Перейти к публикации

стихи Парсама


parsam

Рекомендованные сообщения

ՊԱՏԺԵՄ ՊԻՏԻ

Ինչ լռություն' որոտ, ցասում,

Շանթելու եմ ես շարունակ,

Չի լինելու էլ արտասուք,

Իմ աչքերում վառ կապուտակ:

Դու'րս եմ գալու լույսի խինդով,

Վայրի քոչին պատժեմ պի'տի,

Պի'տի ելնեմ մղձավանջից,

Ու մղձավանջ դառնամ պի'տի:

Այսպես կարոտ ինչքան է պետք,

Լինեմ օտար ես իմ հողին,

Պատժելու եմ նրան, անշուշտ,

Որ ազատեմ իմ հայրենին:

Չեմ զանգելու զանգեր անգամ,

Մոմեր վառել տիրոջ առաջ,

Երկնից վար ցասման նման,

Իջնելու եմ ինչպես կայծակ:

Բերելու եմ որոտ, ցասում,

Շանթ ու կայծակ երկնային,

Վրան խփեմ Մշո դաշտում,

Լինեմ պահակ իմ աշխարհին:

Կառուցելու եմ շարունակ,

Գմբեթները երկինք մխեմ,

Հայկյան նետը ձեռքս առած,

Իմ երկիրը վերականգնեմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 52
  • Создано
  • Последний ответ

:good:

Այսպես կարոտ ինչքան է պետք,

Լինեմ օտար ես իմ հողին,

Պատժելու եմ նրան, անշուշտ,

Որ ազատեմ իմ հայրենին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ

Դու մի թուղթ ես սպիտակ,

Մաքուր, մաքուր ու անբիծ,

Ու նստել եմ քո առաջ,

Ինչ ես ուզում ասել ինձ:

Լուսե պսակ ես ծաղկի,

Մանկան աչքեր ես չքնաղ,

Դու երկունք ես կապույտի,

Սիրո տաքն ես իմ միակ:

Այգաբացի բոցն ես դու,

Հորիզոնում կապուտակ,

Կյանք ես մաքուր ու անբիծ,

Ու թախիծ ես սպիտակ:

Մի օր հալվում ես կարծես,

Մի օր վառվում լույս տալիս,

Տողերում քո հրակեզ,

Բուրմունք է ծաղկալից:

Մի օր ձյուն ես սպիտակ,

Մի օր ցոլանք ես ծովի,

Անձրևում ես հորդառատ,

Ու ժպիտն ես աչքերի:

Երդիկների ծուխն ես դու,

Ու համ ունես դու հացի,

Շիկնանքն ես երկունքի,

Ու ժխորն ես աշխարհի:

Դու մի թուղթ ես պիտակ…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Թե իրավ դու մեծ հանճար ես լույսի,

Թե իրավ սեր ես դու առանց խանդի,

Կամ սուրբ արտասուք,

Կամ, թե լույսն ես դու հրաշագեղ այգաբացի,

Կամ կրակ ես բորբ ‘ անմոխիր այրման,

Կամ սուրբ պսակն ես առաջին ծաղկի,

Կամ մարգարե ես,

Քո հավիտենական լուռ մենաստանում,

Կռելով բառեր, քավելով մեղքեր,

ԵՎ կամ ճշմարտությունն ես դու

Հենց նոր արարված առաջին բառի,

Կամ թե, մայրն ես դու ամբողջ աշխարհի,

Որից սերում են` և ծիլ ու ծաղիկ,

Թե քար ու քռա, թե մարդ , թե գազան,

Կամ լույսն ես դու հենց նոր շունչ առած

Սուրբ առեղծվածի,

Կամ ճիչ ես մանկան` սուրբ երկունքի,

Նայում եմ այսօր ես ակնաղբյուրին,

Կամ ակն ես դու ցողոտ հանդեսի:

ՈՒզում եմ այսօր զրուցել քո հետ,

Ավաղ ոխ չունեմ ,

Այնպես եմ ուզում քեն դավել քո դեմ,

Բայց այդ շնհորքը չունեմ,

Լսում ես ներող , արյունս արդեն

Դարձել վարար գետ,

Իր հունից վաղուց է ելել,

Արյան հեղեղ է իմ երակներում,

Հիմա կժայթքի, ու թանձր մուժում

Կլափվի հոգիս,

Կտանի լեզուս ընդերքը սրտիս,

Կբերի սիրտս, որպես թե լեզու:

Հոգնել եմ արդեն լոկ դառնությունը

Տանելով կյանքի,

Հոգնել եմ վաղուց այս արհավիրքի,

Լռության ճչից:

Նոյի հետ իջել սուրբ Արարատից,

Եվ իմ քրտինքով ողկույզն եմ դրել առաջին բառի,

Մարտնչել եմ ես, ու հողմերին սուսերս պարզած

Պաշտել եմ այլ աստվածների,

Զոհ եմ մատուցել ես նրանց առաջ,

Եվ տաք թրթիռն եմ եղել ,

Արյունոտ զոհասեղանի,

Բառեր եմ հինել առաջին տողի,

Եվ դարբնոցում սրեր եմ կռել,

Արդար քրտինքի,

Կռել եմ նիզակ ,և վերտ ,և վահան,

Չեմ եղել խոնարհ, ու չեմ կոտրվել

Վայրի ու անգութ արհավիրքներից,

Երբ շանթն էր աստված,

ՈՒ երբ ,սերն էր քնքուշ ու դյութիչ,

Բարալիկ ու հեզ, նորահարսի պես ,

Շանթել եմ, այո, ու ես շանթված

Ընկել եմ սիրուց ձորերդ վայրի:

Հետո, դու եկար, ով տեր,

Հավատքս կորավ,և կարծես

Պատժեց բազուկը ահեղ Վահագնի ,

Ես դարձա քաղցր մի կռվախնձոր,

Դարձա ոսկու հանք ու արշավատեղ,

Ես ընկա շատ-շատ,

Ապրեցի,սակայն ծանր շնչելով,

Գրեցի գիրը ու բողոքեցի ես Ֆրրիկի հետ,

Ճգնեցի երկար վանքում Նարեկա`

Մեծ մարգարեի,

Ու լույսը տվի լոկ ճշմարտության,

Չար հալածանքներից հազար տեղ եղա,

Ու իմ որդիքը լքեցին ահից,

Լքեցին ինձ էլ, փախան խելագար:

Ես քեզ եմ դիմում,

Ինչու սուրս առար,

Ինչու չթողիր իմ սալի վրա

Փուքսը փչեի արդար քրտինքի,

Լոկ միայն ինքս դառնայի

Ինձ տեր ու տիրական,

Դու ինձ օծեցիր լույսով երկաթյա,

Ու մի օր ես դարձա Մարգարե,

Ծնրադիր եկած քո լույսի առջև’

Ու չկարողացա ես պատերազմել,

Լույսով իմ գրչի-

Շեղբի առաջ մերկ:

Ինչու սուրդ մերկ թողիր անհունում

Քո հեթանոսի,

Քարայրոմ թողիր, թե անձավներում

Մռայլ ու տխուր,

Թաղեցիր սուրդ,թաղեցին քեզ էլ

Ժառանգներիս հետ,

Ու դարձանք խաչքար:

Քո բարձունքներից տեսար դու, արդյոք,

Թե անապատում ինչպես թաղվեցի,

Ինչպես խառնեցին ավազին

Աճյուններս մերկ,

Բիբերս կորան,

Մաշկեցին մեկ-մեկ,

Կտրեցին տարան կրծքերս ավաղ ,

Գալիք մայրության,

Օրոցքի վրա անառակ ձևով

Սպանվեցի ես, ու մերկ մնացի,

Բռնաբարեցին կույսերիս չքնաղ’

Վայրի խնդացին,

Դարձա խելագար, դարձա ես մի հողմ,

Մի հողմապտույտ,

Ու այս ու այնտեղ հայտնվում եմ տես,

Փնտրում եմ, ավաղ ինքս էլ չգիտեմ,

Փնտրում եմ սերս,

Թե լույսն աչքերիս, թե բիբերս թաց,

Կրծքերս եմ փնտրում, որոնք լցված են կաթով,

Սուրբ կաթով,

Փնտրում եմ թաղանթը իմ մերկ կուսության,

Ճոճքն եմ փնտրում իմ երեխայի ,

Անմեղ երեխեքիս եմ փնտրում, ես ավաղ,

Օ’ բնավ երբեք չեմ ասի ներիր,

Ու չեմ բարբառի- մեղա տեր աստված:

Որտեղ է մայունը առեղծվածների,

Որտեղ է ծնվել բառս առաջին,

Որտեղ է տաճարը քնքուշ Աստղիկի,

Ուր ծովը Վանա հայերեն խոսում,

Ինձ են կշտամբում:

Ես եմ ձև տվել ապառաժներին,

Գրել սեպագիրը արդար իմ կյանքի,

Գարունն անգամ հայերեն խոսում,

/Գերի են անգամ/, Ինձ են սպասում:

Թիկնել եմ ժայռին և հող եմ հինում,

Ես հող եմ հինում` քարերը դժնյա,

Ապառաժների քարակերտ ծոցում,

Լույսն եմ ցանել, իբրև մանանա:

Թոնիր եմ թրծում ես լույսի,հացի,

/Ու քո հուշերը օտար են արդեն/,

Հրանոթի պես ,շանթը աստղերի,

Դարձել եմ սուր,և վերտ և վահան:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

1

Ասում են, թե դու եղել ես նման

Առվի կարկաչի, ու լացի փոխվել,

Հետո արցունք ես դարձել աչքերում,

Եւ հոսել ներքև:

Ասում են, թե անտառի միջին,

Վաղուց շատ վաղուց, տարիներ առաջ,

Ակնաղբյուր կար ջինջ,

Ու մեջը նրա սրբի արտասուք,

Ու սրբի պատկեր,

Եւ մարդն առաջին այնտեղ է ծնվել:

Ասում են, թե մենք էլ ենք եղել,

Նման լույս հացի,արդար, սրբորեն,

Եղել ենք ,ինչպես արշալույս մի վառ,

Ու ճշմարտության բառն ենք հինել:

Վերին սրբություն, անցել են դարեր ,

Ու սրբությունից հուշն է մնացել,

Եւ ուրիշ ոչինչ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

2

Երբ մանուկ էի, /քաղցր եմ հիշում/,

Փոքրիկ ու վտիտ, ու չար անսահման,

Գառնարած էի սարերի գրկում,

Ու օրրանը իմ չքնաղ այն յայլան:

Քեզ էի նայում փոքրիկ աչքերով,

Ու չարաճճի թոթվում էի քեզ,

Խոսում էի ես, ինչ որ բան ասում,

Լուռ լսում էիր դու ինձ սիրակեզ:

Ասում էի քեզ,

Ինչ որ աստղային փայլ կար աչքերիս,

Հոգուս խորքում բաց անդաստաններ,

Կապույտի մեջ կորած,

Կապույտով կիզված,

Ու ինձ անդադար կանչում էին, տանում,

Խորհրդավոր շղարշը հագիս,

Ադամամերկ էին անդամները իմ ,

Ամոթխածի պես, շիկնանքը դեմքիս,

Ինձ տանում էին այդպես մորեմերկ,

Ու գնում էի , գնում մանկորեն:

Վերին սրբություն անցել տարիներ

Ու այդ մանուկից հուշն է մնացել,

Եւ ուրիշ ոչինչ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

3

Քո հետ զրուցել եմ ուզում ես այսօր,

Եկ նստենք այնտեղ` խնձորենու տակ,

Եւ նայենք լույսը մերկ այգաբացի,

Թերթիկը համբուրենք մենք ցայգածաղկի

Լույսը բացվել է , ջուրը սառնորակ

Քչքչում է, ու քիչ տաքանում,

Գիշերվա մութը կտուրում փակվել,

Մեղվի բզզոց է հիմա հանդերում:

Եկ նստիր կողքիս, եկ բարձունքիցդ,

Կամ որպես արև, կամ անձրև մի թաց,

Կամ կապույտ երազ, կամ

Թոնրատան ծուխ,ու բուրմունքով հաց:

Լույս բեր երկնային ,լույսը աստղերից ,

Իջիր, որպես անցած, մոռացված,

Հանիր հուգուցս ցավերն այս բազում’

Շոռոմ ու դժնյա,ցավերը վանիր,

Տար ինձ բարձունքդ,ու այնտեղից

Նորից վար նետիր:

Օրհնիր, ծաղիկը աչքերը բացել

Ժեռ քարերի մեջ ջուր է շշնջում,

Կաթիլ տուր նրան,ու իմ աչքերից ,

Մի բուռ արտասուք:

Վերին սրբություն,

Այնքան սրբորեն սիրել եմ մեկին,

Այնքան նվիրվել,որ թվում է,թե

Կյանքում առաջին բառը ասելիս,

Նրա անունն եմ ես շշնջացել:

Անցան տարիներ , Վերին սրբություն,

Իմ հոգու խորքում վերք է մնացել,

Եւ ուրիշ ոչինչ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

4

Այսօր նորից մութը իջավ,

Ծածկեց սևով ու ահերով

Դաշտ ու անտառ,

Ու մնացի մթան միջին

Մին սգավոր,

Լույսի սպասող հիվանդ, անճար:

Սիրտս այնպես է տրոփում,

Այնպես կանչում ցավով` նորեն,

Կժայթքի նա մի օր գիտեմ,

Հասել է նա նռան նման,

Կժայթքի նա` կարմիրի մեջ,

Հատիկները կբաժանեմ,

Կտամ բոլոր ինչ որ ունեմ,

Եւ արևի շողերի հետ,

Բաց ու ազատ ես կգանգնեմ:

Վերին սրբություն,

Գիշերներ անթիվ

Ծնկի եմ չոքել աղոթքը շուրթիս,

Ու սպասել քեզ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

5

Առավոտ է, լույսի միջին,

Ծաղիկները շաղերի մեջ,

Ես քայլում եմ արշալույսի,

Ու բոցերի երկունքի մեջ:

Ու թվում է ,թե հիմա նա,

Կերկնի այնքան մաքուր,

Լույսի միջին, ուրիշ մի լույս,

Կծածանվի երկինքն ի վար,

Երկինքն ի վար հոսք կլինի,

Կլինի սեր, հավատք – ով տեր:

Ու լույսից ես կհարբենամ,

Համբույրի տարերքի մեջ,

Ես ինձ կզգամ մաքուր, անբիծ,

Այն շիկահեր մանուկի պես,

Ու քո առաջ ծունկի կգամ,

Կշշնջամ,ու կաղոթեմ,

Կասեմ աղոթք , դեռ չլսված,

Կասեմ բառեր, դեռ չծնված:

Վերին սրբություն,

Ծնված օրվանից ես մորեմերկ եմ ,

Քո լույսի առաջև:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

6

Չգիտմ ինչպես,

Ինչից սկսվեց,

Այս թոհուբոհը իմ հոգու խորքում,

Եւ ուր է տանում ճանապարհը այս,

Որ երբեք մի տեղ չի հանգստանում,

Քար լռություն է այս մենաստանում,

Որ ավաղ, հանկարծ առնում է թևեր,

Դառնում մահարձան,

Կամ պատվո նշան,

Կամ կուռք է դառնում ու աստվածանում ,

Կամ էլ նզովյալ, որպես չար մի դև,

Ասում են , թե նա եղել է քաջքեր,

Ու սատանից է ծնունդը նրա:

Ու չեմ հասկանում,

Թե ինպես հանկարծ,

Մի մայր լինում է գեղեցիկին մայր,

Մյուսը քաջքերին է մայր,

Մյուսը նզովյալ անուն,

Կամ մանուկն է չար, ապորինի,

Իսկ ուր է նրա մայրը հարազատ,

Եւ ով է նրան կյանք տվել կրծքի:

Վերին սրբություն,

Զառանցանք է սա ,թե իրողություն,

Դու ինքդ կասես,

Սևն ու սպտակը

Վաղուց են խառնել,

Ու մուտքի ելքն է փակվել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

7

Հիմա ձմեռ է, վույում է քամին,

Դրսում հեղեղ է, այնպես մոլեգին,

Որ թվում է, թե ժամն է եկել,

Դարձյալ հատուցման,

Նորից փորձության:

Դու լույսը տվիր’

Խավարն ենք ընտրել,

Քնած ենք կարծես,

Ու չենք արթնանում,

Ոչ’ զանգի ձայն կա,

Ոչ’ զանգակատուն,

Միայն առուծախ,

Ու միջնորդություն,

Շփոթք ու խաբկանք,

Բայց ուժ դրամի,

Առնում, վաճառում

Անունդ ով Տեր’,

Ինչպես հասկանամ,

Ինչպես մատուցեմ,

-Մարդը իրեն է

Աստված ճանաչել:

Դու ներող եղիր,

Վերին սրբություն,

Խարխափում ենք մենք

Խավարի միջին,

Մոլորյալի պես

Գնում ենք, գնում,

Ու չենք հասկանում,

Թե ուր ենք գնում:

Վերին սրբություն,

Վերելք է սա,

Թե, իջնում ենք անկում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

8

Գիտեմ, որ արդեն դու ինձ չես լսում,

Ու ինչ ես խորհում ես այդ չգիտեմ,

Բայց քո հետ նորից խոսել եմ ուզում,

Այս դաժան ցավը էլ ում ես պատմեմ,

Ինձ ով կլսի այսպես, մեղմորեն:

Հիշում ես Տեր իմ,

Սարերի գրկում, լուրթ կապույտի մեջ,

Մեր տունն էր թիկնած,

Երազներ կար տաք, քաղցր երազներ,

Ու մեր աչքերում սեր ու տենչանք

Դու լույս բերեցիր, այնքան սրբորեն

Տվեցիր մաքրության գաղտնիքը վերին,

Ու քայլեցինք մենք խոնարհ, մանկորեն

Քո ճափով անցած, քո հետ միասին,

Ու շատերն էլ, վկա հայացքդ լուսե,

Ճգնեցին երկար, դարձան մարգարե:

Սարերը այնտեղ երկինք են հասնում,

Սպիտակահեր վերևից նայում,

Որդիքը ճարտար վանքեր կառուցում,

Տաճարներ բազում ու զանգակատուն

Մեր տունը արդեն, վաղուց ավերել,

Ու իմ հայրենին գերի են տարել,

Խնկահոտ չկա պապերիս տան մեջ,

Վանքի խաչերը հողով են ծածկել,

Ու իմ հայրենին ինչպես մի մեծ զանգ,

Զանգել է ուժգին, զանգել անդադար,

Թեև ահազանգից զանգեր փշրվան,

Ավաղ, ոչ մինը չլսեց նրան,

Եւ իմ հայրենին մի մանուկի պես,

Գազանի երախում հոշոտվեց' անտես:

Ես ինչպես ասեմ, թե ների'ր աստված,

Որն է մեղքը իմ, ինչով է ջրդեղված,

Ու ահա, նորից եկել սրբորեն,

Քեզ եմ ես դիմում, ու քեզ աղոթում,

Վանքեր կառուցում, ու զանգակատուն:

Վերին սրբություն,

Հողն իմ հայրենի գազանի ձեռքում,

Ամեն ակնթարթ ինձ է սպասում,

Ու պիտի գնամ ես անպայման,

Ազատեմ երկիրը իմ պապենական:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

9

Նորից բառեր, նորից խնդրանք,

Նորից խռովք ու տվայտանք,

Ինչու եմ քեզ կրկին դիմում,

Որ դու ինձ չես պատասխանում,

Իսկ ես հիմա եկել կանգել,

Քեզ հարցեր եմ նորից բերել:

Կարող չէի, սակայն քո հետ,

Բաժակն ըմպել լոկ դառնության,

Այլ ուզում եմ սերդ երգել,

Երգել լույսը քո մոգական,

Հիմա նոր է ամեն ինչը,

Գույնն է փոխվել աշխարհի,

Բաց կապույտը մգացել,

Նմանվում է խավարի:

Նետ էր առաջ, ու աղեղ,

Հիմա մահն է սնկաձև,

Լեզուն հանում ընդերքից,

Ու սպառնում չարանենգ:

Շատերն եկել, գնացել,

Շատերն եկել, մտածել,

Ու չեն գտել պատասխան,

Ինչի համար են ծնվել,

Ուր է տանում քո ճափան,

-Միթե ուրիշ կյանք էլ կա,,

Մանուշակի քնքշություն,

Ուրիշ երազ, ուրիշ լույս,

Սեր ու հավատք, մաքրություն:

Վերին սրբություն,

Չկա ցավոք պատասխան,

Ու ոչ մի բան չի փոխվել,

Նետ էր առաջ ու աղեղ,

Հիմա մահն է սնկաձև:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

10

Մութն է իջել, դրսում աշուն,

Ծառ ու ծաղիկ քուն են մտել,

Երկնից վար անձրև իջնում,

Լողանում են հանդ ու դաշտեր:

Բույն են դրել իմ հոգու մեջ,

Խանդն ու սերը իրար խառնվել,

Ջրդեղվել է իմ շուրթերին,

Աղոթք, նզովք միաձուլվել:

Իսկ ինձ ինչ է մնում անել,

Եթե ոչ լուռ սիրել, խանդել,

Եւ աղոթել, և նզովել,

Լույսը սփռել` մթնով պատել:

Լույսը, որ իմ աչքերում,

Դառնար պիտի, որպես նվագ,

Ծաղկի բույր պիտի լիներ,

Պիտի փայլեր հանց ճառագայթ,

Առանց խանդի ու նզովքի,

Առանց թույնի այն սնկաձև,

Բայց նզովք է իմ շուրթերին,

Եւ խանդ է սա, ու ոչ թե սեր:

Տենդ է, կարծես հոգուս միջին,

Կարծես կիսատ եմ, անկատար,

Խիղճն էլ այսօր, ով Արարիչ,

Կարոտ է իրեն’ խղճին արդար:

Վերին սրբություն,

Ամպերն այնքան են գորշացել,

Խիղճ ու հավատք չի մնացել,

Այլ նրանք հեռանում,

“Կարմիր գրքում” են

Տեղ գտնում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 0 анонимных, 800 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    800 гостей
    Rubik Firefly stephanie S khnushinak vanski Колючка Анчара luc Vito Левон Казарян operit Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...