Перейти к публикации

Եկեղեցական կյանք


MONK

Рекомендованные сообщения

Հարգելի ֆորումցիներ, այս խորագրի ներքո դուք կծանոթանաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տրամադրած նյութերին: Կտեղադրվեն նորություններ ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ միջեկեղեցական տարբեր իրադարձությունների շուրջ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 17
  • Создано
  • Последний ответ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 13, 2006թ.

Էկումենիկ ժողով Վիտենբերգում

Փետրվարի 15-19-ը, Գերմանիայի Լյութերշտադ-Վիտենբերգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպվող Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին նախորդող տարածաշրջանային Էկումենիկ երկրորդ հանդիպումը. ՙՔրիստոսի լույսը` շողում է բոլորի վրա: Լույսի պարգևի վերաբացահայտումը, որ Քրիստոսի Ավետարանն է պարգևում այսօր Եվրոպային՚ թեմայով:

Ժողովը կքննարկի 2007 թվականի` Ռումինիայի Սիբու քաղաքում սեպտեմբերի 4-9-ը կայանալիք Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին առնչվող հարցեր: Ժողովականները կանդրադառնան նաև Եվրոմիության ընդլայնմանը, Եվրոպայում բռնության հաղթահարմանն ու հաշտությանը, Էկումենիզմի ու Եկեղեցիների համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վիտենբերգի ժողովին կներկայացնի Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջեկեղեցական հարաբերությունների բաժին

Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան

Հեռ: (374 10) 517 160/155

Էլ-փոստ: [email protected]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 13, 2006թ.

Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Սբ. Պատարագի ընթացքում խոսված իր քարոզում Տեր Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը` անդրադառնալով Ղևոնդյանց քահանաների հոգևոր սխրանքին: ՙՉկան այսօր այնպիսի ահասարսուռ պատերազմներ, կենաց մահու կռիվներ, ինչպիսին Ավարայրի դաշտն էր, սակայն դա չի նշանակում, որ սրբոց Ղևոնդյանց պատգամն այսօր չի կարող գործել: Սրբոց Ղևոնդյանց պատգամը միայն ու միայն պատերազմի դուրս գալու համար չէ, առհասարակ կյանքի ցանկացած ոլորտում մենք պետք է այդ նույն հավատքով հաղթանակներ տանենք` սկսյալ մեր ընտանիքից, մեր միջավայրից, քաղաքից և մեր համազգային բոլոր տեսակի խնդիրներից՚ ,- նշեց Տեր Պարույրն իր խոսքում: Տեր Հայրը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որ դարեր շարունակ պահապան և զորավիգ է եղել հայրենի երկրին և հայ ժողովրդին, այսօր ևս նույն վճռականությամբ ու հավատքով կանգնած է` զորացնելու մեր Հայրենիքը և քարոզելու ու հավատքի մեջ զորացնելու մեր ժողովուրդին:

ՙՀայ հոգևորականությունը տարավ քաջության հաղթանակ և այդ հաղթանակով կերտվեց հայ հոգևոր դասի դեմքը և դիմագիծը: Ինչքան էլ որ լինեն նեղություններ, դժվարություններ, արտաքին հարվածներ և ներգործություններ, այնուամենայնիվ, հայ հոգևորականությունը պիտի հաստատուն և անփոփոխ մնա, որովհետև մշտապես հավատարիմ է Քրիստոսի խոսքին և նույն ուղղափառ դավանությամբ, եթե անգամ հարկ լինի, պիտի խաչակից դառնա Քրիստոսին՚,- ասաց արժանապատիվ Տեր Հայրը:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 14, 2006թ.

Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա Քրիստոսի ընծայումը տաճարին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի ունեցավ նաև նորապսակների օրհնության կարգ:

Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռի Միածնաէջ տաճարում երեկոյան ժամերգության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տերունի տոնի սկիզբն ավետող նախատոնակի հանդիսավոր արարողություն, ապա եւ անդաստանի կարգ, երբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Շարականների երգեցողության ներքո բարեպաշտ բազում հայորդիներ Մայր Տաճարի կանթեղներից վառված մոմեր իրենց հարկերը տարան` լուսավորելու Քրիստոսի խորհրդանիշ լույսով:

Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, մեկնելով քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման խորհուրդը, անդրադարձավ նաեւ մանուկների հանդեպ ծնողների պարտականություններին` նկատելով, որ առաջին հերթին նրանք պետք է մանուկներին Աստծո Խոսքի` Սուրբ Գրքի ճանաչողությունը մատուցեն և աղոթական կյանքին մասնակից դարձնեն, քանզի դրանցով մանուկները պիտի դառնան քրիստոնյաներ և դրանցով պիտի ժառանգորդներ դառնան հավիտենական կյանքի:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 15, 2007թ.

Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Փետրվարի 15-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան Հոգևոր ճեմարանի դասախոսներ և սաներ:

Հավարտ Սբ. Պատարագի Վարդանանց խորհրդին անդրադարձավ Հոգեշնորհ Հայր Սուրբը: ՙՄենք հիշում և ամեն անգամ տոնախմբում ենք Վարդանանց տոնը և պիտի նշենք, քանի դեռ երկրագնդի վրա մեկ հայ կա, որովհետև սա մեր ինքնության, մեր լինելիության տոնն է: ....Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, և կարիքը չկա, որ մեր կյանքը տանք մեր հավատի և մեր Հայրենիքի համար: Սակայն մահվան հավասար կարևոր է նաև իմանալ, թե ինչպես ենք ապրում. լի հույսով առ Տեր, լի հավատքով առ ապագան՚,-նշեց Հայր Վազգենն իր խոսքում:

Ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրվա առիթով Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արեւշատության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար:

Սբ. Պատարագից հետո Գևորգյան Հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սբ. Վարդանանց անմար հիշատակին: Հանդիսությունը բացեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը:

Վարդանանց նվիրված բանախոսությամբ հանդես եկավ քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը: Շարականների և հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցան Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը և ՀԲԸՄ և Մայր Աթոռի Նորքի հայորդյաց տան ՙՀայկազունք՚ համույթը: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց նոր հեղինակված` ՙՎարդանանք հայոց՚ երգը (խոսքերի հեղ. Արփինե Թադևոսյան):

Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: ՙ....Վարդանանց տոնը դարեր շարունակ ուղեկցել է մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն ապրել է Վարդանանց խորհրդով: Այսօր էլ մենք խոսում ենք այդ խորհրդի մասին, իբրև մեր գոյության հիմնական երաշխիքի, իբրև ազգային մեր ոգու և դիմագծի պահպանության առհավատչյայի: Վարդանանց խորհուրդը Վարդանանց ոգու մեջ է: Դա վասն հայրենյաց և վասն հավատո իրենց ունեցած սերն էր՚, - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն անդրադարձավ հատկապես վերջին շրջանին հնչող կոչերին` դառնալու դեպի մեր ազգային արմատները, և իբրև այդ դարձի ուղի հանրությանը տարբեր անհատների կողմից ներկայացվող զանազան արժեհամակարգերին: Վեհափառ Հայրապետը, սակայն, նկատեց, որ այդ ճանաչողությունը և դարձը դեպի ազգային արմատները ճշմարտապես և հարազատորեն արտացոլված է Վարդանանց ոգու մեջ: ՙԵթե մենք ուզում ենք ճանաչել մեր արմատները, ճանաչել մեր ինքնությունը, պետք է հավատարիմ մնանք մեր սիրո մեջ առ Աստված և առ Հայրենիք: Եւ այդ սերը դարձնենք մեր կյանքի շարժիչ ուժը, մեր ինքնությունը նորոգող ուժը, մեր ազգը առաջնորդող ուժն ու զորությունը՚, - ասաց Հայոց Հայրապետը:

Գարեգին Բ Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ Վարդանանց տոնի ոգեկոչումը վերստին համազգային բնույթ ստանա, այն նշվի թե' կրթական հաստատություններում և թե' յուրաքանչյուր հայորդու հարկից ներս, դառնա զորության ու ներշնչումի, մեր կյանքի և աշխատանքի անհատական և համազգային հաղթության մի անսպառ ակունք: ՙԵթե ուզում ենք, որ աղանդավորներ տեղ չունենան մեր կյանքից ներս, ուրեմն Վարդանանց ոգին պիտի կերտենք յուրաքանչյուր հայորդու և' սրտում և' մտածողության մեջ: Եթե ուզում ենք, որ Հայրենիքն առաջընթաց և բարգավաճ կյանք ունենա, երջանկությունն ուղեկից դառնա մեր ժողովրդին, եթե ուզում ենք հեռու վանել մեզանից պարտվողականության գիտակցությունն ու մտածողությունը, եթե ուզում ենք քաջ սրտով մեր գլուխն ամեն երեկո բարձին դնել, ուրեմն պետք է Վարդանանց այդ ոգին ապրեցնել մեր մեջ, մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգուց ներս՚,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը Վարդանանց տոնի նվիրական առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց հայ ժողովրդի բոլոր զավակներին, ովքեր այսօր նշում են իրենց անվանակոչության տոնը:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 16, 2007թ.

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա և Հնդկաստան

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Փարիզ, ուր կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը և Հայրապետական իր օրհնությունը կբերի թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին£

Փետրվարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբությունը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությունը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտոնեությանը և ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Արևելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի:

Այցի ժամանակ նախատեսվում են նաև պաշտոնական հանդիպումներ:

Հնդկաստան այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցելու են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանըª որպես գավազանակիր:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը: Վաղվանից կսկսվի Մեծ Պահքը, որ, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:

Հ.Գ. Ես շուտով նաև առանձին թեմա կբացեմ Մեծ Պահքի համար` տեղադրելով իմ հեղինակած հոդվածներից մեկը և այսպիսով առավել մանրամասն ծանոթույուն ներկայացնելոլ խնդրո առարկայի վերաբերյալ:

Թեպետ ստիպված եմ արձանագրել, որ այս ֆորումում կարծես չենք կարող բողոքել հոգևոր բաժնի նկատմամբ ցուցաբերած բուռն հետաքրքրությունից: Հետաքրքիր է, արդյոք արածս ձայն բառբառոյ յանապատի չէ? Ինձ երբեմն թվում է, թե ես այստեղ ավելի շատ մենախոսությամբ եմ զբաված: :ermm:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19, 2007թ.

Արքության պատիվ` Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ արքության պատիվ է շնորհվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների վարիչ Գերաշնորհ Տ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանին, Գերաշնորհ Տ. Սևան եպիսկոպոս Ղարիբյանին (Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն) և ԱՄՆ Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և Ամերիկայի Եկեղեցիների Խորհրդի Նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերած իրենց անսակարկ բոլորանվեր ծառայության և տարիների վաստակի:

Թող Բարձրյալ Աստված քաջառողջ և արևշատ կենաց օրեր և հոգու անսպառ կորով պարգևի Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո եկեղեցաշեն և ազգօգուտ ձեռքբերումներով շարունակելու իրենց առաքելությունը` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 26, 2007թ.

Սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Հնդկաստան

Փետրվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նոր Դելիի` Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սրահում Վեհափառ Հայրապետին և իր շքախմբին դիմավորեցին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Աշոտ Քոչարյանը և Հայաստանի դեսպանատան աշխատակիցները:

Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում գտնվող Հնդկաստանի ազգային հերոս եւ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահատմա Գանդիի հուշահամալիր: Համալիրի մուտքին Վեհափառ Հայրապետին դիմավորեց հուշահամալիրի տնօրենը եւ ուղեկցեց այգու կենտրոնում գտնվող Գանդիի շիրմաքարի մոտ: Նորին Սրբությունը ծաղկեպսակ դրեց Մահատմա Գանդիի գերեզմանին եւ աղոթք բարձրացրեց աշխարհում խաղաղության, ազգերի միջև եղբայրության համար: Հայրապետը նաև գրառում կատարեց համալիրի հուշամատյանում:

Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը այցելեց նաեւ հնդիկ հավատքի հուշարձան ու տաճար հանդիսացող ՙԱկշարդհամ՚ համալիր, ուր Նորին Սրբությանը դիմավորեցին հնդիկ քահանաներ` սվամի Սադհու Ատմասվարուպադասի գլխավորությամբ: Համալիրում շրջելու ընթացքում Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին Հնդկաստանի պատմությունը, մշակույթը եւ ազգային սովորույթները: Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց նաև Հնդկաստանի Ազգային թանգարան:

Կիրակի օրը Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Ագրա քաղաք, ուր 1562 թ-ին կառուցվել էր Հնդկաստանում երկրորդ հայկական եկեղեցին` Սբ. Մարտիրոսը: Ներկայիս եկեղեցին կանգուն չէ, սակայն Ագրայի գերեզմանատանը պահպանվել են մի շարք հայկական շիրմաքարեր: Ագրայում գտնվելու ընթացքում պատվիրակությունն այցելեց նաև Թաջ Մահալ եւ Ագրայի ամրոց:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 26, 2007թ.

ԵՀԽ Գործադիր Կոմիտեի հանդիպումը Ժնևում

Փետրվարի 27-ից մարտի 2-ը, Ժնևում, տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի հերթական հանդիպումը: Կոմիտեն հանդիպում է տարին երկու անգամ և ընտրվում է Կենտրոնական կոմիտեի կողմից, որը ԵՀԽ գլխավոր ղեկավար մարմինն է:

Հանդիպմանը կքննարկվեն միջազգային էկումենիկ խաղաղարարական հանդիպմանը, ԵՀԽ 10-րդ համագումարին և Բռնությունը հաղթահարելու տասնամյակին (2001-2010 թթ.) վերաբերող խնդիրներ: Գործադիր Կոմիտեն կքննարկի նաև միջուկային զենքի տարածմանը, Աֆրիկայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր և Եկեղեցու դերը նման պարագաներում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս ղեկավար մարմնում ներկայացնում է ԱՄՆ Արևելյան թեմի ՄԻջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Միջեկեղեցական հարաբերությունների բաժին

Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան

Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան

Հեռ. 517 155/160

էլ. փոստ. [email protected]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 27, 2007թ.

Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Նորին Սրբությանն ուղեկցում էր նաև Կալկաթայի եկեղեցական խորհրդի ատենապետ պրն. Հայկ Սուքիասը:

Վեհափառ Հայրապետի շքախմբին դեսպանատանը ողջունեց Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանատան աշխատակիցները` իրենց ընտանիքներով: Ողջույնի արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության, Կիպրոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատներում պաշտոնավարող հայորդիներ, ինչպեսև Նոր Դելիում բնակվող եւ ուսանող այլ հայեր:

ՀՀ դեսպանը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեսպանատուն կատարած առաջին այցի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ցուցաբերած բարձր պատվի համար եւ նշեց, որ Վեհափառի այս այցը Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի տոնախմբման լավագույն արտահայտություն է: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հնդկաստանի հետ հաստատել է 1992 թվականին, իսկ ՀՀ դեսպանատունը Դելիում բացվել է1999 թվականին:

Եկեղեցական խորհրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց Հայկ Սուքիասը` վերստին շնորհակալություն հայտնելով այցի համար և ընդգծելով, որ վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին Հայրապետական այցն է Հնդկաստան: Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցելությունը Հնդկաստան տեղի է ունեցել 1963 թվականին: Տիար Սուքիասը նշեց նաև, որ Հնդկաստանում բնակվող հայերը մեծ ուրախությամբ են սպասում իրենց Հայրապետի այցին:

Այնուհետև Եկեղեցական խորհրդի ատենապետը Դելիում բնակվող բոլոր հայերին հրավիրեց Կալկաթա` մասնակցելու Տանգրայի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը, որը կատարվելու է փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Վերջում Հայրապետական իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ամենքին փոխանցեց իր օրհնությունն ու գնահատանքը, ապա աղոթք բարձրացրեց հայ եւ հնդիկ ժողովուրդների եղբայրության և Հայաստանի ու Հնդկաստանի միջև սերտ համագործակցության համար:

Երեկոյան Վեհափառ Հայրապետի շքախումբը Նոր Դելիից մեկնեց Կալկաթա` ուղեկցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Եկեղեցական խորհրդի ատենապետ Հայկ Սուքիասի: Կալկաթայի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Կալկաթայի հայկական եկեղեցական խորհրդի անդամները:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 28, 2007թ.

Գեղարդավանքի երգչախումբը մեկնում է Գերմանիա

Մարտի 2-13-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Գեղարդավանքի երգչախումբը գլխավորությամբ Ս. Գեղարդավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Ղևոնդյանի կմեկնի Գերմանիա, ուր հանդես կգա մի քանի համերգներով (խմբի գեղարվեստական ղեկավար` արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):

Համերգային այս շրջագայությունը կազմակերպվել է Յունեսկոյի հովանու ներքո` Ս. Գեղարդավանքի և Գերմանիայում Լորշի միջնադարյան վանքի համագործակցության շրջանակներում: Երկու վանքերի համագործակցությունը սկզբնավորվել է 2001 թվականին, երբ Լորշի` այսօր արդեն գիտահետազոտական ինստիտուտի ներկայացչությունն այցելեց Հայաստան և մասնավորապես Ս. Գեղարդավանք:

Երգչախմբի հերթական ուղևորությունը դեպի Գերմանիա թվով երրորդն է: Համերգները կկայանան Մյունխեն, Աուգսբուրգ, Շտուտգարտ, Լորշ, Հանաու, Դարմշտատ և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում: Համերգների ծրագրում ընդգրկված են հայ հոգևոր և ժողովրդական երգեր:

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հովանավորությամբ երգչախումբը համերգներով հանդես կգա նաև հայ համայնքի համար Քյոլն և Հանաու քաղաքներում, մարտի 9-ին և 10-ին:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2, 2007թ.

Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան

Փետրվարի 27 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան:

Ճեմարանի դռների առջև հայրապետական շքախմբին դիմավորեցին ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը, դպրոցի տնօրեն Ջեյմս Դայասը, եկեղեցական խորհրդի անդամները, ուսուցիչները, ճեմարանի ուսանողները եւ ողջ պաշտոնեությունը: ՙԷջ Միածինն ի Հօրէ՚ շարականի եւ Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո ուսանողները Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցեցին դեպի դպրոցի դահլիճ, ուր, ի պատիվ Վեհափառ Հայրապետի, տեղի ունեցավ հանդիսություն: Միջոցառումը սկսվեց ՙՏերունական աղոթքով՚ և Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգերով:

Մարդասիրական ճեմարանի պաշտոնեության և սաների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը: Ուսուցիչների անունից Վեհափառին բարի գալուստ մաղթեց նաև տնօրեն Ջեյմս Դայասը:

Միջոցառաման ընթացքում ուսանողները հանդես եկան ասմունքի, երգեցողության և ազգային ու հնդկական պարային կատարումներով: Ուսանողների ջանքերով պատրաստվել էր նաև ներկայացում:

Հանդիսության ավարտին խոսեց ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, ապա հրավիրեց Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` իր խոսքն ուղղելու ներկաներին: Գերաշնորհ Սրբազան Հայրը, ևս ողջունելով Նորին Սրբությանը, կարևորեց Վեհափառ Հայրապետի այցը Հնդկաստան:

Վերջում ճեմարանի պաշտոնեությանը, ուսուցիչներին և Հայաստանից, Իրաքից ու Իրանից եկած ավելի քան 80 ուսանողներին Հայրապետական իր օրհնությունը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր պատգամն ավարտելով ՙՊահպանիչ՚ աղոթքով:

Այնուհետև Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ ճեմարանի տեսչական և ուսուցչական կազմի հետ, որից հետո ծանոթացավ դպրոցի պայմաններին:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը շուրջ երեք ժամ անցկացրեց ուսանողների հետ` պատասխանելով նրանց հուզող բոլոր հարցերին և փոխանցելով հայրական իր պատգամները: Հայոց Մարդասիրական ճեմարան այցի առիթով Նորին Սրբությունը նվերներ հանձնեց ճեմարանի գրադարանին, տնօրենին, ուսուցիչներին և ուսանողներին:

Այնուհետև հայրապետական շքախումբն եղավ նաև աղջիկների Դավիդյան դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին և հանդիպեց դպրոցի անձնակազմի հետ:

###

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՇՎԵԴԻԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ARMENISKA APOSTOLISKA KYRKAN I SVERIGE

ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹԻՒՆ OCH SKANDINAVIEN

Հեռ./ֆաքս 0046 - (0) 87513656 mob. 00468 076 202 9970

mob. 00468 076 202 9970 Box 1073 16421 Kista, Tel./Fax 0046- (0) 87513656

www. armeniskakyrkan.org www. armeniskakyrkan.org

e-mail: [email protected] e-mail: [email protected]

ARMENIAN APOSTOLIC CHURCH IN SWEDEN AND SCANDINAVIA

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էկումենիկ հանդիպումներ Շվեդիայում

28.02.2007թ.

Սույն թվականի փետրվարի 21 – ին Շվեդիայի Լութերանական Եկեղեցու Ստոքհոլմի առաջնորդարանում տեղի ունեցավ Սկանդինավիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանի հանդիպումը Ստոքհոլմի եպիսկոպոս Քարոլինե Քրուկի հետ: Զրույցի ընթացքում Հայր սուրբը Շվեդիայի հայ համայնքի և Հայ Եկեղեցու մասին համառոտ տեղեկություններ հաղորդեց եպիսկոպոսին: Քննարկվեցին նաև Շվեդիայում Հայ Եկեղեցու և Շվեդական Եկեղեցու կապերի ամրապնդման, այլ կրոնական կամակերպությունների հետ էքումենիկ կապերի զարգացման և Մայր Աթոռի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Փետրվարի 23 – ին Հայր սուրբը հանդիպեց նաև Շվեդիայի Կաթոլիկ Եկեղեցու և Սթոքհոլմի Կաթոլիկ թեմի առաջնորդ` եպիսկոպոս Անդերս Արբորելիուսի հետ: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր սուրբը համառոտ կերպով ներկայացրեց Շվեդիայում և Սկանդինավիայում Հայ Եկեղեցու հովվության և հայ համայնքների վիճակը, նրանց առջև ծառացած խնդիրներն ու հրամայականներն և նաև Եկեղեցու զարգացման հնարավորությունները: Քննարկվեցին մոտ ապագայում Շվեդիայի էկումենիկ կյանքի մեջ Շվեդիայի Հայոց Հովվության մեջ ծառայող հայ եկեղեցականների ակտիվ մասնակցության հարցեր ` հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին այդ կապերը զգալիորեն թուլացել էին: Սրբազան Հայրը հնարավոր համարեց նաև ապագայում Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի որորշ սաների ուսման շարունակությունը Շվեդական Կաթոլիկ համալսարանում:

Փետրվարի 20 – ին հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանը հանդիպումներ ունեցավ նաև Շվեդիայի մի շարք էքումենիկ հաստատությունների ղեկավարների հետ: Հայր սուրբը մասնավորաբար հանդիպեց Շվեդիայի Քարոզչական և Միսիոնարական խորհրդի Գլխավոր Քարտուղար Յորան Ստուրվեյի, Շվեդիայի Քրիստոնեական Եկեղեցիների Խորհրդում Օրթոդոքս Եկեղեցու բաժնի Պետ` Միշա Յաքսիչի, EST (Շվեդիայում Կրոնական համայնքներին Կառավարական ֆինանսական Օգնության և բաշխման հատուկ Կոմմիտե) – ի Փոխքարտուղար Սվեն- Էրիկ Անդերսսոնի հետ:

Շվեդիայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական

Եկեղեցու Հովվություն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական Համակարգ

Հեռ.: (374 10) 517 128

Հեռատիպ: (374 10) 517 301

Էլ-փոստ: [email protected]

Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 6, 2007թ.

Հանդիպում Հնդկաստանի նախագահի հետ

Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ:

Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում: Դոկտ. Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար:

Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում:

Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն. Դևեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը:

Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 0 анонимных, 800 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    800 гостей
    Rubik Firefly stephanie S khnushinak vanski Колючка Анчара luc Vito Левон Казарян operit Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...