Перейти к публикации

Պողոս առաքէալի թուղթը Գաղատացիներին


Bender B.R.

Рекомендованные сообщения

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1 Պողոսը՝ առաքեալ,ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով,այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ հայր Աստծու,որ յարությիւն տուեց նրան մեռելներից,-2եւ բոլոր եղբայրները,որ ինձ հետ են,Գաղատիայի եկեղեցիների՛դ. 3շնո՛րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՛ւն Հայր Աստծուց եւ մեր տեր Յիսուս Քրիստոսից,4 որ իր անձը տուեց մեր մեղքերի համար,որպեսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հոր կամքի, 5 նրան փա՛ռք յաւիտեանս յաւիտենից:ԱՄԵՆ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 6
  • Создано
  • Последний ответ

ՄԻԱԿ ԲԱՐԻ ԱԻԵՏԻՍԸ smile33.gif

6 Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց եւ դառնում եք դեպի ուրիշ աւեարան. 7 բայց ուրիշ աւետարան չկայ.կան ոմանք,որ խռովութիւն են սերմանում ձեր մեջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Աւետարանը:8 Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին,քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ,նզովեա՛լ լինի:9 Ինչպես աւելի առաջ էլ ասացինք,հիմա էլ դարձեալ ասում եմ.«Եթե մեկն աւետարանի ձեզ աւելին,քան ինչ որ դուք ընդունեցիք,նզովեա՛լ լինի»:10 Արդ՝ մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել,թէ՞ Աստծուն.կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում:Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել,ապա Քրիստոսին ծառայ չէի լինի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՊՈՂՈՍԻ ԿԱՆՉՈՒԵԼԸ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ

11 Յայտնում եմ ձեզ,եղբայրնե՛ր, թե այն աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի,մարդկային աւետարան չէ. 12 քանզի ես մարդուց չառայ այն,ոչ էլ որեւէ մէկից սովորեցի,այլ՝ Յիսուս Քրիստոսի մի յայտնությունից.13 արդարեւ,դուք լսած կը լինեք հրեության մէջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թե ինպքա՛ն էի հալածում Աստծու եկեղեցին եւ քանդում էի այն.14եւ հրէության մէջ աւելի՛ առաջ էի գնացել,քան իմ շատ հասակակիցները,որոնք իմ սերնդից էին.շատ աւելի նախանձախնդիր էի իմ հայրերի աւանդութիւնններին:15Բայց երբ կամեցավ Աստուած (նա ընտրել էր ինձ իմ մոր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով)16 յայտնել ինձանով իր Որդին,որպեսզի աւետարանեմ նրան հեթանոսների մէջ,այն ժամանակ,իսկոյն,ոչ մեկի խորհրդին չդիմեցի,17 ոչ էլ Երուսաղեմ բարձրացայ նրանց մօտ,որ ինձնից առաջ առաքեալներ էին,այլ գնացի Արաբիա եւ վերադարձայ Դամասկոս:18Ապա ,երեք տարի յետոյ,ելայ Երուսաղէմ՝ տեսնելու Պետրոսին եւ տասնհինգ օր նրա մօտ մնացի:19 Առաքեալներից ոչ ոքի չտեսայ,բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբորից:20 Եւ ինչ որ գրում եմ ձեզ,-ահա՛ւասիկ Աստծու առաջ եմ ասում,-չեմ ստում:21 Ապա եկայ Ասորիք եւ Կիլիկիայի կողմերը.22եւ ես անձնապէս անծանօթ էի եկեղեցիների հաւատացեալներին,որոնք,որոնք,թլփատուած լինելով,դարձել էին ի Քրիստոս.23բայց լսած էին,թե՝«Նա,որ մեզ այն ժամանակ հալածում էր,այժմ քարոզում է այն հաւատը,որը մի ժամանակ քանդում էր»:24Եւ ինձնով փառաւորում էին Աստծուն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՊՈՂՈՍԸ ԵԻ ՄԻԻՍ ԱՐԱՔԵԱԼՆԵՐԸ

2 Այմուհետեւ,տասնչորս տարի յետոյ,նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին:2 Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով.եւ նրանց ներկայացրի այն Աւետարանը,որը քարոզում էի հեթանոսների մեջ մասնաւորապես նրանց, որոնք երեւելիներ էին համարւում,այն մտածումով,որ մի գուցէ իմ ընթացքը ի զուր է եղել եւ կամ ի զուր է:

3 Եւ Տիտոսն իսկ,որ ինձ հետ էր,թէեւ հեթանոս,չպարտաւորուեց թլպատուել՝չնայած ներս սպրդած սուտ եղբայրներին. 4 նրանք սպրդել մտել էին՝լրտեսելու մեր այն ազատութիւնը,որ ունենք Քրիստոս Յիսուսով,որպէսզի մեզ ծառայ դարձնեն. 5 նոյնիսկ,ժամանակաւորապես,չանսացինք հնազանդուել նրանց,որպեսզի Աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մեջ:6 ինչ վերաբերում է երեւելիներին(թե նրանք երբեւիցէ եղել են,իմ հոգը չէ,քանզի Աստուած մարդկանց առաչութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ:7 Այլ, դրան հակառակ,երբ տեսան, թե հեթանոսների աւետարանն ի՛նձ է վստահուած,ինչպես Պետրոսին՝ հրեաների աւետարանը 8 )որովհետեւ նա,որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մեջ,ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մեջ), 9 երբ Յակոբոսը,Կեփասը եւ Յովհաննեսը,որոնք սիւներ եին համարւում,իմացան այն շնորհների մասին,որ տրուած էին ինձ,հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եվ Բառնաբասին,որպէսզի մենք գնանք հեթանոսների մեջ,իսկ իրենք՝ հրեաների մէջ. 10 միայն թէ նրանք խնդրեցին,որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻԻՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ ՊԵՏՐՈՍԻ ԵՒ ՊՈՂՈՍԻ ՄԻՋԵՒ

11 Եւ երբ Կեփասն* Անտիոք եկաւ,ընդդիմացայ նրան,որովհետեւ մեղադրելի ընթացքի մեջ էր. 12 քանզի,մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել,նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանուեց եւ մի կողմ քաշուեց՝վաքենալով թլպատութեան կողմնակիցներից:13Եւ ուրիշ հրեաներ էլ կեղծաւորութիւն արեցին նրա հետ.մինչեւ իսկ Բառնաբասը ներքաշուեց նրանց կեղծաւորութեան մեջ: 14 Իսկ երբ տեսայ, որ ուղիղ չեն ընթանում Աւետարանի ճշմարտութեամբ, բոլորի առաջ Կեփասին ասացի.

«Եթե դու,որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ հրեայի նման,ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որհրեայի նման լինեն»:

* Կեփասը Պետրոսի անուան արամերեն ձեւն է,որ նշանակում է ժայռ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՀԱՒԱՏՈՎ ԵՒ ՈՉ ԳՈՐԾԵՐՈՎ

15 Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թե այդ հեթանոս մեղաւորներից,16 գիտենք, որ մարդ չի արդարանայ ռրէնքի գործերով,այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի հաւատով. եւ մենք հաւատրացինք Քրիստոս Յիսուսին,որպեսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ո՛չ թե օրենքի գործերով.քանի որ ոչ մի մարդկային չի արդարացուելու օրենքի գործերով: 17 Իսկ եթէ Քրիստոսով արդարանալ ուզելով՝ մեղաւոր գտնուեցինք, ապա ուրեմն Քրիստոս մեղքի՞ն ծառայեց. քա՛ լիցի.18 որովհետեւ,եթե ինչ որ ես քանդեցի,նոյնը վերստին շինեմ, ապա ինքս ապացուցած կը լինեմ,որ մեղաւոր եմ. 19 քանի որ ես օրէնքի տակ մեռայ օրէնքի համար որպեսզի ապրեմ Աստծու համար:20 Քրիստոսի հետ խաչը ելայ.կենդանի եմ այսուհետեւ.բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս:Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով,Աստծու որդու հաւատո՛վ եմ ապրում,որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար:21 Եւ ես Աստծու շնորհը չեմ անարգում,քանի որ,եթէ արդարութիւնը օրենքից է,ապա Քրիստոս ի զուր մեռաւ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՕՐԵՆՔ ԿԱՄ ՀԱՒԱՏ

3 Ո՛վ անմիտ գաղատացիներ,ո՞վ հրապուրեց ձեզ,որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խապը ելած:2 Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից.օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք,թէ՞ հաւատի քարոզութեամբ:3 Այդչափ անմի՞տ էք.սկսեցիք հոգով,իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում:4 Եւ այդքան փորձութիւններ ի զու՞ր անցան ձեր գլխով,-եթէ անշուշտ ի զուր էին:5 Իսկ արդ՝ նա , որ Հոգին բաշխեց ձեզ եւ զորութիւններ գործեց ձեր մեջ,օրէնքի գործերո՞վ էր,թէ՞ հաւատի քարոզութեամբ:6 Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն,եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»*: 7 Գիտէ՞ք արդեօք,որ Աբրահամի որդիները նրանք են,որոնք այդ հաւատից են:8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր,թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու.նախապէս խոստացաւ Աբրահամին,թէ՝«բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»: 9 Այսպէս ուրեմն,նրանք,որ հաւատից են,օրհնւու են հաւատացեալ Աբրահամի հետ:

10 Նրանք,որ օրենքի գործադրողներն են,անեծքի տակ են,քանզի գրուած է ,թէ՝« Անիծյալ է ամէն նարդ,որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»**: 11 Որ օրենքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ,այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝«արդարը,-ասում է,-հաւատով է ապրելու»:12 Իսկ օրենքը հաւատից չէ.բայց ով կատարի այն,նրանով կապրի:13 Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը,որը կախուած է փայտից»),14 որպեսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ,եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով:

* Ծննդոց 15.6:

** Երկրորդումն Օրինաց 27.26:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 1 анонимный, 799 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    799 гостей
    1 анонимный
    Абрикос vanski khnushinak luc Rubik stephanie S melkum Firefly mshput
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...