Перейти к публикации

стихи Парсама


parsam

Рекомендованные сообщения

Տար ինձ

Կարմիր է դաշտը,

Եվ դաշտի միջին,

Մի մանուկ ընկած,

Ծաղիկը ձեռքին'

Երկուսն էլ կարմիր,

Կողքին բազում,

Օձ ու կարիճներ,

Կողքին հրեշներ

ու անթիվ չարքեր'

Բոլորն էլ կարմիր:

Արյան ծով է սա,

Աշխարհն է կարմիր

Կրկին մեղա ես,

Ու հազար անգամ ,

Ների'ր նվաստիս,

Ծեփի'ր բերանս,

Քո արդար խոսքով,

Խոսքով իսկության,

Հանի'ր իմ սրտից

Ցավն այս մոլեգին,

Ցավն այս դաժան,

Աչքերս մաքրի'ր,

Արծաթյա շաղով,

Արևածագի,

Ու տար ինձ քո հետ

Երկինք մխրճված,

Մեր սարերը վեհ,

Լճակները ջինջ,

Թող ես լողանամ

Զուլալ ջրերում,

Ջինջ առվակների,

Ձեռքերս հասնի

Սարերի փայլին'

Արծաթագույն,

Իսկ իրկնամուտին

Լսեմ շշուկը

Դարավոր ու հին,

Ննջող անտառի:

Ննջեմ նրա հետ,

Ու հազարամյա

Պատմությունը քո

Թող նա ինձ պատմի,

Լսեմ խենթորեն

Ու չհագենամ

Ու կրկին լսեմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 52
  • Создано
  • Последний ответ

-Դուրս ար'ի, Մհեր,-

Էրկիրն է կանչում,

Մի մնա փակված

Մութ քարանձավում:

Զարկի'ր անխնա

Քարե դարպասին,

Թող ,որ հուրհրա

Քո Թուր Կայծակին:

Տես այգիներում,

Ծիրանն է ծաղկել,

Վաղուց երամը

Տուն է ետ դարձել:

Հայոց լեռները

Քո ճամփին նայում,

-Դուրս ար'ի, Մհեր,-

Էրկիրն է կանչում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 месяца спустя...

Գնամ ու խնդրեմ Սասնա Դավիթին`

Օղորմի պի'տ տամ, հա'զար օղորմի,

Գնամ ու խնդրեմ Խանդութ Խաթունին`

Օղորմի պի'տ տամ, հա'զար օղորմի,

Ու հա'զար օրհնանք,-Քե'զ, Փոքր Մհեր`

Քո' վերադարձին:

ՄՀԵՐ

Մամուռն է նստել ապառաժ քարին,

Եւ օձ ու կարիճ հոն բույն են դրել,

Դու' Սասնա Զարմիկ,Սասունը թողած,

Վաղուց այս ժայռի մեջ ես ամբարվել:

Քո' ազգ, քո' երկիր`հայրենին անտեր,

Կսկիծ սրտերում քեզ են սպասում,

Դու' Հայոց կտրիճ`գեթ ստվերդ բեր,

Դու'րս արի ժայռից,կանչում է Սասուն:

Դուշմանը եկե, պղծել Կաթնաղբյուր,

Մատնել է սրի քո Հայոց Աշխարհ,

Գերեվարել է քո հին ժողովուրդ,

Մրով է ծածկել ,թե դաշտ, թե անտառ:

Սասնա Բերդն հայոց հիմքից են քանդել,

Անմեղ զոհ դարձան ծեր ու պատանի,

Թաղվեցին ողջ-ողջ մայրեր,քույրիկներ,

Ավազների մեջ սև անապատի:

Մարութա սարի տաճարն են քանդել,

Ուր Առյուծ Մհեր զրույց էր անում,

Ամբողջ Էրկիրը ոտնատակ արել,

Սասնա բերդ չկա- հեյ անվախ Սասուն:

Եփրատի գրկից` մինչ Արաքս, մինչ Քուռ,

Գազանը չոքել, որջն է իր սարքում,

Դու'րս արի ,Մհե'ր, օ դո'ւ Սասնա Ծուռ,

Հայոց Աշխարհը քեզ է սպասում:

Հագի'ր զրահդ, ձեռքիդ` թու'րդ առ,

Խաչ Պատերազմին աջիդ թող իջնի,

Նստիր նժույգդ` չքնաղ, լուսնավառ,

Քո հետ օրհնանքն է արարիչի:

- - -

Թե' գիշեր լինի, թե' խավար , թե' ցուրտ,

Պի'տ գնամ, հասնեմ ավերված Սասուն,

Փնտրե'մ Դավիթի գերեզմանը սուրբ,

Խնդրե'մ քո համար` մեղքի թողություն:

Գնա'մ ծնկաչոք, Դավթին աղաչեմ,

Անեծքն հայրական, թող նա հետ պահի,

Խանդութ Խաթունին գլուխ խոնհարեմ,

Քո մոր օրհնանքը` քեզ ապավինի :

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Փոքր Մհերը աչքերը թարթեց,

Սրբեց ճակատի փոշին դարավոր,

-Ինչքան եմ քնել,- դարձավ,հարցրեց,

Քուռիկ Ջալալին` ախ քաշեց մի խոր:

Ելա'վ Մհերը, զրահը կապեց,

Հագավ ոտքերին կոշիկ արզմընի,

Լայնալիճըն առավ, արկանը լարեց,

Ու զարկեց ուժգին թրով կայծակի:

Երկնում անծիր արծիվն էր լողում,

Դեմը Վանն էր փռվել կապուտաչ,

-Երթանք իմ նժույգ,լողանանք ծովում,

Չեմ եղել վաղուց ես այսքան զվարթ:

Ու Ծովը Վանա իսկույն խաղաղվեց,

Թեթև հպումով գրկեց Մհերին,

Հարազատ մոր պես նրան փաթաթվեց,

Քնքույշ շոյելով Հայոց հսկային:

Կանգնել էր ժայռին հոնքերը կիտած,

Հենց ինքը մի ժայռ, ու հսկայական,

Աչքերը հեռուն` մի կետի կիզած,

Նայում էր ցասկոտ Սասնա Ծուռ հսկան:

Պապերի տնից ծուխ էլ չէր ելնում,

Օջախները վաղուց դարձած շիրմաքար,

Թոնիրներ չկար Սասնա շեներում,

Ո'չ ծանոթ շունչ կար, ո'չ խինդ , ո'չ ծիծաղ:

Կաթնաղբյուրն աչքին ցամքել, նվազել,

Եկած ջուրն էլ պղտոր էր անգամ,

Մարութա սարը կքել էր կարծես,

Ո'չ տաճարը կար, ո'չ աղոթարան:

-Ով էլ, որ լինես, թե' գազան, թե'չարք,

Պատասխան պի'տ տաս շեղբին իմ թրի,

Դո'ւ մարդ չես բնավ, դո'ւ չունես հարգանք,

Դժոխքից փախած չա'րքեր նողկալի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Քուռիկ Ջալալին մրրիկի նման

Թոզ-դուման հանեց իր ճանապարհին,

Թշնամին զարթնել է, տներից Սասնա

Չռված աչքերով նայում է փոթորկին:

Քաղքի մեջտեղում Մհեր կանգ առավ,

_Դո'ւրս ելեք,-ասավ,- կապե'ք ձեր գոտին,

Չասեք, թե Մհեր գողեգող եկավ,-

Ինչպես մի առյուծ, որոտաց ուժգին:

Առնետի նման պոչեր հետ քաշած,

Լեղաճաք եղած ծակ ու ծուկ ընկան,

Ուր պիտի փախչեք, Մհեր զայրացած,

Կտրում էր նրանց փախնելու ճամփան:

Նրա մեկ զարկից ամպրոպ էր ելնում,

Ինչպես երկնում ժայթքում է կայծակ,

Թխպոտ ամպերը դես ու դեն անում,

Ու ինքըն իջնում մինչև խոր հատակ:

Գիշեր իջավ: Ծեգն առավ սարին,

Շառագունեցին լեռները Սասնա,

Հեռու կապույտում ժպտաց Արփենին,

Դեռ կռիվ կաներ Հայոց Ծուռ հսկան:

Այսպես երեք օր ու երեք գիշեր,

Հազարների ջարդեց, հազարներ եկան,

Տնքոց,հառաչանք,աղեկտուր ձայներ,

Սասնա լեռներում գլխահատ եղան:

Խոժոռ աչքերով նայեց իր չորս դին,

Հպումով թեթև Քուռկին խթանեց,

Եկավ Մարութա, ու սարի լանջին,

Փոքր Մհերը քիչ դադար տվեց:

Աստղազարդ գիշեր իջավ Սասնա լեռ,

Մեծըն թախծանքով նայեց երկնին,

Բառեր շշնջաց, շատ քնքույշ բառեր,

Մի ձեռքը պահած Խաչ Պատերազմին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սասնա լեռներում փչեց զով քամին,

Ու այնքան ծանոթ, ու շատ հարազատ,

Իր հետ նա բերեց Հայոց մեղեդին,

Լավաշի համը` քաղցր, լիառատ:

Փահլեվան տղերք, աղջիկներ սիրուն,

Ուս-ուսի տված պար էին գալիս,

Թմբուկն էր թնդում Հայոց լեռներում,

Ողջ Էրգիր ժպիտ` ծափ-ծիծաղ տալիս:

Մաճկալն արտերում կորեկ էր ցանում,

Ծաղկել էր այգում թե' նուռ, թե'ծիրան,

Սոխակն անտառում սիրո երգ երգում,

Իր սիրեցյալին կանչում աննման:

Ժպտաց Մհերը` հուշերն էին վառ,

Կարծես, թե երեկ,մի քանի օր առաջ,

Սակայն անցել են տարիներ ու դար,

Թուրք-քոչվորներն են հիմա իր դիմաց:

Քուռիկ Ջալալին ցցեց ականջներ,

Մհեր ետ եկավ դարերի խորքից,

Նայեց մթան մեջ, ինչ-որ ստվերներ,

Զգույշ,բայց վստահ իր մոտ են գալիս:

_Ինչ մարդ եք,- ասավ,-և ինչ եք ուզում,

Գիշերվա խաղաղ այս լռության մեջ:

_Լա'ո, հայ ենք մենք և աստծու սիրուն,

Եկել ենք քո հետ զինակից լինենք:

Ընդունիր Մհե'ր, մեր այս ջոկատին,

Էրգիրն ազատենք թուրք ասկյարներից:

Մհերը` նրանց, նրանք` Մհերին,

Նայեցին իրար` սրտերում կսկիծ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Մազերը երկար` գիսակներ արած,

Ծածկել են նրա հզոր ուսերը,

Խարույրկի շուրթից զրահը շիկնած,

Շողում էր մթնում Փոքր Մհերը:

Եւ ուշի ուշով զրույցն էր լսում,

Հայոց երկրի կյանքը դարավոր,

Մինչ ծեգն իջավ Սասնա լեռներում,

Ու զարթնեց Էրգիր քնից խորհրդավոր:

Մեկ ժպտում էր նա անխոնջ, սիրալիր,

Կարծես մանկանում` լսելով նրանց,

Մեկ ձեռքն առնում Թուր Կեծակին,

Ու աչքերի մեջ կրակներ անսանձ:

Արյունը ելնում, խփում էր դեմքին,

Որ, ուր որ է պիտի ժայթքի նա,

Հայացքը խոժոռ, ականջը ձայնին,

Լուռ լսում էր Ծուռը Սասնա:

Լույսը բացվելուն հետ ընդհատեց նրանց

_Մնացե'ք այստեղ, սպասե'ք մի քիչ,-

Ու Թուր Կեծակին ձեռքերում շողաց,

Նման առյուծի վար իջավ սարից:

Իջավ նա քաղաք`Սասունը դադարկ,

Չորս կողմը բազում դիակներ ընկած,

Հավաքեց զենքեր,ու յոթ հովատակ,

Մարութա ելավ` ձիեր դեմն արած :

-Հագեք զրահներ, կապեք ձեր գոտին,

Ձեռքներդ առեք զենքեր կրակող,

Պիտ'ի գնանք մենք վեհ Արարատին,

Թո'ղ արարիչը լինի մեզ մաղթող:

Եկավ նա տաճար` տաճարն ավերակ,

Քարեր սրբատաշ դես ու դեն եղած,

Թրթիռը սրտում, աչքերում փափագ,

Փնտրում էր Մհերը քարեքար ընկած:

Անհուն կարոտով նա չոքեց ծունկի,

-Մա'րի,- շշնջաց,-ե'ս եմ, քո Մհե'ր,

Մի քիչ համբերեք,օ հզոր հա'յր իմ,

Մինչ Էրգիր չարից իսպառ ազատեմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ու շողերի հետ լույս առավոտի,

Խումբը Մհերի ձուլված շղարշով,

Ելավ ճանապարհ`դեպ Արարատի,

Մարութա սարը հեռվում թողնելով:

Զրահը պաղպաջած արևի շողերից,

Փոքր Մհերը փայլում էր հեռվում

Կարծես Արարիչն էր լազուր երկնից

Իջել շքերթի Հայոց Աշխարհում:

Աչքերը խաղաղ, հոգին դեռ խռով,

Առաջ էր խթանում,ցասումովը լի

Թե, ինչպես ինքը ընկավ խոր քնով,

Եւ չարը տիրեց Հայոց Աշխարհին:

Հարազատ վայրեր, ու նեղ կածաններ,

Մեկը մյուսին էին անընդհատ փոխում,

Ահա ժայռը այն` ակնաղբյուր տակին,

Որտեղ Գոհարը -"Մհեր", էր կանչում:

Անձավն այն փոքր, անտառի փեշին,

Ուր մանուկներով պահ էին մտնում,

Անհոգ ու թեթև, ժպիտն աչքերին,

Հազար ու մին արկածներ պատմում:

Սասնա լեռները մնացին հեռվում,

Կարծես մաղթելով -"Բարի ճանապարհ",

Դիմացը Մուշն էր` Եփրատի գրկում,

Իր գեղեցկությանը չուներ հավասար:

Մանգաղի նման լուսնի աղեղը,

Դալուկ կախվել էր երկնակամարում,

Երբ, որ կանգ առավ Փոքր Մհերը,

Աստղիկի փլատակ տաճարի բակում:

Ո'չ վարդ, ո'չ մեխակ, ու ո'չ մի ծաղիկ,

Դարեր շարունակ չեն ծաղկել այստեղ,

_Ուր ես արդյոք,օ հրաշք Աստղիկ,

Որտեղ ես հիմա դու օթևանել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 1 анонимный, 384 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    387 гостей
    1 анонимный
    vardan hov Колючка Анчара Firefly Xenobarbital RDR vanski w i t o lord17
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...