Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» («Центр анализа стратегий и технологий») բլոգը տեղեկացնում է, որ ուղղաթիռների արտադրությամբ, արդիականացմամբ ու նորոգմամբ զբաղվող «Ռոսվերտոլ» ընկերությունը դեկտեմբերի 22-ին «Իլ-76» ինքնաթիռով Հայաստան է ուղարկել մեր երկրին վաճառված 2 «Մի-24» ուղղաթիռ։ Բլոգը նշում է, որ ուղղաթիռները մինչ այդ եղել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում և վերանորոգվել են «Ռոսվերտոլում»։
http://razm.info/?p=1530