Перейти к публикации

Մանկատների փողերը ու՞ր են գնում


#Akira

Рекомендованные сообщения

  • Ответы 12
  • Создано
  • Последний ответ

Առանց կոշկեղենի. Ինչպե՞ս է պետությունը օգնում մանկատան երեխաներին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 8 մանկատների շուրջ 940 երեխաների (360-ը` մասնագիտացված մանկատներում) (թվերը` ըստ նախարարության պաշտոնական կայքէջի) խնամքը կազմակերպելու համար պետությունը տարեկան շուրջ 900 միլիոնի հասնող դրամ է տրամադրում բյուջեից: Մասնագետները, սակայն, պնդում են, որ այդ գումարները քիչ են, և պետությունը չի հոգում երեխաների կրթություն ստանալու, առողջությունն ապահովելու և հանգիստը կազմակերպելու մասին:

9-ամյա Գոհարիկը Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մակատան սան է: Այստեղ է տեղափոխվել 88-ի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված Գյումրու «Երեխաների տունը» մասնագիտացված մանկատնից` հենաշարժողական ապարատի լուրջ խախտումներով, վիրահատվել է ու այժմ ակտիվորեն քայլում է, բայց… անվահենակների օգնությամբ: Այժմ նրա մոտ հետվիրահատական վերականգնողական շրջան է, և բժիշկները հույս են տվել, որ նա կքայլի: «Ինձ Արազն ա վիրահատել, իմ հովանավորս», -վիրահատման համար միջոցներ տրամադրած սփյուռքահայ բարերար Արազ Արթինյանի մասին է խոսում Գոհարիկը: Նա թեպետ ինը տարեկան է, սակայն գրել ու կարդալ չգիտե, նոր է սկսել սովորել: «Առողջական խնդիրների պատճառով չի գնացել դպրոց, չի սովորել, բայց շատ շփվող է, սեր ունի դեպի ուսումը», -իր սանին ներկայացնում է մանկատան դաստիարակը:

Այս մանկատանը ներկայումս խնամվող 95 երեխաների 70 տոկոսը ֆիզիկական ու մտավոր արատներ ունեն` դաունի հիվանդությամբ, կույր, խուլ ու համր և սալյակավոր: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը ներկայացնում է վիճակագրությունը. այստեղ տարեց տարի ավելանում են կենսաբանական ընտանիքներ վերադարձող երեխաների թիվը: Օրինակ, 2009-ին 20 երեխա է եկել մանկատուն, և նույն տարում մանկատնից դուրս է եկել 14 երեխա, որոնցից 7-ը վերադարձել են կենսաբանական ընտանիքներ: 2010-ին ընդունել են 21 երեխա և նույն տարում էլ հրաժեշտ տվել 28 երեխայի. Նրանցից ընտանիք վերադարձել են ինը:

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը պետությունից ստանում է 135 մլն դրամ, որի մեջ ընդգրկված է փափուկ գույքի, դեղորայքի, երեխաների հագուստի, սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների ծախսը: Տիկին Մկրտչյանն ասում է, որ իրենց մանկատանը բավարարում է սննդի ու դեղորայքի համար նախատեսված գումարը, սակայն հագուստի ու կոշկեղենի համար պետությունը յոթ անգամ պակաս գումար է տալիս: «Ասում են դուք մանկատուն եք և ձեր բարերաներից կարող եք խնդրել, ստանալ: Պետությունը մեկ երեխային տալիս է մեկ ձմեռային, մեկ ամառային հողաթափ, մեկ ճտքավոր կոշիկ ու մեկ գարնանային ու աշնանային կոշիկ», -նշում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենը: Մանկատան երեխաներին բարեգործություն անող բարերարների միջոցով են փորձում մանուկների կոշկեղենի պակասը լրացնել:

Այս մանկատանը պետությունը թերանում է օգնել հատկապես մանկական տակդիրների հարցում. Բյուջեով նախատեսված հիգիենիկ պարագաների շարքում պետությունն այս մանկատան շուրջ 70 հաշմանդամ երեխաներին տրամադրում է տարեկան 1300 տակդիրի գումար, մինչդեռ մանկատանն օգտագործում են տարեկան 2500-ից ավել տակդիր: «Մեզ մոտ կան սալյակավոր երեխաներ, գիշերամիզությամբ տառապող մանուկներ, որոնց համար խիստ անհրաժեշտ է օրական գոնե երկու անգամ տակդիր օգտագործելը», -նշում է Հասմիկ Մկրտչյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատմում է` ինչ տեսարան է իր առաջ բացվել Գյումրու «Երեխաների տուն» մասնագիտացված մանկատանը, որտեղ պահվում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաները: «Անձամբ եմ տեսել, որ այդ մանկատան գոնե երկու խմբում հաշմանդամ երեխաները առանց տակդիրի էին, և մեզ ասացին, որ պետության տված գումարները տակդիրներ գնելու համար նախատեսված չեն», -նշում է Բախշյանը:

Նա վկայակոչում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) 2008-ին արված վերլուծությունը Հայաստանում խնամքի հաստատությունների ծախսերի գնահատման մասին և նշում, որ օրինակ, Գյումրու «Երեխաների տուն» մանկատան յուրաքանչյուր մեկ երեխայի համար տարեկան ծախսվում է 7 677 ԱՄՆ դոլար: Իսկ ահա Մարի Իզմիրլյանի անվան մանկատան մեկ երեխայի համար տարեկան ծախսվել է 4605 ԱՄՆ դոլար: Ծախսերի տարբերությունը բացատրվում է երեխաների տարիքային և առողջական խնդիրներով:

«Իմ անձնական դիտարկումներով, մանկատան երեխաները, չնայած այս թվերին, բոլորովին պաշտպանված չեն: Չգիտեմ ինչպես են այդ գումարները բաշխվում, բայց երեխաների առողջության, կրթության, հանգստի իրավունքը չի պաշտպանվում, խնամքի բոլոր պարագաները պետք է հոգա պետությունը: Բայց, փաստորեն, չի արվում», -նշում է պատգամավոր Բախշյանը:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, որ ուսումնասիրում է, թե ինչպես են կառավարության կողմից սահմանված սննդի և հագուստի օգտագործման վերաբերյալ չափորոշիչները կիրառվում, երեխաների խնամքի հաստատություններում խախտումներ չի արձանագրել:

«Այսօր պետք է ասեմ, որ դրանց կիրառումը գտնվում է բավարար մակարդակի վրա: Բայց պետք է ասեմ, որ խնդիրներ կան, որովհետև մենք ամեն ամիս, ամեն օր կատարելագրոծվում ենք»,- նշում է նույն վարչության պետ Հայկ Մուրադյանը` նկատելով, որ խնդիրները բացառապես օրենսդրական բնույթի են: Նա վստահեցնում է, որ երեխաների խնամքի կենտրոններում այսօր «սնունդը և հագուստը բավարար մակարդակի վրա է գտնվում, որպեսզի երեխաներն աճեն լիարժեք»:

Մանկատների ֆինանսավորման 80 տոկոսը, ըստ նախարարության պաշտոնյայի, ապահովում է պետությունը, իսկ մնացած մասը բաժին է ընկնում բարեգործներին: Այդքանով հանդերձ, Մարի Իզմիրլյանի տնօրենը մի մանկատան խնդիրների մեծ ցանկ է կազմել ու պատրաստվում է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: «Գուցե այդ խնդիրները լուծում կստանան», -հույս ունի մանկատան տնօերնը` թվարկելով նախարարից ցանկում տեղ գտած խնդրանքները` լուսավորության ցանցի մոնտաժում, նկուղում օդափոխության համակարգի մոնտաժում, 1-ին մասնաշենքի տանիքի հիմնովին փոփոխում, դահլիճի մանրահատակի հիմնովին վերանորոգում, ավտոբուսի ձեռքբերում, պատճենահանման սարք, երկու համակարգիչ ու այսպես շարունակ:

Գոհարիկի հովանավոր Արազ Արթինյանը սփյուռքահայ բարեգործ է, ով 2009-ից մանկատան երեխաների բուժման համար ծրագրեր է իրականացնում: «Խնդիրն այն է, որ մանկատներում տեսածս ինձ ուղղակի հունից հանեց. երեխաներն այստեղ ուղղակի ապրում են, առանց համապատասխան բուժօգնություն, կրթություն ստանալու: Այսինքն` նրանց ուղղակի կերակրում են և վերջ, իսկ որ տարիներով, ասենք, սրտի արատ ունեցող երեխան այդ ախտորոշմամբ ապրում է կամ խուլ է ու դրա համար ոչինչ չի արվում որևէ մեկին չի մտահոգում: Մինչդեռ մանկատան երեխաների բուժումը պետությունն իրականացնում է անվճար»,-Panorama.am-ին իր տպավորություններն էր պատմել Արազ Արթինյանը:

Ծնողական խնամքից զուրկ մնացած այս երեխաների իրավունքների պաշտպանությունը պատգամավոր Բախշյանը հրատապ խնդիր է համարում և Ազգային ժողովի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում բարձրացնելու է Երեխայի իրավունքների պաշտպանի ինստիտուտ ստեղծելու մասին հարց, որը բազմիցս բարձրացվել է ու խորհրդարանականների կողմից անտեսվել:

Երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն իրականացվում է պլակատների ձևով: «Հիմա ես կտանեմ ձեզ, կտեսնեք` պլակատների վրա մի կողմում երեխաները գրում են իրենց իրավունքները, մյուս կողմում` պարտականությունները»,- ոգևորված պատմում է նա, իսկ Բախշյանի նախաձեռնության մասին ասում. «Երևի լավ կլինի, չգիտեմ»:

http://www.panorama.am/am/society/2011/07/12/without-shoes-in-orphanages/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Քեֆը Դիլիջանի քոթեջներից մեկում կազմակերպել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի անմիջական

նախաձեռնությամբ: Նկարում մանկատների ու էս վարչության ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրեններն են

քեֆ են անում:

Նախարարն է կենաց ասում նկարում

Հարց` ի՞նչ միջոցներով է կազմակերպել նախարարությունում «մշտական» ունեցող վարչության պետը այն դեպքում,

երբ մանկատներից մեկի տնօրենը հարցազրույցներից մեկում դժգոհում է, թե պետությունը բավարար միջոցներ չի

հատկացնում մանկատներին, և երեխաները «տակդիրներ», կոշկեղեն չունեն :

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 133 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    133 гостя
    Дрейфус_ Rubik Vito irrenna stephanie S Firefly
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...