ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ. ՄԱՐԴԻԿ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդկանց հոծ բազմություն է հավաքված. հարակից բոլոր փողոցները լցված են ցուցարարներով: Քիչ առաջ այդտեղ են ժամանել Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Շահնազարյանը եւ մարդկանց փորձել համոզել, որ գնան Մատենադարանի մոտ, սակայն մարդիկ ասել են, թե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգա, իրենք չեն շարժվի այդտեղից:
Այդ տարածքից զորքերը հանվել են: Մի ոստիկանական մեքենա` Վիլիս, հարվածել է մի կնոջ, եւ մարդիկ այրել են այդ մեքենան: Ժամանել են հրշեջներ: Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը մի հոգու ուղեկցությամբ դեսպանատնից հեռացել է Ոսկու շուկայի ուղղությամբ: