Հոլանդիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «էքսելսիորին»:
Հանդիպման 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, ով խաղադաշտ դուրս եկավ հիմնական կազմում և փոխարինվեց 83-րդ րոպեին` 2:1 հաշվի ժամանակ: Խփած գոլից հետո Արազը շարունակեց ակտիվ խաղալ և մի անգամ նրա հեռահար հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից:
Այժմ Ֆրանկ դե Բուրի սաներն ունեցան 43 միավոր և բարձրացան 3-րդ տեղ, իսկ «Այաքսի» հիմնական մրցակիցները իրենց հանդիպումները կանցկացնեն կիրակի երեկոյան:
Видео: гол Араза +его удар в перекладину + езё один опасный удар
http://armfootball.com/arm/multimedia/videos/252/