Перейти к содержанию

#Akira

Newbies
  • Публикаций

    13
  • Зарегистрирован

  • Посещение

Репутация

0 Нейтральная

Информация о #Akira

  • Звание
    Member
  • День рождения 21.05.1970
  1. 7 Ռուզան Ավագյան , Գյումրի - ձախից
  2. հիմի լուսանկարները կտեղադրեմ, որ տեսնեք
  3. Քեֆը Դիլիջանի քոթեջներից մեկում կազմակերպել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի անմիջական նախաձեռնությամբ: Նկարում մանկատների ու էս վարչության ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրեններն են քեֆ են անում: Նախարարն է կենաց ասում նկարում Հարց` ի՞նչ միջոցներով է կազմակերպել նախարարությունում «մշտական» ունեցող վարչության պետը այն դեպքում, երբ մանկատներից մեկի տնօրենը հարցազրույցներից մեկում դժգոհում է, թե պետությունը բավարար միջոցներ չի հատկացնում մանկատներին, և երեխաները «տակդիրներ», կոշկեղեն չունեն :
  4. Առանց կոշկեղենի. Ինչպե՞ս է պետությունը օգնում մանկատան երեխաներին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 8 մանկատների շուրջ 940 երեխաների (360-ը` մասնագիտացված մանկատներում) (թվերը` ըստ նախարարության պաշտոնական կայքէջի) խնամքը կազմակերպելու համար պետությունը տարեկան շուրջ 900 միլիոնի հասնող դրամ է տրամադրում բյուջեից: Մասնագետները, սակայն, պնդում են, որ այդ գումարները քիչ են, և պետությունը չի հոգում երեխաների կրթություն ստանալու, առողջությունն ապահովելու և հանգիստը կազմակերպելու մասին: 9-ամյա Գոհարիկը Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մակատան սան է: Այստեղ է տեղափոխվել 88-ի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված Գյումրու «Երեխաների տունը» մասնագիտացված մանկատնից` հենաշարժողական ապարատի լուրջ խախտումներով, վիրահատվել է ու այժմ ակտիվորեն քայլում է, բայց… անվահենակների օգնությամբ: Այժմ նրա մոտ հետվիրահատական վերականգնողական շրջան է, և բժիշկները հույս են տվել, որ նա կքայլի: «Ինձ Արազն ա վիրահատել, իմ հովանավորս», -վիրահատման համար միջոցներ տրամադրած սփյուռքահայ բարերար Արազ Արթինյանի մասին է խոսում Գոհարիկը: Նա թեպետ ինը տարեկան է, սակայն գրել ու կարդալ չգիտե, նոր է սկսել սովորել: «Առողջական խնդիրների պատճառով չի գնացել դպրոց, չի սովորել, բայց շատ շփվող է, սեր ունի դեպի ուսումը», -իր սանին ներկայացնում է մանկատան դաստիարակը: Այս մանկատանը ներկայումս խնամվող 95 երեխաների 70 տոկոսը ֆիզիկական ու մտավոր արատներ ունեն` դաունի հիվանդությամբ, կույր, խուլ ու համր և սալյակավոր: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը ներկայացնում է վիճակագրությունը. այստեղ տարեց տարի ավելանում են կենսաբանական ընտանիքներ վերադարձող երեխաների թիվը: Օրինակ, 2009-ին 20 երեխա է եկել մանկատուն, և նույն տարում մանկատնից դուրս է եկել 14 երեխա, որոնցից 7-ը վերադարձել են կենսաբանական ընտանիքներ: 2010-ին ընդունել են 21 երեխա և նույն տարում էլ հրաժեշտ տվել 28 երեխայի. Նրանցից ընտանիք վերադարձել են ինը: Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը պետությունից ստանում է 135 մլն դրամ, որի մեջ ընդգրկված է փափուկ գույքի, դեղորայքի, երեխաների հագուստի, սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների ծախսը: Տիկին Մկրտչյանն ասում է, որ իրենց մանկատանը բավարարում է սննդի ու դեղորայքի համար նախատեսված գումարը, սակայն հագուստի ու կոշկեղենի համար պետությունը յոթ անգամ պակաս գումար է տալիս: «Ասում են դուք մանկատուն եք և ձեր բարերաներից կարող եք խնդրել, ստանալ: Պետությունը մեկ երեխային տալիս է մեկ ձմեռային, մեկ ամառային հողաթափ, մեկ ճտքավոր կոշիկ ու մեկ գարնանային ու աշնանային կոշիկ», -նշում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենը: Մանկատան երեխաներին բարեգործություն անող բարերարների միջոցով են փորձում մանուկների կոշկեղենի պակասը լրացնել: Այս մանկատանը պետությունը թերանում է օգնել հատկապես մանկական տակդիրների հարցում. Բյուջեով նախատեսված հիգիենիկ պարագաների շարքում պետությունն այս մանկատան շուրջ 70 հաշմանդամ երեխաներին տրամադրում է տարեկան 1300 տակդիրի գումար, մինչդեռ մանկատանն օգտագործում են տարեկան 2500-ից ավել տակդիր: «Մեզ մոտ կան սալյակավոր երեխաներ, գիշերամիզությամբ տառապող մանուկներ, որոնց համար խիստ անհրաժեշտ է օրական գոնե երկու անգամ տակդիր օգտագործելը», -նշում է Հասմիկ Մկրտչյանը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատմում է` ինչ տեսարան է իր առաջ բացվել Գյումրու «Երեխաների տուն» մասնագիտացված մանկատանը, որտեղ պահվում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաները: «Անձամբ եմ տեսել, որ այդ մանկատան գոնե երկու խմբում հաշմանդամ երեխաները առանց տակդիրի էին, և մեզ ասացին, որ պետության տված գումարները տակդիրներ գնելու համար նախատեսված չեն», -նշում է Բախշյանը: Նա վկայակոչում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) 2008-ին արված վերլուծությունը Հայաստանում խնամքի հաստատությունների ծախսերի գնահատման մասին և նշում, որ օրինակ, Գյումրու «Երեխաների տուն» մանկատան յուրաքանչյուր մեկ երեխայի համար տարեկան ծախսվում է 7 677 ԱՄՆ դոլար: Իսկ ահա Մարի Իզմիրլյանի անվան մանկատան մեկ երեխայի համար տարեկան ծախսվել է 4605 ԱՄՆ դոլար: Ծախսերի տարբերությունը բացատրվում է երեխաների տարիքային և առողջական խնդիրներով: «Իմ անձնական դիտարկումներով, մանկատան երեխաները, չնայած այս թվերին, բոլորովին պաշտպանված չեն: Չգիտեմ ինչպես են այդ գումարները բաշխվում, բայց երեխաների առողջության, կրթության, հանգստի իրավունքը չի պաշտպանվում, խնամքի բոլոր պարագաները պետք է հոգա պետությունը: Բայց, փաստորեն, չի արվում», -նշում է պատգամավոր Բախշյանը: Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, որ ուսումնասիրում է, թե ինչպես են կառավարության կողմից սահմանված սննդի և հագուստի օգտագործման վերաբերյալ չափորոշիչները կիրառվում, երեխաների խնամքի հաստատություններում խախտումներ չի արձանագրել: «Այսօր պետք է ասեմ, որ դրանց կիրառումը գտնվում է բավարար մակարդակի վրա: Բայց պետք է ասեմ, որ խնդիրներ կան, որովհետև մենք ամեն ամիս, ամեն օր կատարելագրոծվում ենք»,- նշում է նույն վարչության պետ Հայկ Մուրադյանը` նկատելով, որ խնդիրները բացառապես օրենսդրական բնույթի են: Նա վստահեցնում է, որ երեխաների խնամքի կենտրոններում այսօր «սնունդը և հագուստը բավարար մակարդակի վրա է գտնվում, որպեսզի երեխաներն աճեն լիարժեք»: Մանկատների ֆինանսավորման 80 տոկոսը, ըստ նախարարության պաշտոնյայի, ապահովում է պետությունը, իսկ մնացած մասը բաժին է ընկնում բարեգործներին: Այդքանով հանդերձ, Մարի Իզմիրլյանի տնօրենը մի մանկատան խնդիրների մեծ ցանկ է կազմել ու պատրաստվում է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: «Գուցե այդ խնդիրները լուծում կստանան», -հույս ունի մանկատան տնօերնը` թվարկելով նախարարից ցանկում տեղ գտած խնդրանքները` լուսավորության ցանցի մոնտաժում, նկուղում օդափոխության համակարգի մոնտաժում, 1-ին մասնաշենքի տանիքի հիմնովին փոփոխում, դահլիճի մանրահատակի հիմնովին վերանորոգում, ավտոբուսի ձեռքբերում, պատճենահանման սարք, երկու համակարգիչ ու այսպես շարունակ: Գոհարիկի հովանավոր Արազ Արթինյանը սփյուռքահայ բարեգործ է, ով 2009-ից մանկատան երեխաների բուժման համար ծրագրեր է իրականացնում: «Խնդիրն այն է, որ մանկատներում տեսածս ինձ ուղղակի հունից հանեց. երեխաներն այստեղ ուղղակի ապրում են, առանց համապատասխան բուժօգնություն, կրթություն ստանալու: Այսինքն` նրանց ուղղակի կերակրում են և վերջ, իսկ որ տարիներով, ասենք, սրտի արատ ունեցող երեխան այդ ախտորոշմամբ ապրում է կամ խուլ է ու դրա համար ոչինչ չի արվում որևէ մեկին չի մտահոգում: Մինչդեռ մանկատան երեխաների բուժումը պետությունն իրականացնում է անվճար»,-Panorama.am-ին իր տպավորություններն էր պատմել Արազ Արթինյանը: Ծնողական խնամքից զուրկ մնացած այս երեխաների իրավունքների պաշտպանությունը պատգամավոր Բախշյանը հրատապ խնդիր է համարում և Ազգային ժողովի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում բարձրացնելու է Երեխայի իրավունքների պաշտպանի ինստիտուտ ստեղծելու մասին հարց, որը բազմիցս բարձրացվել է ու խորհրդարանականների կողմից անտեսվել: Երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն իրականացվում է պլակատների ձևով: «Հիմա ես կտանեմ ձեզ, կտեսնեք` պլակատների վրա մի կողմում երեխաները գրում են իրենց իրավունքները, մյուս կողմում` պարտականությունները»,- ոգևորված պատմում է նա, իսկ Բախշյանի նախաձեռնության մասին ասում. «Երևի լավ կլինի, չգիտեմ»: http://www.panorama.am/am/society/2011/07/12/without-shoes-in-orphanages/
  5. Չհամբերեցի, այստեղ պետք է գրեմ: Նայեք, թե ինչ է ասում նախարարությունը
×