Перейти к публикации

Գնոստիցիզմ


MONK

Рекомендованные сообщения

Թերեւս կարող է ժամանակավրեպ թվալ մի երեւույթի մասին խոսելը, որն իր վախճանն է գտել դեռ մեր թվականության առաջին դարերում, եւ որի մասին այժմ տեղեկանում ենք կրոնափիլիսոփայական եւ պատմագիտական երկերից: Սակայն, ինչպես ասվում է, ոչինչ չի հնանում, եւ ցանկացած նոր լավ մոռացված հինն է, ուստի ավելորդ չենք համարում անդրադառնալ գնոստիցիզմ երեւույթին, որի արծարծած գաղափարները հարատեւորեն վերակենդանացել են դարերի ընթացքում եւ զանազան խողովակներով հասել մինչեւ 21-րդ դար:

Քրիստոնեական եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ տարիներից սկսած •ործ է ունեցել զանազան հերձվածողական շարժումների հետ, որոնք խռովել են եկեղեցու անդորրը եւ ներքին երկպառակություններ առաջացրել: Առաջին դարերի աղանդավորական շարժումները հիմնականում հանդես են եկել գնոստիկության անվան ներքո, որի բազում շերտավորումներում ամփոփված են եղել այն բոլոր սաղմերը, որոնք իրենց հետագա զարգացումներն են գտել հաջորդ դարերի հերետիկոսական շարժումներում: Սակայն, ըստ էության, գնոստիկությունը սկզբնավորվել է նախքան քրիստոնեությունը, եւ նրա առաջացման համար հիմք են ծառայել պատմական մի շարք իրադարձություններ. պարսից Կյուրոս թագավորի կողմից Բաբելոնի նվաճումով ¥ն.Ք 539թ.¤ եւ Աքեմենյան տերության ստեղծումով սկսվեց սինկրետիկ մի շարժում, որի հետեւանքով սկսվեցին միախառնվել Արեւելքի եւ Արեւմուտքի բազում ժողովուրդների կրոնական համակարգեր` հող նախապատրաստելով կրոնական նոր երեւույթների առաջացման համար: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության նվաճումը ¥ն. Ք. 331թ.¤ նոր հզոր ազդակ դարձավ սինկրետիզմի համար, որով պարսկաբաբելոնական խառնուրդին գումարվեցին ինչպես առաջավորասիական, ասորական ու փռյուգիական, այնպես էլ հրեական ու հելլենիստական հավատի ու մտածողության տարրերը:

Անտիկ աշխարհում կրոնական իմաստություններ քաղվում էին առասպելներից` բառերի տակ այլաբանական խորը իմաստ որոնելու միջոցով£ Հեթանոսական այս սովորությունը մասնակիորեն փոխանցվեց նաեւ քրիստոնեությանը, եւ սկսվեցին այլաբանական մեկնություններ տրվել ինչպես Հին Կտակարանի գրքերին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցու նորակազմ գրվածքներին£ Այս ուղով կատարյալ իմաստությունը գտնելու ձգտումն էլ հանգեցրեց ՙքրիստոնեական՚ գնոստիցիզմին (հունարեն ՙ•նոսիս՚ նշանակում է իմացություն, ճանաչողություն)£

Գնոստիցիզմի կրոնափիլիսոփայական ուսմունքն ամբողջովին մի սոսկալի խառնուրդ է, որի հիմնական աղբյուրներն են. հեթանոսական ¥առավելապես ասորական եւ փյունիկյան¤ տիեզերաբանական հայացքները եւ բաբելոնյան աստղաբաշխությունն ու հմայությունները, հրեությունից բխած գաղափարները, Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստությունը` միացած պյութագորյան, պլատոնական եւ ստոիկյան իմաստասիրությանը, եւ քրիստոնեությունը` իբրեւ աշխարհի փրկության բացարձակ կրոն£ Գնոստիցիզմի արտահայտած հիմնական գաղափարներն էին. քրիստոնեության գործնական փրկության վարդապետությունը փոխարինվում էր գնոստիկ կրոնափիլիսոփայական վերացական աշխարհայեցողությամբ£ Զարգացվում էր պարսկական կրոնից փոխառնված դուալիզմը ¥երկարմատությունը¤. միմյանցից տարանջատվում են հոգեւորի արարիչ բարձրագույն Աստվածը եւ նյութական աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը` Դեմիուրգը, որը համարվում էր հրեաների աստվածը եւ ներկայացվում իբրեւ սահմանափակ եւ անգամ չար էակ: Ջնջվում էր հինկտակարանյան ուխտի կրոնը (որի լրումն է քրիստոնեությունը) եւ փոխարինվում պլատոնական էմանացիայի ¥արտահոսման¤ գաղափարով£ Հոգին պետք է ազատվի նյութից ¥այսինքն`փոխվում է քրիստոնեական փրկության գաղափարը¤, մարմինը եւ հոգին, աշխարհը եւ Աստծո արքայությունը բացարձակապես հակադրվում են միմյանց`դառնալով ընդդիմադիր տիեզերական ուժեր£ Այսպիսով ժխտվում էր Քրիստոսի մարդեղացումը եւ մարմնացումը, Նրան հատկացվում էր գերմարդկային բնություն եւ սոսկ երեւութական մարմին ¥այստեղից ծագում է երեւութականությունը` դոկետիզմը¤, զգայական նշանների եւ նյութական առարկաների հետ կապակցվող խորհուրդները լիովին անտեսվում էին£ Ամբողջապես ժխտվում էին նախնական քրիստոնեական •աղափարներն ու վախճանաբանությունը` Քրիստոսի Բ Գալուստը, մարմինների հարությունը, Քրիստոսի հազարամյա թա•ավորությունը եւ այլն£ Ի վերջո, հո•ին պետք է ազատվի անխուսափելի կործանման ենթակա նյութից£ Բարոյականության վերաբերյալ գնոստիկյան ծայրահեղ մոտեցումները կամ հանգեցնում էին չափազանցված ճգնակեցության, կամ էլ բարոյական ու կենցաղային սանձարձակությունների: Միով բանիվ, գնոստիցիզմի հարուցած գաղափարներով ժխտվում էին Քրիստոնեական եկեղեցու ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքները` Ամենասուրբ Երրորդության դավանությունը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, մարդեղացումը, Նրա քավչարար մահվամբ փրկությունը, Սուրբ Հոգու Աստված եւ անձ լինելը, Խաչի փրկարար զորությունը, Եկեղեցու փրկագործական առաքելությունը, սուրբ խորհուրդներն ու նվիրապետական համակար•ը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն£ Հիմնականում հենց այս գաղափարներն են, որ որդեգրել ու զարգացրել են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդները:Գնոստիկյան ամբողջ խայտաբղետ շարժումը բաժանվում է երկու խմբի` անանուն գնոստիկություն եւ գնոստիկյան դպրոցներ£ Անանուն գնոստիկությունը կոչվել է նաեւ բուն գնոստիկություն, նախաշականություն ¥օձապաշտություն¤ կամ օֆիտականություն£ Գնոստիկյան այս հոսանքներից մեկը կապվում է Գործք Առաքելոցի 8-րդ գլխում հիշատակված Սիմոն մոգի անվան հետ, որը, հնա•ույն աղբյուրների համաձայն, համարվում է բոլոր հերետիկոսությունների հայրը£ Անանուն գնոստիկության կարեւորագույն հատկանիշներից մեկն այն է, որ նրանում ընդգրկված աղանդները հիմնադիրներ, մարգարեներ կամ փիլիսոփաներ չունեին, որոնց անունով կոչվեին£ Գնոստիցիզմը քրիստոնեության համար առավել վտան•ավոր դարձավ, երբ հելլենական գաղափարների ազդեցությամբ ձեւավորվեցին գնոստիկյան դպրոցները£ Գնոստիկյան դպրոցների հիմնադիրներ էին Մենանդրոսը, Սատուրնինոսը, Բասիլիդեսը, Վալենտինը, Կարպոկրատեսը եւ Եպիփանը ¥Էպիփանես¤: Գնոստիկների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում Մարկիոնը, որին Նախնի Եկեղեցին համարում էր իր ամենավտանգավոր հակառակորդը, եւ որին եկեղեցու հայրերից Պոլիկարպոս Զմյուռնիացին անվանել է ՙսատանայի անդրանիկ որդի՚: Գնոստիկության գլխավոր վտանգն այն էր, որ դրսից ներխուժելով քրիստոնեության մեջ` ներսից քայքայում էր այն£ Գնոստիկները ցանկանում էին հիմնել համաշխարհային կրոն եւ այդ նպատակին հասնելու համար զան•վածաբար քրիստոնեական համայնքների մեջ էին նետում իրենց գաղափարները մատչելի օրհներգ-վիպերգությունների, պարականոն ավետարանների, առաքյալների գործերի եւ հայտնությունների տեսքով` դրանց վերագրելով աստվածային ծագում ¥գրեթե նույն կերպ են վարվում նաեւ ժամանակակից աղանդավորները, որոնք իրենց ՙհայտնութենական՚ եւ ՙաստվածատուր՚ գաղափարները տարածելու համար լայնորեն օգտագործում են մերօրյա տպագրական եւ լրատվական բոլոր միջոցները¤£ Թեպետ նրանք քրիստոնյաներին ներկայանում էին իբրեւ յուրայիններ, սակայն իրենց համարում էին ընտրյալներ եւ միակ փրկվողներ ¥նույնն է պարագան մերօրյա աղանդավորների կեցվածքում¤: Գնոստիկյան վտանգը վերացնելու համար քրիստոնեական եկեղեցին ամբողջ թափով անցավ պայքարի. բուռն կերպով զարգացավ եկեղեցական գրականությունը, վերջնականապես հստակեցվեց Սուրբ Գրքի կանոնը, սկսեցին ձեւավորվել աստվածաբանական դպրոցները: Գնոստիկների դեմ աշխատություններ գրեցին եկեղեցու այնպիսի նշանավոր հայրեր, ինչպիսիք են Տերտուղիանոսը, Իրենիոսը, Հիպպոլիտոս Բոստրացին, Հուլիոս Աֆրիկանոսը, Կղեմես Ալեքսանդրացին եւ Որոգինեսը: Շուրջ երեք դար տեւած պայքարից քրիստոնեությունը կարողացավ հաղթող դուրս գալ եւ վերջնականապես ձեւավորվել իբրեւ համաշխարհային կրոն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

Ես համոզված եմ, որ թանկագին հեղինակը տեղյակ չէ գնոստիցիզմից սկզբնաղբյուրներից. երեւի թե օգտվում է Կողբացուց եւ Նաուկա ի Ռելիգիյա ամսագրից։

Կարճ ասած՝ անգրագիտության գագաթնակետ է այս հեդվծը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես համոզված եմ, որ թանկագին հեղինակը տեղյակ չէ գնոստիցիզմից սկզբնաղբյուրներից. երեւի թե օգտվում է Կողբացուց եւ Նաուկա ի Ռելիգիյա ամսագրից։

Կարճ ասած՝ անգրագիտության գագաթնակետ է այս հեդվծը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես ինչպես հասկացա՝ դուք հեղինակն էք. երեկ հղում կար թերթի վրա։ Այդ դեպքում կներեք ոչ կորեկտ լինելու համար։

Կոնկրետ՝ խնդրեմ։ Մեջբերեմ. "հեթանոսական ¥առավելապես ասորական եւ փյունիկյան¤ տիեզերաբանական հայացքները եւ բաբելոնյան աստղաբաշխությունն ու հմայությունները, հրեությունից բխած գաղափարները, Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստությունը` միացած պյութագորյան, պլատոնական եւ ստոիկյան իմաստասիրությանը, եւ քրիստոնեությունը` իբրեւ աշխարհի փրկության բացարձակ կրոն"։ Դուք նշել էք համարյա բոլոր այդ պահին գործող հոգեւոր շարժումները՝ ոչինչ չասելով։

Գնոստիկների բաժանումը օֆիտները եւ մնացածների շատ տարօրինակ է ինձ համար։

Գ

Այո, գնոստիկների մի մասը ժխտում էին ՀՔ մարդկային էությունը եւ բնավ՝ հարությունը։ Սակայն ես խորհուրդ կտայի ծանոթանալ Pistis-Sophia տեքստին՝ ուր քարողում է հենց Հարություն առած Փրկիչը։

Ուրիշ բան, որ այսօրվա Եկեղեցին ընդանրապես չի հասկանում գնոստիցիզմը։ Հիշեցնեմ, որ Մարկիոնը շատ մոտ էր եկեղեցուն, ինչով էլ հարուցեց ատելություն իր հանդեպ՝ նույն Կողբացու կողմից, եւ ոչ միայն։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ով էլ որ լիներ հոդվածի հեղինակը, հարգարժան բարեկամ, չեմ կարծում, որ կոռեկտ լինելը և վիրավորական արտահայտություններից խուսափելը քաղաքակիրթ մարդու համար կարող են դիտվել իբրև ավելորդ ճոխություն: :)

Անդրադառնամ Ձեր կոնկրետ մեջբերումին. նախ նշվածների գրեթե կեսը կրոնական շարժումներ չեն, այլ փիլիսոփայական ուսմունքներ, և բացի այդ` չեմ կարծում, որ տվյալ ժամանակաշրջանի կրոնական և փիլիսոփայական շարժումները սահմանափակվում են վերոնշյալներով. Ձեր տարակուսանքը փարատելու համար կարծում եմ բավարար է հերթական անգամ թերթել կրոնի և փիլիսոփայության պատմությունների էջերը: Ինչ վերաբերում է ասելիքին. այն հետևյալն է` ցույց տալ գնոստիցիզմի ակունքները, և հենց դա էլ արված է: Ուրիշ էլ ինչ ասելիք եք ակնկալում?

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տարօրինակ եք համարում տրված բաժանումը, թույլ տվեք ասել, որ ինձ համար էլ տարօրինակ է Ձեր ասածը, քանի որ այդ բաժանումը իմ անձնական գյուտարարությունների շարքին չի պատկանում, այլ խնդրո առարկայով զբաղված տարբեր մասնագետների (օրինակ` Ադոլֆ Հառնակի, կամ էլ հայ իրականությունից` ասենք Երվանդ Տեր-Մինասյանի կամ Կարապետ Տեր-Մկրտչյանի): Իհարկե, ինձ ծանոթ են նաև այլ մոտեցումներ. օրինակ` Միխայիլ Պոսնովը գնոստիկներին բաժանում է արևելյան կամ ասորական և արևմտյան կամ ալեքսանդրյան խմբերի:

Գնոստիկյան սկզբնաղբյուրների անտեղյակության մեջ ինձ մեղադրելն անտեղի է: Գնոստիկյան գաղափարների հիմնական աղբյուրը դարերի ընթացքում հասկանալի պատճառներով միայն հայրաբանական հակաճառական հսկայական գրականությունն է, որին իմ ծանոթությունը, փառք Աստծո, չի սահմանափակվում միայն Կողբացիով:Իսկ գնոստիկյան սկզբնաղբյուրներ, եթե չեմ սխալվում առաջին անգամ հայտնաբերվել է միայն 1945թ. Վերին Եգիպտոսի Խենոբոսկիոն գյուղում, որ 3-րդ դ.-ի 44 ձեռագրեր են: Եթե ասեմ, թե դրանք բռնել եմ ձեռքիս, անշուշտ ստած կլինեմ, բայց ժամանակի ընթացքում տարբեր կերպերով որոշակի պատկերացումներ ստացել եմ դրանց վերաբերյալ: Իբրև սկիզբ հատկապես շատ օգտակար է եղել J. Doressee-ի The Secret Books of the Egyptian Gnostics աշխատությունը(հուսամ գրքի անունը ճիշտ եմ հիշում):

Հուսամ նաև, որ ինձ կներվի իմ այս անհամեստությունը... :)

Ինչ վերաբերում է Քրիստոսի Հարությանը. նախ նկատենք, որ հոդվածում դրա վերաբերյալ խոսք չկա, խոսվում է միայն մարմինների հարության ժխտման մասին, ինչը սնվում է դուալիզմի թելադրանքից և նյութականը չարի աղբյուր դիտելուց: Անդրադառնանք Քրիստոսի Հարությանը. դոկետիզմի համաձայն Քրիստոս` բարձրագույն էոնը, երևութապես միացել էր Հիսուս մարդուն նրա ծննդյան պահից և ապա լքել չարչարանքների պահին... Եզրահանգումը թողնում եմ Ձեզ: Այդուհանդերձ. հոդվածում պարզապես ի մի են բերված այն տարբեր գաղափարները, որ հակասում են քրիստոնեական կրոնի հիմնարար սկզբունքներին` վտանգելով նրա փրկագործական համակարգը, և որոնք էլ հենց որդեգրել են ժամանակակից աղանդները: Եվ բոլորվին պարտադիր չէ, որ տարբեր ճյուղավորմները միաբերան դավանեին միևնույն գաղափարները, այլապես գործ կունենայինք մի ընդհանուր գաղափարախոսության հետ, և ոչ թե նրա բազում դրսևորումների: Նույնպես նաև ժամանակակից աղանդների պարագային. եթե Եհովայի վկաները ժխտում են Սուրբ Հոգու Աստված և անգամ Անձ լինելը, պարտադիր չէ, որ նույն մոտեցումն ունենան նաև հոգեգալստականները կամ խարիզմատները:

Իսկ Ձեր այն կարծիքը, թե այսօրվա Եկեղեցին ընդանրապես չի հասկանում գնոստիցիզմը... :unsure: թույլ տվեք ասել միայն, որ խիստ թերագնահատում եք Եկեղեցուն:

Այլ խոսք, որ բոլոր հոգևորականները, մարդկային սահմանափակ բնության թելադրանքով, չեն կարող համատարած հանրագիտարանային կտրվածքով ամեն ինչ իմանալ:

Մարկիոնի` Եկեղեցուն մոտ լինելու հիշեցման համար շնորհակալություն: Ավելացնեմ, որ նա անգամ որդին էր Պոնտոսի Սինոպիս քաղաքի եպիսկոպոսի և Եկեղեցուց վտարվել էր հենց սեփական հոր կողմից, բայց ոչ բոլորովին Եկեղեցուն մոտ լինելու համար: Եկեղեցուն մոտ են եղել նաև ուրիշ հայտնի գնոստիկներ` Տատիանոսը, Բարդածան Եդեսացին և ուրիշներ: Դեռ ավելին` հետագայի այլ վտանգավոր հերետիկոսությունների հիմնադիրներ` Արիոսը, Մակեդոնը, Նեստորը և ուրիշներ, եղել են հոգևորականներ: Եվ այդ ամենը միայն ավելի է վտանգել քրիստոնեական ուղղափառ վարդապետությունը:

Վերջում հավելեմ, որ այս հոդվածը նախատեսվել է թերթի համար (քանի որ Ձեր հրաշալի հիշողությամբ մտաբերել եք հղումը, հուսամ, որ նաև նկատել եք այդ հանգամանքը) և նպատակ է ունեցել ուղղակի թերթի ընթերցողի մակարդակով (որ անշուշտ տարբեր շերտավորումներ կարող է պարունակել) ցույց տալ քրիստոնեության հետ առնչվող ժամանակակից աղանդների քարոզած գաղափարների ակունքները, որոնց դարերի ընթացքում Եկեղեցին վաղուց տվել է իր պատասխանը: Ուստի բնականաբար այս նյութը չեր կարող հանդիսանալ գնոստիցիզմի գիտական խորազնին ուսումնասիրություն, որ կարող է մի քանի հատորի նյութ դառնալ: Եվ այս հոդվածն այստեղ տեղադրելով նպատակս սեփական մտքիս փայլատակումներով հիացմունք ներշնչելը չէ բնավ, այլ ուղղակի, իբրև հոգևորական, թեկուզ ամենաչնչին օգտակար լինել որևէ մեկին: Ես ինձ ամենագետ չեմ համարել երբեք, և եթե Դուք կամ ուրիշ մեկը հավելումներ կունենաք բացված թեմային, միայն ուրախ կլինեմ: :) :shljapa:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 137 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    128 гостей
    varvarikus khnushinak stephanie S
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...