Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

"Освобожденные территории" и их стратегическая ро


stverik

Рекомендованные сообщения

  • Ответы 19
  • Создано
  • Последний ответ
  • 4 месяца спустя...
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

    Ղարաբաղում վերջերս լուրջ քննարկման առարկա է սկսում դառնալ ազատագրված տարածքների հանձնման թեման. այդ մասին խոսում են տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, երթուղային տաքսիներում եւ այլ հասարակական վայրերում: Սկսեցին նաեւ խոսել պետական եւ մյուս լրատվամիջոցները, որոնք, թվում է, առ այսօր փորձում էին շրջանցել այդ թեման:

    Հասարակական քննարկման "բռնկումը" կարծես թե եղավ այն բանից հետո, երբ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրեցին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հռչակագիրը: Չնայած, չի կարելի չնկատել, որ համապատասխան գերատեսչությունների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ մյուս այլ խավերի ներկայացուցիչների մեղմ ասած երկար տարիների պասիվությունը կարծես թե "խախտվեց" ղարաբաղյան քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչների այն հայտարարություններով, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում հայկական կողմի միակ փրկությունը հասարակական բողոքի բարձրացումն է:

    Կարելի է ենթադրել, որ "մի քիչ ուշացած" այդ հայտարարություններն ամենեւին էլ պատահական չէին, քանի որ դրանց կարծես թե հաջորդեցին հենց այն քննարկումները, որոնք ընթանում են հիմա ղարաբաղյան հասարակության տարբեր շրջանակներում: Դրանք հայտարարությունների հետեւանք էին, թե ոչ, դա այլ հարց է, սակայն հատկանշականն այն է, որ ժողովուրդը կարծես թե արթնացավ երկար տարիների այն "քնից"` "թե մենք մեր հարցը լուծել ենք, ու մտածելու կարիք չկա": Արթնացավ, քանի որ կրկին զգաց այն վտանգը, որ կարող է տարածքների հանձնման դեպքում սպառնալ իրենց գոյատեւմանը, ինչպես երկու տասնյակ տարի առաջ: Սա թերեւս խոստովանում էին իմ զրուցակիցներից շատերը:

    "Ժողովուրդը լռած էր, որովհետեւ գիտեր, որ հողերի մասին հարց լինել չի կարող: Բայց եթե իմանան, որ հողերը պետք է տան, ոչ մեկը չի լռի,- ասում է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ, զոհված ազատամարտիկի մայր Գալյա Առուստամյանն ու շարունակում,- ամեն մի լուր լսելով` մայրերը գալիս են իմ մոտ եւ հարցնում. "մեր տղաների կյանքը վերադարձնելո՞ւ են, որ հողի մասին են խոսում: Իզո՞ւր են գնացել մեր որդիները": Չեմ կարծում, որ կարող է այնպիսի մարդ գտնվի, ում որդու արյունը թափվել է այդ տարածքներից մեկում, որ համաձայնվի մի կտոր հող տալ: Մեր հերոս տղաների պատասխանն ո՞վ է տալու":

    Լյուսյա Թեւոսյանը, ում որդին նույնպես զոհվել է Արցախյան պատերազմում, հրադադարի հաստատման հաջորդ օրը` 1994-ի մայիսի 13-ին, գտնում է, որ ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու ժամանակ պետք է նախեւառաջ հարցնեն հենց իր նմաններից: "Ինձնից հարցրե՞լ են, որ խոսում են տարածքների հանձնման մասին: Թող իմ նման մարդկանց հավաքեն ու զրուցեն, հարցնեն նրանցից: Ինչո՞ւ են մեր փոխարեն ուրիշները հարց լուծում: Բա մեր տղաները ինչի՞ համար են զոհվել: Թող մեր տղաների կյանքը վերադարձնեն, հետո նոր սկսեն խոսել տարածքների հանձնման մասին",- վրդովված ասում է զոհված ազատամարտիկի մայրը:

    Հասարակության մեջ արդեն շատերին են սկսում հետաքրքրել հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները: "Հիմա է սկսել ինձ հետաքրքրել "մադրիդյան սկզբունքներ" ասվածը, որի մասին այս տարիներին խոսում էին: Ես չէի հավատում, որ Հայաստանի նախագահը կամ համապատասխան մարմինների ղեկավարները բանակցությունների սեղանի շուրջ տարածքների հանձնման հարց են քննարկում: Ինձ, եւ, համոզված եմ, ինձ նման շատ շատերին թվում էր, թե նրանք հստակ գիտակցում են, որ այդ հողերը հանձնելու համար չեն ազատագրվել, սակայն այսօր պարզվում է, որ դա ամենեւին էլ այդպես չէր: Ի՞նչ են մտածում, ուզում են, որ նորի՞ց հայտնվենք նույն վիճակում, ինչպես 1988-ին: Նույն կոտրած տաշտակի առա՞ջ պետք է կանգնենք: Չէ՞ որ այդ տարածքներն են մեր անվտանգության գոտին, թե՞ ոմանց թվում է, որ խաղաղապահ ուժերն են մեր անվտանգությունն ապահովելու: Մենք մի անգամ դա տեսել ու մեր մաշկի վրա զգացել ենք նրանց "խաղաղապահ" լինելը",- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Ստեփանակերտի 45-ամյա բնակիչ Յուրի Գրիգորյանը:

    Բնակիչների շրջանում, բնականաբար, կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են. ամեն մեկը փորձում է իրեն հուզող եւ հետաքրքրող տեսանկյունից նայել: Ընդհանուրը թերեւս այն է, որ մեր հարցվածներից եւ ոչ մեկն էլ համաձայն չէ տարածքների զիջմանը: Օրինակ` ՀՅԴ անդամ, նախկին ազատամարտիկ ու ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Հայրիյանի կարծիքով, տարածքների հանձնումը քաղաքական մեծ սխալ է, իսկ "քաղաքականության մեջ պարտվելու դեպքում տարածաշրջանում քո կարծիքը հաշվի առնող չի լինելու":

    "Այդ տարածքները, որոնք շատերը դիտում են որպես անվտանգության գոտի, հին հայրենիք եւ այլն, իմ կարծիքով, առաջին հերթին մեր կենսոլորտն են, առանց որի չենք կարող գոյատեւել: Ղարաբաղի տնտեսության այն ոլորտը, որը ինչ-որ չափով զարգացած է եւ սովից փրկում է մեզ, հացահատիկային մշակաբույսերի արտադրությունն է, ինչը հնարավոր չէ առանց այդ տարածքների",- այս կարծիքին է Լեւոն Հայրիյանը, որը միաժամանակ շեշտում է, որ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը մի տնտեսական միասնական շրջան է: "Ուստի հնարավոր չէ` Ղարաբաղի լեռնային մասն ապրի առանց դաշտայինի: Դա է մեր գոյատեւման հիմնական աղբյուրը, ինչը մեզ համար կենսական նշանակություն ունի: Եվ հետո հանուն ինչի՞ պետք է տանք այն հողերը, որոնց վրա մեր ընկերների արյունն է թափվել, որոնց ազատագրումը ողջ հայության հպարտությունն է արդեն տաս տարուց ավելի",- շարունակել է նա` ընդգծելով, որ ոչ մեկը չի կարող Ղարաբաղի ազգաբնակչության բարեկամ կոչվել, եթե մտածում է, որ տարածքները պետք է տալ:

    Քաշաթաղում գործող "Մենք" փոխօգնության միության նախագահ Տիգրան Կյուրեղյանի կարծիքով` հայերի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում բնակչության թվի շեշտակի աճի ապահովումն է, ինչը պետք է արվեր 10 տարի առաջ: "Ղարաբաղը պետք է հզորանա, ինքնաբավ երկիր դառնա, որպեսզի կարողանա այդ մարտահրավերներին դիմանալ: Եվ այդ ամենը պետք է արվի ազգովի, այլ ոչ թե միայն Ղարաբաղը: Իսկ Հայաստանի ղեկավարությունն էլ պետք է այնքան խորամանկություն ունենա, որ կարողանա հնարավորինս ձգձգել հարցի կարգավորումը",- նշել է Տիգրան Կյուրեղյանը:

    Իսկ տարածքների թեմային անդրադառնալով` նա մասնավորապես նշեց, որ առանց ազատագրված տարածքների Ղարաբաղն ապագա չունի: "Տարածքների հանձնումից հետո, եթե նայենք քարտեզին, ապա կհասկանանք, որ կունենանք շատ ավելի երկար սահման Ադրբեջանի հետ",- ավելացրել է նա: Ներկայիս սահմանը, ըստ Տ.Կյուրեղյանի, ամենակարճն է, որը լրիվությամբ կարողանում են պաշտպանել հայ զինվորները, եւ խաղաղապահների կարիքն ամենեւին էլ չկա: "Ուստի ողջ հայության կարգախոսը պետք է լինի "ոչ մի թիզ հող"-ը: Ազգովի պետք է կանգնենք, քանի որ, մասը զոհաբերելով, ամբողջը չես փրկի: Սա հայության գոյության հարցն է",- շարունակել է Տիգրան Կյուրեղյանը:

    Մեր զրուցակիցներից մեկը նույնպես ընդգծեց այն միտքը, որ տարածքների պահպանման գաղափարի շուրջ պետք է միաբանվեն աշխարհի բոլոր հայերը, ինչպես ազգային ազատագրական պայքարի ժամանակ: "Կարծում եմ` Ղարաբաղի ժողովրդին աջակցություն է պետք ինչպես Հայաստանի ժողովրդից, այնպես էլ Սփյուռքից: Բոլորը պետք է գիտակցեն, որ վտանգելով Ղարաբաղի անվտանգությունը` կասկածի տակ է դրվելու նաեւ Հայաստանի անվտանգությունը",- հավելել է 41-ամյա Գայանե Ավետիսյանը:

Անահիտ Դանիելյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

А вот жалобы кавказских татар на заселение освобожденных территорий. Там можно увидеть их оценки населения территорий, а так же много всего прочего. <http://www.reliefweb.int/rw/RWFiles2004.nsf/FilesByRWDocUnidFilename/EGUA-67JPAD-unga-aze-11nov.pdf/$File/unga-aze-11nov.pdf]http://www.reliefweb.int/rw/RWFiles2004.ns...a-aze-11nov.pdf>

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Xenobarbital
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...