Несколько часов читал комментарии русских, с учетом того что прочел и здесь, написал письмо в фейсбуке Левону Барсегяну (это он возглавил митинг сегодня):
Պարոն Բարսեղյան, մինչև հիմա գրում էի, որ ՀՀ տարածքում պետք է գործեն ՀՀ օրենքները: Բայցմի քանի ժամ կարդալով տարբեր նյութեր, մոտս կասկածներ առաջացան: Բան այն է, որ պերմյակովը զինվորական է, իսկ զինվորականներին ձերբակալում է ռազմական ոսիկանությունը և դատում ռազմական դատարանը: Օրինակ, տարբեր երկրներում գտնվող (Ճապոնիա, Գերմանիա) ամերիկյան զինվորականներին տեղական ոստիկանները հանձնում են ամերիկյան իշխանություններին, որոնք էլ դատում են նրանց:
Երկրորդ, նա արդեն գտնվում է ռուսական իշխանությունների ձեռքին, ռուսական բազայում: Դրա համար մեր «սրտնեղությունը» կարող ենք հայտնել միայն մեր իրավապահ մարմիններին:
Երրորդ, հայտնի է նաև հարցի քաղաքական կողմը, մոտ 1 մլն մեր հայրենակիցներ շուտով կմեկնեն արտագնա սեզոնային աշխատանքի: Ավելի լավ չէ՞ մեզ համար, որ ռուսները ունենան մեղավորության զգացում մեր հանդեպ, քան հակառակը: Իսկ նրանք կհավատան, որ այդ տղայի «գլխին հայերը չեն սարքել» միայն եթե նրան դատեն ռուսական դատարանում:
Այս ամենը հաշվի առնելով, ավելի խելամիտ չի՞ լինի պահանջել դատել նրան ռուսական դատարանով, բայց Հայաստանում, ռուսական բազայի տարածքում:
Շնորհակալություն, եթե ժամանակ կգտնեք կարդալու: