ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱԲՈՒԽ
Մարտի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր շտաբը մարտի 1-ին ժամը 15-ին հանրահավաք հրավիրելու մասին որոշում չի կայացրել, որ իրենք այժմ ունակ չեն հանրահավաք կազմակերպելու եւ ժողովրդի հավաք եթե լինի, ապա դա կարող է լինել ինքնաբուխ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է սակայն, որ այդ ինքնաբուխ հավաքը լինելու պարագայում իրենք պարտավոր են առաջնորդել ու վերահսկել այն, իսկ անձամբ ինքն այդ հավաքին անպայման կմիանա, առանց երկրորդ կարծիքի, եթե կարողանա իր տանից դուրս գալ, ինչը թույլ չեն տալիս պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք հսկում են Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մուտքը, թույլ չտալով նրան դուրս գալ տանից եւ հյուր ընդունել:
==========
Աչքիս էս մարդուն էս ել պետք էր, ալիբի ունենալ թե ինչու ինքը ոչինչ անել չի կարող:
Ստոր արարած է Լևոնը
Իսկ այն մարդիկ որոնք օգնեցին Լևոնին փրկել դեմքը նկատի ունեմ Իշխանությունները բառիս բուն կատարեցին դավաճանություն պետության հանդեպ