вы не поверите- но еще один экзит полл
Երեւան /Մեդիամաքս/. Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակն այսօր հայտարարել է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը “մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ էքզիթ փոլ է իրականացրել է` հարցում կատարելով շուրջ 50 000 քաղաքացիների շրջանում Երեւանում եւ բոլոր մարզերում”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ հարցման արդյունքների համաձայն, Արթուր Բաղդասարյանը հավաքել է ձայների 35%, Սերժ Սարգսյանը` 33%, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 20,5%, Վահան Հովհաննիսյանը` 7,0%:
“Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը տեղեկացնում է, որ արդեն հրապարակված էքզիթ փոլերը, որոնց արդյունքների համաձայն, մի դեպքում առաջին փուլում հաղթել է Սերժ Սարգսյանը, իսկ մյուսում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեն արտացոլում իրականությունը”, - ասված է հայտարարությունում:
“Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը ուշադիր հետեւում է ձայների հաշվման գործընթացին եւ դրա ավարտից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ”, - ասված է հայտարարությունում: