Հայեր ջան
Ստիպեցի ինձ կարդալ մինչև վերջ... կարդացի եւ սիրտս խառնեց... կոմֆորմիզմ, տաք սենյակներում ու հարմարավետ աթոռի մեջ նստած փիլիսոփայություն նրանց մասին, ովքեր փողոցում էին և այլն... բացի մի քանի պոստերից... մնացած թեման այդ տպավորությունն է թողնում: Ես չեմ ուզում ոչ ոքի վիրավորել... սա պարզապես իրականությունն է :
Ես չեմ արդարացնում խանութներ թալանողներին, բայց ես չեմ արթարացնում նաև նրանց, ով ավելի հարմար է գտնում այս ամբողջի մեջ գտնել մի սև կետ, և տանը նստելով քննադատել... անտաղանդ ու ոչնչության հասնող դատողություններ անել հայ ժողովրդի հասցեին: Այդպիսիները կաին և 88 թվականին (հետո ամենաբարձրն էին գոռեւմ, թե մասնակցել են շարժմանը), և 91-94թթ (հետո ամենաբարձրն էին գոռում, թե մասնակցել են պատերազմին)... մի խոսքով սովորական մարդիկ, որոնք, կոմունիստների ժամանակ կոմւնիստ էին, Լևոնի ժամանակ` լևոնական ու հհշական, Քոչարյանի ժամանակ քոչարյանական և այլն:
Զզվելի է: