Перейти к публикации

стихи Парсама


parsam

Рекомендованные сообщения

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

11

Չգիտեմ ինչու Վերն սրբություն,

Ամեն առավոտ ,ու ամեն գիշեր,

Հանգիստ չի տալիս հարցը այս անքուն,

Որ իմ հոգին է վաղուց գրավել:

Ես ուզում էի անտառն այն հասնել,

Որտեղ փերները երգեր են երգում,

Ուր ակնաղբյուր կա' սրբի արտասուք,

Որտեղ ուռենին' խոնհար է ու լուռ:

Որտեղ առաջին քայլերս եմ արել,

Նայել եմ վերև' արև ու լուսին,

Որտեղ ծիծաղից արցունք եմ լացել,

Մանուկ աչքերով քեզ եմ կշտամբել:

Ինչ որ չափածո բառեր եմ գրում,

Գրում եմ անկապ ու չափից երկար,

Կարծես շփոթվել, մթագնել եմ ես,

Ինչքան պիտ մնամ, այսպես ինձ շվար,

Թվում է վաղուց խցանն եմ ընկել,

Խճճվել, կարծես էլ բառեր չկան,

Բառերը այնքան անկապ են դարձել,

Այս լաբիրինթում ո'չ ելք կա, ո'չ վախճան:

Այսօր աստղերը ժպտում են նորից,

Նորից կանչում են,ու տանում հեռու,

Ու քայլում եմ ես, շարունակ քայլում,

Այս ճանապարհի անծիր տիեզերքում:

Ելնեմ սարերը ձյունե քողի մեջ,

Ձյունե պսակը հագնեմ' սպիտակ,

Մանկանամ նորից, բառեր թոթովեմ,

Մեղքեր չունենամ հոգումս բնավ:

Սիրո անունից կռվի դուրս գամ ես,

Վերտ ու վահանը ձեռքումս պահած,

Աղոթեմ նորից' հազար մեղա ես-

Ինչու, ես հանկարծ, դարձա ինձ օտար:

Հոգնած դար է սա. Վերին սրբություն,

Չկա մայուններ ու չկա կարկաչ,

Մեքենաներ են միայն ընթանում,

Անդուր նկար է պատուհանիս տակ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 52
  • Создано
  • Последний ответ

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

12

Իջավ աշուն, քաղաքը մերկ

Լողանում է անձրևի տակ,

Լողանում եմ ես էլ կանգնած,

Քամիների հարվածից խենթ,

Փողոցներում' դադարկություն,

Ցուրտ է, կարծես չկա ոչինչ,

ես փնտրեցի անկեղծություն,

Արդարության վսեմը ջինջ:

Ու երևի ոչինչ չկա,

Մշուշվել եմ մեջը խավարի

Հավաքել եմ բազում մեղքեր,

Տանջվում եմ ով երկնային,

Կարծես հոգնել ծերացել եմ,

Կորցրել եմ ուժս այրի,

Աչքերս կույրացել են,

Չեմ հասկանում ես ոչ մեկի:

Ուզում էի անկեղծ սիրել,

Սիրել մեկին' տաքը շնչել,

Ծխել խունկը լույս օջախի,

Լսել մանկան զվարթ ձայներ,

Ցանել սերմեր ճշմարտության,

Գնալ ճամփով լույս արևի,

Տանել անձավ չարը խոսքի

Գամել այնտեղ շխթաներով:

Վերին սրբություն.

Ու չիմացա մինչև հիմա,

Թե ինչու ես աշխարհ եկա,

Ինչ եմ փնտրում , ուր եմ գնում,

Ու ճամփան այս ուր է տանում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

13

Դե, ինչ արած, այս է կյանքը,

Թեև գունեղ, բայց անկատար,

Բեմի վրա, կամ բեմից դուրս,

Դիմակներով, առանց դիմակ,

Անտառներում, անապատում,

Կամ պողպատյա շենքերի մեջ,

Կամ էլ հոգնած խրճիթներում:

Մարմին ծախել, մարմին առնել,

Լինել հիվանդ, լինել թշվառ,

Կամ երջանիկ արնանման,

Քո անվան տակ’ պատերազմել,

Քո անվան տակ’ կյանքեր խլել:

Բայց կատարյալ ոչիչ չկա,

Ու անկատար աշխարհ կգան,

Լուռ, անկատար ու կգնան,

Լոկ կթողնեն ինչ, որ հուշեր,

Բարի, թե չար, ով գիտի տեր:

Վերին սրբություն,

Ների’ր նվաստիս,

Զրույցս քո հետ վերջակետ չունի,

Եթե ճիշտն ասեմ,

սկիզբ էլ չունի...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԵՐ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Մեր հարսանիքը թող լինի արտում,

Հասած մի արտում ցորենի,

Անուշ մեղեդի լինի այն արտում,

Ու սիրո երգը կարապի:

Ծաղկե թասերով մենք կենաց խմենք,

Հասուն արտի մեջ ցորենի,

Ծիծաղ ու խինդ մենք սիրով խառնենք,

Անուշ խոխոջին առվակի:

Ու ծնկի իջնենք վաղորդյան լույսի,

Անմար կրակի առաջ լուրթ,

Առաջին օրհնանքը թող Արևն ասի,

Առավոտի շողերով սուրբ:

Մեր հարսանիքը արտում թող լինի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԵՐԱԶ

Երազիս մեջ մանուկ էի,

Անվիշտ, անցավ , վետվետուն,

Սար ու ձորով վազում էի,

Ինչ սեր, ինչ դարտ և ինչ տուն:

Շների հետ կռիվ տալիս,

Մեկտեղ նրանց հետ ուտում,

Գառների հետ յայլաներից ,

Վերադառնում դեպի տուն:

Ծիծեռնակի նման օդում,

Տենչում էի սավառնել,

Արևախանձ քարափներում,

Լողանում էի մինչ գիշեր:

Երեկոյան թոնրատանը

Տատս ալյուր էր մաղում,

ՈՒ պատմում էր նա մի հեքիաթ,

Մտնում էի անուշ քուն:

Ու քնի մեջ ես անպատճառ,

Խոսում էի ինքս ինձ,

Ծիծաղում էի ու թե լալիս ,

Օրվա եղած դեպքերից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա գալիս անաղմուկ,

Ու իմ դուռն է թակում,

Շշնջում է ականջիս.

Ինչ-որ բառեր, հեռանում:

Նրա կամաց շշուկից

Երանություն է իջնում,

Ու իմ կոպերն աչքերի

Տարերքից է թմրանում:

Ինչ-որ հեքիաթ է կանչում,

Ինչ-որ երազ, ու անձայն

Տանում է նա ինձ կրկին,

Դեպի լույսը մոգական:

Թափառում եմ անդադար,

Փողոցներում վեր ու վար,

Ուր է տանում այս ճամփան,

Ուր է շշուկը մոգական:

Նա գալիս է անաղմուկ,

Ու իմ դուռն է թակում,

Շշնջում է ականջիս

Ինչ-որ բառեր հեռանում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀԱՅԱՑՔ

Ինչքան սիրուն համեստ հայացք,

Ինչքան անուշ շրթունքներ,

Ձեռքդ տաք է, ձեռքդ շուրթիս

Համբույր տամ ես ողջ գիշեր:

Պարանոցիդ ուլունքաշար,

Աչքերդ ժով ծիրանի,

Սիրտդ տաք է, սիրտս այնտեղ

Մի անկյունում թող նստի:

Եղնիկի է քայլերը քո,

Սահուն- սահուն նազանքով,

Ձեռիկդ եմ ես, ճանապարհդ

Թող, որ մաքրեմ իմ սրտով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԱՅՐԻԿ

Ինչքան լացել, չարչարել եմ,

Քուն չեմ եղել ես մայրիկ,

Օրորոցում կապկապել ես,

Քուն չեմ եղել ես մայրիկ:

Զօր ու գիշեր կողքիս նստած,

Անուշ օրոր ես ասել,

Գիշերը անքուն, աչքերդ բաց,

Քուն չես եղել իմ մայրիկ:

Օրեր անցան, քո ձեռքի մեջ

Ես ուժ առա քայլելու,

Բառեր ասի , անկապ բառեր,

Ուրախացանք ես ու դու:

Քո կրծքից իմ հասակն աճեց,

Հոգուդ լույսը ինձ տվիր,

Դու մի սուրբ ես քնքուշ մայրիկ,

Պայծառ լույսն ես իմ կյանքի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԵՐԱԶ

Այսօր երազ տեսա մի նոր,

Քեզ էի տեսել մայր իմ,

Մանուկ էի ու հեռավոր,

Սարերն էր իմ սիրելին:

Անկոչ հովիվ էի դարձել,

Չէի մնում ես տանը,

Արձանվել էր մայրս կարծես,

Մոտիկ-մոտիկ մեր տանը:

_"Սար ու ձորում դու կկորչես,

Որդիս արի,տուն արի,

Ջահել մորդ զուր կտանջես,

Արի որդիս, տուն արի":

Անկոչ հովիվ էի դարձել,

Չէի լսում մորս ձայնը,

Արձանվել էր մայրս կարծես,

Մոտիկ-մոտիկ մեր տանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Թախիծ

Թախիծն է պատել իմ աչքերը վառ,

Տխուր ու մեղմիկ թախծում է հոգիս,

Մի երգ է տխուր հնչում, ու այնպես

Թախծոտ է երգը , նման է սրտիս:

Տես ձեռքեր ունի ձյան փաթիլի պես,

Սպիտակ, մաքուր,սառը հպումով,

Աչքերիս միջում դառնում է արտասուք,

Այտերիցս հոսում կաթ առ կաթ արցունք:

Օ’, ինչքան’ տխուր հայացք ունես դու’,

Աղի արցունքի պես դառն ես թախիծ’,

Գիշերվա մթան լռություն ես դու’,

Ձյան փաթիլի պես սառն ես թախիծ,

Կանգնել ես շնչիս մի արցունք դարձած,

Ես խեղդվում եմ քո ծանրությունից,

Բաց’ թող մի վայրկյան,

Թեթև հպումդ ծանր է թախիծ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԳԱՐՈՒՆ

Ես ուզում եմ, որ հանդում

Բացվեն գարնան ծաղիկներ,

Ու իմ աչքերի միգում

Փայլեն սիրո արցունքներ:

Բախտի անիվն իմ ճամփին

Բացի ծաղկած մի գարուն,

Սիրով փարվեմ ամենքին

Երկիր, իմ հող, ու իմ տուն:

Ու բուրմունքով արբեցած

Մի օր այցի գամ քեզ,

Գարնան շունչը ծաղկած

Ու արևը բերեմ քեզ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԻՐԻԿՈՒՆ

Իրիկնային տոն է,իրիկուն խաղաղ,

Ոսկեզօծվել է երկինքը կապույտ,

Դեղին կրակ է երդիկներից կախ,

Թոնրատներից ծուխն է վեր ելնում:

Կապույտ գետակն է –դեղինով գոցված,

Թռչկոտում ուրախ բարձր սարերից,

Հեռվում ճռռում է մի հին ջրաղաց,

Իրիկնային տոն, իրիկնային հաց:

Երեկոն սարից մայուն է բերում,

Բերում է բառաչ, սրինգի նվագ,

Հովն էլ անկշտում թիկունք է շոյում,

Ու փսփսում է ուրախ մի հեքիաթ:

Իրիկունը հրաշք հանգիստ է փռել,

Լույսեր է վառել’կարել-կարկատել,

Իր խինդն ու ծափը գյուղին է տվել,

Աստղերին պայծառ պահակ է կարգել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԱՆԱ ԾՈՎՈՒՄ

Քենի ալիքով նավեր խորտակել,

Ու պահ է տվել իր անդունդներին,

Երկնի լույսը մշուշով պատել,

Խաչքար է դարձել օտար նավերին:

Ու դեռ փրփրած մկրատի նման,

Ալիք է պարզում երախիցը իր,

Զարկում է ,զարկում ժայռերին վառման,

Ու ետ է դառնում դժգոհ, ցանուցիր:

Ծովը շաչում է, փրփուր է թքում,

Վխտում են այնտեղ ժանտ հրեշները,

Առաջ է գալիս արյուն աչքերում,

Լիզում է, լափում նա մերկ ափերը:

Ծով փոթորիկի մեջ կեռ լուսինն էլ,

Ընկել է ինչպես, ինչպես յաթաղան,

Ծովը ծռել է, ճզմել է նրան,

Իր ալիքներով ահեղ կապուտան:

Ես ապշահար կանգնել եմ կողքին,

Ու աղերսում եմ ծովին փոթորկահույզ,

-Խաղաղվիր մի քիչ, անսպառ մայր իմ,

Գիրկդ եմ եկել սրտումս մեծ հույզ:

Դու թախծել գիտես, դու գիտես սիրել,

Խոր է թախիծդ,ու սերը քո մեծ,

Հառաչել գիտես, և ավաղ լացել,

Շաչել, շառաչել, ու թափել անեծք:

Քո կապույտ հոգում քնքուշ սիրտ ունես,

Ունես լսելու, խորհելու լավ ձիրք,

Խորտակել գիտես,և խաչքար դառնալ,

Ուհարձակվելու անհողդող մի կիրք:

Պապս պատվիրեց , /մեռավ կարոտից/,

Քո կոհակներից նա ջուր էր ուզում,

Ուլունք ձյուներից’ չքնաղ այն սարի,

Եւ հանգչել, ավաղ, քո վանքի բակում:

Հանգավ, աչքերում քո լույսը պահած,

Հանգավ տանելով զնգոցը զանգիդ,

Իր հետ նա տարավ վերքեր չլսված,

Որոնք բարձր են երջանկությունից:

Ծովը շաչում է, փրփուր է թքում,

Վխտում են այնտեղ ժանտ հրեշները,

Առաջ է գալիս արյուն աչքերում,

Լիզում է, լափում արյունոտ հողը:

Հոգնել է, կարծես սանձերը թողած,

Հոգնել է, հոգնել,ուզում է հանգիստ,

Օտար են մարդիկ, ափերն են օտար,

Փրփուր է թքում ,թքում անհանգիստ:

Ու մառախուղի թանձր քողի մեջ,

Նիրհել է ծովը, ալիքները հավաքել,

Հոգին քանի տակ ծալել է, կարծես

Երազների մեջ ժպտում է այնպես:

Մառախուղը գրկել ու բաց չի թողնում,

Գրկել է ամուր վիրավոր սրտով,

Չքնաղ ծովակը ջուր է շշնջում,

Սրինգի կարոտ, հորովելը մով:

Չքնաղ դիցուհին պապակ է, կարծես,

Պապակ է մաքուր քրտինքի համին,

Սարերից եկող գառ և ուլերի,

Անխոնջ ու անցավ այն մայուններն:

Աստղերի մեջ իր աստղն է փնտրում,

Նայում է ճամփան այն հարդագողի,

Ու հոգու խորքում հառաչում է լուռ,

Տեսնելով մարած հետքը ասուպի:

Հետո մի քանի լրաբեր կոհակ,

Նայեցին մուտքը ավերված վանքի,

Չի ծխում, արդյոք մի խունկ, մի կրակ,

Վաղուց ավերված պատերին վանքի:

Դարձյալ ապարդյուն նրանք հետ դառնում,

Կրկին ու կրկին գալիս անհանգիստ,

Խփում են կղզուն ցիրուցան լինում,

Ծովակը Վանա էլ չուներ հանգիստ:

Տանջանք է ապրում, թե երկունք է այն,

Տնքում է, շնչում խոր հառաչանքով,

Նա ծնելու է ուրիշ Վահագն,

Առասպելական կայծակ շանթերով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

ԴՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՍ

Դու հոգնել ես, քո աչքերի սև սաթի մեջ

Բոսոր ամպերն են բույն դրել,

Կոպերդ այնքան ծանր են թարթում,

Որ կարծես թե, երազն անքուն,

Տարել է մի ուրախ նվագ,

Եվ չի գալու կրկին քո մոտ,

Դու հոգնել ես ու լույսի ես այնքան կարոտ:

Կար ժամանակ ու դու զվարթ

Թռչունի պես, թռչում էիր անտես-անտես,

Լոկ վայրկյանն էր պարդ տեսնում

Հեռու կապույտ անդաստանում,

Թևերդ թռչնի թևեր, իսկ ծիրանդ

Կարծես գույնն էր այն դաշտերի,

Որի առաջ ծնկի չոքել

Օրհնել էիր լույս ու արև,

Ու աստղ էին աչքերը քո,

Լույսի աղբյուր ու սիրո տենչ:

Հիմա ուրիշ, ժամանակը քո աչքի մեջ

Կոտրել է շողքը արշալույսի,

Ու ամեն լուր, թե պատահար,

Դու նրանց հետ մեռնում կրկին,

Ու չես զարթնում, հարություն առնում:

Դու հոգնել ես, ու այնքան ես կարոտ լույսի,

Երդիկներից կապույտ լույսն է

Իր շողքերով իջել վրադ,

Ու անտառում մի հին զրույց ու մի հեքիաթ,

Պատմում է ծեր կաղնին հսկա,

Ակնաղբյուրի մոտը կրկին ակ ես հաշվում

Դու անհաշիվ:

Դու հոգնել ես, ու աչքերը քո սև սաթի

Կարոտ են տաք անձրևի,

Որ հորդառատ իջնի ներքև,

Ու դու զգաս շունչը նրա,

Նրա հայացքը ,նույնիսկ կարդաս,

Ու չիմանաս լաց է , թե խինդն է հողի:

Քիչ է մնում անդունդն ընկնես ,

Վիհը ընկնես ու մենավոր

Լուռը պատի քո մարմնին.

Ծածկեն շիրիմդ վարդերով,

Գուցէ ոչինչ էլ չլինի,

Միայն տատասկ ու փուշ աճեն,

Եվ գուցէ քեզ ճանապարհին

Ինչ-որ մեկը սիրի կրկին,

Ու դու զգաս տաքը սիրո,

Շունչը նրա լույս բերի քեզ:

Դու հոգնել ես, ու նման ես մարտից

Եկած մի զինվորի,

Ոչ կռիվն ես տանուլ տվել,ու ոչ հաղթել,

Տեսել ես դու բազում մահեր,

Մտածում ես գուցէ մի օր

Դու էլ բաժին դառնաս սրի,

Ու հանգչես լուռ մարտի դաշտում …

Բայց քո հոգնած սև աչքերը

Միայն նայում, նայում ու չեն տեսնում:

Այսօր ժամն է պատարագի,

Եկեղեցում մոմեր վառիր,

Գնա այնտեղ դու շնչելու

Հոտը խունկի,

Ու աղոթիր տիրոջ առաջ,

Ու աղերսիր, գուցէ նրա գութը շարժես,

Եվ գուցէ նոր մի շող տա քեզ,

Հոգնած փակվող քո աչքերին,

Իսկ դու լուռ ես ...

Ու չես գտնում ելքը մուտքի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԻՆՉ ԱՆԵՄ, ԱՍԱ

Ինչ անեմ, ասա,

Ճանապարհ տուր ինձ,

Տուր աստվածային ուժը վերելքի,

Անդունդն եմ ընկել,

Վիհը խորհրդավոր,

Կորցրել եմ ես`

Կորցրել եմ ինձ:

Ինչ անեմ, ասա,

Խոսիր դու ինձ հետ,

Թեկուզ ապտակիր,

Թեկուզ այրիր ինձ,

Միայն թե, խոսիր,

Այս լռության մեջ

Կորել եմ ես –

Չեմ գտնում ես ինձ:

Իրիկունը ուժգին

Ահազանգի պես,

Խորհրդավոր ,

Ու սարսափելի,

Կողքիս զնգում է,

Հարցն այն մենավոր

_Ինչ անեմ, ասա,

Ոնց գտնեմ ես ինձ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 284 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    284 гостя
    Firefly Абрикос Vito Sigo Nelsjan mshput АРТЕМ ст. л-т RDR
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...