Перейти к публикации

sacred

Advanced
  • Публикаций

    13 193
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя sacred

  1. «Որ պետությունը չդառնա страна дураков». Հրանտ Վարդանյան Հարցազրույց գործարար, << Գրանդ Հոլդինգ>>-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի հետ /ամբողջական/: Պարոն Վարդանյան, վերջերս Վրաստանում՝Ջավախքում, ինձ հյուրասիրեցին<<Գրանդ Քենդի>>-ի պաղպաղակ՝ վրանվրացերենով գրված: Երբ փորձեցի ասել, թե չլինի՞մեր արտադրանքը կեղծում եք, ինձ ասացին, որկեղծելու մասին խոսք չկա: Ինձ պատմեցին, որ ԴուքՎրաստանում արտադրամաս եք հիմնել, տեղում պաղպաղակ եք արտադրում,որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Վրաստանում արտադրամաս չունենք, այստեղ՝ Հայաստանում, արտադրում ենք, հետո արտահանում ենք Վրաստան: Դե, իրենց օրենքն է այդպես՝ իրենց բառերով, իրենց տառերով ու էտիկետկայով ուղարկում ենք Վրաստան: <<Գրանդ Քենդի>>-ն Ջավախքում արտադրամաս չունի՞: Չէ՛, արտադրամաս չի, մենք այնտեղ բազա ունենք՝ սառնարաններ, բայց արտադրանքը Հայաստանում է արվում: Ջավախքից բացի՝ Բաթումի էլ ենք ուղարկում, Քոբուլեթի, ամեն տեղ…. Պարոն Վարդանյան, գնալով շատանում են խոսակցություններն այն մասին, թե կաբիզնեսի հոսք Հայաստանից դեպի Վրաստան: Որո՞նք են Վրաստանի բիզնեսմիջավայրի առավելությունները: Եթե որևէ ոլորտում որևէ բիզնեսմենի ձեռնտու լինի, օրինակ, ասենք՝ արտադրությունը կազմակերպել Կամչատկայում, ուրեմն նա անպայման կգնա Կամչատկա: Դա կապված է հարկերի, մաքսատուրքերի, տիրող ընդհանուր մթնոլորտի և բազմաթիվ այլ բաների հետ: Հիմա եթե ձեռնտու է Վրաստանում արտադրել, ուրեմն այնտեղ կարտադրենք: Առաջին դեմքով եք խոսում, նման մտադրություն ունե՞ք: Հիմա եթե սիգարետի հարցում մեզ շատ նեղեն, իսկ ոնց որ թե այդպես են անում, նույն մեր <<Ախթամար>>-ը , <<Արարատ>>-ը և մյուս տեսակները կարտադրենք Ռուսաստանում, Վրաստանում կամ Կիպրոսում, կներմուծենք Հայաստան: Ոնց որ հիմա Հայաստանից ենք էքսպորտ անում աշխարհի տարբեր մասեր, այն ժամանակ էլ դրսից կներմուծենք Հայաստան: Մենք բիզնեսմեն ենք, հասկանում եք: Իսկ Ձեզ այստեղ նեղո՞ւմ են: Դե, արդեն 3-4 տարի է, ինչ նեղում են, էդ պրոցեսը գնում է վարչապետի գլխավորությամբ: Իսկ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են նեղում: Երկար պատմություն է … հարկերն են ավելացրել, մեզ բերել հավասարեցրել են տրանսնացիոնալների հետ, տեղական արտադրողի համար ավելի վատ պայմաններ են ստեղծել, քան ներմուծողի: Հիմա Հայաստանում սիգարետ ներմուծողը ավելի լավ պայմաններ ունի, քան թե ես, որ արտադրող եմ: Իսկ, օրինակ, եթե գնաք Վրաստան, Ձեզ այնտեղ հարկային արտոնություններ կտա՞ն: Արտոնություններ հարկավոր չի, պետք է ճիշտ հարկային դաշտ լինի: Վրաստանում, եթե խորը ուսումնասիրենք, ինձ թվում է՝ հարկային և մաքսային բարենպաստ դաշտ կա: Վերադառնանք ծխախոտին՝ Հայաստանում հիմա ավելի մեծ է տեղական, թե՞ներմուծված սիգարետի սպառման ծավալը: Արդեն մոտավորապես հավասար է, մի ժամանակ հարաբերակցությունը 60/40 էր՝ հօգուտ տեղականի, հիմա արդեն 50/50 ենք, դեռ մերը մի քիչ էլ ավելի քիչ է սպառվում: Այսինքն՝ հարկային քաղաքականության հետևանքով Դուք կորցնու՞մ եք ներքին շուկան: Բնականաբար: Ասացիք՝ վարչապետի ղեկավարությամբ է այդ ամենն արվում, բայց մյուս կողմիցկառավարությունն ու վարչապետը մշտապես խոսում են տնտեսական ճգնաժամիցդուրս գալու, տնտեսության ծավալների աճի ու զարգացման մասին… Ավելի լավ է՝ իրեն հարցրեք, թող բացատրի, թե ինչո՞ւ են 60 կամ 100-դրամանոց սիգարետները հարկվում են նույն չափով, ինչ-որ, ասենք, 600-700-դրամանոցները: Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա բացատրությունը կամ տրամաբանությունը: Դե, մերն ուրիշ ա /ծիծաղում է-խմբ./ … Ձեր գնահատմամբ՝ դա կառավարության ու վարչապետի կողմից կոնկրետ Ձեր բիզնեսի ու անձի դեմ ուղղված քայլ է, թե՞ ընդամենը տնտեսական քաղաքականաության հետևանք: Ինձ թվում է՝ միամտության հետևանք է: Միամիտն էլ կառավարությունն ու վարչապե՞տն են: Հասկանում եք, ամեն մարդ պետք է իր տեղում լինի: Լավ բանկիրը դեռ չի նշանակում լավ վարչապետ: Նույն ձևով լավ վարչապետը միշտ չի, որ կարող է լավ բանկիր լինել: Սիգարետ ներմուծողների մատը որքանո՞վ է խառը այս ամենին: Ներմուծողի և արտադրողի միջև մրցակցություն միշտ էլ եղել է, բայց դա եղել է կոռեկտ ու նորմալ պայմաններում: Իսկ հիմա այդ մրցակցության պայմանները ոչ նորմալ են: Պարոն Վարդանյան, որքանով տեղյակ եմ, Ձեր արտադրած սիգարետը առավելմատչելի է, քան ներմուծվածը, զարմանալի չէ՞, որ սպառման ծավալները գրեթեհավասար են: Հիմա արդեն ցածր գնի սիգարետ նույնպես ներմուծվում է: Ստացվում է, որ եթե հարկային քաղաքականությունը ի նպաստ Ձեզ լինի, հատկապեսդրսից ներմուծվող էժանագին սիգարետներն այլևս մրցունակ չեն լինի… Այո՛, այդպես է: Դուք նաև կոնֆետի արտադրություն ունեք: Ինչո՞վ եք բացատրում, որ նույն բանըչի արվում կոնֆետների դեպքում՝ այսինքն՝ Ձեր բառերով ասած՝ ներմուծողի ևարտադրողի միջև ոչ նորմալ մրցակցային պայմաններ սահմանելու մասին է խոսքը: Համարյա նույն բանն էլ կոնֆետի ոլորտում է արվում: Այսինքն՝ կոնֆետի արտադրության դեպքում ևս <Գրանդ Քենդին> և կոնֆետ ներմուծողը նույն հարկային ռեժիմո՞վ են հարկվում: Այո, իհա’րկե, բայց մեր արդյունքները շատ լավն են: Մենք դեռ կարողանում ենք պայքարել և՛ տրանսնացիոնալների դեմ, և՛ մեր երկրի անհասկանալի որոշումների դեմ, և՛ որոշ պաշտոնյաների անհասկանալի տեսակետների դեմ…. Մի օրինակ բերեմ. 8 ամսվա կտրվածքով մենք 172 կանտեյներ սիգարետ ենք արտահանել, իսկ նույն ժամանակահատվածում ներմուծվել է մոտավորապես 140 կանտեյներ սիգրետ: Սա նշանակում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սիգարետի սալդոն դրական է՝ հօգուտ տեղական արտադրանքի: Մենք արտահանում ենք մոտ 20 երկիր: Ներքին շուկայում, որքան նկատել եմ, <Գրանդ Քենդիի> հիմնական մրցակիցը Ուկրաինայից ներմուծված կոնֆետներն են… Եկեք ճշտում անենք՝ ուկրաինական ետ հանձնած կոնֆետները: Կոնֆետի արտադրության մեջ կա այսպիսի գաղափար. երբ կոնֆետը սահմանված ժամկետում չի վաճառվում, խանութները և վաճառքի կետերը դա ետ են հանձնում արտադրողին: Ձեզ մի փոքր գաղտնիք ասեմ՝ Ուկրաինայում սահմանված ժամկետում չվաճառված կոնֆետները հետ են հանձնում արտադրողին, իսկ մերոնք դա շատ էժան գներով առնում են ու բերում հրամցնում են մեր ժողովրդին: Դուք շատ լուրջ մեղադրանք եք հնչեցնում, մաքսային ծառայությունը օրենքով չպիտի թույլ տա, որ ժամկետնաց ապրանքը մուտք գործի մեր երկիր: Կոնֆետների էտիկետկաները և թղթերը փոխում են, հետո են բերում: Միևնույնն է, ես կարծում եմ, որ առաց մաքսային ծառայության հետ համագործակցելու նման բան չեն կարող անել: Կարող են, իհա՛րկե կարող են, ամեն ինչ էլ հնարավոր է՝ ցանկություն լինի: Կոնֆետի ներմուծման ոլորտում բիզնես դաշտը մրցակցայի՞ն է, թե՞ մոնոպոլացված է: Եթե հետաքրքրվեք,կարծում եմ՝ միանգամից կպարզեք: Իմ ունեցած տեղեկություններով՝ մոնոպոլացված է՝ մի մարդ է զբաղվում այդ բիզնեսով: Իհա՛րկե այդպես է: Մեկ այլ տեղեկություն էլ ունեմ՝ պետեկամուտների ծառայության վերնախավին է վերագրվում այդ բիզնեսը: Ինձանից մի փորձեք խոսք քաշել, ինքներդ պարզեք: Ի՞նչ կուզեիք ավելացնել: Մենք բոլորս պարտավոր ենք պահել երկրի և պետության շահը, պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր երկիրը կամ պետությունը չդառանա страна дураков: Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի
  2. Տիգրան Սարգսյանն ընդունել է Արգենտինայի ԱԳ նախարարին Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա զարագացման համար: Հայաստանի և Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և կարևորել տարբեր բնագավառներում կապերի հաստատումը: «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկությանն Արգենտինան դրականորեն կարձագանքի: Այդ կամքն առկա է և մենք պետք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինյան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել և զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը: Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, գիտության և առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու և վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար:
  3. Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը պատերազմ սկսելու միայն առաջին քայլն է. Արկադի Տեր-Թադևոսյան Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր: «Ես, վերլուծելով և համեմատելով եղածը, թե ինչ է կատարվել, հասկանում եմ, որ պետությունը պատրաստվում է պատերազմի: Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը»,-հրավիրված ասուլիսին ասաց նա: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի այս մտադրությանը մասնակից է նաև Թուրքիան. «Ադրբեջանը, Հունգարիան և Թուրքիան մտածված քայլ են արել: Չի կարելի հավատալ, որ Թուրքիան անտեղյակ էր այս օպերացիայից, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011թ. հոկտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրվել, որով Ադրբեջանը պարտավորվում է արտաքին հարաբերություններում քայլ չանել առանց Թուրքիայի իմացության»,- որպես իր խոսքերի հիմանվորում բերեց նա: Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ այս երկու՝ մեծ ու կրտսեր եղբայր պետությունները մտածում են արդեն երկրորդ քայլի մասին, իսկ այդ ծրագիրը նրանք արդեն իսկ ունեն: «Երկրորդ քայլով նրանք կփորձեն մի քանի հարցեր լուծել, որոնք դրվում են զինվորական օրենքների վրա: Ադրբեջանն ունի բանակ, բայց պետությունը հասարակության առջև չունի հեղինակություն: Այս քայլով Ալիևն ասում է, որ տեսե՛ք, ես խոսք եմ տվել ու խոսքս կատարել: Դրանով իր վարկանիշը բարձրանում է: Մնում է մի հատ էլ վարկանիշ բարձացնի: Նա պետք է հասարակությանը պատրաստի ԼՂՀ հարցը լուծելու համար»,- նշեց նա: Զինվորականը, հիշեցնելով Ադրբեջանի ձեռագիրը, նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեպքը, երբ հայի ձեռքով Ադրբեջանը փորձ արեց սպանել քաղաքագետին, ինչը, բարեբախտաբար, հաջող ավարտ ունեցավ մեզ համար: «Համեմատելով անցածի հետ, Ադրբեջանը շատ հնարավոր է՝ հեշտ քայլով վերացնի Սաֆարովին, այն էլ հայի ձեռքով: Որպեսզի ցույց տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլ առաջնահերթ՝ իր ժողովրդին, թե «մեր հերոսին հայ մարդը վերացրել է»»,-ասաց նա: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանն իր կեղտը Հայաստանի գլխին չկապի: «Մենք կտրուկ քայլ պետք է անենք: Պետք է հայտարարել, որ ԼՂՀ անկախությունը ճանաչում ենք: Ինչպես նաև պետք է միջազգային հանրությանը ասել, որ մենք չենք տա Ղարաբաղը այնպիսի պետության, որտեղ կացինով քնած մարդուն սպանողին հերոս են դարձնում»,- ասաց նա և վերջում ամեն դեպքում հավատացրեց, որ թեև մենք պատրաստ ենք ռազմական գործողությանը, բայց դա, իհարկե, ցանկալի չէ:
  4. Вот ответ должен быть таким.Ес ку цаве танем Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահն արձանաքել է Սաֆարովի արտահանձման փաստին2012-09-04 13:34:48:00 00: Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն արձանաքել է Հուգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձման փաստին: «Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն, երբ դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն' երեսուն տարի առանց ներման իրավունքի: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարններով և վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ստացավ ներում նախագահ Ալիևի կողմից ու դարձավ ազգային հերոս: Կարծում եմ դեռևս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը և հետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ' հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, և նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը: Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում, լավ են հասկանում, որ բավական է ընդհամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմ և նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ: Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից հետ վերադարձնել Սաֆարովին' պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է եզակի երաշխիքն այն բանի համար, որ համանման դեպքեր այլևս չկրկնվեն»:
  5. Может всю эту пургу и затеяли для того,что бы вывести Армению из себя путем признания.А вдруг запад хочет толкнуть азеров к военным действиям.Им же надо сувать своих военных ближе к Ирану.Одним словом с начала выход с переговорного процесса с нынешним форматом.В заявлении точно должно быть сказано,что переговоры ведутся с Арцахом и Армения гарант его безопасности.
  6. Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
  7. Э эти телились. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքեց 12:00 - 04.09.2012Ֆրանսիան անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ: Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան եւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրները համարում են, որ Բաքվի որոշումը կարող է լուրջ վնաս հասցնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին եւ անվստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջեւ:
  8. Эмиль Бабаян: Азербайджанские кибервоины скоро полезут ломать сайты армянских детских садиков После успешной атаки армянских хакеров на азербайджанские государственные и информационные ресурсы в Баку, по-видимому, решили мобилизовать все силы против "мирового киберармянства". Полуживые сайты азербайджанских СМИ, еще не успевшие оклематься от шока первого сентября, пытаются со своих периодически неработающих веб-страниц сообщать о том, что бравые азербайджанские кибервоины взломали, обрушили, уничтожили сайт президента Армении. В Азербайджане аплодируют, за границей усмехаются - сайт-то работает, причем вполне исправно. Эксперт по вопросам информационной безопасности Самвел Мартиросян сообщил ИА REGNUM, что официальный сайт президента Армении подвергся DDoS-атаке, причем трафик шел одновременно из нескольких стран, в том числе из Азербайджана и Турции. Однако, как отметил собеседник, IP-адреса, с которых велась атака, были своевременно блокированы, что не позволило злоумышленникам достичь целей или даже приблизиться к ним на расстояние видимости. "Понимаете, в чем проблема - у азербайджанцев серьезные проблемы: армяне взломали сайт их президента, нескольких ведомств, ведущих интернет-СМИ и так далее. Теперь азербайджанцам во что бы то ни стало нужно потешить свое самолюбие и "сломать" сайт президента Армении. Но ничего у них не вышло. Причем следует отметить, что азербайджанцы, по всей вероятности, вовлекли в свою затею наемников - на это указывает довольно большая мощь DDoS и разнообразие IP-адресов, с которых ведется атака. Но им и это не помогло", - заметил Мартиросян. На самом деле азербайджанцам был нанесен двойной удар. Мартиросян напомнил, что примерно полгода назад ряд сайтов азербайджанского госсектора был взломан иранскими хакерами, тогда поднялся большой шум. "После долгих и мучительных дискуссий азербайджанские IT-гуру заявили, что серьезно повысили безопасность своих государственных сайтов, снизив угрозу их взлома к минимуму. Шумиха улеглась, проблема была решена... до тех пор, пока несколько армянских юношей не решили взломать все снова", - усмехнулся эксперт. Что касается попыток азербайджанцев нанести ущерб армянским сайтам, собеседник отметил, что с 2009 г., когда обеспечение безопасности армянских госсайтов взяла на себя Служба национальной безопасности Армении, все их попытки терпели фиаско. "Есть объективная истина - любой сайт, веб-ресурс, сервер или иной объект, находящийся в свободном доступе, можно взломать. Но азербайджанцам, которые постоянно пытаются это сделать, каждый раз приходилось терпеть поражение. После этого они шли взламывать сайты детских садиков, чтобы хоть как-то унять свою нервозность и заявить о киберпобеде. Вот и вся история", - подчеркнул Мартиросян. Отметим, что сегодняшние действия азербайджанских хакеров напоминают реализацию руководства по практическому применению фразы "сам дурак". Желание отыграться велико, ведь сайт Алиева-младшего был взломан буквально за сутки, не действовал более одного дня, да и сейчас работает с перебоями. Но уже сегодня можно спрогнозировать результат, к которому приведут "царапки" ресурса http://www.president.am. Для начала потренируйтесь на сайте своего президента, что ли... Как ранее сообщало ИА REGNUM, на следующий день после решения президента Азербайджана Ильхама Алиева о помиловании экстрадированного на родину "убийцы с топором" Рамиля Сафарова армянскими хакерами была организована массивная атака на азербайджанские ресурсы, в частности, сайты информационных агентств "1News", "APA", "Vesti.az", портала Day.az. Они были обрушены. Также была взломана правовая база при Министерстве юстиции Азербайджана. К вечеру первого сентября был обрушен сайт президента Азербайджана (www.president.az), не работал также веб-сайт МИД этой страны (www.mfa.gov.az).
  9. Ալիեւը շատ մանկամիտ դուրս եկավ. Կիրո Մանոյան 17:48 - 03.09.2012Ռամիլ Սաֆարովն այլեւս Ադրբեջանում է, եւ հիմա հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել: ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հիմա նախեւառաջ Հայաստանը պետք է ԵԱՀԿ անդամ պետություններից, ԵԱՀԿ-ի ղեկավարությունից, ՆԱՏՕ-ից հստակ կեցվածք պահանջի թե' Ադրբեջանի եւ թե' Հունգարիայի քայլերի վերաբերյալ: «Այս բոլորի հիման վրա էլ պետք է եզրակացնել` իմաստ ունի՞ շարունակել բանակցությունները, թե՞ ոչ: Սաֆարովն այլեւս Ադրբեջանում է, եւ ակնհայտ է, որ կրկին չի վերադառնա բանտ: Խնդիրն այստեղ այն է, որ եթե այս է Ադրբեջանի պահվածքը, այսպիսի երկրի հետ ինչպե՞ս բանակցել, երկիր, որի նախագահը ասում է, որ աշխարհի հայերը իրենց թիվ մեկ թշնամին են, իսկ մյուս կողմից էլ` քնած հային սպանելու համար հերոսի կոչում է տալիս, զինվորական կոչումը բարձրացնում: Ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը: Այս պահվածքի համար միջազգային հանրությունը եւ հատկապես այն շրջանակները, որոնք Ղարաբաղի հարցին մոտիկից են առնչվում, պետք է հստակ իրենց կեցվածքն արտահայտեն»,- նշեց Կիրո Մանոյանը եւ ընդգծեց, որ իրենց կեցվածքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի մասին պետք է արտահայտեն նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկրները: Մեր զրուցակցի համար զարմանալի է, որ դեռ ձայն չի հանել Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Միջազգային հանրության գնահատականները ստանալու համար, ըստ Մանոյանի, պետք է ակտիվ լինեն ոչ միայն մեր իշխանությունները, այլ նաեւ հասարակական կազմակերպությունները եւ հատկապես նրանք, ովքեր շփվում են ադրբեջանական եւ հունգարական ՀԿ-ների հետ: «Բայց որոշ ժամանակ մենք չպետք է կապ ունենաք ո'չ հունգարական եւ ո'չ էլ առավել եւս ադրբեջանական կազմակերպությունների հետ, երբ խոսքը գնում է Հարավային Կովկասում այս կամ այն նախաձեռնության հետ, մի քանի ամիս միանշանակ պետք չէ մասնակցել որեւէ միջոցառման, որպեսզի բոլորը հասկանան, որ այսպես չի կարելի»,- նշեց նա: Հարցին, թե հավատո՞ւմ է Հունգարիայի իշխանությունների անկեղծությանը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ եթե հավատանք Հունգարիայի անկեղծությանը, ապա ստացվում է, որ Հունգարիայի իշխանությունները շատ միամիտ են, բայց Մանոյանը կարծում է, որ այնքան էլ միամիտ չեն: «Հունգարիայի իշխանություններն այդ բոլոր փաստաթղթերը հրապարակեցին Հայաստանի վերաբերմունքից հետո միայն, մինչդեռ եթե իսկապես անհանգստացած էին, պետք է անեին արտահանձնելուց անմիջապես հետո»,- նշեց նա: Հարցին, թե, այդուհանդերձ, ո՞րն էր Ալիեւի առաջնային շահը Սաֆարովին ազատ արձակելու հարցում, Մանոյանը պատասխանեց. «Ալիեւը լրիվ մանկամիտ է, եթե քնած մարդուն կացնահարողն է իր պատկերացրած ազգային հերոսը... Երազում հերոս տեսած երեխայի նման ցանկացավ ինքն էլ հերոսանալ: Շատ պարզ մտածողություն ունի, որ նման քայլի գնաց` առանց հետեւանքները հաշվի առնելու, ցանկանում էր ցույց տալ, թե` տե'ս, իմ ժողովուրդ, ես էլ քաջ մարդ եմ: Ալիեւը շատ մանկամիտ դուրս եկավ...»:
  10. Протест пред унгарското посолство в София.Ул.6-Ти Септември 57 , София КООРДИНАЦИОННИЯТ СЪВЕТ НА АРМЕНСКИТЕ ОРГАНИЗАЦИИ В СОФИЯИ ЕПАРХИЙСКИ СЪВЕТ НА АРМЕНСКАТА АПОСТОЛИЧЕСКА ЦЪРКВА В БЪЛГАРИЯ ПРЕДВОЖДАНИ ОТ АРХИЕРЕЙСКИЯ НАМЕСТНИК НА ЕПАРХИЯТА НА ААЦ В БЪЛГАРИЯ НЕГОВО ВИСОКОПРЕПОДОБИЕ АРХИМАНДРИТ АБГАР ОВАКИМЯН ВИ КАНЯТ НА ПРОТЕСТЕН МИТИНГ НА 04.09.2012 г. ОТ 11:00 часа пред ПОСОЛСТВОТО НА РЕПУБЛИКА УНГАРИЯ По целия свят арменските общности протестират погазването на правните норми и даването на шанс на една страна като Азербайджан, където човешките права не се спазват ежедневно, да демонстрира своята неморална политика. Престъпникът Р.Сафаров бе осъден от унгарския съд на доживотна присъда. Унгария в резултат на тайни преговори с Азербайджан, екстрадира убиеца и го върна в Баку. Там той бе посрещнат като герой и повишен в чин майор. В тази връзка се обръщаме към вас, да присъствате на ПРОТЕСТНИЯ МИТИНГ на 04.09.2012 г. от 11:00 часа пред Унгарското посолство, за да изразим нашето негодувание към случилото се.
  11. Վահան Հովհաննիսյան. "Հայաստանն այս ամենից մի քանի դասեր ունի քաղելու" 15:53 . 01/09<br style="margin: 0px; padding: 0px; outline: none; font-family: inherit; font-size: 12px; "> Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, եւ հիմա, ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, մեզ պետք է հետաքրքրի մի քանի հարց: "Առաջինը` եվրոպական արժեքների ամբողջ համակարգը, որոնց շուրջ գումարվում է Արեւելյան գործընկերությունը, մեր մասնակցությունը տարբեր եվրոպական կամ եվրոպակենտրոն միջազգային կառույցներին, պարզվում է` այս ամենը ոչինչ չարժե: Երկրորդ դասն այն է, որ, փաստորեն, Հունգարիան թոթափեց Սաֆարովի անվտանգությունը բանտում ապահովելու պարտավորությունը, եւ հիմա Սաֆարովը ազատության մեջ է, որը նաեւ ազատություն է տալիս նրա հետ վարվելու այնպես, ինչպես որ ինքն արժանի է: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հունգարիան, երբ Սաֆարովին հանձնում էր Ադրբեջանին, շատ լավ գիտեր, որ նրան հռչակելու են ազգային հերոս, շատ լավ գիտեր, որ նրան դարձնելու են օրինակ մատաղ սերնդի համար եւ, փաստորեն, դրանով խրախուսվելու է մարդասպանությունը եւ տեռորը: Եթե եվրոպացիները սրանից հետեւություններ չանեն, այ սա իսկապես կլինի մեր մեղքը",- Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծել է Վահան Հովհաննիսյանը: Սակայն նա այս ամենի մեջ մի դրական կետ է տեսնում: "Այլեւս պարզ է, որ ԼՂՀ-ն ո'չ մի կարգավիճակով, ո'չ մի ձեւով չի կարող Ադրբեջանի հետ լինել, դեռ չեմ ասում` Ադրբեջանի ներսում, որովհետեւ սա ապացուցեց, որ մարդասպանն այնտեղ ազգային հերոս է, եւ ուրեմն` ոչ մի երաշխքի չկա, որ Արցախի ժողովրդի կամ որեւէ հայ մարդու նկատմամբ նույն վերաբերմունքը չի լինելու, չի լինելու պետականորեն խրախուսված քաղաքականության դրսեւորում եւ ոգեւորություն չի առաջացնելու ադրբեջանցիների նորանոր սերունդների մեջ, ուրեմն` Ադրբեջանի հետ որեւէ բան այլեւս հնարավոր չէ: Կարծում եմ, որ Հայաստանի համար ամենակարեւոր դասը սա պետք է լինի",- նշել է Հովհաննիսյանը: Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի` աշխարհը, Հունգարիան, ՆԱՏՕ-ն եւ Եվրոպական Միությունը պետք է վերջապես որոշեն` սկզբունքնե՞ր, թե՞ շահ: "Բավական է Հայաստանին դաստիարակեն սկզբունքներով, որոնք իրենք չեն կիրառում",- հայտարարեց նա:
  12. Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին ասել է, որ Սաֆարովի դեպքը խոչընդոտում է բանակցային գործընթացին 21:29 • 02.09.12 Փարիզում սեպտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ Աարտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հանդիպման օրակարգի միակ հարցը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը, ասել է ՀՀ արտգործնախարարը:
  13. Да ему дадут место мин обороны и он превратит армию в ночных топористов.

×
×
  • Создать...