Перейти к публикации

Содействие общества властям


Рекомендованные сообщения

“Զինապարտության մասին” օրենքի 30-րդ հոդվածը խախտել է Կառավարությունը

ահա զինծառայություն չանցած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը.

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 49
  • Создано
  • Последний ответ

.միշտ կտրուկ դեմ եմ եղել հաերի միչեվ բռնի մեթոդներով հարցերի լուծմանը, .. սակայն հիմա գալիս եմ էն համոզմունգին,որ ներկա անորինիթյան պայմաններում միայն զենքուվ ժողովուրդը կարա հասնի ինչ որ բանի, քանի որ . և կառավարությունը և որենսդիր մարմինները(ջանդակները) իրենգ են հանցագործ, ու գործում են "շունը շան թաթ չի կծի" սկզբունքով . ուստի եվ. գյուլլել ա պետք շներին..

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

.միշտ կտրուկ դեմ եմ եղել հաերի միչեվ բռնի մեթոդներով հարցերի լուծմանը, .. սակայն հիմա գալիս եմ էն համոզմունգին,որ ներկա անորինիթյան պայմաններում միայն զենքուվ ժողովուրդը կարա հասնի ինչ որ բանի, քանի որ . և կառավարությունը և որենսդիր մարմինները(ջանդակները) իրենգ են հանցագործ, ու գործում են "շունը շան թաթ չի կծի" սկզբունքով . ուստի եվ. գյուլլել ա պետք շներին..

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

.միշտ կտրուկ դեմ եմ եղել հաերի միչեվ բռնի մեթոդներով հարցերի լուծմանը, .. սակայն հիմա գալիս եմ էն համոզմունգին,որ ներկա անորինիթյան պայմաններում միայն զենքուվ ժողովուրդը կարա հասնի ինչ որ բանի, քանի որ . և կառավարությունը և որենսդիր մարմինները(ջանդակները) իրենգ են հանցագործ, ու գործում են "շունը շան թաթ չի կծի" սկզբունքով . ուստի եվ. գյուլլել ա պետք շներին..

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Արմավիրի քաղաքապետի փոսը

Օրերս Արմավիր քաղաքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անմիջական մասնակցությամբ քաղաքի միակ զբոսայգում ծառահատում էր կազմակերպվել: Քաղաքի բարեկարգման բաժնի աշխատակիցների համազգեստով անձիք կտրում էին զբոսայգու հաստաբուն ծառերը:

Չնայած, ըստ քաղաքապետի, լրագրողներն ու արմավիրցիները սխալ էին հասկացել, այդ տարածքը Ռուբեն Խլղաթյանի մեկնաբանությամբ թփուտներից էր մաքրվում, որպեսզի ծառեր տնկվեին: Լրագրողների և բնապահպան կազմակերպությունների հարցմանը քաղաքապետը պարզաբանեց, որ կատարվում են մաքրման աշխատանքներ: Իր խոսքով, թփուտները կտրատվում են ծառեր տնկելու նպատակով:

Արմավիրցիները նման պատասխանից ենթադրում էին, որ շուտով Ռուբեն Խլղաթյանը կներկրի արևադարձային ծառատեսակների տնկիներ և կրկին շուտով Արմավիրի քաղաքային այգու այդ հատվածը կզարդարեն պալմաներն ու անանասի ծառերը: Միայն այս պարագայում կարդարացվեր քաղաքապետի իրականացրած, իր ձևակերպմամբ թփուտների մաքրումը, որովհետեւ այլ պարագայում աբսուրդ էր ծառը կտրել, որպեսզի նոր ծառ տնկել:

Չնայած քաղաքապետը փոփոխությունների սիրահար է, ամեն տարի վերանորոգում է քաղաքապետարանի վարչական շենքը, մայթերը քանդում է, փոխարինում է բետոնե սալիկներով, դժվար թե արմավիրցին իր հիշողությունից ջնջած լինի մանկապարտեզի տարածքի ծառահատումն ու երեխաների խաղահրապարակը առևտրի կենտրոն դարձնելու հստակ մշակված ու իրականացած միջոցառումը:

Արմավիրցիների աչքի առաջ ընդամենը մեկ շաբաթ առաջ կտրատվեցին զբոսայգու ծառերը, մոտ 800 քառակուսի մետր տարածքում: Մնում էր սպասել քաղաքապետի ասած նոր ծառատունկին: Երևի այդ նպատակով այգի բերվեց հսկա էքսկավատոր, որը սկսեց փորել տնկիների փոսերը: Արդյունքում ստացվեց այսպիսի հսկա փոս: Այս անգամ երևի քաղաքապետը մեկնաբանի, որ էքսկավատորի վարորդը սխալ է հասկացել, և տնկիների փոսը մի քիչ մեծ է ստացվել:

Բայց իրականում ամեն ինչ ի սկզբանե պարզ էր, տարածքը մաքրվում էր բանկ կառուցելու նպատակով, հետևաբար ծառահատումն էլ տեղի էր ունենում բանկի հիմքը փորելու նպատակով: Հիմա արդեն բանկի կառուցման աշխատանքները սկսված են: Շրջանառվող լուրերի համաձայն, բանկը կառուցում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Aivazyan Hrach - mi urish anbaroyanami vastak!!!

kardaci u... urish voraka petk unenal es takanknerin pashton talu hamar

Դատախազ Այվազյան Հրաչի փակած գործը

Վերջերս Եղեգնաձորի զինդատախազ նշանակվեց նախկինում Զանգեզուրի կայազորի դատախազ Հրաչյա Այվազյանը։ Հայտնի չէ, թե որ հատկանիշների և բացահայտած հանցագործությունների շնորհիվ է նա մի լավ պաշտոնից մյուսին անցնում։ Փոխարենը, նրա փակած գործերից մեկին առընչվեցինք վերջերս։ 2000 թվականից այն՝ դարակից դարակ անցնելով մինչ օրս մնում է չբացահայտված։

Թեեւ գործը պարզ է՝ մի քանի զինծառայողներ հաշիվ են պահանջել մեկից, ծեծել են, նվաստացրել, որից հետո ծեծվող և նվաստացված երիտասարդը մահացել է։

Ազատամարտիկ Վարդան Հակոբյանը, ածական անունը՝ Գժոտ, վատ օրեր շատ է տեսել. պատերազմ, բանտեր, ծեծ ու ջարդ, հիվանդություն։ Բայց երբեք այնքան չի ընկճվել, ինչպես հիմա։ Գիշերները զոհված որդին՝ Արմանն է երազին գալիս։ Հարցնում է. «Ե՞րբ ես իմ վրեժը լուծելու»։ Արդեն 11 տարի է հայրը քունը կորցրել է։ Ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը զոհվել է 2000 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հորադիզի զորամասերից մեկում՝ ճակատին ստացած հրազենի գնդակից։

Բժշկական օգնություն նրան չեն հասցրել ցուցաբերել՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Զորամասում ծնողներին խաբել են, թե Արմանն ինքնասպան է եղել։ Բայց տեսնելով երեխայի մարմինը, հայրը հասկացել է, որ տղային դաժանորեն խոշտանգել են, ապա կրակել են ճակատին։ Բացի մահվան անմիջական պատճառ հանդիսացող վնասվածքներից, դատաբժիշկներն արձանագրել են բազմաթիվ այլ հետքեր՝

«Հետանցքի արտաքին օղը բաց է, շրջակա մաշկը տեղ-տեղ կեղտոտված կղանքային զանգվածով», «բազմաթիվ քերծվածքներ քթի, պարանոցի, ձախ վերին վերջույթի, որովայնի, հետույքների, ստորին վերջույթների շրջանում», «արյունազեղում ձախ ուսային հոդի շրջանում», «աջ ուսային հոդի քերծվածք և արյունազեղում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկաների ներգործությամբ»։

Բժիշկները չեն բացառել սեռական բնույթի գործողությունների կատարումը։ Այս մանրամասներըր մինչ օրս թաքուն են պահվում Արմանի մորից՝ Կարինե Հակոբյանից, որն այսօր էլ տղայի անունը լսելով արտասվում է և կորցնում է հավասարակշռությունը։ Ահա այս գործն է վարույթ ընդունել քննիչ Հրաչ Այվազյանը, սակայն ոչ մի կերպ չի կարողացել պարզել, թե ինչպես և ինչ հանգամանքներում է մահացել Արման Հակոբյանը։

Հետաքրքիր է, որ չնայած դրան, Այվազյանին հաջողվել է հարցաքննել բոլորին, ում հետ նախօրեին ծեծկրտուքի և վեճի մեջ է մտել Արմանը։ Օրինակ, քննիչը պարզել է, որ դեպքի նախորդ օրը ժամապահ Արման Հակոբյանը «ծեծի է ենթարկվել համածառայողներ Գարիկ Հովհաննիսյանի, մականունը «Պիսար», և Արշակ Շահբազյանի՝ մականունը «Բիձա», կողմից», իսկ երեկոյան «բանավեճ» է ունեցել մեկ այլ զինծառայողի՝ Սիմոն Մուրադյանի հետ։ Հերթապահ Արման Մինասյանը տեսել է, թե ինչպես են նշված զինծառայողները Արմանի հետ դուրս գալիս զորանոցից։

Ի դեպ, Սիմոն Մուրադյանը վերադարձել է զորամաս կրակոցից հետո։ Հետագայում հերթապահը հրաժարվել է այս ցուցմունքից։ Կարիք չկա մանրամասնելու, թե ինչեր է գրել-ջնջել հմուտ դատախազը։ Ի վերջո նրան հաջողվել է գործի վարույթը կասեցնելու մասին մի թուղթ լրացնել և հիմնավորել, որ հանցագործությունը, որի շուրջ բազմաթիվ զինծառայողներ ցուցմուքներ են տվել, որին առընչվող անձանց շրջանակը հայտնի է, հնարավոր չէ բացահայտել։ Այս գրությանը ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ Արման Հակոբյանը հոգեկան հիվանդ էր. նա գիշերը երեքին եկել է զենք ստանալու, հետո գնացել, կանգնել է հորդարատ անձրեւի տակ, ապա մտել է ճաշարան, ընկերոջը խնդրել է թեյ դնել, հետո դուրս է եկել ու 15 րոպեից կրակոցից զոհվել է։ Մեկ տարի չարչարվելուց, 88 վկա հարցաքննելուց հետո տղայի մահվան տարեդարձի օրը դատախազ Հրաչ Այվազյանը կասեցրել է գործով վարույթը։

«Ես լրիվ գիտեմ՝ ավտոմատի բազառ ա եղել», - ասում է Արմանի հայրը՝ Վարդան Հակոբյանը։ Նա իրավական գիտելիքներ, կամ շատ փող, չունի, որ հզոր փաստաբաններ վարձի և բացահայտի քննչական ապօրինությունները, բայց համոզված է, որ որդուն սպանել են նրա համածառայողները և եթե զորամասի հրամանատարները և դատախազը չցանկանային կոծկել հանցագործությունը, ապա այն կբացահայտվեր հենց հաջորդ օրը։

Կռված տղա լինելով և լայն զինվորական շրջապատ ունենալով, Վարդան Հակոբյանը հարցուփորձ է արել և պարզել է, որ զորամասում ավտոմատ է կորած եղել։ Գողացողները զորամասի «լավ տղերքն» են եղել, որոնց հարցաքննել է «զամպոլիտ» Սամվել Սարիբեկյանը։ Այս գողության մասին տեղեկություններ հայտնելու համար է, ըստ Վարդան Հակոբյանի, պատժվել իր որդին։

Արդեն 10 տարի է Հակոբյանները բողոքում են ՝դատախազություն, նախագահի աշխատակազմ, վարչապետին, զինդատախազին։ 2008 թվականին պաշտպանության նախարարին դիմելուց հետո գործի վարույթը վերսկսվեց, բայց նույնչափ անփառողունակ ձեւով կրկին կասեցվեց։ Այս անգամ Արմանի ծնողներն ի պատասխան իրենց դիմումի ՊՆ –ից գրություն ստացան։ Այդ գրությամբ նրանց տեղեկացրեցին, որ նախ Արմանին զինծառայող Սիմոն Մուրադյանն է ձեռքերով մի քանի հարված հասցրել նրա հետ վիճաբանությունից հետո, ապա «հեղինակություն վայելող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ» Արշակ Շահբազյանն ու Գարիկ Հովհաննիսյան են ծեծի ենթարկել, նրան պատժելով «զինծառայողներ Գագիկ Կոստանյանի և Գեւորգ Գեւորգյանի դեմ զենքի հափշտակության վերաբերյալ գործով ցուցմուքն տալու վերաբերյալ»։

Իսկ մեկ օր անց «անհայտ անձի արձակած կրակոցի հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքից Արման Հակոբյանը մահացել է»։ Քանի որ Շահբազյանի և Հովհաննիսյանի գտնվելու վայրը, իբր պարզ չէ, վարույթը կրկին կասեցվել է, իսկ Սիմոն Մուրադյանի քրեական հետապնդումը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ։ Այսպիսով, դատախազ Հրաչ Այվազյանի փակած գործը փայլուն մեթոդական ձեռնարկ կարող է լինել երիտասարդ քննիչների համար առ այն, թե ինչպես իրենց «շլանգի» տեղ դնել, հանցագործներին «արանքից հանել», ապա վաղեմության ժամկետն անցնելուն պես, գործը կարճել։

http://www.lragir.am/armsrc/right-lrahos48607.html

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Գագիկ Ավետիսյան - mi teknacu el...

Թշվառները դատարանում

Արդեն մեկ տարի է իրավապահների, ապա դատարանի ձեռքում են հայտնվել անչափահաս Նարեկ Իշխանյանը, 22-ամյա Արարատ Մանուկյանն ու 20-ամյա Հմայակ Խաչատրյանը: Արդեն մեկ տարի է հանրային պաշտպաններ Ռաֆայել Սաֆարյանն ու Ամալյա Ավագյանը ճչում են, որ այս տղաներն անմեղ են, բայց նրանց լսող չկա:

“Քրեական գործում բացակայում է գեթ մեկ ապացույց, որը կհիմնավորի այս տղաների մեղքը”, ասում են փաստաբանները: Նրանց այս պնդումները անտեսել է նախաքննական մարմինը, չնայած այն բանին, որ քրեական գործը կարճելու բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ են ներկայացրել: Ավելին, փոխանակ գործը կարճելուն, նախաքննության ընթացքում անչափահաս Նարեկ Իշխանյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվել` նրա վրա նորանոր մեղքեր բարդելու նպատակով:

Միակողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով այս տղաները շատ հարմար թեկնածուներ են չբացահայտված հանցագործությունը նրանց վրա բարդելու համար: Երեքն էլ մեղադրվում են մանկական զբոսայգուց Պոնի տեսակի ձի գողանալու մեջ:

Ձիու տեր Արա Տիկոյանն ու նրա հարազատները ծեծել են անչափահաս Նարեկ Իշխանյանին եւ Արարատ Մանուկյանին, վերջինիս գցել են շան բույնը եւ ասել են, որ այնտեղ կմնա մինչեւ ձին վերադարձնեն:

«Տեսա, որ Արարատին տրուբով ծեծում են, որ իրան վատ բան չլնի, ասեցի՝ մենք ենք գողացել, մեզ մի խփեք»,- դատարանում իրողությունը պատմել է 16-ամյա Նարեկ Իշխանյանը:

Արդեն դատարանում պոնիի տերն ասել է, որ նա ենթադրաբար է մեղադրել տղաներին: Տիկոյանը խոստովանել է, որ խաբել է անչափահաս Նարեկ Իշխանյանին՝ ասելով, թե տեսնողներ են եղել, թե հենց նա է գողացել ձին: Իսկ Արարատ Մանուկյանին երկու անգամ ապտակել է, որպեսզի նա «խոստովանի» իր մեղքը:

Հմայակ Խաչատրյանին և Արարատ Մանուկյանին այս գործում ներգրավել են անչափահաս Նարեկ Իշխանյանի խոստովանական ցուցմունքներով`բռնությունների և հոգեբանական ճնշման արդյունքում: Հետագայում անչափահասը հրաժարվել է իր ցուցմունքներից և պատմել, թե ինչպես է քննիչ Աշոտ Մխիթարյանը համոզել իրեն “վիզ առնել” չկատարած մեղքը. «Ինձ քննիչն ասաց, որ եթե վիզ առնես, որ դուք եք գողացել, մի տարի կնստես, կգնաս տուն, եթե չխոստովանես, 4-6 տարի կնստես»:

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս Նարեկի հետ “աշխատանքներ է տարել” նաև սույն հիմնարկի օպերատիվ գծով պետի տեղակալ Արման Սայադյանը` առաջնորդվելով “եթե գողացած չլինեիր, էստեղ չէիր գա” սկզբունքով: Նա Նարեկին թելադրել է անուններ, որոնք իբր իրենց հետ մասնակցել են պոնիի գողությանը, սակայն այդ տղաներին Նարեկն անգամ չի ճանաչել:

Տղաներից երրորդ մեղադրվողը` 20-ամյա Հմայակ Խաչատրյանը գործում ներգրավվել է անչափահաս Նարեկի վախի ու ճնշման տակ տված ցուցմունքների արդյունքում: Փաստաբաններն ասում են, որ Հմայակ Խաչատրյանը ալիբի ունի, որ գողության օրն անգամ Երևանում չի եղել, բայց նա արդեն 5 ամիս է գտնվում է կալանքի տակ:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Հերթական դատական նիստը հունիսի 2-ին է:

Նախորդ դատական նիստում քննվում էր ծնունդով գյումրեցի Հմայակ Խաչատրյանի պաշտպանական իրավունքի հարցը: “Հմայակ Խաչատրյանը պաշտպան էր ուզել դեռևս նախորդ դատական նիստին, սակայն դատավորն այնպիսի ճնշում գործադրեց, որ տղան ստիպված էր հրաժարվել…”, պատմում է անչափահաս Նարեկի պաշտպան Ամալյա Ավագյանը:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը տղայից պահանջում էր աղքատության մասին տեղեկանք բերել, որպեսզի հանրային պաշտպան ներգրավվի գործում, սակայն մյուս տղաներին պաշտպանող փաստաբանները դատարանին միջնորդում էին ապահովել ամբաստանյալի հիմնական` պաշտպանական իրավունքը առանց հավելյալ տեղեկանքների, քանի որ նա չափահաս է.

“Եթե անձը դատարանում հայտարարություն է անում իր անվճարունակության մասին, դա բավարար է պաշտպան ներգրավելու համար: Գործի նյութերից երևում է, որ նա չի աշխատում և որևէ եկամուտ չունի…”:

Բայց դատավորն իրենն էր ասում, ընդ որում, դատական ամբողջ նիստի ընթացքում դատավորը բղավում էր, բղավում էր բոլորի վրա. բայց փաստաբաններն այնքան մտահոգված էին տղաների ճակատագրով, որ կարծես չէին էլ լսում նրան:

Տղայի հնգամսյա կալանքի ընթացքում առաջին անգամ դատարան էր եկել Հմայակ Խաչատրյանի մայրը: Ազատազրկումից ի վեր տղային չէր տեսել և տեսնելով նիհարած, գունատ ու վախեցած որդուն, մայրն արտասվեց.

“Էս ոնց է նիհարել էրեխես”, արտասվում էր մայրն ու արդարանում, որ միջոցներ չունի Երևան գալու ու տղային “մի կտոր հաց բերելու”: Վերջերս են եկել Ռուսաստանից, ուր ամուսնու ու երեխաների հետ գնացել էին գլուխները պահելու, բայց ընտանիքի հայրն անսպասելի մահանում է, ու կինն անափահաս երեխայի ու չափահաս Հմայակի հետ մի կերպ վերադառնում է Գյումրի: Ապրուստի միջոցներ չունեն, վարձով են ապրում ու անգամ Երևան գալն ու տղայի դատական նիստերին մասնակցելը մեծ պրոբլեմ է:

Կինը տեղեկանք էր բերել բնակության վայրից, սակայն դատավորն այլ տեղեկանք էր պահանջում` աշխատանքի վայրից, նրանց աղքատությունը փաստող, չնայած որ առանց դրան էլ ամեն ինչ պարզ էր: Կինը լացակումած ասում էր, որ ինչ որ մի տեղ հավաքարար է աշխատում ու չգիտի` տեղեկանք կտան, թե ոչ, բայց դատավորին դա քիչ էր հետաքրքրում: Փաստաբան Ռաֆայել Սաֆարյանը կնոջը ճանապարհածախս տվեց, որպեսզի հաջորդ դատական նիստին էլ կարողանա գալ:

22-ամյա Արարատ Մանուկյանի ծնողներն ամուսնալուծված են, չունի մշտական բնակության վայր, գրանցման հասցե, անգամ անձնագիր: Նրա մայրն այս ամիսների ընթացքում միայն մեկ անգամ է հետաքրքրվել որդու ճակատագրով: Զանգահարել է պաշտպան Ռաֆայել Սաֆարյանին, հարց ու փորձ արել և վերջ:

Գործով ապացուցվել է, որ գողացված պոնիի տերը ծեծի է ենթարկել Արարատին, սակայն վերջինս բողոք կամ որեւէ պահանջ չի ներկայացրել, իսկ դատարանն ու դատախազությունն էլ, բնականաբար, չեն անդրադարձել հարցին:

Պոնիի տերը վաղուց արդեն դատարան չի գալիս, հավանաբար նրան այլևս չի հետաքրքրում այն արդարադատությունը, որով այս երեք տղաների կյանքն անգամ չարժե մեկ պոնի:

----------------------------------------------

p-n Varchapet sa Dzez hetaqrqir e te charje ushadrutyun darcnel, qani vor djvar te varkanishi barcracnelu xndri vra azdi...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Համաներումով սպանությունը կոծկեցին

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ասատրյանի նախագահությամբ, համաներման կիրառմամբ դատարանի դահլիճից ազատ արձակեց շարքային զինծառայողներ Արտյոմ Պողոսյանին և Սամվել Մարտիրոսյանին, ովքեր ավելի քան տասը կրակոց էին արձակել ու տեղում սպանել նույն զորամասի զինծառայող Ռոբերտ Ավետիսյանին:

Դատավորը դեռ չէր հասցրել ամբողջությամբ հրապարակել քրեական գործը կարճելու մասին որոշումը, երբ սպանված զինծառայողի հայրը` Գուրգեն Ավետիսյանը լքեց դատարանի դահլիճը. “Ես թքել եմ էսպիսի դատարանի վրա…”:

Դատական նիստը նշանակված էր Սևան քաղաքի դատարանում ժամը 12:00-ին, իսկ տուժող կողմը, ով Սևան էր հասնելու Արմավիր քաղաքից, ուշացել էր 10 րոպե, սակայն դատարանն արդեն հեռացել էր խորհրդակցական սենյակ` համաներում կիրառելու մասին մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը քննություն առնելու: Դատարանը հարմար էր գտել նիստը սկսել և խորհրդակցական սենյակ հեռանալ առանց տուժող կողմի ներկայության:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, սպանված զինծառայողի հարազատների նկատմամբ ակնհայտ արհամարական ու անհարգալից վերաբերմունք էր դրսևորել զինվորական դատախազության ներկայացուցիչ Հակոբյանը, ով ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել տուժողի շահերը: Նա անգամ չի առարկել դատարանի այս քայլի դեմ և չի փորձել պարզել տուժող կողմի ուշացման պատճառներն ու գոնե կարճ ժամանակով հետաձգել դատական նիստը: Միավորված դատարանն ու դատախազությունը ակնհայտորեն շտապել են նման որոշում կայացնել, քանի որ ուշացումով ժամանեցին նաև դատական նիստին հրավիրված վկաները: Նշենք նաև, որ նախորդ` մայիսի 25-ին նշանակված դատական նիստը դատավոր Ասատրյանը սկսել էր 45 րոպե ուշացումով:

Երբ ուղիղ 30 րոպե անց դատավորը ընթերցեց որոշումը և պատճեները տրամադրվեց կողմերին, պարզ դարձավ., որ այս որոշումը կայացվել է ոչ թե խորհրդակցական սենյակում, այլ` մեկ այլ վայրում, քանի որ դատավորը ֆիզիկապես չէր կարող 30 րոպեների ընթացքում 4,5 էջանոց որոշում գրել ու պատրաստել:

“Համաներումը տարածվում էր հիշյալ հոդվածների վրա, բայց ամբողջ հարցն այն է, որ համաներումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ”, որոշման հրապարակումից հետո հայտարարեց տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյանը, ով քաղաքացիական հայց էր պատրաստել դատարան ներկայացնելու համար:

Ի դեպ, դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ այն պահին, երբ տուժողն ու նրա փաստաբանը դատարանում էին, սակայն դատավորը հրաժարվեց ընդունել փաստաբան Արա Զաքարյանի քաղհայցը:

Ազատ արձակված երիտասարդներն իրենց մեղավոր չեն ճանաչել, նրանցից միայն մեկը մասնակի է իրեն մեղավոր ճանաչել, ինչպես ՊՆ քննչական ծառայությունն է ներկայացնում, նրանք կատարել են “անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն”:

Բնական է, որ այս տղաներն իրենց մեղավոր չէին զգա, քանի որ Պաշտպանության նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող քննչական ծառայության կողմից սարքված գործով “անհրաժեշտ պաշտպանության” տակ է առել նրանց` մեզ համար անհայտ պատճառներով:

Հավանաբար Պն-ի առաջնահերթ նպատակն է ցույց տալ, թե ինչ կարգուկանոն է տիրում զինված ուժերում ու այդ կարգուկանոնն այնքան փայլուն է, որ գնդակահարում է անգամ զորամասի ներսում պահպանվող օբյեկտի տարածք ներթափանցելու փորձ անող նույն զորամասի հայ զինծառայողին:: Թեև, ըստ փաստաբանի, քրեական գործն այնպիսի թերություններով է քննված, որ հայտնի էլ չէ, թե սպանված զինծառայողը նման փորձ է արել:

Ինչպես պատմում են այս զորամասից զորցրված զինծառայողները, իրականությունը բոլորովին այլ է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, զորացրված զինվորները պահպանվող օբյեկտի այս պահակակետն անվանեցին մեկ բառով` “բարդակ”:

“Սա մի տարածք է, որտեղ կարող է մուտք գործել ցանկացած մեկը, ասում ես, ով ես ու քեզ չեն կանգնեցնում: Այստեղ հավաքատեղի է, ուր գալիս են ադբոյից հետո, կեսգիշերին` խմելու, խորոված անելու և այլն”, պատմում էր զորացրված զինվորներից մեկը:

Փաստորեն, Պն-ին առավել կարևոր է կոծկել բանակում կատարվող ւ հանցագործություններն ու խորացնել անպատժելիության մթնոլորտը, քան ընդունել կամ շտկել Զինված ուժերում առկա կրիմինալ իրավիճակը:

---------------------------------------------

P-n Varchapet corrupciayi dem payqart txti vraic texapoxi kyank... to ov ai im tirakal...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Haiastani despan@ Chinastanum - voch avel voch pakas Varchapeti expairn e...

Erkati Hanqer@ Tatevi mot hankarc voroshecin gorcarkel... gorcarkoxn el chinakan @nkerutyun e...

P-n Varchapet corrupcian arden dzer tan shemin e hasel...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Paron varchapet... mi hetaqrqrvi tes um e patkanum «Ավագշին» ՍՊԸ-n??? El korrupcian vonc e linum?!

Կոյուղու թույլտվություն եւ կառուցում գոյություն չունեցող շենքի համար

Այսօր Ժառանգության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների ահազանգով վերստին այցելեցին նախկին մանկապարտեզի տարածք, որտեղ ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով մայիս ամսին կասեցվել էր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Ավագշին» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը:

Պատգամավորները նախկին մանկապարտեզի տարածքի անմիջական հարեւանությամբ` շենքի բնակիչների նախկին ավտոտնակների (որոնք ձեռք են բերվել «Ավագշին» ՍՊԸ–ի կողմից) տարածքում, ականատես եղան նոր հողային աշխատանքների, որոնք կառուցապատողի ներկայացուցիչների բանավոր հավաստիացմամբ, արվում են հարակից երկու շենքերի կոյուղագծի թարմացման նպատակով:

Պատգամավորների պահանջով ներկայացված թույլտվությունը, սակայն, անակնկալ էր իր բովանդակությամբ: Պարզվեց` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ.Գյանջումյանը մայիսի 28-ին` տոնական օրով, թույլտվություն է տվել «Ավագշին» ՍՊԸ–ին` “Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կոյուղագիծ կառուցելու համար”: Պատգամավորները կառուցապատողի ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, քանի որ քաղաքաշինական հաստատված ծրագիր չկա, իրենց գործունեությունը մինչեւ այժմ եղել է ապօրինի, ուստիեւ` կասեցվել է պետական մարմինների կողմից, եւ անհասկանալի է, թե ինչի համար են կոյուղագիծ անցկացնում, եթե հայտնի չէ, թե ինչ են կառուցելու:

Պատգամավորների ահազանգով տարածք ժամանեց ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի փոխգնդապետ Հակոբյանը: Անահիտ Բախշյանը փոխգնդապետ Հակոբյանին, «Ավագշին» ՍՊԸ–ի ներկայացուցիչներին ու տարածքի բնակիչներին տրամադրեց ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս.Հայրապետյանի` 26.05.2011թ. գրությունն այն մասին, որ ՀՀ վարչապետի 2011թ. մայիսի 18-ի թիվ 438-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ քննարկված 4 հարցերի արդյունքում ի թիվս այլոց, առաջարկվել է «3. «Ավագշին» ընկերությանը` տարածքում կատարել միայն երկրաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ` կասեցնել փոսորակում իրականացվող շինարարական աշխատանքները»: Պատգամավորները եւս մեկ անգամ իրազեկեցին կառուցապատողին, որ իրացման գոտում դրանից դուրս այլ աշխատանքներ ինքը իրավասու չէ կատարել:

Պատգամավորները նաեւ ոստիկանության փոխգնդապետի ուշադրությունը հրավիրեցին այդ համատեքստում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տված թույտվության օրինականության հարցի վրա եւ պահանջեցին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրենց բաժանմունք ուղարկված` Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինի շինարարության ու ծառահատումների փաստերի առնչությամբ քննվող գործի շրջանակներում պահանջվի եւ գործին կցվի նաեւ այդ կասկածահարույց թույլտվությունը, որի պատճենը կառուցապատողները հրաժարվեցին տրամադրել պատգամավորներին:

Փոխգնդապետ Հակոբյանն առաջարկեց այդ հարցը քննարկել Ոստիկանության Կնետրոնական բաժանմունքում եւ հարցման եղանակով ստանալ ու գործին կցել դա: Այդ ընթացքում կառուցապատողի ներկայացուցիչները արագ տեղակայեցին կոյուղու խողովակաշարերը եւ սկսեցին աստիճանաբար վերացնել հերթական ապօրինության հետքերը` ոստիկանության ներկայացուցիչի, ԱԺ պատգամավորների ու բնակիչների աչքի առաջ լցնելով խորը փոսի մի մասը:

«Ժառանգության» պատգամավորները պահանջեցին Ոստիկանության ներկայացուցչից, որպեսզի իրենց կողմից արձանագրվածն արատցոլվի «Ավագշին» ՍՊԸ–ի կողմից տարածքում կատարված ապօրինությունների շղթայում եւ քննություն իրականացվի նաեւ Կենտրոն վարչական շրջանի տրամադրած թույլտվության օրինականության հարցով եւս:

Այս կասկածահարույց թույլտվության խորապատկերին, սակայն, ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ հունիսի 1-ի թվագրմամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամորրները պաշտոնական պատասխաններ են ստացել Երեւանի քաղաքապետից, որով նա հայտնել է, որ նշված հասցեում դադարեցված են ոչ միայն շինարարական, այլեւ քանդման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարզաբանումներ է տրամադրել Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ Նովայի պողոտայով պարփակված տարածքի հետ կապված: Տրամադրվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախագիծ մշակելու համար կառուցապատող ընկերությանը տրված նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի, Նալբանդյան փողոցի հ.106/1 հասցեում գտնվող երեխաների զարգացման կենտրոնի շենքի եւ շենքին կից օժանդակ շինությունների քանդման, ինժեներաերկրաբանական եւ գեոֆիզիկական հետազոտություններ իրականացնելու նպատակով հողային աշխատանքների իրականցման եւ քանդման այլ թույլտվությունների պատճեները:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետից ընդհանրական պարզաբանումներ է ստացել հիշյալ հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրի մասին: Մինչդեռ պատգամավորը չի ստացել իր հղած հարցերի կոնկրետ պատասխանները: Բախշյանը, մասնավորապես, խնդրել էր տրամադրել տեղեկատվություն Երեւանի քաղքապետարանի քաղաքաշինական խորհրդում հիշյալ հասցեի տարածքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու հարցի քննարկման մասին, իրեն տրամադրել դրա արձանագրությունը, ինչպես նաեւ` բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու հիմնավորումները, եւ այդ շենքի կառուցման հետ կապված բոլոր փաստաթղթերի նածագիծն ու թույլտվությունը:

Եթե անգամ համարենք, որ Բախշյանին տրամադրվել են քանդման թույլտվությունների պատճեները, ապա Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի համապատասխան քննարկմանը վերաբերող տեղեկատվությունը եւ նիստի արձանագրությունը, ինչպես նաեւ` հիմնավորումները դեռեւս չեն ներկայացվել:

Երեւանի քաղաքապետարանից ստացված գրությունների ու պարզաբանումների ուշագրավ հանգամանքների մասին պատգամավորներ Սաֆարյանն ու Բախշյանը առաջիկայում հանդես կգան հայտարարություններով:

--------------------------------------------------------------

http://www.lragir.am/armsrc/country-lrahos48942.html

--------------------------------------------------------------

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Paron Varchapet mek el larvatsutyun@ tulacnelu hamar ptutakner@ jisht koxm petk e pttacnel...

Կառավարության հերթական սուտը

Կառավարությունը, եւ մասնավորապես նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այս տարվա սկզբին, ի լուր ամենքի, հայտարարեցին, որ սելավատարների ջրերն անվճար կմատակարարվի գյուղացուն` մինչև մայիսի 31-ը ներառյալ, սակայն հենց Մայիս ամսին մարզի ջրամատակարարող կազմակերպությունները Ազատի, Վեդիի, Նարեկի սելավատարերի ջրերը վաճառեցին գյուղացիների վրա:

Մարզային կառույցի ներկայացուցիչները փորձեցին ուժով բացել ջրի դամբաները, բայց ապարդյուն: Որպես ապացույց` մարզի գյուղացիների մոտ պահվում են ջրի դիմաց վարձավճարի կտրոնները` Մասիս, Ազատավան, Արարատ գյուղերում և մյուս համայնքներում: Նույնիսկ ջրամատակարարները պահանջեցին, որ սելավատարի ջրերի համար համայնքապետերը հայտեր ներկայացնեն:

Ընդգծենք, որ Ազատավանի սելավատարով 9 խմ, իսկ Վեդիի սելավատարով 6 խմ ջուր է հոսում 1 վայրկյանում: Այս ահռելի քանակությամբ ջրերը թափվում են Արաքս գետ, ոռոգում են Նախիջևանի, Թուրքիայի դաշտերը: Մի պարզ հաշվարկ վերլուծություն անենք, թե քանի տարի և քանի խմ ջուր, որոնք գալիս են ինքնահոս եղանակով, ուղարկում ենք հարևան երկրի դաշտերը` զրկելով մեր ժողովրդին: Խոսք չկա` “թուլացնում ենք սոցիալական լարվածությունը և մեղմում անբարենպաստ եղանակների հետևանքները:

ՖԻՐԴՈՒՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արարատի մարզ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Մարտի 1»-ը ՀՔԾ-ին նորից չպետք է վստահվեր

Ասում է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

Երեկ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի վարույթն իրականացնող ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հանձնարարականի շրջանակներում արդեն երկրորդ անգամ հանդիպել է լրագրողների հետ: Այս անգամ էլ, սակայն, Վ. Հարությունյանը «Մարտի 1»-ի՝ ո՛չ 10 զոհերի մահվան, ո՛չ էլ որեւէ այլ հանգամանքների բացահայտման համատեքստում նոր ոչինչ չի ասել: News.am-ի մատուցմամբ, Վ. Հարությունյանը կրկնել է, թե քննչական մարմինը ակնկալում է քաղաքացիների աջակցությունը՝ հատկապես մարդկանց մահվան հանգամանքների բացահայտման առումով: Նրա ասելով, որեւէ արձագանք չկա նաեւ ՀՔԾ-ի կողմից համագործակցելու նախորդ կոչից հետո: Խմբի ղեկավարը հաղորդել է, որ անցած շաբաթվանից մինչ օրս հարցաքննվել է եւս 20 մարդ, նախատեսվում է հարցաքննել եւս մի քանի հարյուր հոգու, որոնց մի մասի ինքնությունը ներկայումս պարզվում է: Պատասխանելով «Մարտի 1»-ին ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանների օրինականության մասին հարցերին՝ քննչական խմբի ղեկավարը նշել է, թե ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի բացահայտվել, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:

Նա միաժամանակ հաստատել է, որ չկա տեսագրություն, որը կապացուցեր, թե ոստիկանությունը մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին ուժով ցրելուց առաջ նրանց զգուշացրած լինի, թե եկել են տարածքում քննչական գործողություններ կատարելու՝ զենք փնտրելու: Այսինքն՝ բարձրաստիճան ոստիկանների այն պնդումները, թե մինչեւ հրապարակում հիշյալ գործողությունը սկսելը՝ իրենք իրենց այցի նպատակի մասին զգուշացրել են հրապարակում գիշերը մնացած ցուցարարներին, որոնք, իբր, դիմադրել են դրան ու բռնություններ գործադրել «խաղաղ» ոստիկանների դեմ՝ ընդամենը եւ բացառապես ոստիկանների բանավոր պնդումներն են, եւ դա հաստատող այլ ապացույցներ չկան, ինչպես դա պնդում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խումբը:

Երեկ «Առավոտը» քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանի այս հայտարարությունների շուրջ զրուցեց Փաստահավաք խմբում ընդդիմության՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ: «Վ. Հարությունյանը, երեւի, որոշել է «Մարտի 1»-ի հետ կապված իր կարծիքը երբեք չփոխել: Նա նույն այդ կարծիքը կշարունակի պնդել նաեւ մեկ, երեք տարի հետո: Ես գտնում եմ, որ Փաստահավաք խմբում միայն Սաշիկ Աֆյանի հարցաքննությունը բավարար էր մարտի 1-ին ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ համարելու համար: Այն, որ Աֆյանն այդպես էլ չկարողացավ հստակորեն պարզաբանել, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում անցկացված միջոցառում կոչվածը ինչ էր՝ խուզարկություն, թե հանրահավաքը հարկադրաբար կասեցնելու գործողություն, արդեն խոսուն փաստ է: Եթե այդ «միջոցառումը» օրինական գործընթաց էր, ապա ինչո՞ւ օպերատիվ տեսագրություններում այդ միջոցառման սկիզբը չկա, չի տեսագրվել: Իսկ եթե նման տեսագրություն չկա, ապա ոստիկանության եւ ՀՔԾ-ի պնդումներն ու հետեւությունները ինչի՞ վրա են հիմնված: Այդ ինչպե՞ս եղավ, որ ցուցարարներից որեւէ մեկի՝ ոստիկանին հարվածելու պահը նկարահանվում է, իսկ երբ ոստիկանն է հարվածում՝ դրա տեսագրությունը չունեն: Դա բացատրվում է հենց նրանով, որ այդ միջոցառում կոչվածի սկիզբը օրինաչափ չի եղել, եւ եթե իրենք օրինական գործընթաց սկսած լինեին՝ անպայմանորեն դա սկզբից մինչեւ վերջ կտեսագրեին»,- հայտարարեց տիկին Սաֆարյանը: Նա ասաց, թե որոշել է այլեւս չանդրադառնալ Վ. Հարությունյանի հայտարարություններին, որովհետեւ մարտիմեկյան գործերի քննությանն անմիջական մասնակցություն ունենալով՝ համոզված է ու չի էլ պատկերացնում, «որ Վ. Հարությունյանն այդ գործով կարող է այսօր այլ բան ասել, քան ասել է մինչ օրս՝ վերջին 3 տարիներին»:

Բայց չէ՞ որ կա երկրի նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարականը՝ նոր թափ հաղորդել գործին, փորձել այն այլ տեսանկյունից քննել եւ նման բաներ:

Մեր այդ դիտարկմանն ի պատասխան՝ Ս. Սաֆարյանը հակադարձեց. «Ի՞նչ կապ ունի, թե ինչ է ասել նախագահը: Վ. Հարությունյանը եթե փորձի հիմա այլ բան ասել՝ առաջինն ինքը պիտի պատասխան տա, թե ինչո՞ւ դա 2-3 տարի առաջ չի ասել, ի՞նչն է նրան խանգարել: Մենք այսօր կարծիք ենք հարցնում մի մարդուց, որն այս գործը ձախողողներից մեկն է: Հիմա ինչպե՞ս կարող է Վ. Հարությունյանը փոխվել, վերանայել իր կարծիքը: Բացառվում է:

Իմ կարծիքով՝ ՀՔԾ-ն երբեք էլ այս գործի քննությունը չի կարող տանել այն հունով, որպեսզի ժողովուրդը տեղի ունեցած բացահայտումներով բավարարված լինի: Ոչ մի նոր բացահայտում էլ չի լինի: Մյուս կողմից՝ երբ խոսվում է որոշ հանգամանքների առարկայական բացահայտման մասին, ես հասկանում եմ՝ իշխանություններն ընդունում են, որ նախկինում բացահայտման ուղղությամբ ոչինչ էլ չեն արել»:

http://www.aravot.am/am/articles/politics/94008/view

------------------------------------------------------

Paron Varchapet... mi jamanakakic vostikan hnaravor che gtnel u nshanakel et pashtonin??? Mard@ mexk chuni vor chi karoxanum computeric ogtvel, youtub mtnel... Lav es xexj mardun voch vok chi uzum ognel???

Axper es hima gorcs toxem sksem ognel... Uremn Vahag jan (kareli e che tenc dimel?) erevanov vor shrjes hastat internet kafe kgtnes (inchi em asum sra masin, vorovhetev chgitem dzer himnarkum computer ka te che... mtnum es ners udot cuyc es talis u motenum es... m-m-m... senc uxankyun baner kan vonc vor pokr TV lini... motenum es dran... dimac@ hastat keyboard klini drac... mi hat el poqr ovaladzev larov ban ka... MUK en asum (chmtaces azgayin joxovi masin em asum kam dzer em arnum... lurj em asum... et Mkan@ vor sharjes et TV-i nman bani vra mi slaq ksharjvi...

axper shat erkarec... che moraci... mtnum es ners, udot cuyc es talis u ashxatoxin xist tonov asum es vor kez cuyc ta youtube um marti meki masin kadrer@...

De hajoxutyun qez!!!

Paron Varchapet mi qich mardaser exi... chi kareli che...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

well... you can check the provided links... that resources suppose to have the other language options... from other hand - which language do you prefer?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 349 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    349 гостей
    ст. л-т Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...