Ален Симонян
11 мин. ·
Ազատ Արցախը ողջունում էր Ձեզ:
Վստահ եմ , որ այս համազգեստավոր գյադաները գործել են պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համաձայնությամբ: Հասկանում եմ , որ շատերի մոտ ոչ մի սրբություն այլևս չի մնացել՝ բացի ոսկե ցլիկից: Ու հերթը հասավ Արցախին: Հիմա սեպ եք խրում մեր մեջ, Արցախը վերածում Ադրբեջանի նման մի բանի , ուր մարդ ոչինչ է : Փոխանակ ջանքեր թափենք , որ աշխարհը Արցախը ճանաչի որպես ժողովրդավար՝ մարդու իրավունքների առումով, կայացած պետություն. սենց հիմմմար բաներ են անում: Այ սենց մի քանի տգետ և անբարոյական պաշտոնիայի պատճառով է, որ մարդիկ սկսում են սխալ բաներ խոսել` տարբերություններ դնել, Ղարաբաղցու ու Հայաստանցու միջև , ասել, թե մարտի 1-ին Արցախի սպեցնազն է կրակել մարդկանց վրա, մարդ էլ կա ասում է "Ղարաբաղը հետ տանք պրծնենք դրանցից": Ու այդ սխալ խոսակցությունների մեղավորը հենց դուք եք, ով այսօր կազմակերպեցիք , թույլ տվեցիք, որ Արցախի դրոշով ոստիկանը մահակով Հայաստանից Արցախ մտնող Հային ծեծ ու ջարդ անի:
Հ.Գ. Իսկ Նախախորհրդարանի սխալը երևի այն էր, որ մեքենաների վրա ռուսական դրոշ չի եղել , տենց ավելի ապահով կլիներ Հայաստանում տեղաշարժվելը: