Перейти к публикации

Армяне в США


Thug

Рекомендованные сообщения

Хаи, сколько юзеров ОА на данный момент живет в США?

На перекличку становись! :pleasantry:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Здравствуйте.

Я студент медицинского вуза, учусь на стоматолога, живу в Москве!

После окончания вуза, есть желание переехать в сша, продолжить там учёбу и переехать туда на совсем.

Возможно ли это? И если да, то что для этого нужно. Знающие люди, подскажите пожалуйста!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Для стоматологов  въезд в США запрещен. Советую ехать в Ереван. В зоопарке открылась вакансия.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Для стоматологов  въезд в США запрещен. Советую ехать в Ереван. В зоопарке открылась вакансия.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

есть 2 варианта

1. женись на американке, найди работу и сдавай экзамены на получение лицензии на практику

2. езжай учиться (типа делать PhD или чего-нидь такое), по ходу попытайся сдать экзамены на лицензию, получи ее, найди работу и получи через работу GreenCard

Получить лицензию очень трудно.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

есть 2 варианта

1. женись на американке, найди работу и сдавай экзамены на получение лицензии на практику

2. езжай учиться (типа делать PhD или чего-нидь такое), по ходу попытайся сдать экзамены на лицензию, получи ее, найди работу и получи через работу GreenCard

Получить лицензию очень трудно.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

По поводу ассимиляции - вот, наткнулся в сети http://www.civilsoc....ls/kelejian.htm

Парень (третье поколение) съездил на историческую родину, обнаружил, что туркам пофиг его национальность - ну типа да, были тут армяне, они уехали, может и я уеду когда нибудь - и довольный вернулся обратно с фотографиями Родины для бабушки. Пятая колонна на марше :wallbash: А кто-то говорит - скупать земли. Наследникам этих земель они даром не нужны.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 года спустя...

Ինչպես Քըրքը Հայաստան եկավ

Vartan Oskanian-ի կողմից 20 Մարտ, 2012 ժամը 19:55ին ·-ին

Mediamax.am կայքում հերթական գրառումն եմ ներկայացրել իմ հուշամատյանից:

1998թ. հունիսի 9-ն էր: Ես Նյու Յորքում էի, մասնակցում էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի hատուկ նիստին, երբ կարևոր հեռախոսազանգ ստացա Լոս Անջելեսից: Լինսի հիմնադրամից Ջիմ Ալջյանն էր` Քըրք Քրքորյանի աջ ձեռքը և մտերիմը:

«Պարոն Օսկանյան, պարոն Քըրքորյանը կարող է հանդիպել ձեզ հետ»,- ասաց նա:

Ես սպասում էի այդ զանգին: Երկու ամիս առաջ որպես նորանշանակ արտգործնախարար իմ առջև մի քանի նպատակ էի դրել` նախ, ավելի արդյունավետ համագործակցություն հաստատել Սփյուռքի հետ, երկրորդ` արտաքին-քաղաքական օրակարգում ունենալ միջազգային տնտեսական հարաբերությունները: Այդ երկու նպատակների համար էլ Քըրքորյանի դերը շատ կարևոր էր: Ես անպայման ցանկանում էի հանդիպել նրան և խնդրել նշանակալից մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացմանը:

Քըրքի հետ երբեք չէի հանդիպել: Նա առասպել էր, որով հիանում էինք հեռվից: 1996թ Սփյուռքի հայկական հաստատություններին սատարելուց բացի՝ նա մեծահոգաբար համաձայնել էր աջակցել նաև AIM-ին («Հայկական միջազգային ամսագիր»): 1990թ. մի խումբ ընկերների հետ ես հիմնադրել էի անգլալեզու այդ հանդեսը, որի խմբագիրն էր Սալբի Ղազարյանը: Հենց նա էլ կապ էր հաստատել Քըրքի հետ:

Մայիսի վերջին նա Քըրքին էր հանձնել նամակս, որում ես յուրահատուկ մի առաջարկ էի արել: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական սահմանափակումները և խնդրահարույց հարևանությունը, ես նրա աջակցությունն էի հայցում հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործում, որը հայ-իրանական սահմանից կձգվեր մինչև վրացական նավահանգիստներ: Ժամանակակից նման զարկերակը ոչ միայն Հայաստանը կվերածեր հյուսիս-հարավ միջանցքի, այլև կլուծեր մեր երկրի սեփական տրանսպորտային խնդիրները և ելք կապահովեր դեպի ծով:

Մայիսյան նամակին պետք է հետևեր հունիսյան հնադիպումը:

Երկու օր հետո արդեն այնտեղ էի: Նյու Յորքից մեկնեցի Վաշինգտոն` ելույթներով հանդես եկա «Հերիթիջ ֆաունդեյշն» հետազոտական կենտրոնում և «Քարնեգի» հիմնադրամում, մի քանի հանդիպում ունեցա ԱՄՆ պետական և հասարակական գործիչների հետ: Հունիսի 11-ի երեկոյան Վաշինգտոնից մեկնեցի Լոս Անջելես:

Ջիմ Ալջյանն ասել էր, որ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ առավոտյան «Բեվերլի Հիլս» հյուրանոցում, որտեղ և իջևանեցի:

Հաջորդ օրը վաղ առավոտյան հանդիպումից առաջ ինձ այցելեցին Ջիվան Թաբիբյանը և Սալբին: Մենք արդեն որոշել էինք, որ Ջիվանը պետք է մեկներ Վիեննա՝ որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան (ուր և ծառայեց մինչև 2008թ.), իսկ Սալբին ավելի ուշ պետք է տեղափոխվեր Հայաստան և ԱԳՆ-ում աշխատեր որպես իմ խորհրդական:

Բաժանվելով նրանցից՝ գնացի Քըրքորյանի հետ հանդիպման: Գիտեի, որ դա պատմական հանդիպում է լինելու: Հանդիպումը մեծ նշանակություն ուներ նաև անձամբ ինձ համար: Ավագ դպրոցից դուրս մնացած Քըրքը հսկայական հաջողությունների էր հասել և՛ բիզնեսի, և՛ բարեգործության ոլորտներում:

1988թ. երկրաշարժից հետո նա առաջին անգամ հնարավորություն էր ունեցել Հայաստանում անմիջականորեն ներգրավվելու: Երկրաշարժի պատճառած հսկայական ավերածությունները նրան դրդել էին ստեղծելու և ֆինանսավորելու Միացյալ հայկական հիմնադրամը (ՄՀՀ)՝ մի պայմանով, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները պետք է ներգրավվեն և գործեն միասնական: Հարութ Սասունյանն առաջին իսկ օրվանից գլխավորեց կազմակերպությունը, որը գործում է առայսօր և օդային կամրջի դեր է կատարում Հայաստանի և Արևմուտքի միջև՝ տեղափոխելով բարեգործական նշանակության ապրանքներ:

Միացյալ հայկական հիմնադրամը պետք չէ շփոթել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որը 1992թ. հիմնադրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ռազմավարական նպատակ ունենալով Սփյուռքը կապել Հայաստանի հետ: 1993թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամն առերեսվեց առաջին մարտահրավերին: Պատերազմական շրջափակման ամենադժնդակ օրերին Հայաստանը վառելիքի սուր կարիք ուներ: «Հայաստան» հիմնադրամը ՄՀՀ-ի հետ համատեղ համասփյուռքյան մեծ դրամահավաք նախաձեռնեց բավարար քանակությամբ վառելիք գնելու հայաստանցիներին այդ ձմեռ ջերմությամբ ապահովելու համար: Քըրքը խոստացել էր եռապատկել այն գումարը, որը կհավաքվեր ամբողջ արշավի ընթացքում: Հավաքվեց 7 միլիոն դոլար, որը վերածվեց 21 միլիոնի: Դա Քըրքի երկրորդ մեծ ներգրավվածությունն էր Հայաստանի հետ:

Հիմա ՝ 1998-ին, Հայաստանի ղեկավարությունն արդեն մեկ այլ ձևով էր ցանկանում ներգրավել այս չափազանց կարող, չափազանց հայրենասեր և չափազանց սրտաբաց մարդուն:

Այդ առավոտ «Բեվերլի Հիլս» հյուրանոցում Քըրքի հետ հանդիպմանը ներկա էր նաև Ջիմ Ալջյանը: Մասնագիտությամբ հաշվապահ Ջիմը, որի հետ ես հաջորդ մի քանի տարիների ընթացքում պետք է շփվեի ամեն շաբաթ, ավելին էր, քան պարզապես «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչը: Քըրքի համար նա հուսալի ընկեր էր, փոքր եղբայր և ամենամտերիմն ու վստահելին:

Զրույցը սկսեցինք այստեղից-այնտեղից: Նրանք հարցրեցին այն, ինչ հայերը միշտ հարցնում են իրար. «Որտեղի՞ց ես, Սիրիայի՞ց»: Չէ, դա բավարար չէր: «Ընտանիքտ ինչպե՞ս էր հայտնվել այնտեղ»: Ես նրանց ասացի, որ պապիս ընտանիքը տեղահանվել է Մարաշից:

Քըրքն ասաց, որ իր ծնողները Խարբերդից են և իր ծնողների հուշերից իր հիշողություններից պատմեց: Ջիմն էլ իր արմատների մասին պատմեց. նրանց մի ճյուղը նույնպես Խարբերդից էր: Ամերիկահայերի այդ սերունդը կառչած էր արմատներից. հայրենիքից ուրիշ բան չէին բերել:

Նրանց հարցերը հիմնված էին այն ամենի վրա, ինչ գիտեին Հայաստանի ու հայ պատմության մասին և իրենց սեփական ցանկության լսել նոր, անկախ Հայաստանի մասին: Նրանից ամեն մեկը հայրենասեր էր իր յուրովի ձևով, և ես վստահ էի, որ առաքելությունս հաջող կլինի:

1998թ. Քըրքը 81 տարեկան էր` առողջ, աշխատունակ, արագ ու սրամիտ: Սկզբիցևեթ պարզ էր, որ նա գործի մարդ է, մարդ, որը երկար պատմություններ լսելու համբերություն չունի: Ամեն անգամ, երբ փորձում էի խոսքս սկսել նախաբանով, նա ինձ ընդհատում էր, մի հարց տալիս, և ստացված պատասխանը բավարար էր զրույցը հաջորդ փուլ տեղափոխելու համար:

Կասկած չկար, որ Քըրքը կարդացել էր նամակս և լավ ընկալել դրա բովանդակությունը: Կարող եմ նաև ասել, որ դա նրան դուր էր եկել: Նա մշտապես հիշատակում էր իր հորը, որը հաճախ ասելիս է եղել, որ Հայաստանի վիճակը ծանր է՝ դեպի ծով ելք չունի: Թվում էր, թե ցանկանալով ինչ-որ մասնակցություն բերել այդ հարցի լուծմանը, նա փարատում էր հոր մտահոգությունները և հարգում նրա հիշատակը:

Սկսեցինք քննարկել մանրամասները: Ոչ միայն դեպի ծով ելք չունենալը, այլև երկրի բարդ տեղանքը, ձմեռները, որոնք անանցանելի են դարձնում Սյունիքի մեծ մասը, դրա հետևանքները տնտեսական զարգացման ու անվտանգության համար... խոսեցինք ամեն ինչի մասին: Տարանցման, հասանելիության և անվտանգության բոլոր ասպեկտները քննարկվեցին մեր հարևանության, մասնավորապես, Իրանի համատեքստում, որի հետ ԱՄՆ-ն արդեն բարդ հարաբերությունների մեջ էր:

Զրույցը չավարտված, որը տևեց գրեթե մեկ ժամ, Քըրքը կարճ ժամանակով դուրս եկավ սենյակից: Ես ու Ջիմը շարունակեցինք զրուցել: Նրա հետ մի քանի տարիների իմ հետագա աշխատանքում համոզվեցի, որ որքան էլ տասնամյակներ շարունակ Ջիմն աշխատել է մեծ տեսլական ունեցող Քըրքի հետ, հոգու խորքում մնացել է հաշվապահ: Ջիմը չափազանց զգուշավոր և պահպանողական անձնավորություն էր, երբ խոսքը վերաբերում էր դրամին: Քըրքի բացակայության մի քանի րոպեների ընթացքում նա ինձ հարցրեց՝ ինչ գումարների մասին է խոսքը: «Առնվազն հարյուր միլիոն դոլարի»,- պատասխանեցի ես: Ջիմն անհանգիստ շարժվեց աթոռի վրա: «Լսի՛ր,- ասաց,- ես քեզ մի բան ասեմ: Սա քո առաջին հանդիպումն է Քըրքի հետ, նման հսկա թվերից մի՛ սկսիր»:

Քըրքը վերադարձավ՝ շարունակելով կարծես Ջիմի կիսատ թողած միտքը: Դեռ չնստած՝ հարցրեց, «Վարդա՛ն, ի՞նչ գումարների մասին ենք խոսում»: Առանց վարանելու պատասխանեցի՝ 100 միլիոնի: Նա նույնպես առանց վարանելու պատասխանեց. «Կստանաք այն» (You got it):

Չնայած վստահ էի, որ ճիշտ ժամանակին ճիշտ գաղափարը ներկայացրել էի ճիշտ մարդու, լեզուս պապանձվել էր: Նախագծի վիթխարիությունն ու կարևորությունը և այդ մարդու զորությունն ու մեծահոգությունն ինձ ապշեցրել էին:

Ահա այդպես ավարտվեց մեր առաջին հանդիպումը: Մենք միասին դուրս եկանք հյուրանոցի նախասրահ և խոսեցինք նրա՝ Հայաստան գալու մասին: Խոստացավ, որ շատ չի ուշանա:

Այդպես էլ եղավ: Նույն ամսվա վերջին զանգահարեց նրա օգնականներից մեկը՝ ասելով, որ «պարոն Քըրքորյանը կուզենար խոսել ձեզ հետ»: Քըրքը վերցրեց լսափողն ու ասաց. «Ես Ֆրանսիայում եմ: Կարող եմ վաղը ժամանել Հայաստան, հարմա՞ր է»:

Հաջորդ օրը կեսօրին նա արդեն Երևանում էր: Նրա հեռախոսազանգի և ժամանման միջև ընկած 24 ժամերի ընթացքում մենք որոշում էինք՝ ինչպես ողջունել նրան և ինչպես կազմակերպել նրա այցը:

Նախագահ Քոչարյանի հետ նրան դիմավորեցինք օդանավակայանում: Երբ Քըրքն իջավ իր անձնական օդանավից, շատ հուզված էր: Այցի ողջ ընթացքում զգացմունքները համակել էին նրան:

Նրա հանդիպումները նախագահի հետ հաճախակի էին, կարճ ու բովանդակալից: Երկու օրվա ընթացքում երկրի ու մարդկանց տեսանելի կարիքները, որին գումարվեց վստահությունը մեր նկատմամբ, 100 միլիոնի վերաբերյալ պայմանավորվածությունը վերածեցին 200 միլիոնի որոշման: Փոխվեցին ոչ միայն թվերը: Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրին գումարվեցին երկրաշարժի գոտում անօթևանների համար բնակարանաշինության ծրագիրը, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի խոշորագույն մշակութային հաստատությունների վերականգնման ծրագրերը:

Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ հետագա քննարկումների ժամանակ մենք կանգնեցինք խնդրի առջև` ԱՄՆ կառավարությունը կոշտ դիրքրոշում ուներ այն բարեգործական գումարների վերաբերյալ, որոնց օգտագործումը թեկուզ անուղղակիորեն կարող էր նպաստել Իրանի տնտեսական զարգացմանը: Ուստի այս ենթակառուցվածքային բաղադրիչը վերջնական նախագծերում վերածվեց Հայաստանի տարբեր շրջաններում ճանապարհների և կամուրջների կառուցմանն ու վերականգնմանը:

Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում, Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորսուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց, «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»:

Բուն ծրագիրը սկսվեց որոշ ժամանակ անց: Մինչ այդ կատարվում էին կազմակերպչական և օրենսդրական նախապատրաստությունները: Սեպտեմբերին Միացյալ հայկական հիմնադրամը նշեց իր 10-ամյակը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալուց հետո, նախագահ Քոչարյանը մեկնեց Լոս Անջելես: Մինչ «Սենչյուրի Պլազա» հյուրանոցում կսկսվեր ՄՀՀ-ի կազմակերպած ընդունելությունը, հավաքվեցինք Քոչարյանը, ես ու Քըրքորյանը: Հանդիպման չորրորդ մասնակիցը Ալեքս Եմենիջյանն էր՝ Քըրքի հավատարիմներից, որը հետագայում գլխավորեց MGM ստուդիան: Նրա հարաբերությունները Քըրքի հետ կարծես հոր և որդու անկեղծ հարաբերություններ լինեին: Այդ հանդիպման ժամանակ էր, որ բազմաթիվ նախագծերի իրականացման մեխանիզմը հաստատվեց: Ինձ ու Ալեքսին հանձնարարվեց կոորդինացնել այդ բոլորը:

Հետագայում, երբ սկսվեց ծրագրի իրականացումը, միացյալ աշխատանքները գլխավորեցին սկզբում Արտաշես Թումանյանը, ապա Արմեն Գևորգյանը, և ծրագրի ամբողջ ընթացքում Հարութ Սասունյանը Լինսի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն էր:

Քըրքն ահա այսպես սկսեց մասնակցել Հայաստանի զարգացմանը:

http://www.facebook.com/notes/vartan-oskanian/ինչպես-քըրքը-հայաստան-եկավ/392652107412652

Всё в этом мире относительно

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 11 месяцев спустя...

According to a 132-count indictment, filed this week in Los Angeles federal court, members of the scheme obtained nearly 2,000 stolen identities, many from retired people and residents of homeless shelters, some of whom had not filed federal tax returns in years.

http://shermanoaks.patch.com/articles/six-arrested-in-alleged-san-fernando-valley-based-fraud-ring

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

Халивуд,Кялифорня,Ереван :thumbsup:

Вот из драгз? :laugh:

http://www.youtube.c...h?v=hqBJw3s3pGI

Изменено пользователем KRD (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

20130510_133507_N+Wolfe+Rd.jpg

http://ivan-gandhi.livejournal.com/2304797.html

Изменено пользователем cartesius (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Создайте аккаунт или войдите в него для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 724 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    724 гостя
    1 анонимный
    Vito Firefly RDR Nelsjan Putnik Warsag Artmonton stephanie S karik luc w i t o
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...