաշտպանը որակել է որպես աբսուրդի թատրոն. «Պարզվում է, որ ես ինքնապաշտպանվում էի, բայց Ուրիխանյանը վատ էր տեսնում եւ նա էլ ինքնապաշտպանվում էր իմ ինքնապաշտպանությունից: Եվ քանի որ չկա հանրապետության օրենսգրքում այդպիսի հոդված՝ ինքնապաշտպանվել ինքնապաշտպանությունից, գործը կարճվել է»: Ի դեպ, իրավապաշտպանը այս գործի առնչությամբ պատկան մարմիններին արդեն 2 բողոք է ներկայացրել:

Երեկվա ասուլիսում Մ. Դանիելյանը, ով ի պաշտոնե զբաղվում է նաեւ հայկական բանակում տեղի ունեցած հանցագործություններով, անդրադարձել է մասնավորապես բանակի ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի սպանության գործին: Իհարկե, պաշտոնական կողմը պնդում է, որ Օհանջանյանը ոչ թե սպանվել, այլ՝ հոսանքահարվել է: Այս պնդման հետ համաձայն չեն ո՛չ Տիգրանի հարազատները, ո՛չ իրավապաշտպանը: Վերջիններս վստահ են, որ Տիգրանին ծեծելով են սպանել: Այս գործով Գավառում ընթացող դատական պրոցեսը, իրավապաշտպանի ասելով, ընթանում է լուրջ խախտումներով: «Այնքան լուրջ, որ պատկերացրեք՝ Տիգրանի ծնողները պահանջել են արտաշիրմում կատարել: Հավատացեք, հեշտ չի ծնողների համար նման որոշում կայացնելը, բայց նրանք ուզում են գտնել իրենց որդու սպանողներին»,- ասել է Մ. Դանիելյանը: Դատարանը այդ միջնորդության հիման վրա դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանին: Վերջինս դատավորին պատասխանել էր, թե «դատաբժշկական փորձագիտական կենտրոնը չի կարող հանդես գալ արտաշիրմամբ՝ որպես առաջատար հիմնարկ, քանի որ լրատվամիջոցները, հայտնի է, բազմիցս անվստահություն են հայտնել մեր կենտրոնին»: Սա այն դեպքում, երբ Շոթայի գլխավորած այս հիմնարկը միակն է, որ կարող է պաշտոնապես փորձագիտական եզրակացություն տալ: Այսուհանդերձ, սպանված զինծառայողի ծնողների պահանջով արտաշիրմում իրականացնելը հետաձգվել է մի քանի օրով՝ հենց նրանց խնդրանքով, Տիգրանի հոր վատառողջության պատճառով: Մ. Դանիելյանը, սակայն, լրագրողներին է փոխանցել սրան հաջորդած մի արտառոց փաստ. մինչ արտաշիրմումը հետաձգվել է, սպանվածի մայրն այցելել է որդու գերեզմանին եւ հայտնաբերել, որ այնտեղ են նաեւ դատախազներ ու քննիչներ, որոնք պատրաստվում էին, առանց տուժող կողմի, թաքուն դիակը հանել: «Մենք պատկերացնում ենք, որ նրանք ցանկանում էին դիակը գողանալ՝ գուցե վախենալով, թե կպարզվի, որ դիակի ատամները չկան, իսկ էլեկտրահարումից ատամները չեն թափվում»,- պարզաբանել է իրավապաշտպանը:

Նա նաեւ հայտարարել է, թե մարդիկ չեն վստահում բանակին, որովհետեւ, իրավապաշտպանի ձեւակերպմամբ՝ այնտեղ իսկական «բարդակ» է տիրում, քրեական «օրենքներ» են գործում: «Տպավորություն կա, որ բանակը ստեղծվել է քաղաքական հարցեր լուծելու համար»,- ասել է Մ. Դանիելյանը: Նա միաժամանակ նկատել է, որ ՀՀ բանակում տիրող ապօրինությունները սկսվում են այն պահից, երբ հայ զինվորին տանում են ծառայելու իր երկրից դուրս, օրինակ՝ Քելբաջար. «Հետո նրան այնտեղ սպանում են, եւ քանի որ Քելբաջարում դատարան չկա, բերում են Հայաստան, ինչը օրինական չէ: Այստեղից սկսվում եւ շարունակվում է ապօրինությունների շղթան»:

http://new.aravot.am/am/articles/politics/66615/view

---------------------------------------------------------------

а ведь найдутся юзеры которые скажут что скажем "не доказано намерение пракурорских чиновников у могилы", или что "а может у парня не было зубов, что как... " и.т.д.

Петутян аржекнери нкатмамб сенц верабермунков менак НКР че... иренц морн ел ктан вор ми ерку ор кормушкиц авел огтвен...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 13
  • Создано
  • Последний ответ

Карине Тер-Саакян: В Азербайджане приняли турецкую модель государства

Смерть главы Талышского культурного центра и редактора газеты «Голос талыша» (Толыши садо) 68-летнего Новрузали Мамедова в очередной раз показала истинное лицо "демократического" Азербайджана.

Так прокомментировала смерть политзаключенного Новрузали Мамедова в азербайджанской тюрьме, редактор внешней и региональной политики PanARMENIAN.Net, политический обозреватель Карине Тер-Саакян - Информационно-Аналитическому Центру Analitika.at.ua.

Принявший на вооружение турецкую модель государства, в котором все население поголовно записывается в азербайджанцы, клан Алиевых пытается полностью уничтожить нетюркские народы. Вместе с тем идет оголтелая, других слов нет, пропаганда в мире "великого азербайджанского наследия", к которому уже причислена культура Сефевидской и Османской империй. Между тем нелишне напомнить, что господствующий клан - не кто иной как курды и здесь опять-таки четко прослеживается связь с Османской империей, в жилах правителей которых почти не было тюркской крови. То же самое относится и к младотуркам. В любом случае, смерть Мамедова, к сожалению, не первая и не последняя. Талыши, лезгины, таты, удины и другие национальности обречены на ассимиляцию. :bye: В противном случае их ждет смерть или, в лучшем случае, участь изгнанного христианского населения.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Օհանյանին պետությունը խաբել է

Վերջերս lragir.am էլեկտրոնային կայքէջում փորձագետ Մանվել Սարգսյանն իր «Ռազմական արդյունաբերությունը եւ նրա կադրերը» հրապարակման մեջ անդրադարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու այցին:

Այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որում հայտնվել էր, որ քննարկվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Մ. Սարգսյանն այդ համատեքստում անդրադարձել էր Հայաստանի ռազմաարդյունաբերության արդի խնդիրներին, մասնավորապես հիշատակելով ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու կողմնակից եւ նախաձեռնող Ավիկ Օհանյանի խնդրին. «Ավիկ Օհանյանն իր գործունեությամբ անգնահատելի ներդրում կատարեց առաջին լուրջ ռազմաարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում: Ձեւավորեց փամփուշտի արտադրության լիարժեք, ժամանակին համահունչ մի գործարան: Ենթադրեցի, որ հարմար առիթ է բավարարելու իմ հետաքրքրությունը Հայաստանում ռազմաարդյունաբերության վիճակի վերաբերյալ: Եվ հուսախաբ եղա: Իմ առջեւ կանգնած էր մի մարդ, որն իր մտահոգ եւ հուսահատ տրամադրությամբ արտահայտում էր այդ արտադրության այսօրվա վիճակը: Հետո մեր զրույցից տեղեկացա, որ նա կորցրել է ամեն ինչ»:

«Առավոտն» առաջին անգամ 2007թ. սեպտեմբերի 21-ին «Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում» հրապարակման մեջ բարձրացրեց Ավիկ Օհանյանի հարցը: Երեկ կրկին հանդիպեցինք նրան:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստան պետությունն առհասարակ պարտք է Ավիկ Օհանյանին՝ $60 000 գումար: 1994թ. հոկտեմբերի 16-ին Ա. Օհանյանի կապերի ու ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստան է բերվում փամփուշտների հոսքագծի համակարգ՝ $25 մլն արժողության 9 վագոն բեռ: Այն հանգրվանում է «Նեյտրոն» գործարանում: $25 միլիոնանոց բեռը, շնորհիվ Ավիկի կապերի, Հայաստան է հասնում $60 000-ով: Այդ մասին գիտեին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները, մասնավորապես՝ հանգուցյալ նախարար Վազգեն Սարգսյանը: Վերջինս գործարքի «ձեւակերպման» ժամանակ Ավիկի «պարտքը» գրում է $10 000, պայմանավորվելով, որ մնացածը կտան:

1994թ. շահագրգիռ ատյանները խոստանում էին Ավիկին՝ նրա պարտքը մարել, քանի որ գիտեին՝ հոսքագիծը Հայաստան այդ գնով բերելու համար նա վաճառել է իր մեկ սենյականոց բնակարանը: Սակայն մինչ օրս Ավիկի նկատմամբ դրսեւորած անտարբերությունն ավելի է խորացրել նրա անձնական կորուստները: «1995-ից ի վեր ես պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մեջ եմ եւ չեմ կարողանում ձեւավորել ընտանիքիս, 2 անչափահաս երեխաներիս կենցաղը», երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին ռազմաարդյունաբերողը:

Նա օրեր առաջ դիմել է ՀՀ նախագահ, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին, ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն զարմանալին այս պատմության մեջ մեր պաշտպանության նախարարության սառնասիրտ պատասխանն է: «Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի պաշտոնական պատասխանը դրա վառ օրինակներից մեկն է. «Ձեր նամակը՝ հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ տեղադրված հոսքագծերի ձեռքբերման համար դրամական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, համարում ենք անհիմն, որովհետեւ վճարման պայմանները նախատեսվում են պայմանագրերով, որոնք չկան: «Նեյտրոնի» բաժնեմասերի կառավարումը 1993-94թթ. պաշտպանության նախարարությանը վերապահված չէր, ուստի դիմեք այդ տարիներին ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող համապատասխան նախարարությանը»:

Գեներալ-լեյտենանտը հաստատ լավ գիտի, որ պատերազմի տարիներին՝ 1993- 94-ին, զենքը, զիմամթերքը «պայմանագրով» չէին նվիրում, գնում, վաճառում, իսկ ցանկացած գումար, որը դրվում էր պաշտպանական նպատակներով, մինչ օրս «ռազմական գաղտնիքի» մաս է կազմում:

Նա նաեւ լավ գիտե, որ Օհանյանն այդ հոսքագիծը, որն ամիսներ շարունակ արտադրանք է տվել, իր տանը չի պահել, իսկ այն նախարարությունը, որի մասին ակնարկվում է՝ գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն այն անձինք, ովքեր կարող էին վկայել, որ այդ տարիներին Ավիկ Օհանյանը սխրանք է կատարել հայրենիքի համար:

Օհանյանը պահանջում է, որ պետությունը, հանրապետության նախագահը մարի իր նյութական պարտքը եւ իր նամակներին վերջնական ընթացք տա: Եթե, իհարկե, նամակը նրան հասնի:

http://new.aravot.am/am/articles/rights/66713/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ВОЕННАЯ ПРОМЫШЛЕННОСТЬ И ЕЕ КАДРЫ

Изменится ли В Армении что-то?

Когда министр обороны России Анатолий Сердюков прибыл в Баку, было сообщено, что он намерен обсуждать военно-техническое сотрудничество между Россией и Азербайджаном. Это происходило на фоне заявления министра обороны Азербайджана Сафара Абиева о том, что, в случае безрезультатности переговорного процесса с Арменией, Азербайджан прибегнет к силовой развязке конфликта. Особого напряга, как видно, у российской стороны такой настрой азербайджанцев не вызвал, хотя дело касалось ее традиционного союзника – Армении.

Азербайджан давно планирует наладить у себя военную промышленность. В последнее время все чаще появляются сообщения о том, что эта страна всерьез затеяла стать одним из производителей различного вооружения. Создано даже министерство военной промышленности. Предполагается, что будет производиться легкая военная техника, боевые вертолеты и даже боевые корабли. Планируется не только снабжать свою армию, но и продавать вооружение другим странам. То обстоятельство, что продукция машиностроения выросла более чем на 50%, косвенно свидетельствует об определенных достижениях в военной сфере. То есть – страна живет грезами о военном могуществе. А что в этом деле может быть лучше военно-технического сотрудничества с Россией?

Что там получится в Азербайджане – покажет время. Больший интерес представляет другой вопрос: что думают обо всем этом в Армении? Как известно, наличия аналогичных планов в Армении не ощущается. Здесь привыкли скупать вооружение по «блату у старшего брата». Укоренилась психология «военного иждивенчества». Что может настать момент, когда братство закончится или старший брат подружится с другим – никто не задумывается. Надеются, видимо, на то, что найдется какой-то другой покровитель, не жалеющий вооружения для Армении.

В Армении давно разделились мнения о том, какова роль армии в жизни государства. Одни изначально были сторонниками раздутой армии, подкармливаемой военной поддержкой России. Другие отрицали необходимость большой армии. Эта полемика продолжается по сей день. Но как выяснилось, никто не задумывался о том, может ли Армения стать одним из тех государств, которое способно само вооружать свою армию – большую или маленькую. Точнее – задумывающиеся были. Только вот, как-то не по тому руслу пошла жизнь.

На днях я случайно встретился с одним моим давним знакомым, Авиком Оганяном , которого знал в свое время как активного сторонника создания в Армении военно-промышленного комплекса. Этот человек внес неоценимый вклад в дело создания в Армении первого серьезного военного предприятия – линии по производству боеприпасов для стрелкового оружия. Казалось, мне выдался хороший повод для того, чтобы удовлетворить свое любопытство по состоянию военной промышленности в Армении. Но надо же было ... Передо мной стоял человек, олицетворяющий в себе состояние этой промышленности. Он потерял практически все.

Трудно было поверить, что занимающий в свое время должность в Управлении военной промышленности и заложивший основы этой промышленности человек должен был поплатиться за это личной судьбой. Так же с трудом верится, что вся энергия этих первенцев военной промышленности была распылена с таким пренебрежением. Но история одного человека заставляет верить в это.

Я хорошо знаком с Авиком Оганяном . Помнится, в те годы он часто повторял:

- Работающий в государственных органах человек должен всем своим существом способствовать развитию своей отрасли. Если он к тому не способен, пусть лучше ездит за товаром в Садахло, в государственных структурах делать ему нечего. С сожалением должен сказать, что в различных подразделениях государственной машины это предложение наиболее актуально…

Благодаря сформированному в советские годы кадровому составу в 1994 году Авику удалось приобрести резервный образец цеха по производству патронов профессора Кошкина. Было потрачено всего 100 тыс. долларов, из коих 60 тыс. было взято в долг. Спустя 3 месяца, в январе 1995-го, он был арестован службой нацбезопасности, в связи с известными событиями, связанными с Дашнакцутюн, затем уволен с работы. До сего дня он требует, чтобы власти возместили ему расходы. Ответ один – предъяви документальные основания расходов.

В письме, направленном в адрес президента, он отметил, что если б во врем приобретения производства он направлял усилия на изыскание документальных оснований, в Армении не было бы сегодня линии по производству патронов. Я согласен со сказанным. В конце концов, насколько нравственно требовать документов, если система стоимостью 25 млн. долларов стала государственной собственностью всего за 100 тыс.?

Кстати, недавно постановлением правительства система была отчуждена за 20 млн. долларов. Меня поразило и том, что мой старый знакомый вовсе не утерял веру. Его беспокоит только то, что когда его дети достигнут совершеннолетия, у них может сложиться впечатление, что тяжелая ситуация, в которой они оказались, является результатом патриотической деятельности их отца.

Потребительское отношение к готовым жертвовать всем ради дела людям очень быстро укоренилось в Армении. И если дело касается государственных программ, более того, в сфере стратегической промышленности – такое положение дел трудно оценить как нормальное. Здесь уже и не удивляешься, почему военно-промышленный комплекс страны находится в таком неприглядном состоянии. Он попросту никому не нужен. Естественно, никому не нужны и энтузиасты военной промышленности. Авик Оганян же не единичный пример.

Надо ли тогда удивляться тому, что стратегический партнер Армении обговаривает вопросы военно-технического сотрудничества со страной, которая имеет государственную программу по созданию военно-промышленного комплекса и которая эту программу с будущей войной с той же Арменией. Кто в чем нуждается – с тем это и обговаривается.

А Армении остается только «махать кулаками» во время часто организуемых военных парадов и гордиться армией и своими военными кадрами. Что на самом деле происходит с этими кадрами и этой армией – мало кого волнует.

МАНВЕЛ САРКИСЯН, эксперт АЦСНИ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ճոխ գնումներ են արել

Գերատեսչությունները չեն ենթարկվել վարչապետի հորդորին ու թանկարժեք մեքենաներ են գնել

Համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգել էր պետական հիմնարկներին՝ խնայողություններ անել եւ բոլոր ոչ հրատապ ծրագրերն ու ծախսերը ժամանակավոր կասեցնել: Չնայած վարչապետի այս կոչին, կառավարության ղեկավարները շարունակում են իրենց շռայլություններ թույլ տալ ու ճոխ ծախսեր կատարել: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվել է, թե 2009-ի հունվարի 1-ից սկսած՝ նախարարություններից ու կառավարությանն առընթեր մարմիններից քանի՞ նոր ծառայողական մեքենա է գնվել, ի՞նչ մակնիշի, ի՞նչ մոդելի, ո՞ր թվականի արտադրության եւ որքա՞ն դրամ է ծախսվել այդ մեքենաներից յուրաքանչյուրի գնման համար: Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը Լ. Բարսեղյանին է ուղարկել մի ցուցակ, ըստ որի, փաստորեն, մեր ղեկավարներն այս ճգնաժամային տարում էլ բավականին թանկ մեքենաներ են գնել ու բոլորովին էլ չեն զսպել պետության հաշվին կատարվող իրենց ծախսերը: Այսպես. 2009 թ. արտադրության 2 «Նիսան Ալտիմա» մեքենա «Մուրան» ՍՊԸ-ից գնվել է նախագահի աշխատակազմի համար: Դրա համար ծախսվել է 20 մլն դրամ: Կառավարության աշխատակազմի համար էլ գնվել է 12 «Նիսան Տիդա»՝ դարձյալ այս տարվա արտադրության, որի համար ծախսվել է 78 մլն դրամ: Միայն ոստիկանական համակարգի համար այս տարի գնել են 95 մեքենա, բոլորն էլ 2009թ. արտադրության: 70 «Տոյոտա Կորոլլա», 5 «ՎԱԶ 21214», 5 «Նիսան Սաննի», 15 «Սամանտ EL CNG». այս բոլոր մեքենաների համար ոստիկանությունը ծախսել է 662 մլն 716 հազար դրամ: Պետեկամուտների կոմիտեն 3 մլն 600 հազար դրամով գնել է 2009-ի արտադրության ընդամենը 1 ավտոմեքենա՝ «ՎԱԶ 21214»: Մեկ «Տոյոտա Քամրի» էլ գնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ 12 մլն դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնել է 1 «Նիսան»՝ ծախսելով 8 մլն 100 հազար դրամ: Այս տարի ամենահին մեքենան գնել է Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ 2007թ. արտադրության «Աուդի Q7», որի համար ծախսվել է 19 մլն 30 հազար (почти $60 000 за одну тачку... не хило) դրամ: Նախարարություններից մեքենաներ գնելու գայթակղությանը չի դիմացել միայն գյուղատնտեսության նախարարությունը: Նկատենք, որ հուլիսին Պետական գնումների գործակալությունից «Առավոտի» հարցմանը, թե նախարարություններն այս տարի քանի՞ ծառայողական մեքենա են գնել, պատասխանել էին, որ ոչ մի նախարարություն ավտոմեքենա չի գնել: Մինչդեռ ֆինանսների նախարարության՝ Լեւոն Բարսեղյանին տրամադրած ցուցակի համաձայն, գյուղնախարարությունն այս տարի գնել է 2009 թ. արտադրության 1 «Շկոդա Նյու Օկտավիա» մեքենա՝ 5 մլն 400 հազ. դրամով:

http://new.aravot.am/am/articles/economy/66813/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կեղծ մատնությո՞ւն, թե՞ շինծու մեղադրանք

Մարիամ Սուխուդյանի գործի նախաքննությունը շարունակվում է

Նախորդ համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «սուտ մատնություն» հոդվածով: Երեկ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, 2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.08 թ. «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման լազերային սկավառակը, որի վերարտադրությամբ առկա տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր։

Նախաքննության տվյալներով, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում «Կրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր իրականացնելու համար հայտ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, որը հավանության է արժանացել, ապա ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիոն ՀՀ դրամ, որը փոխանցվել է կրթահամալիրի ֆոնդին։ Ծրագրի իրականացման սկզբնական փուլում՝ դեռեւս 2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված եւ դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել եւ տրամադրել իրեն՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մ. Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն՝ իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։ 2009 թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մ. Սուխուդյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց։

Ըստ E-channel-ի, երեկ ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց կայացավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի, որն այդ պահին հարցաքննվում էր ոստիկանների կողմից։ «S.O.S» Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները եկել էին «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք», «Բարի գործը անպատիժ չի մնում» վերտառություններով պաստառներով։ Ոստիկանության շենքից դուրս գալով՝ Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի դեռ չի ծանոթացել ամբողջ քրեական գործի հետ։

Երեկ Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով՝ հիմնվելով իրավապահ մարմինների եւ դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարում են վերեւից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու եւ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ»: Հ/կ-ները պահանջում են անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ:

http://new.aravot.am/am/articles/politics/66915/view

-----------------------------------------------------------------

идиоты... хотябы представили бы чуток реальную инфу... а то на директора обижена, а учителя обвиняет...

суки

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

мук в своем амплуа...

Հայաստանի Հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում մեր խորհրդարանը եղել է ամենաբաց պետական կառույցը, որի գործունեության լուսաբանման համար չեն եղել սահմանափակումներ՝ թեկուզ հենց

ի վնաս այդ մարմնի: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո լիագումար նիստերի նկարահանումների սահմանափակումներ սահմանվեցին, եւ հերթական արգելքի մասին էլ հայտնի դարձավ երեկ: ԱԺ նախագահի որոշմամբ՝ «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն Ազգային ժողովի նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է վարչությունը»: Նշված օրերից բացի՝ հավատարմագրված լրագրողներին փաստորեն զրկում են ԱԺ ազատ ելումուտից, ու մենք հնարավորություն չենք ունենալու պարզել, թե նիստերից ազատ ժամանակ պատգամավորներն իրենց աշխատավայրո՞ւմ են, զբաղվա՞ծ են իրենց պարտականությունների կատարմամբ եւ այլն:

http://new.aravot.am/am/articles/politics/67141/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Անպատիժ բռնություններ

Եթե որեւէ մեկը չգիտի, ապա ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, քաղաքացիները իրավունք ունեն խաղաղ ցույցերի, երթերի եւ հանրահավաքների: Նրանք իրավունք ունեն նաեւ այդ միջոցառումների մասին իրազեկել հանրությանը: Առավել եւս՝ լրագրողները պարտավոր են այդ իրադարձությունները լուսաբանելու: Ովքե՞ր են, հետեւաբար, խաղաղ ցուցարարների, իրազեկողների կամ լրագրողների վրա հարձակվող, նրանց մարմնական վնասվածքներ պատճառող ոստիկանները: Նրանք, իմ կարծիքով, հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ովքե՞ր պետք է քննեն եւ պատժեն այդ հանցագործներին: Քննչական մարմիններն ու դատարանը: Ահա այստեղ է, որ բնականոն գործընթացը հանդիպում է անհաղթահարելի խոչընդոտի. ոստիկանները, քննչական մարմինները եւ դատարանները միեւնույն համակարգի մասնիկներն են, եւ, հետեւաբար, այդ օղակները ոչ թե վերահսկում եւ զսպում են միմյանց, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են, որ բռնությունը անպատիժ մնա:

Նախորդ օրը եւս մեկ անգամ դարձանք դրա ականատեսը: Հատուկ քննչական ծառայությունը՝ ոչ անհայտ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ, գրեթե երկու տարի «քննելով» 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձությունները, եկավ եզրակացության, որ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների վրա հարձակվող ոստիկանները չպիտի որեւէ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ երկու դեպքում «բացակայում է հանցագործության դեպքը», իսկ մի դեպքում ոստիկանների գործողությունները «իրավաչափ էին»: Նման որոշումները, անշուշտ, նպաստում են իրավապահների եւ, մասնավորապես, ոստիկանների կատարյալ սանձարձակությանը եւ քաղաքացիների նկատմամբ նրանց հետագա՝ ավելի լպիրշ բռնություններին:

Իր ցինիզմով հատկապես աչքի է ընկնում «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ բռնություն կիրառած «տղամարդ» ոստիկանների՝ ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատար Արայիկ Պետրոսյանի եւ նույն գնդի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գեւորգ Ստեփանյանի «մեղքերի թողությունը», որն իրականացրել է նրանց «գործընկեր» Վահագն Հարությունյանը: Բազմիցս եթերում (այդ թվում՝ «Հ1»-ով) ցույց տրված կադրերը վկայում են, որ այդ «ասպետներից» մեկը լրագրողին գետնին է տապալել, իսկ երկրորդն աչքերին ինչ-որ հեղուկ է փչել, որից հետո փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը քաշել է Ստեփանյանի ձեռքից, թե՝ լավ, հերիք է: Սակայն, ըստ նորահայտ «Շերլոք Հոլմս» Վահագն Հարությունյանի, նման բան չի եղել: Եղել է միայն «անզգուշությամբ» վնաս պատճառելու փաստը:

«Անզգույշ» բառը Հայաստանի նորագույն պատմության մեջ հարուստ պատմություն ունի: Սկսած՝ «Առագաստ» սրճարանում սպանությունից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԴԱՏԱԽԱԶԸ ԽԼԵՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Այս տարի, մարտի 6-ին, ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը, որը Երեւանյան լճին հարող տարածքում, Բագրատունյաց փողոցի վրա, 1000 քմ սեփական հողատարածք ունի, այդ տարածքում էլ 500 քմ ընդհանուր մակերեսով շինանյութի խանութ, այդ տարածքի սեփականության վկայականի օրիգինալ տարբերակով հանդերձ հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Հրավիրողը եղել էր դատախազ Գագիկ Մարկոսյանը: Վերջինս վերցրել էր քաղաքացու սեփականության վկայականը, նայել ու «կոնֆիսկացրել» էր, Պողոսյանին բացատրելով, որ նրա սեփականությունը հայտնվել է «գլխավորի» «սեւ ցուցակում»: «Ես հարցրի՝ ի՞նչն ա պատճառը, ասեց՝ գլխավորը ձեռիցդ կվերցնի, կտեսնես»,- «Առավոտին» պատմեց Կ. Պողոսյանը: Սա դատախազ Մարկոսյանի կողմից ինքնիրավչություն, քաղաքացուն պատկանող փաստաթուղթը նրանից խաբեությամբ խլելու փաստ է: Բայց ավելի հետաքրքիր է դրա նախապատմությունը:

Կարդացեք վաղվա համարում:

http://new.aravot.am/am/articles/politics/67353/view

----------------------------------------------------------------------

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

ԶԻՆՎՈՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալից արյան փոխներարկման ինստիտուտ է տեղափոխվել Ջաբրայիլի զորամասի 20-ամյա զինծառայող Արթուր Ռազմիկի Թարվերդյանը:

Նրան մնացել էր 3-4 ամիս, որպեսզի զորացրվի: Նախնական տեղեկությունների համաձայն, մալարիայով հիվանդ զինվորին «քշել» են դիրքեր:

Զինվորի վիճակը երեկ ծանր էր: Անհույս: Նրան նշանակել են «դաունորուբիցին» դեղամիջոցը, որը մայրաքաղաքի դեղատներում վաճառվում է հատը 6000 դրամով:

Հարազատները մինչ երեկ հոգացել են այդ դեղամիջոցի ձեռքբերումը: Սակայն հոսպիտալը հրաժարվել է այդ դեղամիջոցից, պատճառաբանելով, թե այն հանրապետությունում գրանցված չէ: Փոխարենը «գրանցված» արյունը զինվորին հասցնում է սոցիալապես անպաշտպան նրա ընտանիքը: Այն տպավորությունն է, որ պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, ինչը հաստատվում է հերթական արտակարգ դեպքով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Георгий Ванян: «Оккупация Арменией территории Азербайджана продолжается»

10 Сентября 2009 [14:30] - Day.Az

day.az/news/politics/171331.html

Интервью Day.Az с армянским экспертом, председателем «Кавказского центра миротворческих инициатив» Георгием Ваняном.

- Как Вы прокомментируете договоренность Турции и Армении о начале переговоров по установлению дипотношений?

- Констатированный факт русско-грузинской войны и бесповоротные последствия этой войны предложили новые обстоятельства в геополитических развитиях на региональном уровне. В этих же обстоятельствах и продиктован армяно-турецкий диалог, который сегодня претендует на установление дипотношений.

К сожалению, диалог Армении с соседями инициируется с элементом диктовки, и тем самым в этот процесс внедрено гораздо больше рисков и препятствий, чем могло бы быть в случае, если бы фундаментом переговоров стала осознанная необходимость налаживания добрососедских отношений.

Но в сложившейся ситуации этот процесс может все-таки стать поводом, стать шансом, который может перерасти в реальную возможность для Армении, спустя 21 потерянный год пересмотреть свои отношения с соседями. Мне хочется в это верить, несмотря на то, что старт кажется очень осторожным и очень робким. В армянском болоте лжепатриотизма подобная осторожность и подобная робость – вполне объяснимое и оправданное явление. Мы с нашим навязано-уязвимым прошлым и выдуманной миссией всемирно-избранной нации не только изолировались от внешнего мира, но и потеряли чувство реальности, потеряли пульс жизни, пульс развития, безнадежно, и кажется бесповоротно, потеряли точку соприкосновения с будущим.

Хочу верить, что Серж Саргсян сможет исправить ошибки, допущенные руководством Армении, сделает то, что мог и был обязан сделать, но не сделал Левон Тер-Петросян, что не сделал и не смог бы сделать Роберт Кочарян. Сейчас сделано полшага в этом направлении, осторожные полшага, которые могут стать значимыми для граждан Армении и будущего Республики Армения.

- И как, по Вашему мнению, поедет ли президент Армении в Турцию на ответный футбольный матч при нынешних обстоятельствах?

- Вместо того, чтобы увлечься гаданием, которое является основным движком нашей суеты, именуемой политикой, могу только выразить свое желание: видеть президента Армении, сидящим рядом с президентом Турции на футбольном матче, видеть этот сигнал возможного партнерства и добрососедства, который может воскресить веру граждан Армении в будущее, который может воодушевить армянскую общину Турции, который может в какой-то мере реабилитировать ущемленное достоинство около ста тысяч граждан Армении, нелегально живущих и работающих в Турции.

- Будет ли открыта турецко-армянская граница в текущем году?

- Турецко-армянская граница была закрыта из-за оккупации азербайджанских территорий. Оккупация Арменией территории Азербайджана продолжается.

- Если граница все же будет открыта, какие позитивные и негативные последствия могут быть для Армении?

- Как ни странно, вредоносные последствия открытия границы были и остаются приоритетом обсуждений в Армении. Тема и предмет разговора – негативные последствия жизнедеятельности в условиях открытых границ, к сожалению, вполне нормальны и естественны для того состояния, в котором мы находимся.

Как можно вообще обсуждать последствия открытия границы? Провозглашая себя при каждом удобном случае частью глобализуемого и стремительно меняющегося мира, мы продолжаем жить в кошмаре закрытых границ, в кошмаре закрытого общества, постоянно воспроизводящего себя и отвергающего будущее.

В то же время позитив открытия границ, находящийся в плоскости жизненно важных потребностей, законсервирован на уровне желаний граждан Армении. Это желание обходится, не озвучивается публично, не фигурирует в общественном поле, потому что общество продолжает приспособляться к грузу навязано-спекулируемого прошлого. В плену этой тяжести, в плену псевдо-морального давления и заблуждения, кажется, что Армения потеряла способность простого арифметического расчета причинно-следственных развязок не только в вопросе налаживания отношений с Турцией, но и во всех политических процессах.

- Как известно, в текущем году сменятся два сопредседателя МГ ОБСЕ. Как вы думаете, будут ли приняты какие-либо значимые решения при новых сопредседателях? Смогут ли они продвинуть переговорный процесс еще на шаг вперед?

- А был ли до сих пор какой-нибудь эпизод, который можно назвать шагом вперед в переговорном процессе? А разве существует вообще переговорный процесс? Со дня подписания Соглашения о прекращении огня, есть ли какие-либо процессы в армяно-азербайджанском формате, кроме безрезультатных семинаров и тренингов, кроме обусловленного конфликтом туризма?

Разве за этот 21 год произошла ожидаемая после прекращения огня трансформация нашего разговора друг с другом, разве наполнились эти отношения новым содержанием, разве перешли мы на язык мира? Если мы сами приспособились к состоянию «ни войны, ни мира», то чего мы можем требовать от посредников? Чего не сделали посредники и что они могут делать?

Разве не пора отказаться от иллюзии, что в один прекрасный день, упорные и последовательные посредники добьются примирения двух соседей, и откроются границы и дороги, по которым изгнанные конфликтом люди вернутся вновь в объятия добрососедства?

- Каковы перспективы урегулирования карабахского конфликта в текущем году?

- Перспективы урегулирования конфликта – это наша потребность жить в мире, воплощенная в политическую программу. Перспективы урегулирования конфликта устанавливаются не дипломатией, и не в оформленными на бумаге принципах, Перспективы – это конкретные действия, их пока нет. Реально ли в текущем году сбросить диктатуру автомата Калашникова? Не знаю.

Кама М.

Day.Az

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...
Ванян старый знакомый, с енго есть пошла армянская актичность блогосферы:)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...