Перейти к публикации

Пресс-Клуб


arthur

Рекомендованные сообщения

Президент Армении наградил почетными званиями группу журналистов представляющих только провластные масс-медиа

По указам президента РА Роберта Кочаряна от 14 сентября в связи с 15-летием провозглашения независимости Армении почетными званиями и медалями награждены журналисты представляющие СМИ или вещание для национальных меньшинств, а также представителей только провластной электронной или печатной прессу.

Как сообщили из пресс-службы президента РА, за многолетнюю работу в сфере журналистики званием Заслуженного журналиста Республики Армения награждены:

........

фотограф президента РА Мартин Абетович Шахбазян,

........

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...
  • Ответы 111
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Лучшие авторы в этой теме

Вот это мне понравился)))

Как будто с луны свалились а насколько я знаю та кто руёводит фондом "Айястан" вроде когда то была министром в правительстве НКР))

http://lragir.am/src/index.php?id=6&l_id=16921&firstpg=1

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Наглости соседей нет предела... на воре шапка горит

В Совете Европы был обсужден документ "Состояние памятников культуры Азербайджана, находящихся на территории Армении"
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

անաչառ լրատվությանը սպասելիս

Վստահո՞ւմ է արդյոք հասարակությունը ԶԼՄ-ներին եւ ակնկալո՞ւմ է ընտրությունների ընթացքում ստանալ անաչառ լրատվություն: Հարցի պատասխանը ստանալու համար «Հայելի» բանավեճի ակումբը Երեւանում 600 հոգու շրջանում իրականացրել է սոցհարցում, որի արդյունքներն էլ երեկ ներկայացրել են լրագրողներին: Եւ այսպես` հարցվածների 80 տոկոսը թերթեր չի կարդում, որոնցից 57 տոկոսը` սոցիալական վիճակի, իսկ 43-ը` մամուլի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Հարցվածների 13 տոկոսը մամուլի ակտիվ ընթերցող է, բայց դրանով հանդերձ` առանձնապես չի վստահում մամուլին: Եւ միայն 7 տոկոսն է անվերապահորեն վստահում մամուլին ու վստահ է, որ ընտրությունների ժամանակ կստանա անաչառ լրատվություն: Էլեկտրոնային լրատվամիջոցների մասով պատկերը հետեւյալն է. հարցվածների 57 տոկոսը վստահում եւ հավատում է ռադիոլրատվությանը, 13 տոկոսը վստահում է հեռուստաընկերություններին, 19 տոկոսը չի վստահում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին, իսկ 11 տոկոսը վստահում է թե՛ մեկին, թե՛ մյուսին: Ահա այս սոցհարցման թեմայի շուրջ երեկ «Հայելի» ակումբում ծավալվեց քննարկում` «Հայք» եւ «Տարեգիր» թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանի, «Ռադիոլուրի» գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Եւ այսպես, կարո՞ղ է ընթերցողը ընտրություններին ակնկալել անաչառ լրատվություն: Մինչ այս հարցին անդրադառնալը, հարկ եղավ պարզել` իսկ ի՞նչ ասել է անաչառ կամ օբյեկտիվ լրատվություն: Նիկոլ Փաշինյանի կարծիքով` օբյեկտիվ լրատվությունն այն է, երբ լրագրողը իր ընկալածն է ներկայացնում ընթերցողին, այլ ոչ թե նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի գրածը: Եւ հատկապես, եթե երկրում կատարվածը հանցագործություն է, անհնար է անաչառ լինել. անաչառ կարելի է լինել Նիգերիայի ինչ-որ ցեղախմբի, բայց ոչ` սեփական ճակատագրի նկատմամբ: Վասակ Դարբինյանը անաչառություն համարեց ուրիշի խոսքը կամ փաստը չխեղաթյուրելը, իսկ սեփական մեկնաբանությունը, վերաբերմունքը մնացած բոլոր պարագաներում, ըստ նրա, պիտի լինեն: «Ռադիոլուրի» խմբագիրը թեեւ վստահեցրեց, որ գալիք ընտրություններում իրենք փորձելու են հնարավորինս անաչառ եւ բազմակարծիք լրատվություն տալ, այնուամենայնիվ, խոստովանեց, որ «օբյեկտիվ լրատվամիջոց աշխարհում գոյություն չունի»: Այդ դեպքում, ինչպիսի՞ լրատվություն պիտի ակնկալի հասարակությունը ընտրությունների ժամանակ: Ներիշխանական խմորումները Արթուր Սահակյանին հիմք են տալիս ասել, թե այս ընտրություններին նախորդների պես ճամբարները իշխանականի եւ ընդդիմադիրի չեն բաժանվելու, քանի որ «հիմա ընդդիմությունը իշխանության մեջ է, իշխանությունը միատարր չէ, նրանց մեջ կռիվ է գնալու, եւ այդտեղ ընդդիմությունը շահելու է»: Այսինքն, այդ պայքարի ժամանակ իշխանությունների դարդը ընդդիմությունը չի լինելու, «Ռադիոլուրն» էլ օգտվելու է դրանից ու ընդդիմությանը եթեր է տալու: Մինչ «Ռադիոլուրը» նախապատրաստվում է ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե ընտրություններն արդեն եղել են: Ըստ նրա` մնացել է միայն ազատ եւ թափանցիկ քվեարկությունը, որի ժամանակ մարդիկ պիտի հոժարակամ ընտրեն` ո՞ւմ ստրուկն են ուզում լինել` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի: Հետեւաբար` այդպիսի ընտրությունները պետք է մերժել: Վասակ Դարբինյանն էլ որպես ամփոփիչ խոսք առաջարկեց հասարակությանը պիտակներ կպցնելու փոխարեն` կարեկցել նրան: Քննարկումը թեեւ անցավ շատ բուռն, բայց հարցն այդպես էլ մնաց բաց: Այն, իհարկե, ունի լուծման ձեւեր. ասենք` բոլոր լրագրողները միանան եւ ցանկանան լրատվական դաշտը փոխել, այսինքն` ընդվզեն բոլոր տեսակ «տաբուների» դեմ: Սա կարող է արդյունավետ լինել, բայց միայն մի դեպքում` եթե միանան բոլորն անխտիր: Սակայն հազիվ թե դա հնարավոր լինի, քանի որ երբ քննարկումից 15 րոպե հետո դահլիճից դեմոնստրատիվ հեռացավ հ2-ի նկարահանող խումբը, պարզ դարձավ` կա լրագրողների մի «բանակ», որին փոփոխություններ պետք չեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐՈՎ

«Կա՞ Հայաստանում լրատվամիջոց, որը ասում է, որ օրինակ` Գագիկ Ծառուկյանը բռնաբարության համար դատված մարդ է: Կոնկրետ փաստերի արձանագրման մասին եմ խոսում` կա՞ այդպիսի լրատվամիջոց»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած քննարկման ժամանակ, խոսելով օբյեկտիվ եւ անաչառ լրատվության մասին, նման հայտարարություն է արել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ներկաներին հիշեցրել է, որ ԲՀԿ ղեկավարը դեռ ԽՍՀՄ տարիներին բռնաբարության համար դատված է եղել, բայց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արդարացվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանի կողմից: Խոսելով հայրենի եթերում իշխանական հայտնի անձանց հեգեմոնիայի մասին` Փաշինյանը նկատել է. «Քիչ է մնում` ուղիղ եթերում հեռարձակեն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հանուն երկրի անվտանգության չիշիկ անում»:

hzh.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԻԱՅՆ ՑՈՒՅՑՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: Հիվանդանոց: Վիրահատարան: Բժիշկները բարդագույն վիրահատություն են իրականացնում: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը միջանցքում անընդհատ գոռգոռում է, թե բոլոր բժիշկները մարդասպաններ են, նրանց բոլորին անհապաղ գնդակահարել է պետք, հետո հարձակվում է միջանցքով դեպի վիրահատարան շտապող բուժքույրերի վրա, խլում դեղորայքը, լուսամուտից դուրս շպրտում, հետո շարունակում գոռգոռալ... Վիրահատությունը բարեհաջող է ավարտվում, հիվանդը ոտքի է կանգնում, իսկ միջանցքի «հերոսը» հիմա էլ սկսում է գոռգոռալ, թե բժիշկները, միեւնույն է, ուզում էին սպանել հիվանդին, եւ նա փրկվել է միայն այն պատճառով, որ ինքը միջանցքում հարբած դեբոշներ էր սարքում:

Անհավանակա՞ն պատմություն է: Կներեք, բայց դա մենք չենք հորինել: Բառացիորեն երկու օր առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին իրենք Երեւանի կենտրոնում իշխանությունների դեմ ցույցեր չանեին, մենք պատերազմում չէինք հաղթի: Ահա այդպես: Իշխանությունները ծանրագույն պայմաններում, լիակատար շրջափակման մեջ, անհավանական ջանքերի գնով պատերազմ էին ղեկավարում եւ ի վերջո փայլուն հաղթանակ ապահովեցին, իսկ այդ ընթացքում Վահան Հովհաննիսյանն ու իր նմանները հանրահավաքներ էին անում ու հայտարարում, թե «ազգադավ իշխանությունները ծախում են Ղարաբաղը», ու պետք է նրանց բոլորին կախել ծառերից: Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ որեւէ մեկը մտադիր չէ ծախել Ղարաբաղը (եթե մտադիր լիներ, ոստիկանության հատուկ ստորաբաժանումները Լաչինի միջանցքը պաշտպանելու փոխարեն այդ հանրահավաքները կցրեին), բայց Վահան Հովհաննիսյանը նաեւ դրա «հակափաստարկը» գտավ: Ավելի ճիշտ` երեւի Քոչարյանը հուշեց: Հիշո՞ւմ եք, սարի ծերին նստած` արծվենի հայացքով նայեց-նայեց Ստեփանակերտի համայնապատկերին, ապա աչքերը կկոցեց ու կամացուկ, իբր իմիջիայլոց ասաց, թե մենք տարածքները Հայաստանի իշխանություններից թաքուն էինք ազատագրում, նրանք խաբար չէին: Հիմա էլ ահա Վահան Հովհաննիսյանն է հայտարարում, թե այդ հաղթանակները ձեռք են բերվել իրենց հանրահավաքների շնորհիվ:

Այո, բայց դեղորայք հասցնող բուժքույրերի վրա դաշնակները չէին հարձակվում, չէ՞: Թարսի պես` հարձակվում էին: Այսինքն, խնդիրը միայն բարոյական վնասը չէր, կոնկրետ նյութական վնաս էլ էին հասցնում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանին: Բերենք միայն մի օրինակ: 1998թ. իշխանափոխությունից հետո բարձրաստիճան դաշնակցականներից մեկը հրապարակավ հայտարարեց, որ նախորդ տարիներին իրենց «կառոյցները» հաջողացրել են սառեցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված խոշոր գումարներ, թույլ չեն տվել, որ այդ գումարները մտնեն Հայաստան (այսինքն` նաեւ Ղարաբաղ), ու դա անում են հիմա` «իրավիճակի փոփոխությունից» հետո: Հասկացա՞ք: Երկիրը պատերազմի մեջ է եւ ոչ մի կերպ չի կարողանում ծայրը ծայրին հասցնել, սփյուռքահայերը գումար են հավաքում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ օգնեն Հայաստանին ու Ղարաբաղին, իսկ դաշնակցական «կառոյցները» թույլ չեն տալիս, որ այդ գումարները գան Հայաստան, որովհետեւ իրենք իշխանության մեջ չեն:

Իսկ գուցե Վահան Հովհաննիսյանն ուրիշ բացատրություն է՞լ ունի, թե ինչու էին դաշնակները պատերազմի տարիներին խարխլում ներքաղաքական կայունությունը: Այո, ունի: Ահա նրա բացատրությունը` բառացի մեջբերմամբ. «Դա բոլորովին այլ էպոխա էր, եւ իշխանությունը, պետականությունը դեռ ամուր չէր Հայաստանում»: Փայլուն պատասխան է: Երկիրը գտնվում է պատերազմի մեջ, բայց պետականությունը դեռ ամուր չէ: Ի՞նչ պետք է անել, եթե ուզում ես, որ պետությունը հաղթի այդ պատերազմում: Պատասխանը միանշանակ է. պետք է ամրացնել պետականությունը: Իսկ Վահան Հովհաննիսյանի ասածը հակառակն է. պետք է հակաիշխանական հանրահավաքներ անել, որովհետեւ պետականությունը դեռեւս ամուր չէ: Ցանկացած նորմալ տրամաբանող մարդ կասի, որ սա թշնամու պատասխան է: Եվ ճիշտ կասի: Ի վերջո, պատերազմի տարիներին ամբողջ աշխարհում ընդամենը երկու կազմակերպություն կար, որ ձգտում էր ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Մեկը Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունն էր, մյուսը` «Դրո» կառույցը;

Ի դեպ, թող որեւէ մեկը չկասկածի: Եթե, Աստված չանի, վաղը պատերազմը վերսկսվի, ՀՅԴ վերնախավից ոչ մեկը ճակատ չի գնալու: Նորից հավաքվելու են Երեւանի կենտրոնում ու պահանջելու են իսկույն կախաղան հանել իշխանություններին: Սա փորձված տարբերակ է: Եթե հաղթենք` կասեն, որ իրենց հանրահավաքների շնորհիվ ենք հաղթել, եթե պարտվենք` կասեն «տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, սրանք դավաճաններ են»:

Տեսակն է այդպիսին:

ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

chi.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԱՆՄԵՂ ԵՆ

[15:53] 22 Դեկտեմբերի, 2006

Այսօր Վճռաբեկ Դատարանը բոլորի համար անսպասելի, աննախադեպ եւ սենսացիոն մի որոշում է կայացրել. անմեղ են ճանաչվել Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, որոնք դատական համակարգի նախորդ երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել եւ մեղադրվում էին զինծառայության ժամանակ երկու այլ զինծառայողի սպանության համար: Նշենք, որ սա անկախ Հայաստանի դատական համակարգի եւ Վճռաբեկ դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կայացվել է անսպասելի մի որոշում, եթե նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մինչեւ վերջին պահը համոզված հայտարարում էր, որ երիտասարդները մեղավոր են ու նաեւ մասնակցում էր այսօրվա դատավարությանը:

Հիշեցնենք, որ տղաներն արդեն կալանքի տակ են 3 տարուց ավելի, իրենց անմեղությունն ապացուցելու համար երիտասարդները երկարատեւ հացադուլ էին հայտարարում, ինչը ավարտվում էր օրգանիզմի հյուծվածությամբ, դրա պատճառով ուշագնաց էին լինում դատական նիստերի ժամանակ, փորձում էին կարել բերանները եւ բողոքի այլ միջոցների էին դիմում: Ռազմիկը այժմ տուբերկուլյոզով հիվանդ է: Իսկ Հայաստանում իրավունքի խախտումների մասին յուրաքանչյուր հեղինակավոր տեղական եւ արտասահմանյան փաստաթղթերում այս` ՚Մատաղիսիՙ գործը ներկայազված է իբրեւ մարդու իրավունքների ակնհայտ խախտում եւ պետության կողմից կազմակերպված խոշտանգում: Այս գործի դատական տարբեր նիստերին հետեւել են ինչպես ԵԱՀԿ, այնպես էլ դեսպանատների ներկայացուցիչներ:

Ի դեպ, նշենք, որ Վճռաբեկ Դատարանի նիստը նախապես նշանակվել էր դեկտեմբերի 20-ին, սակայն երիտասարդների պաշտպանների համար անհասկանալի պատճառներով հետաձգվել էր երկու օրով, այսինքն` դեկտեմբերի 22-ին:

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա դատական վերջին ատյանի` Վճռաբեկ Դատարանի որոշումն այն աստիճանի էր անակնկալ նիստին մասնակցողների համար, որ ինչպես փոխանցում է ՚Ազատությունՙ ռադիոկայանը, Ռազմիկ Սարգսյանի մայրը գրեթե ուշագնաց եղավ, իսկ ընդհանրապես երիտասարդների ծնողները` դատարանի վճիռը լսելուց հետո, սկսել են համբուրել դատավորի ձեռքերը:

A1+

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Փետրվարի 15-ին ժամը 04-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ՚Ռելաքսՙ դիսկո-ակումբում կրակոցի ձայներ են լսվում եւ կան վիրավորներ:

Ահազանգի առթիվ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, փորձագետ, դատաբժիշկ եւ նշված վայրում հայտնաբերել Արտաշ Օթարի Համբարձումյանի եւ Մհեր Սերյոժայի Պողոսյանի դիակները` հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել հրաձգությանը մասնակցած երկու անձանց ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:

a1plus

Изменено пользователем Grig777 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

судя по тому контингенту, который собрается в релаксе - там стрельба должна идти каждый день )))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Փետրվարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս սպանության առնչությամբ նախօրեին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը, որից պարզ էր դառնում, որ սպանության մեջ մեղադրվող եւ այսօր հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Վարդան Զավենի Գեւորգյանը՝ ծն. 1973թ., նույն ինքը՝ «Մանումենտցի Հայկոն», իր զոհերին՝ Մհեր Պողոսյան-«Մըգստին» եւ Արտաշես Համբարձումյանին սպանել է «իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից» ու դիմել փախուստի:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ մեզ նախեւառաջ հետաքրքրեց հատկապես այն, որ հանցագործության գործիք հանդիսացած «Վիկինգ» տեսակի ատրճանակը, պարզվում է, օրինական է: Ըստ մեր աղբյուրների, 024460192 գործարանային արտադրության ատրճանակը մեկն է այն մի քանի տասնյակ զենքերից, որը նվիրաբերել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու որոնցով միայն վերջին տարիների ընթացքում մի քանի հանցագործություն է կատարվել:

http://new.aravot.am/am/articles/education/17457/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

[12:34] 27 Փետրվարի, 2007

Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Կառավարության շենքի դիմաց՝ շատրվանների հարեւանությամբ, 44 ամյա մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: ՚Ա1+ՙ-ին հաջողվեց պարզել միայն, որ տղամարդը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Ջիվան Հակոբյանն է:

Դեպքի վայրում գտնված ականատեսները լսել են, թե ինչպես է տղամարդը, բողոքելով իշխող կագերի դեմ, բենզին լցրել իր վրա ու այրել: Կարծիք հնչեց նաեւ, որ տղամարդու բողոքն ուղղված էր հատկապես մարդկանց տներից վտարելու գործընթացի դեմ: Անցորդներից մի քանիսը կրակը հանգցնելու նպատակով հասցրել են շորերով ծածկել նրան: Ինքնահրկիզման փորձ կատարողին տեղափոխել են վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ այրվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտից մեզ հայտնած նախնական տվյալների համաձայն, Ջիվան Հակոբյանը ստացել է երրորդ, կամ չորրորդ կարգի այրվածք:

Վերակենդանացման բաժնի բժիշկները Հակոբյանի վիճակը անհույս են համարում: Անզգայացնող դեղերի ներարկումից հետո նա անգիտակից վիճակում է: Դեպքի վայրում գտնվող հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները որեւէ տեղեկություն չկարողացան տալ կատարվածի վերաբերյալ: Ոստիկաններից մեկը միայն, դարձյալ, հիմնվելով ականատեսներից մեկի վկայության վրա, հայտնեց, որ տղամարդը բաճկոնը հանել է շատրվանների մոտ, այնուհետեւ՝ քայլելով եկել մայթի վրա, բենզին լցրել է իր վրա ու տապալվել խոտերի մեջ: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է բենզինի դատարկ տարան:

Կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից ճշտեցինք, որ ինքնահրկիզման դիմած քաղաքցին այսօր որեւէ բողոք կամ դիմում չի ներկայացրել կառավարության ընդհանուր բաժին: Նաեւ որեւէ կերպ իր հանդեպ ուշադրություն չի գրավել` ոչ պաստառ, ոչ դրոշ, որեւէ արտառոց բան մինչ հրկիզումը չի արել, նույնիսկ չի մոտեցել ոստիկաններին եւ ինչ-որ բան չի խնդրել կամ պահանջել:

Ի դեպ, Մերի Հարությունյանը նկատեց, որ հրկիզումը կատարվել է ոչ թե կառավարության դիմաց, այլ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ:

Ասել կուզի` բոլորովին չի նշանակում, թե ակցիան ուղղված էր կառավարության դեմ:

A1+

Изменено пользователем Grig777 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Суд признал Догу Перинчека виновным в расизме за заявления о Геноциде армян

09.03.2007 16:51 GMT+04:00

/PanARMENIAN.Net/ Швейцарский суд признал лидера Турецкой рабочей партии Догу Перинчека виновным в проявлении нетерпимости за заявления об отрицании Геноцида армян и приговорил его к 90 дням лишения свободы условно или аналогичному наказанию и штрафу в 3 тысячи швейцарских франков ($2,5 тыс.). Перинчек может избежать тюремного заключения, если в ближайшие два года не будет повторять своих заявлений. Два года назад Перинчек назвал Геноцид армян “международной ложью”.

Это первый случай, когда вступивший в силу в Швейцарии в 1995 году закон применяется в связи с Геноцидом армян. “Самым важным моментом этого судебного процесса стало то, что Геноцид армян является неоспоримым фактом с точки зрения законодательства Швейцарии, и никто не имеет право ставить под сомнение его реальность”, - заявил представитель интересов армянской стороны на суде, сопредседатель Союза армян Швейцарии Саргис Шагинян, сообщает радиостанция “Свобода”.

http://www.panarmenian.net/news/rus/?nid=21403

---------------------------------------------------------------

Один есть...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԿՆԴԵՂ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՅԺՄ ԷԼ ՚ԱՐԶՆԻՙ-ում

[18:12] 15 Մարտի, 2007

՚Արզնիՙ-ի արտադրած Ark Land հանքային ջուրն արգելվեց Կանադայում: Կանադայի սննդի տեսչության գործակալությունը զգուշացրել է սպառողներին, որ այդ հանքային ջուրը օգտագործելու ենթակա չէ, քանի որ մկնդեղ է պարունակում:

Գործակալությունը հայտնում է, որ այժմ աշխատանք է տարվում ներմուծողի հետ, որպեսզի Հայաստանում արտադրված հանքային ջուրը հանվի շուկայից: Հաղորդվում է նաեւ, որ այդ հանքային ջուրը Կանադայում վաճառվում է 0,33 եւ 0,5 տարողության շշերով, հաղորդում է ՚Ազատությունՙ ռադիոկայանը:

Ավելի վաղ Կանադայում արգելվել է ՚Ջերմուկՙ-ի վաճառքը, որն արգելվել է նաեւ ԱՄՆ-ում եւ Հոնկոնգում

А1+

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ՚ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՍԽԱԼԸՙ

[16:03] 21 Մարտի, 2007

image

՚Պետդեպարտամենտը ընդունում է, որ դա ակնհայտ սխալ ձեւակերպում էՙ,- այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Խոսքը ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածի մասին է, որտեղ նշված է, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ղարաբաղն ու հարակից տարածքները:

Վարդան Օսկանյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե այդ ձեւակերպումը սխալ է, եւ Հայաստանն այդ մասին իր դիտողությունն է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտին: ՚Դա արդեն արվել է, կարող եմ ասել, եւ այսօր ես կարող եմ առավել հիմնավորված ասել հետեւյալը:

Դա ակնհայտ սխալ էր, Պետդեպարտամենտը ընդունում է, որ դա սխալ ձեւակերպում է, եւ այդ ձեւակերպումն այդ փաստաթղթում չպետք է տեղ գտներ: Հասկանալի է, որ զուտ բյուրոկրատական պատճառներով, փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվելուց հետո դժվար է այնտեղ ուղղում անել, բայց խոստացվել է մեզ, համենայն դեպս, ինչ որ հստակություն մտցնել այդ հարցում կամ ուղղման ճանապարհով` կայքի վրա միգուցե, կամ ինչ որ այլ ճանապարհով, որը որ իրենք կընտրեն:

Բայց ես նորից եմ վերահաստատում, որ Պետդեպարտամենտը մեր քննարկումների ընթացքում ընդունել է, որ դա ակնհայտ սխալ է եղել իրենց կողմից, եւ կփորձեն, եթե հնարավոր լինի բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարել, այդ ուղղումը մտցնել փաստաթղթումՙ,- մի քանի անգամ կրկնեց Վարդան Օսկանյանը: Լրագրողցները նրան հիշեցրեցին, որ այս մասին իր առաջին հայտարարությունից հետո, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւս մեկ անգամ վերահաստատեց զեկույցում տեղ գտած ձեւակերպումը:

՚Ես կարող եմ ասել իրականությանը չհամապատասխանող բաներ այն մասին, թե Պետդեպն ընդունել է սխալը: Եթե ես ասում եմ դա եւ այն չի համապատասխանում իրականությանը, ապա ԱՄՆ Պետդեպը կարձագանքի իմ խոսքինՙ,- ասաց պարոն Օսկանյանը՝ նշելով, որ պետդեպարտամենտի հետ զրուցել է դեսպանության հայտարարությունից հետո:

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ պետդեպարտամենտի զեկույցը իրավական ուժ չունի եւ Ադրբեջանը չի կարող այդ ձեւակերպումները մեր դեմ օգտագործել իբրեւ խաղաքարտ: Եթե ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցում ի վնաս հայկական կողմի ձեւակերպումներ են տեղ գտել, ապա Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ կան մեկ տասնյակից ավելի կիսապաշտոնական եւ պաշտոնական փաստաթղթեր, որտեղ կան ընդհուպ այնպիսի ձեւակերպումներ, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է, որոնք առաջացնում են Ադրբեջանի դժգոհությունը: ՚Համենայն դեպս ակնհայտ է այստեղ մի բան, որ այս զեկույցներում տարբեր մոտեցումները կոորդինացված չեն: Սա փաստ էՙ,-ավելացրեց նախարարը:

Իսկ ինչպես է պատահել, որ պետդեպարտամենտի նույն սխալը տեղ է գտել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին վեաբերող զեկույցում, Վարդան Օսկանյանն ասաց. ՚Այդ զեկույցները գրել է մի մարդ եւ ձեւակերպումը այդ հարցի նկատմամբ այդ անհատի վերաբերմունքն է եւ ակնհայտորեն չի արտահայտում Միացյալ Նահանգների քաղաքականությունըՙ:

A1+

Դե հիմա արի ու հասկացիր թո ինչով էր զբաղվածհայկական լոԲին երբ Պետդեպում գրվում էր այս զեկույցը ?Երեւի Հոգլանդի ուղղությամբ քարեր գցելով?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите в него для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 128 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    128 гостей
    Good Boy stephanie S melkum
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...