Перейти к публикации

Ваэ

OpenArmenia Club
  • Публикаций

    13 113
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    103

Все публикации пользователя Ваэ

  1. Песковн тох чекистин кнелуц арадж миацне - балки хелки га
  2. Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։- Է՜հ, վարպետ, ո՛չ ես եմ բանաստեղծ, ո՛չ դու, ո՛չ էլ Թումանյանը։ Վարպետը ժպտում է ու ասում։ Այ տղա՜, չլինի՞ Նարեկացի ես կարդացել։
  3. 153-րդ Բաքվի հետեւակազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին: Եկեղեցին օծվել է 1910թ. հունվարի 6-ին: Շենքի հարևանությամբ կանգնեցված է եղել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված 153-րդ Բաքվի գնդի մարտիկներին նվիրված հուշակոթողը: 1829թ., այս եկեղեցու տարածքում, վրանում գիշերել է Ա.Ս. Պուշկինը, որը գնում էր դեպի Էրզրում: Ալեքսանդրապոլում, առավոտյան մեծ բանաստեղծը արթնանում է և տեսնում մի սպիտակափառ լեռ: Հարցնում է կազակին, թե դա ինչ լեռ է, նա չիմանալով, պատասխանում է որ Արարատն է: Բանաստեղծը շատ ներշնչվում է, բայց մինչև կյանքի վերջ, չի իմանում որ իր տեսած լեռը Արարատը չէ: Դա Արագածն էր... Այս մասին իմանում ենք Պուշկինի «ճամփորդություն դեպի Էրզրում» աշխատությունից։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանությունները գմբեթները քանդել են և օգտագործել են, նախ որպես որբերի կացարան, ապա ախոռ, կինոակումբ: Խորհրդային և հետխորհրդային մի քանի տարիներին եկեղեցին գտնվում էր զորամասի տարածքում և քաղաքացիների մուտքն այդ տարածք արգելված էր: Քչերն են տեղյակ, որ այս եկեղեցում է տեղի ունեցել խորհրդային մարշալ Վորոշիլովի հարսանիքը։ Հ.Գ. Այն գտնվում է «Կազաչի պոստ» թաղամասում: Այն կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը:
  4. Ալեքսանդրապոլ, Գառգալոյանների եկամտաբեր տան կառուցումը։Այսօր այս շինությունում է գործում 1֊ին ավագ դպրոցը։19֊րդ դարի վերջ։ Գառգալոյանների ընտանիքը
  5. Գրող Ատրպետի («Տժվժիկ»֊ի հեղինակի) տունը Գյումրու պատմական կենտրոնում։ 1905թ․ շենք է, մոդեռնի ոճով կառուցված եզակի շինություններից է Գյումրիում։ Ըստ մեզ հասած նյութերի, Ստալինյան տարիներին՝ 1937թ. տան մուտքի մոտ էլ կրակել են Ատրպետի վրա, որից էլ մահացել է։
  6. Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար Բնակիչները հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։ Աշուղ Ջիվանի
  7. Ալեքսանդրապոլ 1906 թ.Նկարում` Սիմոն Թոփչյանը իր ծնողների Գևորգ Կարապետի Թոփչյանի և Մարիամ Թոփչյանի հետ։ Գևորգ Թոփչյանը կոշկակարների համքարության ղեկավարն էր։ Նրանք ապրում էին Ալեքսանդրապոլ քաղաքի Ալեքսանդրովսկի (17) փողոցում։1906 թվականին Ձորի Մայլում մեծ ջրհեղեղից հետո երեք եղբայրներից փրկվեց միայն՝ Սիմոն Թոփչյանը։ Գևորգ Թոփչյանը մատաղ էր խոստացել, նկարն էլ նկարվեց հենց այդ ժամանակ։ Հետագայում Սիմոն Թոփչյանը դարձավ Լենինականում ստեղծված Հայաստանի առաջին սպորտ դպրոցի առաջին տնօրենը, Հայաստանի սպորտ կոմիտեի անդամ և Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ։
  8. Նկարում՝ Արմեն Տիգրանյանը «Անուշ» օպերայի մասնակիցների հետ։ 1912թ․ «Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախմբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
  9. Ջավախքի հանրահայտ զավակ, աշուղ Ջիվանու կինը՝ Աշխենը, հարսների հետ թեյ (գուցե և սուրճ) ըմպելիս (Ալեքսանդրապոլ). Khoren Kasyan-ի էջից
  10. Բաղնիքի հայտարարություն, 111 տարի առաջ...30 դեկտեմբեր 1910թ.
  11. Ալեքսանդրապոլի հայուհիները՝ ազգային տարազներով։
  12. Ֆանտազի Արտաշը ընտանյոք հանդերձ: Կենտրոնում՝ ինքը, կինը՝ Երմոնյան: Աջից՝ ավագ դուստրը՝ Աստղիկը՝ ամուսնու հետ: Հետևում՝ միջնեկը՝ Օֆելյան: Դիմացից՝ կրտսերը՝ Ամալյան: Իսկ Տղան՝ Սերոժը ՝ ձախից: Դերձակ Արտաշը շոր պատվիրողներին հաջորդ օրն է կանչում: Այդ գիշեր երազում տեսնում է կարելիք շորի ձեւը, առավոտ վաղ, հազիվ մի գավաթ ղայֆա խմելով, շտապով գործի է անցնում, քանի դեռ երազը չի խամրել: Ու կարում է, կարում ու զարմանում իր պայծառ ուղեղի վրա: Քաղքցիք արտելը կոչեցին Ֆանտազիա, տիրոջը՝ Ֆանտազի Արտաշ: Հատված Պադվալի Վաղոն գրքից:

×
×
  • Создать...