Перейти к публикации

VREZH

Advanced
  • Публикаций

    4 660
  • Зарегистрирован

  • Посещение

Комментарии блога, опубликованные пользователем VREZH

    Геноцид армян

    Haykazun-Alvrzyan.jpeg

     

    Սփյուռքը գրասենյակ չէ, նախարարություն, վարչություն չէ, որ Նիկոլը փակի, Սփյուռքը  հայ ժողովրդի հիշողությունն է ու ժողովրդի պայքարը

     

    ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Մամուլը գրում է, որ ըստ մշակվող նոր կառուցվածքի՝ լուծարվում է նաև սփյուռքի բաժինը։ Այս առնչությամբ HayqNews.am-ը հարց ուղղեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանին:

    -Պարոն Ալվրցյան, ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել փակել սփյուռքի բաժինը, ի՞նչ կասեք այս որոշման առնչությամբ:

    -Ճիշտն ասած,  դա ինձ համար անսպասելի չէր, քանի որ փակելու առաջին քայլը եղավ, երբ սրանք Սփյուռքի նախարարությունը ոչնչացրին և դրա փոխարեն մի անցումային մարմին ստեղծեցին՝ սփյուռքի հանձնակատար էր, թե կամակատար՝ չգիտեմ: Բնականաբար, հիմա իրենց համար ճիշտ ժամանակն է նաև դա փակելը: Սրանք աշխատում են ծրագրված: Երբ էդ մարդը (իմա՝ Նիկոլ Փաշինյանը-հեղ.) հայտարարեց, որ պատմական Հայաստանը խանգարում է իրական Հայաստանին, իրենք պետք է սկսեն նաև մեր մեջ ոչնչացնել պատմական Հայաստանը: Իսկ պատմական Հայաստանի մի կարևորագույն հատվածը Սփյուռքն է: Ինչո՞ւ, որովհետև Սփյուռքն է կրում մեր պատմական ամենաողբերգական էջի ամենածանր հիշողությունները, որովհետև Սփյուռքի հայությունը ցեղասպանության հետևանք է:

     Հայոց ցեղասպանությունը կատարվել է մեր պատմական հայրենիքում, և Սփյուռքի հայերը աշխարհով մեկ իրականացվող իրենց  հզոր շարժումներով՝ Հայոց ցեղասպանության ճանաչում,  պահանաջատիրություն,  պայքարում են  թարմ պահելու մեր հիշողությունը՝   մեր պատմական հայրենիքում տեղի ունեցածը, և վերադարձնելու այն, ինչ կորցրել ենք: Իսկ մենք կորցրել ենք հայրենիք, կորցրել  ենք մեր հազարամյա մշակույթի օջախները, մեր եկեղեցիները և ահռելի քանակությամբ նյութական հարստություն:

    Այդ ամենը՝ հայրենի հողը, մեր պատմական հարստությունը պետք է մենք փրկենք:

    Մենք պետք է կարողանանք վերադարձնել այն, ինչ մեզ է պատկանել, և դա մեր պատմական հայրենիքն է: Ահա ինչու (Փաշինյանը) հայտարարարեց, թե պատմական հայրենիքը պայքարում է ժամանակակից Հայաստանի դեմ, ջնջեց  Սփյուռքի նախարարությունը՝ դրանով մեծ հարված հասցնելով Հայրենիք-Սփյուռք կապերին և պառակտում մտցնելով:  Ինչպես ասում է Էրդողանը՝ Հայաստանի հայերը  Ցեղասպանության հարցում հանդուրժող են, մինչդեռ  մեզ խանգարողը Սփյուռքի հայությունն է:

    Եվ այս մարդն իր տիրոջը՝ Էրդողանին զեկուցեց, որ իր քայլը կատարում է ու  հրաժարվում է Սփյուռքից, Սփյուռքի մղած պայքարից, գաղափարախոսությունից, ինչը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, ու հայ դատի պայքարի վեհ նպատակն է՝ մեր ունեցվածքը հետ վերադարձնել ու մեր ժողովրդին հավաքել այդ հողի վրա: Դա մի ծրագիր է, որը կոչվում է՝ հողահավաք, հայահավաք: Այս ծրագրի դեմ իր պայքարն այս մարդը սկսել է վաղուց՝ Արցախից, քանդելով մեր պետական, ազգային ավանդույթները: Ազգային-մշակութային-դասագրքային աղմուկի մեջ ամենից վտանգավորը դարձավ Սփյուռքից հրաժարումը, քանի որ սփյուռքյան կառույցների ոչնչացումը նշանակում է հրաժարում ազգային գաղափարներից, պահանջատիրությունից:

    Սակայն այս մարդը միայն մի բան չի  հասկանում, Սփյուռքը գրասենյակ չէ,  նախարարություն, վարչություն չէ, որ փակի: Սփյուռքը  հայ ժողովրդի հիշողությունն է ու ժողովրդի պայքարն է, իսկ ժողովրդին, որքան էլ ուզենա պառակտել, չի՛ կարող: Մենք  մեկ ազգ ենք, մեկ եկեղեցի ու մեկ հայրենիք:

     

     

    Геноцид армян

     

    Геноцид армян - забыть нельзя проверить։ сенсация от египетского шейха и правда о том, сколько раз "чистили" турецкие архивы

    В преддверии 109-й годовщины Геноцида армян в Османской империи определенные круги в Армении пытаются вбрасывать нарративы о том, что "нужно изучить архивы, чтобы понять, что же произошло тогда, в 1915 году".

    Автор стрим-шоу на радио @SputnikARM Арман Абовян напоминает, что турецкое руководство более 100 лет назад взялось за вычищение архивных материалов, связанных с Геноцидом. За 109 лет турецкие архивы вычищались семь раз – в 1916, 1918, 1919, 1920, 1961, 1974 и 1991 годах. Так что попытки "архивных проверок" сегодня обречены на провал.

    https://dzen.ru/video/watch/6627c3f6294d65621a4c4714?clid=1400&rid=965850865.174.1713952811357.66171&t=3

    здесь есть видео с выступлением, там информация полнее...

     


×
×
  • Создать...