Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Империя Тигра...


Lion

Рекомендованные сообщения

Привет!

Друзя! Хочу известить Вас, что продолжаютса публикация книг из серии “Военная Летопись армянского народа”. Уже вышла в свет очередная книга из этой серии – Книга Седмая.

Как и в предидуших частях, здесь так же по хронологии даютса бытви и войны Армянской армии в указаный период. Подробно описано

1. Оброзование Шестого Армянского миравого господства и его падение (94-66 д.н.э.),

2. Армяно-Римская война (69-65 д.н.э.)

3. I Митридатовская война (88-85 д.н.э.)

4. II Митридатовская война (83-81 д.н.э.)

5. III Митридатовская война (73-71 д.н.э.)

В книге подробно и по хронологии описиваютса вышеизложенные события, подвергаютса анализу факти, которые получили крайнее односторонную и субективную оценку с стороны миравой, а частично также и армянской исторической мысли. В частности анализируютса сообщения греко-римских источников, они сопостовляютса с армянскими источниками, применяетса метод синтезного анализа и комплексного подхода и этим путем делаетса попитка получить реальную картинку событии. Показано, как порою односторонни и субективны известние и авторитетные первоисточники, такие, как например Плутарх и Аппиан... В книге впервые в показана история забытого армянского царства, царства Айоц Миджагетк, а так же даютса хронологические таблицы царств Мец Айк, Малый Айк, Айоц Миджагетк, Коммагена и Киликия.

Вообщем в книге много и много нового и интересного... Я хотя и автор, но, поверте, Вы не пожелеете затраченное время на эту книгу. Оно более обоготит Ваш запас знании по армянской истории и даст Вам бесценную информацию про Армянскую Военную историю, которую Вы негде более не найдете так и в таком системизированном и анализированном виде...

Друзя! Книгу можно найти в центральных книжных магазинах Еревана -

1. Две Книжние Магазины на площаде Республика

2. Книжный Магазин на проспекте (бывшый букинист)

3. Книжный Магазин ЕГУ (у центрального входа)

4. Магазин в Юго-западном районе Еревана (т.н. “Бангладеш”), напротив Новой церкви.

Книгу можно сделать доступной и для зарубежного читателя…

Для того, чтоб получить его, Вам нужно просто 5 евро или 300 рублей или 7 долларов передать мне любым способом, сообшить мне по e-mail-у Lion1700@yandex.ru , после чего я тут же пришлю Вам на обозначеный Вами e-mail Электронную версию книги или пришлю книгу по почте (естественно с афтографом)…

Надеюсь - продолжения последуют. Пока что все идет более чем благаполучно и я уже получил много полажительних откликов. Они для меня дороже всего, так как они дают мне силу и вдахнавления для работы, что, без преувелечения, для меня просто бесценно...:) Спосибо моим читателям за это:)

Кстати, Ереванци моут и прямо у меня приобрести книгу – естественно, опять с афтографом. Для этого Вам нужно просто прыслать мне маил и мы встретимса...

Удачы Вам, свидимся!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 8 месяцев спустя...
  • Ответы 6
  • Создано
  • Последний ответ

Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7>>-ից

Պոմպեոսը երբեք էլ Մեծ Հայք չի մտել, իսկ Տիգրանն էլ նրա ճամբարում թագը չի հանել: Չեք հավատում?? Կարդացեք Խորենացուն, համ էլ վայելեք այս ճակատամարտը...

68 սեպտեմբերի 15 – Արածանիի ճ-մ (Արարատ, Բագրևանդ գավառ, Արածանի գետի 3 ակունքային վտակների միավորման տեղից մի քանի կմ արևելք, արևելյան ակունքային վտակի հյուսիսային ափին)

<<... Թշնամիները որևէ վնաս չկրեցին, այլ նրանք ետ դառնալով և հետապնդողներին նետահարելով, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին: Ու վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը օգտագործում էին երկծայր նետեր և ծայրերը այնպես էին իրար ագուցված, որ նետերը թե մարմնի որևէ մասում մնալու և թե դուրս քաշվելու դեպքում, արագորեն սպանում էին, որովհետև երկաթյա ծայրերից մեկը, որը չէր ամրացված, մնում էր վերքի մեջ>>

Դիոն Կասսիոս

Ծանր արշավանքից հետո հռոմեական բանակին (մոտ 100.000)` Լուկոլլոսի գլխավորությամբ, սեպտեմբերի 14-ին այնուամենայնիվ հաջողվեց հասնել Արածանի գետի ակունքներին, որի հետևանքով ուղղակի սպառնալիք կախվեց Արտաշատի (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արաքսի և Մեծամորի միախառնման վայրում) վրա:

Երկրի երկրորդ քաղաքի վրա կախված վտանգը հեռացնելու համար արդեն Արածանիի ակունքներում թշնամուն դիմավորեց միացյալ Մեծ Հայքի (մոտ 40.000, որից 23.000 ծանր հեծյալ, այդ թվում Մաղխազական գունդը (6.000), 17.000 թեթև հեծյալ, այդ թվում Մարդպետական գունդը (մոտ 10.000)), Ատրպատականի (մոտ 8.000) և Իբերիայի (մոտ 7.000) հեծելազորային բանակը` Տիգրան II Մեծի գլխավորությամբ: Հայոց արքան իր հետևազորը (70.000) թողել էր թիկունքում` Արտաշատի շրջակայքում, քանի որ նախատեսել էր կիրառել մարտավարման սկյութական ձևը և թշնամուն ջախջախել միայն հեծելազորային ուժերով:

Սեպտեմբերի 15-ի առավոտյան հռոմեական բանակը, մարտադաշտում Հայկական բանակի բացակայության պայմաններում, դուրս եկավ իր ամրացված ճամբարից և ընդունեց հետևյալ մարտակարգը: Աջում և կենտրոնում տեղավորվեցին լեգեոներները` շախմատաձև դասավորված կահորտներից կազմված երեք իրար հաջորդող շարքերով, ձախի առաջին շարքում` գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը` Դեյոտարոս I Գալաթացու գլխավորությամբ, իսկ ձախի երկրորդ շարքում` դաշնակիցների հետևազորը:

I փուլ – Մարդպետական գնդի, ինչպես նաև իբերական և ատրպատականական թեթև հեծյալ նետաձիգները, դուրս գալով բլուրների հետևից, հարձակվեցին թշնամու կենտրոնի լեգեոներների, ինչպես նաև ձախում տեղավորված գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորի վրա: Սակայն կարճատև մարտից հետո, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, Մեծ Հայքի թեթև հեծելազորը, ճակատից աջ և ձախ ուղղությամբ ցրվելով, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել` իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից` հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից:

II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, իր 72-ամյա արքա-զորապետ Տիգրանի անձնական ղեկավարությամբ, հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն և լիովին ոչնչացրեց նրան:

III փուլ – Հռոմեական լեգեոնները փորձեցին օգնության հասնել իրենց ջախջախվող հեծելազորին, սակայն, մինչ նրանք կհասնեին ընդհարման վայր, վերջինս, որպես մարտավարական որակ, արդեն դադարեց գոյություն ունենալ: Դրանից հետո Հայոց ծանր հեծյալները, թողնելով նիզակները, թրերն ու տապարները և անցնելով նետ ու աղեղի, շեղընթաց գրոհ սկսեցին նոր վայրում դիրքավորված լեգեոնների վրա, որի ընթացքում նրանց միացավ նաև մարտադաշտ վերադարձած ողջ թեթև հեծելազորը: Մեծ Հայքի բանակի հեծյալները սկսեցին շեղընթաց սուրալ թշնամու առջևից` նետերի տարափ տեղալով նրա վրա: Ընդ որում թշնամու հոծ շարքերի առկայությունը հնարավորություն չէր թողնում վրիպելու և թշնամուն չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ նետերը հաճախ միջնաթափանց ծակում էին վահաններն ու զրահները: Բացի այդ արձակված նետերը թեքված ճանկերով էին և թունավոր, որի հետևանքով նույնիսկ վիրավորները, թեև մի քիչ ուշ, սակայն անխուսափելի մահանում էին: Իր հերթին հեծելազորի լիակատար բացակայությունը թշնամուն հնարավորություն չէր թողնում որևէ ակտիվ դիմադրություն կազմակերպել և լեգեոներներին փաստորեն ոչինչ չէր մնում անելու, քան, պասիվ դիմադրելով ու աստիճանաբար նահանջելով, վերադառնալ սեփական ճամբարը: Այս նահանջի ընթացքում Տիգրան Մեծի հեծելազորը բազմիցս կրկնեց իր շեղընթացը և, այն բանից հետո, երբ թշնամին պատսպարվեց իր ճամբարում, հեռացավ մարտադաշտից:

Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 500, դաշնակիցները` մոտ 100, թշնամին` մոտ 20.000 զինվոր:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Вот подробности про Битву у Арацани в 15.09.68 д.н.э.

После бытви у Тигранакерта армия Луколла, в мае 68 года д.н.э. в составе около 120.000 человек продвинулась на северо-восток. Но уже через несколько десятков километров Тароне он сталкнулса с Армянской армией. Римская армия перешла в наступление на армянские позиции, но сталкулась с ожесточеным сопративлением. В то же время осталная часть с тыла ударила по врагу и нанесла потери, заставляя отступать.

В сентябре армия Луколла, после исключительно тяжолого в резултата ожесточенних партизанских ударов Армянской армии, марша, подашла к реке Арацани. Здесь в 15.09.68 д.н.э. произащло бытва при Арацани. В начале сражения Армянской армии вообще не было на поле сражения. Около полудня перед стоявшими в всеоружия кагортами появилась легкая конница (18.000) армян и их союзников (около 18.000). Она начала метнуть стрели в легеони. Но римская конница ударила по ним, и они пустились в лживое бегство. Римская конница начала преследование, но уже за ближаешими горами неожиданно была подвергнута атаке с стороны находившися в засаде Армянской тяжолой коннице и была наголову разбыта. После этого уже вся армянская армия (тяжелые конники которого тоже имели лук и стрелы) подступила к легеонам и начала езпрепяственно “растреливать” легеонеров. После несколких часов стоянки под градом стрел армянской армии противник в конце коноцов отступил и укрылса в лагере. Римляне понесли тяжелые потери (около 30.000 убытими и ранеными).

Стоит заметить, что римские источники и сам Луколл всячески умалчивали свои неудачы.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ага :rolleyes: Был такой олигарх, который сделал денги на войне - только в Древнем Риме B)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 месяцев спустя...

Страбон, География, книга 11, глава 3

[2] Parts of the country [iberia] are surrounded by the Caucasian Mountains; for branches of these mountains, as I said before,1 project towards the south; they are fruitful, comprise the whole of Iberia, and border on both Armenia and Colchis. In the middle is a plain intersected by rivers, the largest being the Cyrus. This river has its beginning in Armenia, flows immediately into the plain above-mentioned, receives both the Aragus, which flows from the Caucasus, and other streams, and empties through a narrow valley into Albania; and between the valley and Armenia

Здесь буквально сказано, что Иверия с севера окружена Кавказскими горами, а с юга плодородной долиной, которая лежит между Арменией и Иверией с Кохидою. А эта долина изрезана многими реками, самая большая из которых Кура, которая начинаеться в Армении, но быстро впадает в упомянутую долину. Мы же знаем, что Кура начинаеться именно в Джавахке (в той его части, что сейчас в Турции), набирает воды в Джавахке и вкадает в долину Куры…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 месяцев спустя...

Մեծ Հայքի և Աղվանքի թագավորություններ

(քաղաքական հարաբերությունների վերլուծություն)

Ընդունված է համարել, որ Աղվանքի թագավորությունը հիմադրվել է մ.թ.ա. 331 թ-ին: Սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական համակարգ: Մ.թ.ա. IV դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբը տարաբնույթ ցեղային միություններից կազմված Աղվանքի թագավորությունը հիմնականում գտնվում էր ավելի հարավ տարածվող Ատրպատականի թագավորության, իսկ նրա միջոցով, միջնորդավորված ձևով, Պարթևական թագավորության գերիշխանության տակ:

Մ.թ.ա. 86 թ-ին Պարթևական, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունների հետ միասին Աղվանքի թագավորությունը ևս ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Հենց այս ժամանակից սկսած էլ Աղվանքի թագավորության բանակը, Օրոյսի (մ.թ.ա. մոտ 86-50) ու նրա որդի Զոբերի (մ.թ.ա. մոտ 50-34) օրոք, սկսում է գործել Մեծ Հայքի թագավորության բանակի կազմում: Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց: Սակայն քաղաքական ասպարեզից Զոբերի հեռանալով էլ Աղվանքի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն ընկավ Ատրպատականի թագավորության գերիշխանության տակ:

Մ.թ. I դարի 30-ական թվականներին Աղվանքի տարածքը ընկավ վերելք ապրող Իբերիայի թագավորության գերիշխանության տակ, բայց արդեն դարի երկրորդ կեսին այստեղ կրկին հաստատվեց Ատրպատականի թագավորության գերիշխանությունը: Չնայած սրան, սակայն, շուտով, ընկնելով Ալանական թագավորության հուժկու հարվածների տակ, քաղաքական ասպարեզից հեռացավ նաև ծանր կորուստներ կրած ու սարմատների ավերիչ արշավանքներից ամայացած Ատրպատականի թագավորությունը: Արդյունքում Աղվանքի տարածքում ուղղակիորեն հաստատվեց Պարթևական թագավորության գերիշխանությունը:

155 թ-ին սաբիրների կողմից ծանր պարտության մատնված և նրանց կողմից հետապնդվող հոների հորդան շարժվեց դեպի արևմուտք: Սակայն ստացվեց այնպես, որ այս փախստականները, որոնք պարտություն էին կրել և չէին կարողացել նույնիսկ մնալ իրենց հայրենի տափաստաններում, արդեն հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում, շնորհիվ իրենց մեծաթվության և ավելի հզոր ռազմական համակարգի, կարողացան պարտության մատնել տեղական քոչվոր ցեղերին` բուլղարներին, բասիլներին և խազարներին: Արդյունքում, <<ընկնող դոմինոներ>>-ի սկզբունքով, վերջիններս էլ իրենց հերթին ստիպված լքեցին սեփական տափաստանները և շարժվեցին դեպի արևմուտք` հաստատվելով Միջին ու Հարավային Վոլգայի հովտում և հիմնելով Բասիլական ու նրանից ավելի հյուսիս գտնվող Վոլգյան Բուլղարիայի թագավորությունը: Ալանական թագավորության թուլացումը և տրոհումը, ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199) արդյունքն էր հոների և դրան հետևած բուլղարների, բասիլների և խազարների հենց այս տեղաշարժի: Արդյունքում Նախակովկասյան ու Մերձսևծովյան տափաստաններում ուժերի հարաբերակցությունը լրջորեն փոխվեց, իսկ Աղվանքի տարածքը, պայմանավորված ծանր ընթացք ստացած Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմով (186-198), հայտնվեց Բասիլական թագավորության տիրապետության տակ: Սակայն Բասիլական թագավորության նվաճողական քաղաքականությունը Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած երկրների նկատմամբ այդպես էլ որևէ էական հաջողություն չարձանագրեց, իսկ 198-199 թվականներին վերջինիս սանձազերծած մարտական գործողությունները Մեծ Հայքի թագավորության դեմ վերջացան հենց իր ջախջախիչ պարտությամբ: Արդյունքում Աղվանքի տարածքը ավելի քան հիսուն տարով հայտնվեց Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում:

III դարի կեսերից սկսած նոր ուժեր հավաքած Բասիլական թագավորությունը վերսկսեց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Աղվանքի, ինչպես նաև Հայաստանի արևելյան տարածքների նկատմամբ, սակայն Հյուսիսային II պատերազմում (313-315) կրած պարտությունը կործանարար հետևանքներ ունեցավ հենց իր համար: Բասիլական թագավորությունը կտրուկ թուլացավ, որից էլ օգտվեց IV դարի սկզբներին հիոնիտների կողմից ծանր պարտության մատնված ու նրանց կողմից հետապնդվող մասագետների հորդան: Այն, ստիպված լինելով լքել հայրենի տափաստանները և շարժվել դեպի արևմուտք, անցավ Վոլգան ու, կործանելով թուլացած Բասիլական թագավորությունը, հիմնեց Կովկասյան Արշակունիների կողմից ղեկավարվող և Հյուսիս-արևելյան Կովկասն ու ողջ Աղվանքը ընդգրկող Մազքութական թագավորությունը:

Սակայն վերջինիս սանձազերծած Հյուսիսային III պատերազմը, որին մասնակցեց նաև Ալանական թագավորությունը, ծանր հետևանքներ ունեցավ այս անգամ արդեն այս թագավորությունների համար, իսկ 342 թ-ին Մեծ Հայքի և Պարսից թագավորությունների միացյալ բանակը ևս մեկ անգամ հաղթեց Մազքութական թագավորության բանակին` դուրս մղելով վերջինիս Աղվանքի տարածքից:

Մոտ 350 թվականին դեռևս 155 թվականին հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում հաստատված հոների հորդան նորից մտավ շարժման մեջ և, շարժվելով դեպի արևմուտք ու անցնելով Վոլգան, մինչև 370 թվականը գլխովին ջախջախեց Հյուսիսային III պատերազմից հետո խիստ թուլացած Մազքութական ու Ալանական թագավորությունները` արդյունքում ստեղծելով և գլխավորելով հսկայական, տարացեղ ու արտաքին ավարառուական քաղաքականություն վարող հզոր քոչվոր մի կոնֆեդերացիա, այն դեպքում, երբ Ալանական թագավորությունը սահմանափակվեց Թերեք գետից հարավ գտնվող Կովկասյան լեռներով, իսկ Մազքութական թագավորությունը` Աղվանքի տարածքով, որը Պարսից թագավորությունը, ռազմական ծառայություն րականացնելու պարտավորության փոխարեն զիջել էր նահանջող մազքութներին: Աղվանքի տարածքում հիմնվեց արդեն մեծապես մազքութական էթնիկ կազմ ունեցող Աղվանքի (Մազքութական) թագավորությանը, իսկ Հյուսիսային III պատերազմից հետո խաղաղված Նախակովկասյան տափաստաններից և Հյուսիս-արևելյան Կովկասից կրկին վերսկսվեցին ներխուժումները դեպի Անդրկովկաս, Հայաստան, Աղվանք ու Ատրպատական:

Մեծ Հայքի թագավորության անբաժանելի մասը կազմող Արցախ և Ուտիք նահանգները 428 թ-ին Մեծ Հայքի թագավորության անկումից հետո չընդգրկվեցին Հայոց Մարզպանության մեջ, այլ կցվեցին Մազքութական թագավորությանը: Վերջինս, սակայն 451 թ-ին ոչնչացավ:

Դրանից հետո Կուրի ձախափնյակից մինչև Կասպից ծով, Դերբենդ ու Կովկասյան լեռներ ձգվող տարածքում ստեղծվեցին մանր ցեղային թագավորություններ (օրինակ` Լփինների, Ճղբերի, Բաղասականների, Մազքութների թագավորություններ): Ուստի ստացվեց այնպես, որ այս տարածքը <<Աղվանք>> կոչելը արդեն չուներ որևէ կիրառական ու հավաքական նշանակություն և գործնականում ավելի հարմար ու քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ էր ասել օրինակ Լփինների, Ճղբերի, Բաղասականների կամ Մազքութների թագավորություն:

Իր հերթին Մազքութական թագավորության ոչնչացումից հետո բնականաբար անկախ թագավորություն հռչակվեց նաև մի կուռ էթնոմշակութային ամբողջություն հանդիսացող Արցախը և Ուտիքը: Ավելին, եթե լփինները, ճղբերը կամ բաղասականները, ղեկավարվելով նեղ ցեղային շահերով ու արժեքներով, որևէ կերպ չցանկացան հետագա կապ ունենալ <<Աղվանք>> հասկացության հետ, ապա Արցախում և Ուտիքում գերագահության իրավունքով իշխող Առանշահիկները, դրսևորելով ավելի մեծ լայնախոհություն, ընդհակառակը, սեփականացրին այն ու սկսեցին իրենց կոչել Աղվանից արքաներ: Դրանով վերջիններս իրենց վարկը բարձրացնելուց զատ հետապնդում էին ևս մի և ավելի կարևոր նպատակ` ստեղծել <<իրավաբանական հիմք>> հավակնելու Կուրի ձախափնյակին, այսինքն նախկին Աղվանքի (Մազքութական) թագավորության ողջ տարածքին:

Փաստորեն ընդամենը այս նպատակներով իրենց կոչելով <<Աղվանից արքա>>-ներ, իսկ 451 թ-ին հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը` <<Աղվանքի թագավորություն>>, Առանշահիկ արքաները իրենցից անկախ ներկա ադերբեջանական պատմաբաններին առիթ տվեցին ոչ միայն ամեն կերպ խեղաթյուրելով պատմությունը ադերբեջանցիներն ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, այլև Սյունիներից, իսկ նրանց միջոցով նաև Գեղամից (մ.թ.ա. 1908-1858) սերած Արցախի-Ուտիքի <<Աղվանից արքա>> տիտղոսը կրող Առանշահիկ արքաներին, ինչպես նաև լիովին հայ հպատակներ ունեցող, սակայն <<Աղվանքի թագավորություն>> հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը հայտարարել էթնիկ աղվանական, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, նաև ադերբեջանական:

Դրանից հետո Կուրի ձախափնյակից մինչև Կասպից ծով, Դերբենդ ու Կովկասյան լեռներ ձգվող տարածքում ստեղծվեցին մանր ցեղային թագավորություններ (օրինակ` Լփինների, Ճղբերի, Բաղասականների, Մազքութների թագավորություններ): Ուստի ստացվեց այնպես, որ այս տարածքը <<Աղվանք>> կոչելը արդեն չուներ որևէ կիրառական ու հավաքական նշանակություն և գործնականում ավելի հարմար ու քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ էր ասել օրինակ Լփինների, Ճղբերի, Բաղասականների կամ Մազքութների թագավորություն:

Իր հերթին Մազքութական թագավորության ոչնչացումից հետո բնականաբար անկախ թագավորություն հռչակվեց նաև մի կուռ էթնոմշակութային ամբողջություն հանդիսացող Արցախը և Ուտիքը: Ավելին, եթե լփինները, ճղբերը կամ բաղասականները, ղեկավարվելով նեղ ցեղային շահերով ու արժեքներով, որևէ կերպ չցանկացան հետագա կապ ունենալ <<Աղվանք>> հասկացության հետ, ապա Արցախում և Ուտիքում գերագահության իրավունքով իշխող Առանշահիկները, դրսևորելով ավելի մեծ լայնախոհություն, ընդհակառակը, սեփականացրին այն ու սկսեցին իրենց կոչել Աղվանից արքաներ: Դրանով վերջիններս իրենց վարկը բարձրացնելուց զատ հետապնդում էին ևս մի և ավելի կարևոր նպատակ` ստեղծել <<իրավաբանական հիմք>> հավակնելու Կուրի ձախափնյակին, այսինքն նախկին Աղվանքի (Մազքութական) թագավորության ողջ տարածքին:

Փաստորեն ընդամենը այս նպատակներով իրենց կոչելով <<Աղվանից արքա>>-ներ, իսկ 451 թ-ին հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը` <<Աղվանքի թագավորություն>>, Առանշահիկ արքաները իրենցից անկախ ներկա ադերբեջանական պատմաբաններին առիթ տվեցին ոչ միայն ամեն կերպ խեղաթյուրելով պատմությունը ադերբեջանցիներն ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, այլև Սյունիներից, իսկ նրանց միջոցով նաև Գեղամից (մ.թ.ա. 1908-1858) սերած Արցախի-Ուտիքի <<Աղվանից արքա>> տիտղոսը կրող Առանշահիկ արքաներին, ինչպես նաև լիովին հայ հպատակներ ունեցող, սակայն <<Աղվանքի թագավորություն>> հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը հայտարարել էթնիկ աղվանական, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, նաև ադերբեջանական:

V դարի երկրորդ կեսին Աղվանքի տարածքում առաջացած մանր թագավորությունները, սակայն, երկար կյանք չունեցան: 463 թ-ին Արևմտյան Սիբիրում բնակվող սաբիրները, սարագուրները, ուրուգները և օնագուրները, պարտության մատնվելով ավարներից, շարժվեցին դեպի արևմուտք ու անցան Վոլգան: Ընդ որում վերջին երեք ցեղերը արագորեն տարալուծվեցին սաբիրների մեջ: Միաժամանակ, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, հերթական այս փախստականները, շնորհիվ իրենց մեծաթվության ու ավելի հզոր ռազմական համակարգի, Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում Աթիլլայի մահից հետո խիստ թուլացած հոներից խլեցին գերիշխանությունը ու շարունակեցին վերջիններիս ավարառուական քաղաքականությունը:

Արդեն 552 գարնանը Դերբենդի լեռնանցքից ներխուժած սաբիրները ասպատակեցին Փայտակարանը, Ուտիքը ու Աղվանքը: Արդյունքում Արցախ-Ուտիքի թագավորությունը և Աղվանքը ընկան սաբիրների գերիշխանության տակ:

Սակայն 563 թ-ին Պարսից թագավորության բանակը և Հայոց այրուձին ջախջախեցին սաբիրներին: Արդյունքում սաբիրների մնացորդները ետ մղվեցին Կովկասից հյուսիս, ընդունեցին Ավարական խաքանության գերիշխանությունը և արագորեն ձուլվեցին ավարների մեջ, իսկ Աղվանքի տարածքը, որտեղ սաբիրական տասնամյա տիրապետությունը հիմնովի ոչնչացրել էր բոլոր մանր թագավորությունները, արդեն մինչև արաբական նվաճումները մնաց Պարսից թագավորության ուղղակի գերիշխանության տակ:

Արաբական տիրապետությունը վերջնականապես փոխեց մինչ այդ էլ արդեն մեծապես աղավաղված Աղվանքի բնակչության էթնիկ կազմը և ծանր հարված ստացած էթնիկ աղվանները վերջնականապես դուրս եկան պատմության թատերաբեմից:

Այսպիսով Մեծ Հայքի և Աղվանքի թագավորությունների հարևանության մի քանի հար

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 2 анонимных, 2 гостя (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    2 гостя
    2 анонимных

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...