Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

"Газпром" приобрел и то и другое...


Рекомендованные сообщения

прорвемся...

не в первой.

в конце концов, всегда можно будет отказаться получать газ из России и получать из Ирана....если будут сильно давить и строить нас.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 260
  • Создано
  • Последний ответ

лан, надейтесь хотя бы на лучшее, раз ничего нельзя изменить, что новый владелец будет работать на благо нашей страны. а потом посмотрим...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Գույք` Հայոց պետականության դիմաց.

Ռուսական բալալայկայի «հոգեթով» հնչյունների ներքո

11:20 Yerevan | 7:20 GMT | Thursday 6 April 2006

Արման Բաբաջանյան

Երեւանից

Այս օրերին քննարկվող «Գույք` գազի դիմաց» ռուս-հայկական նոր համաձայնագիրը, թվում է, կարող էր Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակի աշխուժություն տվող լրջագույն գործոն դառնալ:

Ինչու՞. որովհետեւ «Գույք` պարտքի դիմաց»-ից հետո, իր նախագահության երկրորդ շրջանը պահելու նպատակով, Քոչարյանն այժմ էլ ստրատեգիական նշանակության վերջին երկու օբյեկտներն է օտարում Ռուսաստանին եւ դրանով դարձյալ ապահովում իր իշխանության առաջիկա երկուսուկես տարիների անխափան ընթացքը: Մինչդեռ ակնհայտ է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ, մանավանդ, Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելը Հայաստանի համար հավասարազոր է Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի գործարկմանը, ինչը Հայաստանի խաչմերուկային եւ տարանցիկ դերին վերջակետ դնող ամենաիրատեսական նախագիծն է:

Ի դեպ, ոչ Կարս-Ախալքալաք երկաթուղին, ոչ էլ «Գույք` գազի դիմաց»-ը Հայաստանի, այսպես կոչված, ընդդիմության համար չդարձավ որոշակի գործողություններ սկսելու առիթ: Եւ ահա ընդդիմադիր դաշտի այս ամուլ ‎ու անբան ֆոնին իշխանություններն սկսեցին հորթի պես տրտինգ տալ Եվրամիության պաշտոնյաների ու ԱՄՆ կոնգրեսականների այն հավաստիացումներից, թե, օրինակ, Կարս-Ախալքալակ երկաթգիծը չի բխում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի շահերից:

Բայց վերադառնանք ստրատեգիական օբյեկտների մասնավորեցման խնդրին եւ նկատենք, որ դրանք, ի վերջո, պետք է օտարվեին պետությունից, որովհետեւ պետությունը հաստատ ամենալավ տնտեսվարող սուբյեկտը չէ: Բնականաբար, եթե հաշվարկված են հետագա շահերը, առկա է բիզնես պլան, այդ դեպքում էական չէ նաեւ այն գինը, որի դիմաց ձեռնարկությունները տրվում են որեւէ երկրի: Խնդիրն, ուրեմն, Ռուսաստանի նման անկանխատեսելի երկրին ոտուձեռով կապվելու այս մարմաջը եւ, հատկապես, հարցի քաղաքական բացատրությունն ու արժեքն է:

Ի վերջո, հենվելով այնպիսի մի երկրի, որը ոչ միայն իր սեփական երկրում է թաղել ժողովրդավարության վերջին հույսը, այլեւ կայսերապետական նկրտումներով շարունակում է մեծ եղբոր դիրքերից ազդել տարածաշրջանի երկրների վրա, մենք ոչ միայն սխալ որոշում ենք ընդունում զուտ միջազգային կամ ամենասովորական մարդկային արժանապատվության տեսանկյունից, այլեւ հասարակությանը կանգնեցնում ենք ցանկացած ռուսական բան մերժելու վտանգի առաջ, ինչն, անշուշտ, մեծագույն սխալ է. Պուտինը որեւէ կապ չունի այն հսկա մշակույթի հետ, որ ստեղծել է ռուս ժողովուրդը: Եւ այս ամենն ինչի՞ դիմաց` ընդամենը Քոչարյանի իշխանական կյանքը երկարաձգելու՞:

Բայց չէ՞ որ այսօր արդեն բոլորն են հասկանում, որ Բելառուսից եւ Հայաստանից բացի` անգամ ԱՊՀ երկրները չեն ցանկանում գործ ունենալ պուտինյան անկանխատեսելի Ռուսաստանի հետ, քանի որ այդ Ռուսաստանն իր բնույթով կոլապսացնող կայսրություն է. պետություն, որն ապրում է առկա հումքի շահագործման հաշվին: Բնականաբար, իրենք էլ են հասկանում հարցի լրջությունը, բայց որովհետեւ այնտեղ էլ պակաս քոչարյաններ չեն գահին բազմած` վարչակարգն այժմ էլ անցել է կոմրադորյան կապիտալի սկզբունքին, ինչն արտահայտվում է ոչ թե հարեւանների հետ նորմալ-հորիզոնական կապերի հաստատմամբ, այլ` առկա հումքի արագ շրջանառությամբ եւ էներգետիկ կախվածության մեջ եղող պետությունների շահագործմամբ:

Աշխարհի բնական պաշարների 33 տոկոսին տիրապետող Ռուսաստանի իշխող վարչակարգն, այսինքն, ուղիղ գծով գնում է դեպի կործանում եւ ոչ միայն իր երկրի քաղաքական շրջանակներին է ստիպում անվերապահորեն պարել իր բալալայկայի տակ, այլեւ` հնարավոր ու անհնար բոլոր երկրներին: Բարեբախտաբար, պուտինա-քոչարյանակերպերի հաշվարկը միշտ չէ, որ կարող է ճիշտ դուրս գալ. այս քաղաքականությունը վաղուց արդեն ընդվզում է առաջացնում, եւ մեղքն ամենեւին էլ Ռուսաստանի հարեւաններինը չէ, եթե անգամ որոշ «վրացական ծայրահեղություններ» են նկատվում:

Այո, Ռուսաստանն այսօր դեստրուկտիվ երկիր է, եւ ընդամենը մի քանի տարի անց` նրան նույնիսկ իր միջուկային զենքը չի փրկի: Ուրեմն, հարկավոր է վերափոխվել, բարեփոխումներ անել, հակառակ դեպքում, ինչպես արդարացիորեն Ստալինն էր ասում` կճզմեն, հարգելիս, կճզմեն:

http://www.zhamanak.com/article/2601/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Читаю сообщения с утра пораньше и думаю. Вроде бы, не сказала ничего плохого или противоречивого, но кругом сплошные попытки найти несоответствия в моих словах с моими же словами в предыдущий постах :vaj-vaj: И ничего нового. И мне, вместо того, чтобы развить свою мысль, приходится оправдываться. Друзья, не нужно ловить друг друга на словах, тем более, когда ловить нечего. Мы можем смотреть на постинги друг друга более объемно, панорамно и попытаться понять их смысл, а не способ выражения? Было бы очень хорошо, если б могли :flower:

Пытаемся по полочкам: :)

1. Плохо, очень плохо, что наша страна зависит от всех и вся.

2. Еще хуже, что правительство продолжает этот разрушительный курс, ни секунды не задумываясь о последствиях (причем о последствиях не для себя, а для народа и страны в целом)

3. Продавать стратегически важные объекты инфраструктуры иностранным покапателям Армении нельзя, это преступление. Такое же преступление - создавать соответствующие законы.

4. Я ничего не могу сделать, просто сижу и наблюдаю скрепя сердце, с каждой минут все больше теряя надежду вернуться в Армению в ближайшем будущем.

И только сейчас говорю о пункте 5. Именно потому, что ничего не могу поделать и Армению будут продолжать продавать, я могу только радоваться тому, что продают России, а не другим. Просто остается надежда на исправление ситуации лет через... много лет.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Semetoja

Уважаемый, позволь несколько комментариев к твоему посту.

Anahit

Да речь идет о стране, о нашей стране... и тем более обидно и больно, что власти вообще и Кочарян в частности (да Зеп именно Кочарян) не очень отчетливо это понимают.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Если можно расскажи пожалуйста, кого это из своих Россия кидала?

Только прошу тебя - не проводи примеры "своих" (для России) Ирака и Югославии, которые являются своими для России - как для меня Зимбабве...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Уважаемый Дизак,

наверное вы не считаете Зимбабве "своим", но наверное прекрасно помните как в случае с Югославией рвали и метали в России: - "не дадим загубить наших братьев славян". Мы этому НАТО такую кузькину мать устроим". Мертвая петля Примакова над атлантикой стала шедевром мировой аэронавтики, а бросок в Косово россиян просто превзашел все ожидания.

Итог всех манипуляций России?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Dizak

На счет газопровода и кому оин был нужен - те же иранские компании готовы были стать инвесторами... так нет, нажим и сделка состоялась с Газпромом

На счет транзита - второй газопровод, заказчиком которого сейчас уже является тот же Газпром должен был быть транзитным... На самом деле этот первый уже должен был быть транзитным, но с легкой руки рускох на границе Ирана, диаметр трубы уменшился на половину... Надеюсь и так ясно, что русским очень не хочется увидеть иранский газ в Европе. И посколько заказчиком уже второй трубы является Газпром, думаю этот заказ еще долго не поступит. Так что насмотря на убыточность такого рода перевозок, были компании желающие перевозить таким образом иранский газ.

Армения на короткий срок приобрела важность в смысле энергетической политики Европы. Была возможность получить альтернативу российскому газу... Увы Армения не смогла воспользоваться своим положением.

На счет $80 млн ежегодно - Дизак позвольте с вами не согласиться...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

С Арменией (и например, и Белоруссией) - ситуация совершенно иная.

На Южном Кавказе у России именно жизненноважные интересы.

Главная угроза у России сейчас и достаточно долгосрочной перспективе - это развал по мусульмансому поясу, начиная с Северного Кавказа (вспомните нальчик - и это не конец истории, поверьте!) и до самого Урала. Страшное дело :(

Россия не сдаст Южный Кавказ. Потому что следующим будет Северный, а за ним и пол России...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Փոշիացվեցին Հայաստանի անկախ պետականության բոլոր հիմքերը

10:09 Yerevan | 6:09 GMT | Friday 7 April 2006

Էմմա Գաբրիելյան

Երբ «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանը 1998-ի եւ 2003-ի հայաստանյան կեղծված ընտրություններին աչք էր փակում ու ճանաչում էր Ռոբերտ Քոչարյանին որպես նախագահ, բոլորն էին գիտակցում, որ այս ամենի վերջը լավ բան չի խոստանում: Բոլորն էին հասկանում, որ Քոչարյանի նախագահության գինը թանկ է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Հաստատվեցին վերջին օրերին համառորեն պտտվող լուրերը. մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի կառավարությունը եւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը կնքելու են պայմանագրեր` Իրան-Հայաստան գազատարի կառուցվող 40 կիլոմետրանոց հատվածը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը Ռուսաստանին վաճառելու մասին: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր հունական OTE ընկերությունը այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարեց ընկերության բաժնետոմսերը վաճառելու հնարավորությունների մասին, անմիջապես սկսեցին լուրեր շրջանառվել, որ ռուսաստանյան հայտնի ընկերությունները «ԱրմենՏելի» բաժնետոմսերը գնելու ցանկություն ունեն:

Հեռու ենք այն տեսակետից, թե հայաստանյան ձեռնարկությունները չպետք է մասնավորեցվեն, ընդհակառակը` ազատ-տնտեսական հարաբերությունները ենթադրում են հաջողված ու արդյունավետ մասնավորեցումներ, որոնց արդյունքում պետությունները կնքում են փոխշահավետ գործարքներ` նպաստելով երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի ներսում այսօր տնտեսությունը հիմնված է կլանների վրա, իրական մրցակցային հարաբերություններ փաստացի գոյություն չունեն: Փոխարենը հայտնի են մի քանի արտոնյալներ, որոնց տրված է մենաշնորհ` տնօրինելու տարբեր տնտեսական ոլորտներ, եւ չգիտես ինչու, որպես կանոն, այդ արտոնյալները մեր օրերում համարվում են հաջողված գործարարներ (տնտեսությունից քիչ հասկացող ցանկացած մեկին իշխանավորներն այդչափ արտոնություններով օժտեին` նրանց բիզնեսը, անկասկած, պակաս հաջողված չէր լինի):

Խնդիրն այն է, որ հայաստանյան ռազմավարական նշանակության կառույցները ոչ թե մասնավորեցվում են, այլ նվիրվում են Ռուսաստանին` ակնկալիքով, որպեսզի գործող իշխանությունները հնարավորություն ստանան ազատ շունչ քաշել, ընդ որում` մի կարճ ժամանակահատված ընդամենը: Ռուսաստանն էլ, իրականում, հանդես չի գալիս որպես ռազմավարական գործընկեր Հայաստանի տնտեսության զարգացմանը խթանող պետություն: Ի՞նչ ճակատագրի են արժանացել «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով մասնավորեցված ձեռնարկությունները. պարապուրդի են մատնված: Տիրանալով անկախ Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտներին` Ռուսաստանն իր շահերն է հետապնդում եւ առաջիկայում իր սեփականության տակ գտնվող, Հայաստանի ազգային անվտանգությանն անմիջականորեն առնչվող այդ օբյեկտների օգնությամբ, ցանկացած պահի անկաշկանդ կարող է ծառայեցնել դրանք` ի վնաս անկախ Հայաստան հանրապետոության քաղաքացիների անվտանգության` հերթական անգամ իր ազդեցության աստիճանի մասին հիշեցնելու եւ այլ երկրներին հետ բացառապես իր պետության հաշիվները մաքրելու նպատակով:

Վերջին ամիսներին Հայաստանում ինտենսիվորեն քննարկվում է հակառուսական տրամադրությունների ձեւավորման թեման: Հատկապես իշխանություններն ու ռուսամետ գործիչները մի առանձնահատուկ անհանգստությամբ էին լցված, ելույթներ էին ունենում Ռուսաստանում տեղի ունեցող միջոցառումների ընթացքում եւ բողոքում ռուսներին` ոչ թե այն իրողությունից, որ Ռուսաստանում բնակվող հայերը հաճախակի սպանվում են, ենթարկվում են դաժան ծեծի, նսեմացվում են, ոտնահարվում են նրանց իրավունքները (ՌԴ պատկան մարմինները, որպես կանոն, ընթացք չեն տալիս այդօրինակ գործողություններին), այլ առաջարկում են ռուսներին քայլեր ձեռնարկել` Հայաստանում «գազային խնդիրների» հետ կապված առկա հակառուսական տրամադրությունները մեղմելու նպատակով, եւ անմիջապես իրենց ծառայություններն էին առաջարկում «սուրբ գործում»: Իսկ գուցե ավելի տրամաբանական կլիներ, եթե ՌԴ իշխանություններից պահանջվեր Ռուսաստանում «ռազմավարական գործընկեր» Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման առիթներով համապատասխան քայլերի իրականացու՞մ: Թե՞ Վրաստանում բնակվող հայերի կրթական խնդիրների առնչությամբ «սպիտակ եղեռն»-ի մասին ազդարարող պաստառներով բողոքի ակցիաներ կազմակերպելը Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջեւ կամ Վրաստանի հայաբնակ քաղաքներում` ավելի «ազգանվեր գործ» է:

Ի վերջո, Ռուսաստանը, երբեք չի թաքցրել ազդեցությունը պահպանելու կամ առավել ամրապնդելու իր ձգտումները նախկին խորհրդային պետությունների նկատմամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր իրականում ո’չ քաղաքական են, ո’չ տնտեսական. Հայաստանում մի խումբ մարդիկ հարկադրված են իրականացնել ինչ-ինչ քայլեր, որոնք ՌԴ այսօրվա իշխանությունների քմահաճությունից են բխում: Հայաստանում մի խումբ մարդիկ պարզապես աղավաղեցին «հայ-ռուսական հարաբերություններ» արտահայտության նշանակությունը` փոշիացնելով Հայաստանի անկախ պետականության բոլոր հիմքերը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Хех! Как в сказке: чем дальше - тем страшней!

"Газпром" отказался от газопровода Иран-Армения?

ОАО "Газпром" в течение нескольких часов внес коррективы в уже опубликованную Управлением по работе со СМИ ОАО "Газпром" информацию о подписании с правительством Армении соглашения сроком на 25 лет, определяющем стратегические принципы сотрудничества в газоэнергетических проектах на территории этой республики.

Как сообщает корреспондент ИА REGNUM, в новой версии пресс-релиза, опубликованной на официальном сайте "Газпрома", полностью исключены положения, касающиеся газопровода Иран-Армения. В предварительном варианте пресс-релиза, направленном СМИ 6 апреля днем указывалось, что соглашением предусмотрено приобретение ЗАО "АрмРосгазпром" у правительства Армении строящегося 40-километрового участка газопровода Иран-Армения и пятого энергоблока Разданской ТЭС (Раздан-5), а также предоставление ЗАО "АрмРосгазпром" функций заказчика строительства второго участка газопровода Иран-Армения протяженностью около 197 км. В новой же версии документа говорится лишь о приобретении у правительства Армении пятого энергоблока Разданской ТЭС (Раздан-5).

Справка "Газпрома":

Собственная добыча природного газа в Армении отсутствует, энергетика республики практически полностью зависит от импорта газа. "Газпром" возобновил поставки природного газа в Армению в июне 2003 года и в настоящее время является единственным поставщиком газа в страну. Поставки до границы с Арменией осуществляет ООО "Газэкспорт" (100-процентное дочернее предприятие ОАО "Газпром"); на границе газ закупает ЗАО "АрмРосгазпром". В 2005 году "Газпром" поставил потребителям Армении 1,7 млрд. куб. м природного газа.

ЗАО "АрмРосгазпром" было создано в декабре 1997 года. ОАО "Газпром" и минэнерго Армении владеют по 45% акций предприятия, 10% акций принадлежат компании "Итера". Основной сферой деятельности ЗАО "АрмРосгазпром" является организация поставок природного газа для внутреннего рынка Армении. Кроме того, "АрмРосгазпром" занимается транспортировкой, хранением, переработкой, распределением и реализацией природного газа, реконструкцией и расширением газотранспортной системы и подземных хранилищ газа в Республике Армения.

Строительством газопровода Иран-Армения правительство Армении стремится обеспечить национальную энергетическую безопасность за счет диверсификации источников газоснабжения.

Разданская тепловая электростанция (ТЭС) является крупнейшей тепловой электростанцией энергетического комплекса Армении. Мощность Разданской ТЭС составляет 1 100 МВт, из которых в пиковое зимнее время используется до 800 МВт мощностей. В 2003 году ТЭС была передана в собственность Российской Федерации в счёт погашения государственного долга Республика Армения. Для привлечения инвестиций в модернизацию энергетики Армении в 2004 году правительство республики объявило о намерении продать незавершенный строительством пятый энергоблок Разданской ТЭС мощностью 300 МВт.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Թեկուզ` ավերակների թագավոր, միայն թե` թագավոր

10:19 Yerevan | 6:19 GMT | Friday 7 April 2006

Կարմեն Դավթյան

Գազի՞ խնդիր է, թե` գազախցիկի

Մի խոսքով` լուծված է:

Այսպիսով, Քոչարյանը նախորդ օրը կրկին պատվեց հայ հանրությանը` իր հայտնությամբ: Նա եկել էր ավետելու, որ երկիրը մեկընդմիշտ իզգոյացրել է, անկախությունը` ոչնչացրել:

Եվ այն նույն ժամանակ, երբ Վրաստանը մեկ-երկու օրվա ընթացքում կարողացավ գտնել գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ, Հայաստանն իր այլընտրանքը, «մորթվելու տարվող ոչխարի պես», հերթական անգամ դրեց Ռուսաստանի ոտների տակ:

Թվում էր` սույն «պատմական» գործարքն ափից հանելու է հայ քաղաքական-անկախական միտքը, էլեկտրաշոկի է ենթարկելու հայոց մեռնող կյանքը` վերջինիս պարգեւելով կլինիկական հետդարձի նշաններ: Ավաղ:

Թե’ քաղաքական ուժերը, թե’ հանրությունը անհաղորդ մնացին իրենց հետ կատարվածին:

Ու թե ժողովուրդը պարտավոր չէր հասկանալ` ինչ հերթական հոկտեմբերի «27» բերեց Քոչարյանը Հայաստանի գլխին, ապա քաղաքական ուժերը պարտավոր եւ նաեւ կոչված էին` թույլ չտալ երկրի այսպիսի եւ այսքան ոչնչացում:

Որեւէ ռազմավարական շահ չհետապնդող, մեկընդմիշտ վնասված, քաղաքական դաշտ չունեցող երկրի հետագա կենսագործունեությունը, այն էլ` պատմական-ճակատագրական այսպիսի մարտահրավերների պայմաններում, փաստորեն, այլեւս անիմաստ է դառնում:

Ուրեմն` բանը բանից անցել է:

Իսկ ընդհանուր առմամբ հանգում ես այն եզրակացության, որ համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու միտքը ֆյուրերի պարանոյիկ գլխում ոչ այնքան ֆիզիկական ոչնչացման, որքան` մարդկանց հոգեպես դեգրադացնելու նպատակ էր հետապնդում. տեւական ժամանակ գազախցիկի հարեւանությամբ ապրող մարդն էլ մարդ չէ: Հումք է:

Իսկ մեր այսօրվա վիճակը շատ քիչ է տարբերվում այդ վիճակից. նույն անզորությունն է: Ընդսմին` սեփական երկրում, ուր 98-ից այս կողմ` էտապ-էտապ հայոց հումքը վատնվում-լցվում է գազախցիկներ` հանուն Քոչարյանի իշխանության: Վերջին հուժկու հարվածը սահմանադրության թվերն էին: Դրանից հետո բանականություն փնտրել հայոց աշխարհում` պետք չէ:

Ու ճիշտ ժամն էր, որ Քոչարյանը հայտնվեր ասելու. «Ժողովուրդ, կարող ես հանգիստ լինել, գազը կթանկանա 10-15 տոկոս»:

Քանզի «ներդրումային» ծրագիր է իրականացվում: Ռուսաստանի հետ: «Կառավարությունը քթավ այն ձեւը, որով էժան գազ կմատակարարվի ժողովրդին»,- ավետեց նա` չասելով ողջ ճշմարտությունը. ժողովրդի առջեւ նետված «օրապահիկի» դիմաց սերունդների կյանքն ու բաժինն է կողոպտվել:

«Չորնայա մագիայի» մասին գրքեր կարդացող Քոչարյանը քիչ հետո արդեն վերածվել էր Գյուլնազ տատի ու նաղլ էր պատմում` «էներգեծիկ» անվտանգության եւ անկախության «ծեմածիկայով»:

Ասել է թե` տնտեսությունը, ընդդիմության գործիչներին, քաղաքական-պետական առաջին դեմքերին, լրատվամիջոցներին, պարզապես բարեւող մարդկանց «քաշքշելուց» հետո, նա հիմնովին ձեռնամուխ է եղել մեր` այնքան փայփայված, այնպես դժվարորեն ձեռք բերված անկախությունը քաշքշելուն` սեփական գլխից պարանոյացված մեկնություններ լուսարձակելով` «նոր ատոմակայանի կառուցում, մենեջերություն, դեսպետչերություն»… ոսկե ձվեր, «հովային էներգիա» (քամու էներգիայի մասին է խոսքը,- հեղ.)… Իսկ այդ ողջ ընթացքում նրան «պատկերող» ձայնագրությունը խզխզում էր… Երկիրն էր մղկտում:

Այսքանը` զգայական մասով:

Դառնանք քաղաքականին եւ ֆիքսենք, որ իսկապես ամեն նոր` լավ մոռացված հինն է: Պուտինը կանչեց Քոչարյանին Սոչի, հրահանգեց նրա ապագա անելիքները, դրեց սեփական լրատվամիջոցների առաջ, գարեջուր խմեցրեց, նվաստացրեց, ճամփեց Հայաստան: «Կոմերսանտը» գրեց, որ խմված գարեջրի դիմաց ֆորպոստը Ռուսաստանին կտա Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղի սեփական մասնաբաժնի 45 տոկոսը:

Եվ չնայած Քոչարյանի վարչակազմից ամեն ինչ սպասելի էր, այդ մեկը մի քիչ անհավատալի թվաց: Մանավանդ որ, Քոչարյանի մանկահասակ խոսնակը մազերն էր «փետռում»` բարբառելով, որ «Կոմերսանտն» ապատեղեկատվություն է տարածում, ու ոչ մի նման բան չկա:

Ընդսմին, զարգացումներին հետեւելով կարելի էր միանշանակ փաստել, որ, այո, արդեն իսկ գարեջուր խմելիս Քոչարյանը համաձայնել էր այդ գործարքն իրականացնել:

Պարզապես քաղաքականության մեջ ոսկե կանոն կա. նախ պետք է «հոգեբանորեն» մշակել «գործարքը», ապա` «գործիքները» (որի մեջ մտնում են նաեւ հանրությանը տարբեր տեխնոլոգիաներով ֆռռացնելու մոդիֆիկացիաները), չափավոր մասնաբաժնով «ընտելացնելու» վերջիններիս սպասվելիք անխուսափելի հեռանկարին, որից հետո արդեն կարելի է կատարվածը ներկայացնել որպես անբեկանելի փաստ:

Քոչարյանի դեպքում, ինչպես միշտ, ամեն բան խիստ գավառական-չտես ու տգեղ է լինում, ինչպես որ էր 98-ին, երբ նա «չէր դնելու» իր թեկնածությունը» եւ այդպես հետայդու:

Ասել, որ Քոչարյանն այնքան «բարոյականն» է, որ որոշել էր գոնե մեկ-երկու ամսով հաշվի նստել ժողովրդի հետ` ուշացնելով «դարիս գործարքի»-էներգետիկ «անվտանգության ավետիսը», ծիծաղելի կլինի: Նա նախ` ցանկանում էր «պախան»-գարեջրատեր Պուտինին ցույց տալ, թե որքան դժվար գործ է ինքը գլուխ բերում: Իսկ երկրորդ պատճառի մասին` քիչ ներքեւում:

Եվ այնուհանդերձ, ինչու Քոչարյանը, որը նախորդ օրը «հայտնվել» էր Հայռուսգազարդում` ավետելու հայոց անկախության վերջին մոհիկանների կորստի մասին (այլեւս չէր կարող մախաթը պարկում պահել. լրատվամիջոցներն արդեն իսկ տարփողել էին «դարիս գործարքի» մասին), «համեստություն» արեց, չասաց, որ բացի նրանից, որ Ռուսաստանին ենք տալիս Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը (պայմանների մասին նույնպես չասվեց), պարտիզանական լռություն պահպանեց Իրան-Հայաստան գազատարի «նվիրաբերման» առնչությամբ: Շա՞տ էր վախենում քթի տակ զորավարժություններ սկսած Իրանից, որի նկատմամբ այս էլ որերորդ անգամ Հայաստանն, ի դեմս այս իշխանությունների, իրեն սխալ է պահում. մեկ` իրանյան ինչ-ինչ գաղտնիքներ են ի հայտ գալիս (ամերիկյան այցերի արդյունքում), մեկ այլ դեպքում` ընդունում են Մոթաքիին-ճամփու դնում, նրա ետեւից աշխատանքից ազատում Արտաշես Թումանյանին, որը, հասկանում եք, արդեն պայմանավորվածություններ էր ձեռք բերել Իրան-Հայաստան` դեպ Եվրոպա տրանզիտ երկրորդ գազամուղի առնչությամբ, իսկ Քոչարյանը, հասկանում եք, արդեն «պիվա» էր խմել Պուտինի հետ ու խոստացել` հեչ եղածը` ներքին կարիքների համար նախատեսված գազամուղը տալ Ռուսաստանին, իսկ Թումանյանը «սոլո» մեջ ընկել, երկրորդ խողովակաշարի մասին նախնական զրիցներ էր անում Իրանում, Հայաստանում….

Իսկ երրորդ անգամ, փաստորեն, Իրանին «քցում են» այս «գործարքով»: Այլ հարց է` Ռուսաստանը ձեռնտո՞ւ պարտնյոր է Իրանի համար, թե՞ ոչ: Մեկ բան հաստատ է` Իրանին ամենեւին ձեռնտու չէ «տորգի» այն ատաղձը, որն առկա է էներգետիկ այս ողջ «գործարքում». Հայաստանի տնտեսական բոլոր լծակներն ԱՄՆ-ի «դաբրոյով», «օկուպացված» տարածքների դիմաց «տրամադրվում» են Ռուսաստանին: Իրանի մեծ դաշնակից գազային-էներգետիկ «գերտերություն» Ռուսիան էլ իր հերթին չի խորշում կրած աշխարհաքաղաքական կորուստները վերականգնել տնտեսական դաշտում` ԱՄՆ-ից իրեն նետված մանրադրամներով: Այդ թվում եւ` իր բարեկամ Իրանի ու խղճուկ Հայաստանի հաշվին:

Իրենց գործն է, դառնանք «մեր» խնդրին` Քոչարյանի «մարշալ-պլանին»:

Հանրագումարենք այս ընթացքում գազի շուրջ տեղի ունեցածը. պաշտոնական Երեւանն ի դեմս նախագահի խոսնակի` մերժեց «Կոմերսանտի» արձանագրած իրապես անհեթեթ, երկրի համար անչափ նվաստացուցիչ «բարտերը»: Ի դեմս վարչապետի` հավաստեց, որ որեւէ կարգի վարկ «գազի» առնչությամբ Ռուսաստանից չի վերցվի. մենք ավելի «ցածրադրույք վարկերի տեղեր էլ գիտենք, չենք անի: Մինչեւ վերջերս էլ վարչապետը տհաճությամբ էր պատասխանում գազի գնին առնչվող ցանկացած հարցի. առաջին տպավորությունն այն էր, թե նա ոչնչից տեղյակ չէ, սակայն ակնառու է, որ շատ լավ էլ գիտեր` ինչ է կատարվում եւ ցանկանում էր հնարավորինս ուշ հայտնվել կրակահերթի տակ:

Շարունակությամբ էլ խաղի մեջ «հայտնվեց» Սերժ Սարգսյանը. հիշենք, որ նա առաջինն էր, որ բարձրաձայնեց գազի դե ֆակտո էժան «լինելու» փաստի մասին: Սակայն նա մտքում ուներ նաեւ «զենք-գազի» դիմաց տարբերակը: Հիշենք նաեւ, որ Հայռուսգազարդի տնօրեն Կարեն Կարապետյանը հեգնանքով էր մոտեցել սույն տարբերակին:

Այսպիսով. գազային քաղաքական «սագան» Քոչարյանի թեթեւ ձեռամբ վերջապես հասավ իր տրամաբանական ավարտին:

Այս ողջ ընթացքում Քոչարյանը հետապնդում էր մեկ-միակ նպատակ` ինչպես պտտեցնել գազային «ռուբիլնիկը», որպեսզի լավագույնս ծառայի իր սեփական շահերին:

Ի դեպ. սխալվում են այն փորձագետները, որոնք պնդում են, թե Քոչարյանը հրաժարական կտա, բայց Ղարաբաղի կապիտուլյացիոն պայմանագիրը չի ստորագրի:

Կստորագրի: Այն էլ` ինչպե~ս: Այս գործարքը հենց դա է ապացուցում: Քոչարյանը մեր վերջին «գույքը»` դեռ չծնված ու չկառուցված ալտերնատիվ գազամուղը թեթեւ սրտով ու հոգով դրեց խաղասեղանին:

Ընդսմին, դրանով նա գիլյոտինի հանեց ոչ թե Հայաստանի դե ֆակտո անկախությունը (սա վաղուց է «վաճառել», իսկ ավելի ստույգ` նետել Ռուսաստանի ոտների տակ), այլ անկախության մասին մեր վերջին պատկերացումը: Եվ դա` հանուն իր ապագա իշխանության:

Այս ողջ գործարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ` մուրացություն գերտերություններից` սեփական երրորդ սրոկի (եթե ստացվի), կամ գոնե` ապագա վարչապետության համար:

Միայն թե հասկանալի չէ. եթե չկա պետություն, չկա անկախություն, ո՞ր ցավիս համար է վարչապետության ու նախագահության համար նրա այսքան սրտակեղեք պայքարը:

Ավերակների՞…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Дизак

жизненно важные интересы - это хорошо... Но России ничего не будет стоить и дальше за счет аналогичных интересов Армении удовлетворять свои... Что к стати Россия делал и в 1914, 1918, 1921, 1922, 1991-1992... да и сейчас тоже

Пора бы понять и свои жизненно важные интересы

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Dizak

На счет газопровода и кому оин был нужен - те же иранские компании готовы были стать инвесторами... так нет, нажим и сделка состоялась с Газпромом

На счет транзита - второй газопровод, заказчиком которого сейчас уже является тот же Газпром должен был быть транзитным... На самом деле этот первый уже должен был быть транзитным, но с легкой руки рускох на границе Ирана, диаметр трубы уменшился на половину... Надеюсь и так ясно, что русским очень не хочется увидеть иранский газ в Европе. И посколько заказчиком уже второй трубы является Газпром, думаю этот заказ еще долго не поступит. Так что насмотря на убыточность такого рода перевозок, были компании желающие перевозить таким образом иранский газ.

Армения на короткий срок приобрела важность в смысле энергетической политики Европы. Была возможность получить альтернативу российскому газу... Увы Армения не смогла воспользоваться своим положением.

На счет $80 млн ежегодно - Дизак позвольте с вами не согласиться...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Xenobarbital
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...