Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Провокация в Джавахке и Аресты армян


hracher

Рекомендованные сообщения

“Партия "Наследие" призывает парламент Армении предпринять шаги для нормализации ситуации в Джавахети”

http://regnum.ru/news/armenia/1035553.html

Respect “Ժառանգություն” կուսակցությանը եւ Րաֆֆի Հովհանիսյանին:

Տեսնենք երբ են միանալու`

- Հայոց պատմական հիշողության կրող, 120-ամյա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը,

- Հայոց նոր պետականության կերտման առաջնորդ Հանչապետական կուսակցությունը…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 785
  • Создано
  • Последний ответ

Прочитайте интервью с Сефиляном. Особенно обратите внимание на один ответ:

ИЦ BAGIN: Какое стратегическое значение имеет регион Самцхе-Джавахк-Цалка для Армении?

Джавахк – это северные ворота Республики Армения. Опасаясь, что северная межгосударственная дорога Армении может закрыться, в течение лет у армян сформировалось мнение, что Джавахку надо смириться с любой действительностью, не бунтовать, даже если тиранят, пытаются отнять то, что принадлежит тебе. Я бы сказал наоборот: чем дольше и прочнее мы будем сидеть в Джавахке, тем дольше дорога будет открыта. В тот день, когда из Джавахка выгонят армян, дорогу, можно полагать, закроют. Если сегодня дорога открыта, то только благодаря армянскому населению Джавахка. Как Сюник, так и Джавахк на протяжении веков препятствовал программам пантюркизма. Благодаря своему географическому расположению Джавахк превратился в перекресток международных коммуникаций.

http://www.bagin.info/default.asp?Lang=_Ru...;PagePosition=1

http://javakhk.net/forum/index.php?showtop...amp;#entry10988

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Online petition - Stop Georgian State’s Discriminatory Policy!

Օգնեք կանգնեցնել Վրացական իշխանությունների խտրական

քաղաքականությունը երկրի հայ փոքրամասնության նկատմամբ` մտեք

http://www.gopetition.com/online/21024.html, ստորագրեք հանրագիրը եւ ուղարկեք այս

հղումը Ձեր ընկերներին:

Please, help to stop Georgian State’s Discriminatory Policy toward its

Armenian Minority- go to http://www.gopetition.com/online/21024.html, sign

the Petition and forward this link to your friends.

Пожалуйста, помогите остановить дискриминационную политику грузинского

государства по отношению к Армянскому меньшинству- зайдите на сайт

http://www.gopetition.com/online/21024.html, подпишите петицию и перешлите

эту ссылку своим друзьям.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пожалуйста все распространяйте ПЕТИЦИЮ, и подписывайтесь на нее!

http://www.gopetition.com/online/21024.html

Чем больше трезвого внимания будет в обществе Армении и Грузии по вопоросам Джавахка, тем легче нам найти взаимопонимание с Грузией.

Наобарот, безразличие открывает простор для провакаторов разного рода, для любитлей ловить рыбу в мутной воде вдали от общественного внимания.

Поэтому, дорогие ребята, армяне, грузины, ереванцы, тбилисцы, ахалкалакцы, все… интересуйтесь вопосами Джавахка! Следите за информацией, принимайте участие в дискуссиях! Этим вы помогаете и Армении, и Грузии…

Армяне, не позволяйте уводить ваше внимание от проблем Джавахка пропагандистскими установками о том, что “Грузия закроет нам северную границу”. Ведь эти установки могут быть запущены не из Грузии, и если кто-нибудь когда-нибудь закроет Армении северную границу, это будет совсем не Грузия…

Грузины, не позволяйте уводить ваше внимание от реальных чаяний и нужд Джавахка пропогандистскими установками о “руке российских спецслужб”.

Иногда невнимание к слишком важным задачам уже преступно…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

по-моему надо или уважать страну, в которой живешь, или не жить в ней. особенно лицам нетитульной национальности. если же не уважаешь и не уезжаешь, то надо быть готовым получить по мозгам. четвертой альтернативы нет.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Народ, живущий на своей земле - не квартирант, которого можно выселить за неуплату. В данном случае скорее начальника ЖЭКа можно приложить мордой к стене, чтобы более адекватно реагировал на проблемы жителей

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

на данный момент под петицией Stop Georgian State’s Discriminatory Policy подписалось уже более тысячи человек.

СБОР ПОДПИСЕЙ ПРОДОЛЖАЕТСЯ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

не верю, что в Грузии подписи играют роль, разве что подпись Джорджа Бушика...

Но подписал

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Հայրենադարձության եւ հիմնավորման "Երկիր" հասարակական կազմակերպությունների միություն

Մամլո հաղորդագրություն

Կապ` Ռոբերտ Թաթոյան

Բջջ` +(374 94) 36 17 93

Էլ. փոստ` rob@yerkir.org

Երեւան,

Հոկտեմբերի 24, 2008թ.

Վրացական իշխանությունների կողմից հայ փոքրամասնության իրավունքների խախտման նոր փաստեր

Վրաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանություններին եւ իրավապաշտպան կառույցներին

Հակառակ Վրաստանի իշխանությունների կողմից էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների, փոքրամասնությունների խնդիրներին լուծում տալու տարբեր միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնոժողովի, ինչպես նաեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հորդորներին եւ հանձնարարականներին` վրացական իշխանությունները շարունակում են անտեսել եւ արհամարհել հայ փոքրամասնությանը հուզող խնդիրները, ավելին` մի շարք քայլերով էլ ավելի են սրում լարվածությունն ու դժգոհության մթնոլորտը:

Այսպես, թեեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը պահանջում է իրեն վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված տաճարները, եւ մասնավորապես` Թիֆլիսի Սբ. Նորաշեն եկեղեցին, թեեւ այդ պահանջը օրինական է ճանաչվել բազմաթիվ միջազգային ատյանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, վրացական իշխանությունները ոչ միայն անտեսում են այն, այլ ընդհակառակը` արտոնում հարեւան վրացական եկեղեցու սպասավորներին իրականացնել շինարություն Սբ. Նորաշենի անմիջական հարեւանությամբ, որի նպատակն է շենքի վերջնական բռնազավթումը Վրաց Ուղղափոռ Եկեղեցու կողմից:

Այս տարվա մայիս ամսին շնորհիվ Թիֆլիսի հայ համայնքի բողոքի ցույցի, Վիրահայոց թեմի դիմումների եւ վիրահայ եւ հայաստանյան հասարակակական կազմակերպությունների, այդ թվում նաեւ` ՙԵրկիր՚ միության հայտարարությունների` հաջողվեց առժամանակ կանգնեցնել Սբ. Նորաշենը շրջապատող պատի շինարարությունը: Սակայն մի քանի օր առաջ շինարարական աշխատանքները վերսկսել են, ընդ որում` նոր թափով:

Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ վրացական իշխանությունները, ոտնահարելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարրական նորմերը, շարունակում են քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործեր հարուցել ջավախքահայության շրջանում ժողովրդայնություն վայելող գործիչների նկատմամբ:

Այսպես, մտացածին մեղադրանքների հիման վրա 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինք՚ քաղաքական շարժման անդամ Արթուր Պողոսյանը, հետախոզման մեջ է հայտարարված Գուրգեն Շիրինյանը, իսկ նրա հայրն ու հորաքույրը կալանքի տակ են: Կալանքի տակ դատի են սպասում ՙՄիասնական Ջավախք՚-ի առաջնորդ Վահագն Չախալյանը եւ նրա անչափահաս եղբայրը, նրանց հայր` Ռուբեն Չախալյանը ազատ է արձակվել գրավի դիմաց:

Շարունակվում են չլուծված վիճակում մնալ նաեւ հայ փոքրամասնությանը հուզող այլ խնդիրներ.

-Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմը շարունակում է զրկված լինել պետական գրանցումից.

-Վիրահայությունը, եւ հատկապես համախումբ Ջավախքում բնակվող նրա հատվածը, շարունակում է թերի ներկայացված լինել հանրային կյանքի բոլոր ոլորտներում.

-Շարունակում են գործել օրենքները, որոնք պարտավորեցնում են փոքրամասնություններին հանրային գործունեության բոլոր ոլորտներում` ինքնակառավարման մարմիններում, տեղական վարչական մարմիններում եւ տեղական կրթական համակարգում, օգտագործել բացառապես վրացերենը.

-Տեղական վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտոնների նշանակումը շարունակվում է փոխկապակցաված մնալ վրացերենի իմացությանը:

Այն պայմաններում, երբ Վրաստանը փորձում է ապաքինվել ռուս-վրացական հակամարտության հետեւանքներից եւ ազդարարել է երկրի ժողովրդայնացման եւ օրենքի իշխանության հաստատմամն ուղղված բարեփոխումների նոր փուլի մեկնարկի մասին, հայ փոքրամասնության նկատմամբ նման վերաբերմունքը էլ ավելի անտրամաբանական եւ տարօրինակ է թվում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` ՙԵրկիր՚ միությունը դիմում է ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիության եւ Եվրախորհրդի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ համապատասխան միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` ջավախքահայության եւ վիրահայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ներկա խտրական քաղաքականությունը զսպելու ուղղությամբ անհապաղ եւ ուղղակի միջոցներ ձեռնարկելու, քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ հայ փոքրամասնության խնդիրների լուծմանն օժանդակելու կոչով, եւ մասնավորապես`

-Վերջին շրջանում Ջավախքում կալանավորված բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը, նրանց նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերի կարճմանը

-Ջավախքում օրենքի իշխանության հաստատմանը եւ հայ բնակչության անվտանգության եւ զարգացման իրական երաշխիքների տրամադրմանը

-Կրոնի ազատության հաստատմանը եւ Հայ Առաքելական եկեղեցու իրավաբանական գրանցմանը

-Բռնագրավված հայկական եկեղեցիների իրենց օրինական տերերին վերադարձմանը

-Վարչական միավորներում, որտեղ հայ բնակչությունը մեծամասնություն է կազմում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում օրենսդրությամբ Հայոց լեզվի օգտագործմանն արտոնմանը:

Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի հետագա սրումից եւ խոչընդոտել առճակատման նոր օջախի առաջացմանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Yerkir» Union of Non-governmental Organizations for Repatriation and Settlement

Press-release

Contact: Robert Tatoyan

Mobile: +(374 94) 36 17 93

E-mail: rob@yerkir.org

October 24, 2008

Yerevan, Armenia

The New Facts of Violation of Armenian Minority Rights by the Georgian Authorities

To All International Organizations, Embassies and Human Rights Structures Operating in Georgia

Despite international obligations assumed by the Georgian government for the protection of the rights of ethnic minorities in Georgia, despite numerous recommendations and appeals by international organizations, including the UN Human rights commission and human rights NGO-s to respect these obligations, the Georgian authorities continue to ignore and disregard issues of concern to the Armenian minority, contributing moreover, by a number of new steps, to the aggravation of tensions and the increase of discontent.

Within this context, the Georgian authorities have not only continued to disregard repeated demands by the Georgian Diocese of the Armenian Apostolic Church asking to be handed over Armenian churches of Georgia and particularly the Norashen church in Tbilisi, confiscated in the soviet era, but have also tacitly encouraged and sometimes even actively helped hostile actions on behalf of the Georgian clergy which is actively embarked for a certain time now in the process of self-appropriation of the Armenian churches in Georgia. In this line of action, the Georgian authorities recently provided once again construction permits to the clergy of the Georgian church neighboring Norashen, allowing it to build around Norashen a surrounding wall carrying Georgian religious ornaments, considerably complicating in this way the access to the Armenian church.

Due to protest actions of the Armenian community of Tbilisi and to appeals emanating from Armenian Apostolic Church authorities, several Armenian NGOs, including “Yerkir” Organization, it was possible to temporarily halt in May of the current year the hostile activities of Georgian priests, but construction works around the Armenian Norashen church resumed on a wide scale a few days ago.

In addition to this hostile policy towards the Armenian Apostolic Church in Georgia, while dealing with the Armenian minority in their country, Georgian authorities continue to violate basic international human rights’ and democratic norms pertaining to this field. Thus, among other shortcomings within this context, they continue to maintain politically-motivated criminal charges against the political activists of the Armenian populated Javakheti region and their family members, lately arrested and imprisoned without real foundations.

Thus, Arthur Poghosyan, an activist of the political movement “Democratic Alliance “United Javakhk”, was recently sentenced to 2.5 years of imprisonment on the basis of fabricated charges. Another activist of the movement, Gurgen Shirinyan, has a search warrant issued against him by the authorities, while his father and aunt are detained and waiting trial. The leader of “United Javakhk”, Vahagn Chakahlyan, in turn, as well as his juvenile brother, are also in detention in Tbilisi, while their father, Rouben Chakhalyan, has been set free on bail.

Other issues which are a matter of concern for the Armenian minority still remain unresolved:

- the Armenian Apostolic Church continues to be deprived of a status of legal entity;

- the Armenian Minority in Georgia, particularly the part of it living compactly in the Javakheti region, continues to be under-represented in all spheres of public life;

- the Georgian central Government continues to enforce the laws obliging minorities to use exclusively the Georgian language in all fields of public activity, and particularly in the local administrations and local educational system within the context of regional self-government.

- posts in the local administration, educational sphere or any other post for the holders of professional diplomas continue to be contingent on the knowledge of the Georgian language.

Under the actual circumstances, while Georgia is still recovering with difficulty from the consequences of the recent armed conflict with Russia and is announcing the launching of a wave of democratization reforms and the enforcement of the rule of law, such a treatment by the Georgian authorities of its Armenian minority looks in fact much more irrational.

Taking into consideration the above mentioned facts, “Yerkir” Union calls upon the appropriate and specialized structures of the United Nations, the European Union, the Organization for Security and Cooperation in Europe, the Council of Europe, as well as of all other concerned international organizations and human rights bodies, to take immediate and direct measures to restrain Georgia’s negative current behavior against its Armenian minority, to put an end to the political persecutions in Javakheti, and to facilitate the emergence of a solution for the Armenian community of Georgia, as far as its minority rights are the issue, and in particular, to ensure this result by obtaining from the Georgian authorities to:

1. Set free all political prisoners recently detained in Javakheti and withdraw all politically motivated criminal charges against them;

2. Implement the rule of law and guarantee the security of the Armenian population of Javakheti;

3. Ensure the freedom of faith in the country and register the Armenian Apostolic Church as a legal entity in Georgia;

4. Return all confiscated places of worship to their legitimate owners;

5. Allow by law the use of the Armenian language in all spheres of public life in the local administrations of all regions where Armenians represent a majority.

The international community must act now to avoid further aggravation of the situation and prevent the emergence of a new seat of conflict.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

AZG Armenian Daily #197, 25/10/2008

ՉԱԽԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ ՊԱՀԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Վրաց իշխանություններին (գուցե ոչ միայն նրանց) հարմար է չդժգոհող Ջավախքը

Վահագն Չախալյանի գործը գնալով առավել ակնհայտորեն քաղաքական է դառնում, ընդ որում, այնպիսի մի երեւույթի հոլովույթում, ինչպիսին բողոքի ակցիաների կազմակերպումն ու անցկացումն է, որոնցում Չախալյանի մասնակցությունը խուլիգանություն ու զանգվածային անկարգություն է որակվում, այն էլ ժողովրդավարության «հսկայական քայլերով» մարտնչող Վրաստանում:

Այս տարվա հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում պայթյունից հետո, որից ոչ ոք չտուժեց ու չվնասվեց անգամ ոստիկանապետի գույքը, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի 10-ից ավելի ակտիվիստների վրաց իրավապահները հարցաքննեցին, ոմանց ծեծեցին: Ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանի փախուստից հետո ձերբակալվում ու Թբիլիսի են տեղափոխվում նրա հայրն ու հորաքույրը, տան խուզարկության ընթացքում էլ չպարզված հանգամանքներում սպանվում է ոստիկաններից Արթուր Բերուջանյանը:

Մի քանի օր անց, իբր Ախալքալաքի ձորում խուզարկություն իրականացնելիս ինքնասպան է լինում մեկ այլ ոստիկան` Արմեն Գաբրիելյանը: Նույն օրը գիշերն արդեն երկրորդ անգամ խուզարկություն է տեղի ունենում «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի հոր տանը, ձերբակալում են ոչ միայն Վահագնին, այլեւ նրա հորը, մորն ու անչափահաս եղբորը` տղամարդկանց նկատմամբ՝ զենք, զինամթերք ձեռքբերելու ու պահելու մեղադրանքով: Մորը շատ չանցած ազատ են արձակում, մյուսներին տեղափոխում Թբիլիսի:

Օգոստոսի 8-ին Ախալցխայի դատարանը Չախալյանի եւ նրա հոր գործին ավելացնում է նոր մեղադրանքներ` 2006-ի հոկտեմբերին ՏԻՄ ընտրությունների արդյունքում բողոքի ցույցի առնչությամբ` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման, ոստիկանին խմբակային դիմադրություն ցույց տալու եւ խուլիգանության հոդվածներով: Նույն օրը գործն ուղարկվում է Ախալքալաքի շրջանային դատարան:

Եվ եթե մինչ այդ պատմության ընթացքը անհասկանալի շատ պահեր ուներ, ապա այդ օրվանից սկսվում են դատական կազուսները, իսկ որ ավելի ճիշտ է` դատական գործընթացի բացակայության անհասկանալի դրսեւորումները: Օգոստոսի 8-ին Ախալքալաքի շրջանային դատարանի նախագահ Արարատ Եսոյանը հընթացս որոշում է շարունակել կալանքի տակ պահել Չախալյանին ու եղբորը, հորն ազատ արձակել գրավի դիմաց: Եսոյանը գնում է արձակուրդ, օգոստոսի 12-ին դատավոր Նոդար Գվարամաձեն էլ ինքնաբացարկ է հայտարարում` Չախալյանի հետ լարված հարաբերություններ ունենալու հիմքով:

Թբիլիսիի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 10-ին որոշում է Չախալյանների գործն ուղարկել Ախալցխայի դատարան, իսկ մինչեւ այդ վերջապես վրաց իշխանությունները թույլ են տալիս, որ Չախալյանների շահերը ներկայացնի հայաստանցի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Սեպտեմբերի վերջին Վահագն Չախալյանին ներկայացվող մեղադրանքին մի երկու նմանօրինակ հոդված էլ են ավելացնում:

Գործի քննությունը սեպտեմբերի 17-ից անցել է Ախալցխայի շրջանային դատարան` դատարանի նախագահ Ցիրա Մայսուրաձեի մոտ, սակայն ցայսօր քննության օր չի նշանակվել, չնայած փաստաբան Ստեփան Ոսկանյանի բազմաթիվ միջնորդություններին: Ըստ փաստաբանի, փաստորեն, Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում իրականացված խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ վերջիններիս նկատմամբ դրսեւորվում է խտրական մոտեցում. Վահագն Չախալյանին առաջադրվում են նոր շինծու մեղադրանքներ, ինչը պայմանավորված է նրա քաղաքական գործունեությամբ:

Հոկտեմբերի 21-ի դատավորին ուղղված իր հայտարարության մեջ Վահագն Չախալյանը նշել է, որ բացի կալանքներից, ձերբակալությունից անմիջապես հետո Ախալցխայի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները նախաձեռնել են նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին պատկանող փոքր արտադրամասերի ստուգումներ: Ներկա դրությամբ դադարել է գործել Վահագնի հորը պատկանող «եվրո» դուռ-լուսամուտների պատրաստման արտադրամասը: «Ազգի» տեղեկություններով, Վահագնի հոր նկատմամբ նաեւ այլ ճնշումներ են գործադրվում, սպառնալիքներ:

Ըստ Չախալյանի, իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են, ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ եւ բխում են Վրաստանում բնակվող հայ էթնիկ փոքրամասնության սոցիալական, կրոնական, լեզվական եւ մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով իր ծավալած քաղաքական գործունեությունից:

Փաստաբանի տվյալներով, դատավոր Դիրա Մայսուրաձեն հեռախոսազրույցում հայտնել է, թե հավանաբար նոյեմբերին լինի գործի քննություն, իսկ մինչ այդ գործի երկու հատորներից բացակայում են փաստաբանի միջնորդությունները եւ դատարանի որոշումները, եթե այդպիսիք ընդհանրապես կայացվել են:

Ոսկանյանի ներկայացմամբ, կալանավայրում բավականին ծանր են Վահագն Չախալյանի պայմանները, ինչպես նաեւ անչափահաս եղբոր, որն ունի առողջական խնդիրներ, սակայն բուժօգնություն չի ստանում: Սնունդը կալանքի տակ գտնվողների համար հասցվում է Չախալյանի հոր փոխանցած գումարներով: Չի թույլատրվում անգամ թերթ, գրքեր փոխանցել Վահագն Չախալյանին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.azg.am/AR/2008102506

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ախալցխայում թուրքական ներթափանցման մասին`

Հայերեն >

http://www.bagin.info/default.asp?Lang=_Am...&PagePosition=1

На русском языке >

http://www.bagin.info/default.asp?Lang=_Ru...&PagePosition=1

Այստեղ բերում եմ միայն մի քանի հատվածներ կարդացեք ողջ տեքստը լինկերում:

“Թուրքական տարրը հզորանում է և արդեն անզեն աչքով է երևում, օրինակ Ախալցխայում, թուրքական էթնոսի ներկայությունը շուկաներում, փողոցներում՝ իրենց տարազով: “

“Մի քանի գյուղերում արդեն սկսվել է մզկիթաշինությունը: Ադիգենի շրջանի աջարական գյուղերում. Ճալա գյուղում կառուցում են հսկայական երեքհարկանի մզկիթ` զրոից: Այդ շրջանում առանց այդ էլ արդեն մոտ չորս գործող մզկիթ կա: «Տավարնայա» հայկական թաղամասում էլ են արդեն հողեր գնել` թուրքական մզկիթի կառուցման համար: Այդ թաղամասում թուրք-մեսխեթները արդեն 15 տուն են գնել:”

“«Վաթան» կազմակերպությունն արդեն իսկ գրասենյակ ունի Ախլցխայում: Հայկական երրորդ միջնակարգ դպրոցի մոտ է գրասենյակը:”

“Ղրիմի փորձը ցույց տվեց, որ թուրքական էթնոսը որտեղ մեծամասնություն է սկսում կազմել, այնտեղ ստեղծում են իրենց այլընտրանքային պետական կառույցները: Նույնն էլ տեղի է ունենալու Ախալցխայում: Շատերը չեն էլ թաքցնում: Ասում են, թե պետք է իրենք ունենան տեղում պետական ինստիտուտներ, մեջիթներ, մեջլիսներ”

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

AZG Armenian Daily #202, 01/11/2008

«Ե՛Վ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆԵՐԸ, Ե՛Ւ ԵՍ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

Հարցազրույց Չախալյանների ընտանիքի շահերի պաշտպան փաստաբան Ստեփան Ոսկանյանի հետ

- Պրն Ոսկանյան, տեղյակ ենք, որ Դուք որոշ դժվարություններ ունեցաք որպես Չախալյանների ընտանիքի իրավունքների պաշտպան ճանաչվելու հարցում:

- Այո, թեեւ Չախալյանների ընտանիքը դեռեւս հուլիսի վերջերին դիմել էր Վրաստանի արդարադատության նախարարություն ինձ որպես իրենց շահերի պաշտպան ճանաչելու խնդրանքով, սակայն այդ դիմումը բավարարվեց միայն սեպտեմբերի 5-ին: Այսինքն` վրացական իշխանությունները ավելի քան մեկ ամիս ձգձգում էին իմ հաստատումը` առաջադրելով նորանոր եւ հաճախ անհեթեթ բյուրոկրատական պահանջներ: Այսպես, սկզբում մերժման հիմք համարվեց այն հանգամանքը, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը (անձնագիրը եւ փաստաբանի վկայականը) վրացերենով չէին, եւ ինձանից պահանջեցին դրանք թարգմանել վրացերեն, ընդ որում` նոտարական վավերացմամբ, սա այն պարագայում, երբ այդ փաստաթղթերը միջազգային նմուշի են եւ որեւէ թարգմանության եւ վավերացման կարիք չունեն ոչ մի երկրում: Երբ այդ պահանջը բավարարվեց, առաջ եկավ նոր անհեթեթ պայման` դիմումը ներկայացնել ոչ թե տպագիր, այլ ձեռագիր:

Վերջ ի վերջո գիտակցելով, որ այդ ձգձգումներն ունեն միտումնավոր բնույթ, մենք ստիպված էինք դիմել Վրաստանի օմբուդսմենին, որ մերժելով գրանցել ինձ, վրաց իշխանությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որն ամրագրված է բոլոր երկրների հիմնական օրենքների, այդ թվում նաեւ Վրաստանի սահմանադրության մեջ, այն է` «յուրաքանչյուր ոք ձերբակալման պահից կարող է պահանջել պաշտպանի օգնություն, եւ այդ պահանջը պետք է բավարարվի»:

- Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Վահագն Չախալյանին:

- Ձերբակալությունից անմիջապես հետո Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների դեմ քրեական գործ հարուցվեց Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով (զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերում կամ պահում): Ակնհայտ էր, որ վրացական իշխանությունները ուզում էին Վահագն Չախալյանին եւ նրա ազգականներին դատել որպես քրեական տարրերի, սակայն հասարակական ճնշման տակ, մեր կողմից լուրջ պաշտպանություն կազմակերպելու նախանշանները նկատի ունենալով, ստիպված եղան քրեական գործին հաղորդել բացահայտ քաղաքական բնույթ: Վահագն Չախալյանի դեմ առաջադրվեցին մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում արդեն ուղղակիորեն ընկած էր 2006 թ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես 2006-ի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների բողոքարկման ցույցի կազմակերպումը: Այս դեպքի կապակցությամբ նրա դեմ մեղադրանքներ առաջադրվեցին Վրաստանի քրեական օրենսգրքի 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353 հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն) եւ 239 հոդվածի 2-րդ մասի Ա եւ Բ կետերով (խուլիգանություն... կատարված ա) խմբակային համաձայնությամբ եւ բ) պետական պաշտոնյայի դեմ):

Սակայն չբավարարվելով դրանով, գործով նախաքննությունը ավարտելուց եւ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց մոտ մեկուկես ամիս անց, չնայած քրեական գործն արդեն գտնվում էր Ախալցխայի շրջանային դատարանի նախագահի վարույթում, դատախազությունը նոր շինծու մեղադրանքներ է առաջադրում Վահագն Չախալյանի դեմ` այս անգամ ... 2006-ի մարտ ամսին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

2006-ի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որը կազմակերպվել էր ի նշան բողոքի՝ Վրաստանի Ծալկա քաղաքում 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի սպանության կապակցությամբ: Հանրահավաքի մասնակիցները դատապարտեցին հայազգի երիտասարդի սպանությունը, նշելով, որ այն հետեւանք է էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի իշխանությունների սխալ քաղաքականության: Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որի ընթացքում առանձին վրդովված մասնակիցներ ի նշան բողոքի քարեր նետեցին Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի շենքի վրա (այդ մասնաճյուղը ջավախահայերը ընկալում են որպես երկրամասի վրացականացման հիմնապատվարներից մեկը), կոտրելով մի քանի պատուհան: Այժմ, այդ դեպքերից հետո շուրջ 2,5 տարի անց, վրացական իշխանությունները որոշում են քրեական գործ հարուցել այդ դեպքերի կապակցությամբ եւ պատժել այդ ցույցի «նախաձեռնող» Վահագն Չախալյանին: Նրան այս դեպքերի կապակցությամբ առաջադրվել է մեղադրանք Վրաստանի քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 226 հոդվածների Ա եւ Բ կետերով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում)

- Ինչո՞վ եք պայմանավորում Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը:

- Առաջին հերթին նրա քաղաքական գործունեությամբ: Չախալյանների դեմ հարուցված քրեական գործը միանշանակորեն ունի քաղաքական աստառ: Դրա մասին են վկայում թեկուզ միայն Վահագն Չախալյանի դեմ առաջադրված մեղադրանքները` զանգվածային անկարգությունների եւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում, պետական պաշտոնյային ցույց տրված խմբակային դիմադրություն, խուլիգանություն, կատարված խմբակային համաձայնությամբ եւ պետական պաշտոնյայի դեմ:

- Ինչպե՞ս է ընթացել նախաքննությունը:

- Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղեկցվել է մի շարք ապօրինություններով, որոնք շարունակվում են առ այսօր:

Նախ, Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների ձերբակալման ժամանակ չի ապահովվել ընթերակաների ներկայությունը: Նրանց բացակայության պայմաններում է կատարվել Չախալյանների տան խուզարկությունը եւ «հայտնաբերվել է» զինամթերք, որի փաստով մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալներին:

Ձերբակալման ընթացքում Չախալյանների ընտանիքի անդամների նկատմամբ առանց որեւէ անհրաժեշտության գործադրվել են բռնություն, ֆիզիկական հարկադրանք, սպառնալիքներ, որոնք նպատակ են հետապնդել ստեղծելու վախի մթնոլորտ:

Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված էր դեռեւս օգոստոսի 8-ին, երբ Սամցխե-Ջավախքի նահանգային դատախազությունը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեց Ախալքալաքի շրջանային դատարան: Այնտեղի երկու դատավորներից մեկը` Նոդար Գվարամաձեն մերժեց քննել գործը, հայտարարեց ինքնաբացարկ Վահագն Չախալյանի նկատմամբ անձնական անբարյացակամություն ունենալու պատճառաբանությամբ եւ գործն ուղարկեց Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Բայց չգիտես ինչու այդ «անձնական անբարյացակամությունը» չխանգարեց դատավորին նախքան ինքնաբացարկի մասին հայտնելը մեկ այլ որոշմամբ Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը շուրջ մեկ ամիս ձգձգելուց հետո սեպտեմբերի 10-ին գործն ուղարկում է Ախալցխայի շրջանային դատարան, որը եւ սեպտեմբերի 17-ին այն ընդունում է իր վարույթ: Փաստորեն, սույն քրեական գործով դատաքննությունը նշանակվել է Ախալցխայի շրջանային դատարանում: Սրանով բացահայտորեն խախտվում է մարդու իրավունքների մեկ այլ հիմնարար սկզբունքներից մեկը` դատավարության իրավասության սկզբունքը: Այն Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրված է հետեւյալ կերպ` «յուրաքանչյուր անձ պետք է դատապարտվի միայն այն դատարանի կողմից, որի իրավասությանն է վերաբերում գործը» (հոդված 42, կետ 2):

Այսպիսով, գործը պետք է լսվի Ախալցխայում, չնայած Ախալքալաքի շրջանային դատարանում, բացի դատավոր Նոդար Գվարամաձեից, որը ինքնաբացարկ էր հայտնել, գործում է նաեւ մեկ այլ դատավոր, հանձին դատարանի նախագահ Արարատ Եսոյանի: Այսպիսով մենք ունենք այն կացությունը, երբ ամբաստանյալներ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանները, ինչպես նաեւ գործով անցնող բոլոր վկաները եւ «տուժողները» Ախալքալաք քաղաքի եւ շրջանի բնակիչներ են, մեղադրական եզրակացությամբ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյաններին մեղսագրվող հանցավոր արարքները կատարվել են նույն Ախալքալաք քաղաքում, բայց գործը քննվում է Ախալցխա քաղաքում, Ախալքալաքից շուրջ 70 կմ հեռավորության վրա:

Դեռեւս սեպտեմբերի 18-ին իմ պաշտպանյալներ Վահագն եւ Արմեն Չախալյանները, իսկ սեպտեմբերի 19-ին` Ռուբեն Չախալյանը միջնորդություններ են ներկայացրել Ախալցխայի շրջանային դատարանի նախագահին, որտեղ նրանք միջնորդում էին. 1) իրենց նկատմամբ հարուցված քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել Ախալքալաքի շրջանային դատարան, 2) փոխել անչափահաս Արմեն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը եւ 3) հնարավորինս սեղմ ժամկետում սկսել դատաքննությունը: Մինչ օրս նշված միջնորդությունների վերաբերյալ որեւէ գրավոր պատասխան մենք չենք ստացել:

Այսօր միայն հեռախոսով ինձ դատավորը տեղեկացրեց, որ Չախալյանների գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին, ժամը 15:00-ին` Վահագնի եւ Արմենի ձերբակալումից շուրջ երեք ու կես ամիս անց:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

- Ի՞նչ բանտային պայմաններում են պահվում Վահագն եւ Ռուբեն Չախալյանները:

- Եթե բնորոշեմ մեկ բառով, ապա` խայտառակ: Անգամ նվազագույն չափանիշների մասին խոսելն ավելորդ է: Վահագն Չախալյանի բանտախցում կալանավորվածների թիվը մի քանի անգամ գերազանցում է թույլատրված նորմերը, բանտարկյալները ստանում են անորակ սնունդ, ապահովված չեն տարրական հիգիենայի պայմանները:

Վրաստանի բանտային համակարգը փաստորեն գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով: Յուրաքանչյուր կալանավորի համար բացված է հաշվեհամար, կալանավորների հարազատներին թույլ է տրվում գումար փոխանցել այդ հաշվեհամարներին: Այդ գումարով էլ կալանավորը հնարավորություն է ստանում ձեռք բերելու սննդամթերք` դրանով ազատելով պետությանը իրեն կերակրելու հոգսից...

Սրանք խնդիրներ են, որոնք հատուկ են Վրաստանի ամբողջ բանտային համակարգին, սակայն նաեւ նկատվում է հատուկ խտրական վերաբերմունք Չախալյանների նկատմամբ: Այսպես, Վահագն Չախալյանին թույլ չեն տալիս ստանալ եւ ընթերցել տպագիր մամուլ եւ գրականություն: Բացի դրանից, երբ նա ցանկություն էր հայտնել, որ նրան այցելի հայկական եկեղեցու քահանա, խնդրանքը մերժվել է:

Առողջական լուրջ խնդիրներ ունի Արմեն Չախալյանը: Այդ խնդիրներն առաջացել են մեկուսարանում գտնվելու ընթացքում եւ բժշկական համապատասխան հսկողության բացակայության հետեւանքով հետզհետե խորանում եւ բարդանում են: Փաստորեն, գտնվելով անազատության մեջ, Արմեն Չախալյանը չի ստանում բժշկական համապատասխան օգնություն, չի կատարվում նրա առողջական վիճակի հետազոտում եւ բուժում:

- Ի՞նչ հույսեր եք կապում առաջիկա դատավարության հետ: Հնարավո՞ր է, արդյոք, գործի արդարացի քննությունը:

- Նախաքննության ընթացքում արձանագրված բացահայտ խախտումները` միջնորդություններին անպատասխան թողնելը որպես դատական նիստերի վայր Ախալցխան ընտրելը, գործի քննության ձգձգումը, նորանոր մեղադրանքների առաջադրումը մեզ որեւէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ գործը դատարանում քննվելու է արդարության անգամ նվազագույն ատրիբուտների պահպանմամբ:

Որ Վրաստանում դատական համակարգը անկախ չէ, գաղտնիք չէ եւ ոչ մեկի համար: Այդ փաստը մատնանշում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցներում, որոնցից վերջում մասնավորապես ասված է. «Վրաստանի առջեւ ծառացած բազմաթիվ լուրջ խնդիրների պատճառը անկախ դատական համակարգի չգոյությունն է: ...Դատական համակարգը վերահսկվում է դատախազության եւ պետական մարմինների կողմից: Վճիռներն ընդունվում են նախօրոք եւ պարզապես նոտարական վավերացում են անցնում դատարանի դահլիճներում»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը 2007-ի հոկտեմբերին Վրաստանի իշխանություններին ուղղված հանձնարարականներում նշում է դատաիրավական ոլորտում առկա խնդիրների մասին եւ պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի անկախությունը ապահովելու ուղղությամբ, մասնավորապես` վերացնելով բոլոր տեսակի միջամտությունները: Սակայն, ինչպես եւ Վրաստանի ժողովրդավարացման եւ մարդու ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ խնդիրների դեպքում այս հանձնարարականները եւս մնում են միայն թղթի վրա:

Ինչեւէ, ե՛ւ իմ պաշտպանյալները, ե՛ւ ես վճռականորեն ենք տրամադրված եւ հետեւողականորեն պայքարելու ենք արդարության հաղթանակի համար: Ի վերջո իմ պաշտպանյալներին առաջադրվել են կեղծ եւ շինծու մեղադրանքներ, անօրինական ճանապարհով ձեռք են բերվել ապացույցներ, որոնց վրա կառուցված քրեական գործը վաղ թե ուշ տապալվելու է եթե ոչ Ախալցխայի շրջանային դատարանում կամ Թբիլիսիի վերաքննիչ դատարաններում, ապա գոնե, հաստատապես համոզված ենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

http://www.azg.am/AR/2008110114

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...