Перейти к содержанию

ՀՀԿ

Members
  • Публикаций

    17
  • Зарегистрирован

  • Посещение

Репутация

-3 Слабая

Информация о ՀՀԿ

  • Звание
    Member

Посетители профиля

Блок последних пользователей отключён и не показывается другим пользователям.

  1. ՀՀԿ

    Աշոտյան - Ռուբինյան

  2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Էջմիածնում ՀՀԿ-ին հրաժարվել են գովազդային վահանակ տրամադրել քարոզչություն իրականացնելու համար, իսկ պետական մարմիններն անգործություն են դրսևորում: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերես ունեցող գովազդային վահանակներ տնօրինող այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխում է ցուցանակները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև: Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը: Կազմակերպության կողմից վահանակը տրամդրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք: Նման դեպք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: Այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը տրվել է հայտարարություն հանցագործության մասին: Սակայն արդեն անցել է երեք օր, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: Փաստորեն պետական մարմինը ևս դրսևորում է անգործություն: Իսկ ո՞ւմ է պետք պետական մարմնի արձագանքը նախընտրական քարոզչության ավարտից հետո:Տեղական և միջազգային դիտորդների ուշադրությունն ենք հրավիրում նման խտրական մոտեցման և ընտրական օրենսդորւթյան կոպիտ խախտման վրա»:
  3. ՀՀԿ

    Մեր թեկնածուները

    Աշոտյան Արմեն Ծնվել է 1975թ.–ի հուլիսի 25–ին քաղաք Երևանում։ Ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը: Գերազանցությամբ ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
  4. ՀՀԿ

    Մեր թեկնածուները

    Սարգսյան Վիգեն Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում: Ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը: 1992-99թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով դիվանագետի մագիստրոսի որակավորում:
  5. ՀՀԿ

    Արագաչափ

  6. ՀՀԿ

    Սիրելի՛ հայրենակիցներ

    Մեր երկիրն ապրում է իր նորագույն պատմության ամենափոթորկալից և լարված ժամանակահատվածներից մեկը: Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար: Նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրները, այլև իրենք են խնդիր դարձել: Անլրջություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերին վնասող և երկրի անվտանգությունը խաթարող արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ և միահեծան ներքին քաղաքականություն. սրանք առկա խնդիրների մի մասն են միայն, որոնց լուծումը պահանջում է, որ դեկտեմբերի 9-ին Դուք կատարեք կշռադատված և սթափ ընտրություն: Եթե մտահոգ եք այս ամենով, ընտրե՛ք Հանրապետականին: Հարգանքով և Ձեր վստահության խնդրանքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
×