Перейти к публикации

Margaryan

Member
  • Публикаций

    1 220
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя Margaryan

  1. Свидетельства очевидцев
  2. Арам Хачатурян и Че Гевара Москва 1965 г.
  3. Արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ այսօր Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամը միացել է Սիրիայի ընդդիմությանը: Երեկ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Բելառուսում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆարուք Տահան: Ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:
  4. Интерактивная карта боев https://maps.google.com/maps/ms?msa=0&msid=212122603920579416500.0004c5afa93a279f117ee Аэропорт вроде свободен.
  5. Ув. Nota, армянское правительство было сформировано волеизъявлением армянского народа два месяца назад. Это именно тот случай когда правильно говорить, что мы как нация(?) достойны своего правительства.
  6. http://www.newsru.com/world/22jul2012/sirya.html Бои в Сирии: тяжелая техника, захваченный КПП, разрушенный памятник время публикации: 17:23 Продолжаются ожесточенные бои в Сирии между правительственными войсками и противниками режима Башара Асада. Во втором по величине городе страны Алеппо официальной армии удалось потеснить вооруженных повстанцев. Спецназ ведет зачистку кварталов Салахеддин, Саххур, Ханнану и Сейф-эд-Давля. В ряде мест в освобожденные районы стали возвращаться жители, которые покинули их в пятницу, когда вооруженная оппозиция подняла мятеж, передает ИТАР-ТАСС. Уличные бои идут в районе Дамаска Барзех, где сирийские войска используют тяжелое вооружение и вертолеты, передает радио "Свобода". По словам противостоящих правительственным силам повстанцев, сегодня же военным удалось вытеснить сторонников оппозиции из столичного района Меззех. Одно из вооруженных столкновений произошло вблизи крупной базы правительственных спецслужб. В ночь на воскресенье в Аллепо противники режима сирийского президента Башара Асада разрушили каменную статую его отца - Хафеза Асада. Кроме того, как передает РИА "Новости", боевики свободной сирийской армии захватили в воскресенье контрольно-пропускной пункт Баб эль-Салям на границе с Турцией, расположенный к северу от города Алеппо. Тысячи беженцев из Дамаска переместились за последние дни через ливанскую границу. Правительство в Бейруте отдало распоряжение временно предоставлять сирийским семьям помещения в школах, которые пустуют в летний период. В районе КПП в Рамте, на границы с Иорданией, сегодня примерно тысяча человека преодолела колючую проволоку и прорвалась на территорию соседнего королевства. Всего в Турции, Ливане и Иордании, по сведениям регионального центра Международного комитета Красного Креста, находятся сейчас около 450 тыс сирийских граждан. Число беженцы внутри самой Сирии составляет от 1 млн до 1,5 млн человек.
  7. Սիրիայի հայությունը կմնա սիրիական հայրենիքի ու իր ժողովրդի կողքին. Արամ Ա Կաթողիկոս Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Սիրիայի Հանրապետության սահաններից ներս տիրող տագնապալի իրավիճակը Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության օրակարգի մտահոգիչ նյութն է: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի և թեմի ազգային իշխանությունների միջոցով մշտապես իրազեկվում է սիրիահայ համայնքի իրավիճակի մասին: Անկախ այս ամենից, Վեհափառը, տարբեր առիթներով և՛ անցած տարի, և՛ նույնիսկ անցած շաբաթ, ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա՝ գործնականորեն իր հայրական հոգածությունն արտահայտելու մեր ժողովրդի զավակների հանդեպ, նշվում է հաղորդագրության մեջ: Սակայն, ինչպես հաղորդվում է, Սիրիայի համայնքային պատասխանատուները նկատի ունենալով Սիրիայում ստեղծված ներկայիս անկայուն իրավիճակը, նպատակահարմար չեն գտելՎեհափառի այցելության կազմակերպումը: Այդուհանդերձ, Վեհափառը համայնքային պատասխանատուներին մշտապես վերհիշեցնում է իր ցանկության մասին՝ որպես հովվապետ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելելու իր հոտին: Օրեր առաջ, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ, որում շեշտադրել է հետևյալ կետերը. ա) հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է : Ինչպիսի ներքին տարակարծություններ ու մոտեցումներ էլ որ առկա լինեն, միևնույն է, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում մեր համայնքը պե՛տք է գործնականորեն արտահայտի իր միակամությունը և որդեգրի հավաքական կեցվածք՝ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայում՝ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում: բ) անհրաժեշտ է օժանդակել կարիքավոր ընտանիքներին՝ նկատի ունենալով երկրի ներսում տիրող տնտեսական ծանր իրավիճակը: Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է, թե որպես Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի նախագահ, ամիսներ առաջ ինքն անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գրասենյակին: Հրահանգել է անմիջապես կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետ ՝ հայ ընտանիքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: գ) Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում: դ) Վեհափառը նաև կարևորել է այն, որ հոգևոր ու համայնքային պատասխանատուները կապի մեջ լինեն բոլոր կողմերի հետ՝ հեռու մնալով բացահայտ քարոզչական քայլերից ու միակողմանի մոտեցումներից: ե) բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները, մոտեցումները՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, պետք է լինի հետևյալը. մեր ժողովուրդը, թե՛ Սիրիայի մեջ, թե՛ դրսում, մշտապես երախտապարտ է սիրիական հայրենիքին ու ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը: զ) Վեհափառը նաև հայտնել է, թե անհրաժեշտ է, որ մեր մոտեցումներով ու ճշգրիտ հարաբերություններով հիշեցնենք մեր շրջապատին, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին: Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է և կմնա այդպիսին՝ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ: է) վերջապես, Վեհափառ Հայրապետը հրահանգել է, որ հայ կյանքից ներս՝ թեմական, համայնքային, թե կուսակցական մակարդակներում պետք է խորհրդակցություններ տեղի ունենան բոլոր շրջաններում, որպեսզի մեր մոտեցումներն ու աշխատանքները լինեն ներդաշնակ և կազմակերպված: ը) ծանոթ լինելով ֆինանսական պատճառներով Բերիո թեմի ներսում տիրող իրավիճակի հետևանքով ազգային վարժարաններին սպառնացող վտանգին, Վեհափառ Հայրապետը Բերիո թեմի Առաջնորդ Սրբազանին և թեմի ազգային իշխանությանը հայտնել է, թե պետք է հրահանգեն հայկական թեմերի Առաջնորդ Սրբազաններին, որ աշխատանք տանեն, հատկապես, նախկին սիրիահայերին նյութական աջակցությունն ապահովելու հարցում: Սիրիայի հայության հոգևոր թե համայնքային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին վստահեցրել են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Փաստորեն՝ մի քանի ընտանիքներ են մեկնել Հայաստան՝ իրենց ամառային արձակուրդն այնտեղ անցնելու և որոշներն էլ իրենց զավակներին ուղարկել են Լիբանան՝ համալսարանական ուսման նպատակով: Վեհափառ Հայրապետը և Ազգային Կենտրոնական Վարչությունը շարունակում են հետևել Սիրիայում տիրող իրավիճակին և միշտ պատրաստ են իրենց զորակցությունն ու հոգածությունը գործնականապես արտահայտելու համար:
  8. Սուրիահայութիւնը Մոտայի եւ իրականութեան միջեւ Hetq.am-ը գրում է. Հայաստանեան լրատուամիջոցներուն մէջ վերջին օրերու ամենաշատ արծարծուող թեման թերեւս սուրիահայութեան մասին է: Մանաւանդ անոնք, որոնք կ'ահազանգեն սուրիահայութեան դէպի Հայաստան հոսքի կամ ապաստանելու լուրերով: Միայն անցած շաբթուայ ընթացքին տասնեակ լրագրող գործընկերներ հետս կապ հաստատած են, ոմանք ուղղակի, ոմանք ալ միջնորդներով, պարզապէս «Հայաստան տեղափոխուող սուրիահայերուն» մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար: Յետաքրքրականն այն է, որ բոլորն ալ այս նիւթին մասին կը խօսին որպէս ընդունուած փաստ եւ արդէն յաւելեալ մանրամասնութիւններ կը փնտռեն, առանց անգամ մը իսկ մտածելու, թէ իսկապէս նման երեւոյթ մը ի սկզբանէ գոյութիւն ունեցած է: Արդեօք անոնցմէ քանի հոգին ուսումնասիրած է անցած տարիներուն Հայաստան ժամանած սուրիահայերու եւ այս տարի ժամանածներուն թիւերն ու տոկոսները: Անցած տասնամեակին Հալէպ-Երեւան-Հալէպ ուղիին վրայ միշտ ալ եղած են շաբաթական միայն երկու թռիչքներ, ինչպէս այսօր: Իսկ այդ թռիչքները, գոնէ Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր երկարող ամառային ժամանակշրջանին գրեթէ միշտ լեցուն երթեւեկած են այս ճամբուն վրայ: Քանի մը տարի առաջ զբօսաշրջիկական գործերով զբաղուելուս բերումով այդ մասին կրնամ անձամբ վկայել: Այս տարուայ պարագային թերեւս տոմսեր ստանալու հերթը աւելի երկար է, ինչ որ որոշ չափով հասկնալի է: Այստեղ կարելի է յիշել նաեւ «Արմավիա» ընկերութեան ամօթալի չարաշահումները, սակայն այդ ուրիշ յօդուածի մը նիւթ է: Իսկ ցամաքային ճանապարհը Հայաստան-Թուրքիա փակ սահմաններու պատճառած անյարմարութիւններու բերումով այդքան ալ յաճախ չէ օգտագործուած: Իսկ այսօր Սուրիոյ մէջ ստեղծուած ծանր իրավիճակին պատճառով մարդիկ աւելի եւս կը խուսափին ցամաքային ճամբորդութիւններէ: Այդ պատճառով հալէպահայերու համար երազանք դարձած է անգամ աւանդական ամառանոց Սուրիոյ ծովեզերեայ Քեսապ հայկական աւան այցելութիւնը: Չմոռնանք, որ կան հազարաւոր սուրիահայեր, որոնք կը բնակին եւ կ'աշխատին Արաբական ծոցի երկիրներուն մէջ: Այդ մարդիկը ամառային արձակուրդի համար յաճախ կ'ացելէին Հալէպ: Սակայն այս տարուայ արտակարգ պայմաններուն բերումով այդ մարդոց մեծ տոկոսը իրենց ամառային արձակուրդը Հալէպի փոխարէն կ'անցնեն Երեւան: Անոնց նման կան հալէպահայեր, որոնք կ'ապրին արեւմուտքի մէջ, որոնց համար եւս այս ամառ Երեւան գալը աւելի հեշտ է քան Հալէպ երթալը: Հաճախ այս նիւթիւն հետ կապակցաբար որպէս տուեալ կը ներկայացուի ՀՀ քաղաքացիութեան դիմող սուրիահայերուն թիւը, որ միայն այս տարուայ դրութեամբ մօտ երեք հազարէն աւելի է, ըստ պետական աղբիւրներու: Սակայն ՀՀ քաղաքացիութիւն ստանալը որքանով կապ ունի անոնց Հայաստան տեղափոխման հետ, այդ ալ կը մնայ հարցական: Այստեղ նկատի պէտք է առնել, որ սուրիահայութեան մեծամասնութիւնը միջին կամ միջինէն ցած դասակարգին կը պատկանին: Նման պայմաններու մէջ ապրող մարդկանց համար այդպէս ալ դիւրին չէ ամէն բան թողելն ու վաճառելը եւ ինչ որ ուրիշ տեղ մը նոր կեանքի սկսիլը՝ ըլլայ ատիկա Հայաստան, Լիբանան թէ այլուր: Իսկ Սուրիահայ համայնքը մէկ մասն է այդ հասարակութեան, որուն մէջ այսքան տարի ապրած եւ զարգացած է հասնելով իր այսօրուայ (լաւ թէ վատ) վիճակին: Իսկ այդ շրջապատէն բաժամումը կրնայ անշրջելի վնասներ պատճառել թէ՛ սուրիական հասարակութեան, թէ՛ հայ համայնքի անդամներուն եւ թէ ընդհանուր հայութեան: Ուստի պէտք է նաեւ աւելի հաւասարակշռուած մտածել Երեւանի լայն փողոցներուն մէջ սուրիահայութեան դէպի Հայաստան տեղափոխման կոչերով հանդէս գալէ եւ անկապ դրամահաւաքներ կազմակերպելէ առաջ: Վերջապէս այդ մարդիկը իրենց ճակատագրին միակ պատասխանատուներն են: Իսկ Հայաստանի կառավարութեան կը մնայ միայն տէր ելլել անոնց, որոնք օգնութիւն կը հայցեն, ըլլան անոնք սուրիահայեր թէ այլ տեղերէ եկած հայեր: Հայաստանը վերջապէս պէտք է գիտացի, թէ իսկապէ՞ս բոլոր հայերու հայրենինքն է, թէ ամառանոցը: Սակայն հայաստանեան լրատուական դաշտը կարծես թէ չ՚ուզեր լսել, չ՚ուզեր ուսումնասիրել այս տուեալները եւ չ՚ուզեր քննել ներկայացուած խնդիրներուն խորքերը: Անշուշտ միշտ աւելի հեշտ է մեծ վերնագիրներով եւ աղետալի լուրերով հանդիսատեսին կամ ընթերցողին ուշադրութիւնը գրաւելը: Մէկ շաբաթ առաջ Բրիտանական BBC լրատուամիջոցէն գործընկեր մը զանգած էր տեղեկութիւններ ստանալու համար նոյն այս թեմային մասին: Փաստօրէն «Հայաստան ապաաստանող սուրիահայերու» թեման միջազգային լրատուամիջոցներուն համար ալ գրաւիչ դարձած է: 40 րոպէ տեւած հեռախօսազրուցի ընթացքին անոր բացատրեցի վերը նշուած բոլոր մանրամասնութիւնները: Սակայն մէկ օր ետք ան տեղեկացուց, թէ խմբագիրը նիւթը ուրիշ գործընկերոջ մը յանձնած է, քանի որ ան յաջողած է գտնել այժմ Հայաստան գտնուող պատահական սուրիահայ մը, որ պատրաստ է «իր փնտռած տեղեկութիւնները» տալու կամ «վկայելու»: Դժբախտաբար լրատուամիջոցներու չափանիշները այնպէս չեն, ինչպէս որ մեզմէ շատերը կը փափաքէին որ ըլլար: Սակայն այս մէկը կոչ է բոլոր անոնց, որոնք իսկապէս յետաքրքրուած են այս թեմայով, որ աւելի ուշադիր հետեւին զարգացումներուն, եւ աւելի շատ հարցումներ հարցնեն ինքնավստահ յայտարարութիւններ հրապարակող բոլոր կողմերուն: Այնուամենայնիւ, այս գրութեան նպատակը մարդկանց ժխտումի մէջ ապրեցնելը չէ: Այս գրութիւնը ներկայի մասին է, եւ կը մաղթեմ, որ ապագան կը զարգանայ այնպիսի ուղղութեամբ, որ անցեալի փորձառութիւններէն օգտուելով կարենանք շրջանցել բոլոր դժուարութիւններն ու փորձութիւնները:
  9. Накануне в Дамаске, при не выясненных обстоятельствах был убит ювелир- армянин Андраник Арзвалджян 1964 года рождения. Информацию об этом подтвердил пресс-секретарь МИД Армении Тигран Балаян. http://news.am/rus/news/114294.html
  10. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն աշխատանքային այցով Սիրիայում է: Նա հարցազրույց է ունեցել այնտեղ տպագրվող "Գանձասար" ամսագրի հետ: http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=8581
  11. Почему бы и остальным не взяться за ум и переработать своё говно во благо собственной страны?

×
×
  • Создать...