13:10-ի դրությամբ հետևյալ պատկերն է։
Առավոտյան խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանի, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի, ՀԽ անդամ Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, ՀԽ անդամ Կարո Եղնուկյանի, Գյումրու գրասենյակի պատասխանատու, ՀԽ անդամ Արամ Հակոբյանի, Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանի բնակարանները, բերման ենթարկել վերջիններիս, ինչպես նաև Լիբանանի Հայկական վերածննդի ներկայացուցրիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը)։
3 ժամ քննչական կոմիտեում պահելուց հետո որոշում է կայացվել ձերբակալել Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և Կարո Եղնուկյանին։ Մյուսների մասին տեղեկություն կհայտնենք քիչ անց։
Երեկոյան ժամը 18:00-ին Հիմնադիր խորհրդարանի անդամները հանդես կգան մամլո ասուլիսով՝ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների թեմայով։