Перейти к публикации

ՋԻԻԱՆԻՆ` ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՆԹԱԳԱԿԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅ


Javakhk

Рекомендованные сообщения

ՋԻԻԱՆԻՆ` ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՆԹԱԳԱԿԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅ

Սօս Մարգարեան

Մարդ կուզեմ, որ դարի պահանջն իմանայ։

Ջիւանի

Կարելի է մտածել, որ Ջիւանու կամ Սերովբէ Լեւոնեանի (1846-1909) դիմապատկերի ստեղծումը բանասիրութեան, գրականագիտութեան, արուեստաբանութեան, երաժշտագիտութեան մենաշնորհն է, քանզի նա գուսան է` բանաստեղծ ու երգիչ։ Բայց երբ խորամուխ ենք լինում նրա ստեղծագործական ժառանգութեան մէջ, յատկապէս երբ փորձում ենք վերջինս ընկալել մտածողութեան պատկերային-գեղարուեստական ձևերով, լուրջ դժուարութիւնների ենք բախւում, քանի որ այդ ձևերը անխզելի են մտածողութեան մէկ ուրիշ շերտից` հասկացական-տրամաբանականից։ Աւելին` Ջիւանու շատ բանաստեղծութիւններ այդպիսին են միայն ձևով, իսկ բովանդակութեամբ հրապարակախօսական բնոյթի խորհրդածութիւններ են ազգի վիճակի, հեռանկարի, կեանքի իմաստի, մարդու տեղի ու կոչման մասին և այլն։ Այլ կերպ` Ջիւանու աշխարհայեացքը չի կարելի նոյնացնել գեղարուեստականի հետ, այն աւելին է քան գեղարուեստականը։

Թէև Ջիւանին պրոֆեսիոնալ փիլիսոփայ չէ, նոյնիսկ համապատասխան կրթութիւն չի ստացել, բայց իր ժամանակի սոցիալ-քաղաքական և հոգևոր– մշակութային իրողութիւնների էութեան մեջ խորամուխ եղած, դրանցով իմաստնացած, կենսափիլիսոփայական մտածողութեան պատկառելի մակարդակի հասած անհատականութիւն էր։ Նա հեռու էր եսակենտրոն, անձնակենտրոն մտածողութիւնից։ Ջիւանու մտահոգութեան ու խորհրդածութեան առարկան հայրենիքն է, ազգն ու նրա ապագան, հայ մարդը և ընդ&հանրապես մարդն ու մարդկութիւնը։ Այդ իսկ պատճառով Ջիւանու մտածողութիւնը ազգակենտրոն ու մարդակենտրոն է։

Առհասարակ որևէ ազգի հաւաքական յիշողութեան մէջ, որպէս մնայուն արժէքներ, բազում դէմքեր, իրադարձութիւններ, մշակութային յուշարձաններ, հոգեմտաւոր սկզբունքներ կան։ Ազգային յիշողութեան մէջ առանձին անհատների գոյութիւնն ու տևականութիւնը պայմանաւորուած է նրանց խաղացած դերով, համազգային շահերի ու նպատակների իրականացման գործում նրանց անձի ու գործի կարևորութեան ու պիտանիութեան աստիճանով։ Նման անհատները կողմնորոշիչ ու ներշնչանքի աղբիւր են դառնում ազգի գոյութեան ողջ ընթացքում, յատկապէս այնպիսի իրավիճակներում, երբ նրանց դիմապատկերի վերյուշը հրատապ է ու անհրաժեշտ ագգային (նաև` խմբային ու անհատական) խնդիրներ լուծելու համար։ Ու թէև նման անհատների դիմապատկերը ազգային հոգեկերտուածքի անքակտելի մասն է, սակայն այդ դիմապատկերների արժէքն ու նրանց օրինակին դիմելու անհրաժեշտութիւնն աւելի է ընդգծւում ազգի պատմութեան բեկումնային ու դրանով պայմանաւորուած արժեքների վերագնահատման շրջանում։

Այսօր, երբ սոցիալ-քաղաքական և հոգևոր-մշակութային յեղաբեկումները բազմաթիւ արատներ ու ձևախեղումներ յայտնաբերեցին և մասամբ էլ այդպիսիք իրենք առաջացրին հայոց ազգային կեցութեան տարբեր ոլորտներում, ու մեր ժողովուրդը նորից յայտնուել է արժեքների վերագնահատման անհրաժեշտութեան դէմ –հանդիման, պարտաւոր ենք աւելի յաճախ պրպտել մեր ազգային յիշողութեան բեռը, հոգեկերտուածքի առանձնայատկութիւնները` պարզելու համար, թէ որքանով ենք հոգեհարազատ համազգային աւանդական արժեքներին և ինչպէս ենք դրանց հետ զուգակցում-համատեղում մշակութային նոր իրողութիւնները։

Կարծում ենք` Ջիւանու դիմապատկերին անդրադառնալու անհրաժեշտութիւնը պայմանատրուած է նաև ազգային-քաղաքական կողմնորոշիչների ու գերակայութիւնների ճիշտ ընտրութեան, ազգամիջեան ու միջպետական յարաբերութիւնների արդի բաւիղներում չմոլորուելու, դիւանագիտական խաղերի և ուժի դիրքերից պարտադրուող «մարդու խոտանքների» հետևում իրական շահերը տեսնելու համար։

Ջիւանի մարդու և գուսանի` առաջին հայեացքից պարզ ու ակնառու կերպարի հետևում կանգնած է մի բարդ հոգևոր ֆենոմեն, որի ստեղծագործական ժառանգութեան արժէքը ժամանակի հոսքի հետ աւելի շատ է գիտակցւում` մանաւանդ Արևմուտքի կեղծ ու ազգակործան արժեքներին դիմակայելու և ազգային աւանդոյթներին հարազատ մնալու համար։ Գուսանի ու մեծ մտածողի ստեղծագործութիւններն իրենց մէջ պարունակում են XIX դ. երկրորդ կէսի և XX դ. սկզբի ազգային ու համամարդկային շատ իրողութիւներ, ինչպէս նաև դրանց հնարաւոր զարգացումները:

Ջիւանու կեանքն ու ստեղծագործութիւնը նրա ժամանակի պատմամշակութային խափանութեան խտացումն են։ Թէև կոնկրետ-պատմական իմաստով նա հայ խափանութեան երևոյթ էր, բայց Ջիւանուն յուզող հրմնախն–դիրները նաև համամարդկային էին, և ինքն էլ այդ չափանիշի մտածող էր։ Այդ պատճառով նրա աշխարհայեացքի ոսպնեակում են բեկուել ժամանակի մշակութային և յատկապէս սոցիալ-քաղաքական իրողութիւնները։

Իր ստեղծագործութեան սկզբից ևեթ Ջիւանին չտեղաւորուեց գուսանական լեզուի աւանդական շրջանակների մէջ։ Արագ ձերբազատուեց հայ աշուղներին կաշկանդող կատեգորիկ իմպէրատիւներից (աշուղները գրում էին ֆարսերէն, թուրքերէն, արաբերեն) և ստեղծագործեց ու երգեց գրական հայերէն։ Այդ քայլով նա միանգամից համահայկական երևոյթ դարձաւ և հայ գուսանական արուեստը նոր մակարդակի հասցրեց։

Որպէս լայնախոհ և շրջահայեաց անձնաւորութիւն` Ջիւանին հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները քննում էր համամարդկային հիմնախնդիրների համատեքստում, քանզի, նրա համոզմամբ, դրանց զգալի մասը տարածաժամանակային սահմանափակում չունի` յաւերժական ու համազգային է։ Իսկ այդ հանգամանքը պայմանաւորուած է նրանով, որ մարդկային հանրոյթի տեսակները` ազգերը, բազում ընդհանաոթիւններ ունեն.

<span style='font-family:Sylfaen'>Ողջ ազգերը մէկ թաղարի ծաղիկ են, </span>

Տեսակ-տեսակ գոյնով ներկել է Աստուած¹:

Ջիւանին առաջնորդւում է «բնական կանոնի» իր սկզբունքով, աշխարհը նրան ներկայանում է որպէս յաւերժ գոյութեամբ օժտուած հիւրանոց, իսկ այնտեղ բնակուող մարդիկ ու ազգերը` անցողիկ։ Այդ աշխարհը ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգևոր իրողութիւն է, որտեղ մարդկանց ու ազգերի թողած «հետքերը» պայմանաւորուած են նրանց հոգեկերտուածքի առանձնայատկությամբ ու քաղաքակրթուածութեան աստիճանով։

Ազգը և նրա բնաշխարհագրական միջավայրր` հայրենիքը, Ջիւանին ընկալում է որպէս ամբողջական ու անբաժանելի երևոյթ։ Նա համոզուած էր, որ ազգային միասնութեան հիմքում ընկած են լեզուն, հայրենիքը, կրօնը, ազգային աւանդոյթները2։ Սրանք են ազգերի տեսակային յատկանիշները, որոնցից Ջիւանին ամենաշատը հայրենիքին է անդրադառնում։ Մեծ մտածողի աշխարհայեացքում հայրենիքը հոգեղէնանում է և դառնում ազգի գոյութեան ու գործունէութեան պատմամշակութային միջավայր։ Այս ոսպնեակով էլ Ջիւանին արժեւորում է աշխարհ-հիւրանոցի բնակիչներին. «Անկիրթ ցեղերը թափառական» գալիս ու հեռանում են պատմութեան ասպարեզից, մինչդեռ` «Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս»։

Ջիւանու վերոյիշեալ դիրքորոշման մէջ երկու կտրուածք ենք նշմարում։ Յիրաւի, մարդն աշխարհաշէն գործով կարող է անմահացնել իրեն։ Քաղաքակիրթ ազգերը էապէս փոխում են իրենց բնօրրանը, այն դարձնում իրենց բարեկեցութեանը նպաստող արհեստական միջավայր` ապագային թողնելով նիւթական ու հոգևոր մշակոյթի բազում յուշարձաններ։ Վերջիններս համամարդկային արժէքներ են և որպես այդպիսին են ընկալւում բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից։ Երկրորդ կողմը Ջիւանու լաւատեսութիւնն է, արդարացի ու ներդաշնակ աշխարհակարգի նրա իդեալը։

Թէև Ջիւանին բարբարոս ու «թափառական ցեղերին» քաղաքակրթութեան ասպարեզում անհետք հեռացող էր անուանում, սակայն նրանց ամենակործան նուաճումների ու աւերածութեան տխուր ականատեսն էր։ Այդ իսկ պատճառով նա երբեմն քաղաքակրթուածութիւնը թերութիւն է համարում ու դառնացած գրում է.

Ինչո՞ւ չեղանք արիւնարբու աւազակ,

Գող, գռփող, վրիժառու ելուզակ4:

Ջիւանու կարծիքով Երկիր մոլորակի վրայ ապրող իւրաքանչիւր ազգ որոշակի բնաշխարհագրական միջավայր է զբաղեցնում, որը «հայրենիք» է կոչւում։ Սակայն, ինչպէս նշեցինք, վերջինս Ջիւանու աշխարհայեացքում հոգեղէնանում և դառնում է պատմամշակութային իրողութիւն և ազգային նկարագրի բաղկացուցիչ մաս։ Այդպես ընկալուած հայրենիքն ու ազգը մշակութային ամբողջութիւն են դարձել և դրա մասնատումը կործանարար է.

Անհայրենիք, թափառական թոյլ ցեղը`

Երկրէերկիր ընկնող մուրացիկ է նա5։

Ազգ-հայրենիք յարաբերակցութեան այս ընկալումը միայն արտաքին ձևով է գեղարուեստական, որի բովանդակութիւնը հասկացութային բնոյթ ունի։ Հայրենիքը ոչ միայն ազգի ու նրա մշակութային ավանդոյթների ձևաւորման ասպարէզն է, այլև շատ նման աւանդոյթների հիմքն ու բաղկացուցիչ մասն է դարձել։ Սի խօսքով` հայրենիքը և ազգի ինքնութիւնը պայմանաւորող մշակութային աւանդոյթները միահիւսուած են մէկ ամբողջութեան մէջ։ Այդ պատճառով, Ջիւանու կարծիքով, ազգի և նրա անդամների ստեղծագործական էներգիան առաւել լիովին կդրսեւորուի և արդիւնքը հաստատուն ու տևական կլինի հայրենիքում։

Անհայրենիք, թափառական ազգի վերջը շատ վատ է,

Ոտքերի տակ հող չունի, շինածը անհաստատ է6։

Հարկ է նշել, որ Ջիւանու այս դատողութեան մէջ խտացուած են ինչպէս արտագաղթից հրաժարուելու կոչը (որին կանդրադառնանք ստորև), նոյնպէս եւ բռնազաւթուած հայրենիքի ողբերգական ճակատագրի հանդէպ մտահոգութիւնը։ Վերջինս Ջիւանու կեանքի ու ստեղծագործութեան անբաժան մասն է և յաճախ է յիշատակւում ինչպէս ուղղակի, այնպէս էլ այլաբանութեամբ.

Ջիւան, հրէշներ են եկել,

Բնիկներին դուրս են վանել,

Օձերն ու գորտերն են խմել

Ախ, իմ հայրենիքիս ջուրը7։

Ջիւանին մտահոգուած էր այն փաստի առթիւ, որ թուրք նուաճողները Հայաստանը իրենց հայրենիքն էին համարում։ Թէև Ջիւանու օրօք թուրքական պատմագրութիւնը դեռևս Հայաստանի ու հայ ժողովրդի պատմութեան նենգափոխման «տեսութիւն» չէր մշակել, բայց առանձին դէպքերում այն առկայ էր որպէս միտում, որն աւելի ուշ մտահոգիչ իրողութիւն դարձաւ։ Քաղաքակիրթ հայ ժողովուրդն իր հայրենի բնաշխարհում մշակութային բազմաթիւ յուշարձաններ է ստեղծել, որոնք իր բազմադարեան պատմութեան խօսուն վկաներն են։ Ջիւանին գրում է.

Հին մնացած վանքերը չլինէին,

Օտարք հեշտ կասէին` «Հայաստան չկայ»8։

Առհասարակ ժողովուրդը պատմութեան ընթացքում բնօրրանը իր կենսագործունէութեան ասպարէզն ու բաղկացուցիչ մասն է դարձնում երկու իմաստով` 1) փոխում է կուսական բնութեան տեսքը` բնակավայրերի ու զանազան շինութիւնների, երկրագործութեան ու հանքամշակութեան և այլ ձևերով. 2) բնօրրանի որոշ լեռներ, հարթավայրեր, ջրեր ու անտառներ դարերի ընթացքում ժողովրդի կեանքում առանձնայատուկ իմաստ ու նշանակութիւն են ստանում և դառնում մշակութային աւանդոյթների կարևոր տարր, հոգևոր արժեքների խորհրդանիշ և այլն, մի խօսքով` հայրենի բնօրրանը ներառւումէ ազգի նիւթական ու հոգևոր մշակոյթի մէջ։ Կարծում ենք` այս տեսանկիւնից պէտք է դիտել ազգ-հայրենիք յարաբերակցութեան միասնության ու ամբողջականութեան պահպանման ջիւանիական մտահոգութիւնը։

Ազգ-հայրենիք յարաբերակցութեան ներդաշնակութիւնն ու ամբողջականութիւնը Ջիւանու ժամանակ խախտուած էր։ Դրա գլխաւոր պատճառը, հայ մտածողի համոզմամբ, թուրքական նուաճումների հետևանքով առաջացած ռազմաքաղաքական իրավիճակն է։ Ջիւանին ցաւով է խօսում կոտորածի և Հայաստանը հայաթափելու թուրքական քաղաքականութեան մասին։ 1895-1896 թթ. հայկական կոտորածները Ջիւանու մէջ որոշ յուսահատութիւն էին առաջացրել, սակայն նա, որպէս հեռատես մտածող, հասկանում էր, որ արտագաղթը նուազեցնում էր հայերի թիւը հայրենիքում, ինչը յետագայում կարող էր կործանարար հետևանքներ ունենալ, ուստի կոչ էր անում վերջ տալ հայրենաթողութեանը, պանդխտութեանը։

Ջիւանին գիտակցում էր, որ իր ժամանակակիցները պատասխանատուութիւն են կրում նաև ապագայ սերունդների առաջ, այդ պատճառով էլ իր հայրենակիցներին նախազգուշացնում էր, որ արտագաղթի համար «ապագայ սերունդը մեզի կանիծէ»9։ Այս միտքը գուսանը յայտնել է 1898թ., այսինքն` կոտորածներից յետոյ ոչ միայն ինքը չի կորցրել հաւատը Հայաստանի պայծառ ապագայի հանդէպ, այլև ձգտում է ուրիշներին յոյս ներշնչել` հասկանալով, որ հայրենիքը ժողովրդով է յարատևում։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 9
  • Создано
  • Последний ответ

Ջիւանին համոզուած էր, որ արտագաղթի հետևանքով ոչ միայն հայրենիքն է հայաթափւում, այլև մասնատւում ու փոշիանում է հայ ժողովրդի ստեղծագործական էներգիան։ Չորս հազար տարեկան ծառի (հայ ժողովրդի) ճիւղերը տարբեր երկրներում են, մինչդեռ մարդու գործունեութեան արդիւնքը հաստատուն է իր հայրենիքում։

Ուստի այղ չիւղերը`

Բայց օտար հողի վրայ

Չեն աճիլ, կչորանան10։

Սեծ մտածողը համոզուած էր, որ մարդու գործը իր հայրենիքում կարող է համարժէք գնահատականի արժանանալ, որ եւ ամենաբարձր պատիւն է նրա համար.

Ոչ մի տեղ հայրենիքից բարձր աստիճան չի փնի11։

Հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման նախապայմաններից մէկը ազգային միաբանութիւնն է, ինչը, Ջիւանու կարծիքով, խաթարւում է դաւանանքի տարբերութեան պատճառով։ Նրա համար ցանկալի վիճակը ողջ հայութեան միակրօն լինելն է։ Բայց քանի որ բազմադաւանութիւնն արդէն խաղութիւն էր, Ջիւանին կոչ էր անում դաւանանքը բաժանարար սկզբունք չդարձնել, ինչը էապէս կթուլացնի հայոց ազատամարտը.

Ազգաւ հայ-կաթոփկ, բողոքականին,

Լուսաարչեաններու ատելն իզուր է,

Հարազատ որդիք են Մայր Հայաստանի12։

Մեծն գուսանը իր ողջ կեանքում առաջնորդուել է արժեւորման այս չափանիշով, օրինակ` Ղ. Ալիշանի մասին բարձր կարծիք է յայտնում` ասելով, որ նա միայն «ծէսով» է կաթոլիկ, «բայց հոգով հայ է»13։ Ակնյայտ է, որ փիլիսոփայող գուսանը որդեգրել է XIX դարում հայ իրականութեան մէջ արմատաւորուած այն մօտեցումը, որ չնայեած դարերի ընթացքում քրիստոնէութեան հայկական տարբերակը դարձել է հայ ժողովրդի էթնոմշակութային հիմնարար առանձնայատկութիւններից մէկը, սակայն ներազգային յարաբերութիւնների շարակարգում այն էական դեր չպէտք է խաղայ` ազգի հոգեմտաւոր ու քաղաքական միասնութեան ապահովման համար։ Օրինակ` Ստ. Ոսկանեանը կոչ էր անում «քաղաքական կամ ազգային խնդիրը կրօնական անլուծելի խնդիրներէն բաժանել»14։ Իսկ Ստ. Նազարեանը գրում էր. «Ազգ և կրօնը ջոկ ջոկ խնդիրներ են. այլ է ազգայնութեան հանդէսը և այլ է կրօնի հանդէսը…»14:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմն ու Հայկական հարցի միջազգայնացումը շրջադարձային էին հայոց ազգային ինքնագիտակցութեան մէջ։ Բեռլինի վեհաժողովից (1878թ.) յետոյ հայ իրականութեան մէջ սկսւում է ազատագրական պայքարի զինուած փուլը, ձևաւորւում է հայդուկային շարժումը։ Հայոց ազատամարտը կազմակերպուած հունի մէջ դնելու և ցանկալի նպատակին հասցնելու համար ձևաւորւում են ազգային կուսակցութիւները։ Ջիւանին այդ իբադարձութիւնների խաչմերուկում էր։ 1868-1895թթ. ապրելով ու ստեղծագործելով Ալեքսանդրապոլում` նա մօտիկից ականատես է եղել ազգային շարժման ելևէջներին։ Գ. Դևրիկեանն արդարացիօրէն գրում է, «որ Ալեքսանդրապոլ-Գիւմրին կապող օղակ էր դարձել ֆիդայիների միջև։ Սեծ մասամբ այնտեղից էին զինատար խմբեր մեկնում Երկիր։ Այստեղ էին լինում անուն հանած հայդուկները։ Այնպէս որ Ջիւանին լաւատեղեակ էր այդ անցուդարձին»16։

Հարկ է նշել, որ ազգային գաղտնի խմբակներ ու կազմակերպութիւններ են գործել դեռևս Հայկական հարցի միջազգայնացումից առաջ։ Դրանցից մէկը 1869թ. Ալեքսանդրապոլում հիմնուած «Բարենպատակ ընկերութիւնն» էր, որի անդամների հետ Ջիւանին անձնական ու գաղափարական սերտ շփումներ է ունեցել17։ Դա «Հայ ժողովրդի ազատութեան ու անկախութեան համար հիմնուած առաջին խմբակն էր Արևելեան Հայաստանում»18, որը որոշակի դեր խաղաց ազատագրական գաղափարների տարածման, ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան բարձրացման գործում։ Ազզային– հայրենասիրական այս միջավայրն էլ պայմանաւորում է Ջիւանու գաղափարաքաղաքական հաւատամքը: Նա և իր գաղափարակից գուսանները «Րաֆֆուն ու Գամառ Քաթիպային հետևելով, ասպարէզ բերին հայրենիքի ազատագրութեան մասին գրուած մարտաշունչ երգեր»19։

Ջիւանու ուշադրութեան ու մտահոգութեան գլխաւոր օբյէկտը հայ ժողովրդի քաղաքական կացութիւնն ու հեռանկարն է։ Նրա ստեղծագործութեան ակունքը ժողովուրդն է` մասնաւորապէս գեղջուկն է և նրա անաղարտ ու յոգսաշատ երգը, որին դիմելը Ջիւանու կողմից «բուն ազգայինը զարգացնելու և ազգապահպանութեան գերխնդրին ծառայեցնելու գիտակցուած գործնական քայլ»20 է։

Բազմիցս անդրադառնալով հայ ժողովրդի` մասնաւորապէս արևմտահայութեան ճակատագրին` որպէս իրատես մտածող հասկանում է, որ ազգամիջեան յարաբերութիւնների հիմքում ընկած են միայն շահերն ու հնարաւորութիւնները, ուստի և միշտ էլ «...զօրեղն է աշխարհի տէրը»21։ Ուրեմն` իւրաքանչիւր ազգի խնդիրը գոյութեան այդ կռւում ինքնապաշտպանութիւնն է, քանի որ թոյլին ու խեղճին ոչ ոք չի օգնում։ Այդ պատճառով Ջիւանին ի սկզբանէ կասկածամտութեամբ էր նայում Բեռլինի պայմանագիրը ստորագրած վեցեակի գործունեութեանը.

Վեց պետութեանց ձեռքն է այժմ մեր դերը.

Տեսնենք ինչպէս դուրս կբերեն պատկերը22։

Դիւանագիտական խաղերին կասկածամտութեամբ վերաբեւող Ջիւանին առաջնորդւում էր «Քաջերի սահմանն իրենց զէնքն է» խորենացիական պատգամով։ Հանրայայտ է, որ Բեռլինի վեհաժողովի արդիւնքում նման դիրքորոշում է մշակում նաև Մկրտիչ Խրիմեանը, որին Ջիւանին մեծագոյն ակնածանքով էր վերաբերւում։ Կարծես կրկնելով Մ. Խրիմեանին` նա գրում է.

Այլոց նման զէնք չառար, գրաւոր բան խնդրեցիր,

Կարծում եմ անիրաւունք նրա համար մնացիր23։

Ստեղծուած պայմաններում «թղթէ շերեփը» կրաւորական դիրքորոշման, քաղաքական մուրացիկութեան խորհրդանիշ է, որից դրական արդիւնք ակնկալելն անիմաստ է։ Բալկանեան ազգերը անկախութիւն ու ինքնավարութիւն ստացան, քանի որ թէ´ իրենք զինուած պայքարի դիմեցին և թէ´ Ռուսաստանն օգնեց։ Հայերի համար միակ ճանապարհը միաբան ու համախմբուած ազատագրական պատերազմն է.

Թնդանօթն է արարիչ.

Հրացանը մեծ փրկիչ24։

Ջիւանին մարդկանց ու ազգերի խաղաղ ու ստեղծագործ կենսակերպի, ազգերի բարեկամական համագործակցութեան քարոզիչ էր։ Սակայն տեսնում էր, որ նուաճող ու կայսերապաշտ ուժերը ոչ միայն ընդունակ չեն խաղաղ համակեցութեան, այլև ձգտում են գերիշխող դիրքի հասնել` թալանի, աւերածութիւնների ու կոտորածների միջոցով։ Ուստի մեծ մտածողը կոչ էր անում ապրել առաքինի կեանքով, բայց լինել համառ, չենթարկուող, վճռական և ուժեղ` բռնութիւններին դիմակայելու համար։ Իսկ երբ հայ ժողովրդի գլխին զանգուածային ոչնչացման սպառնալիքն է կախւում, նա պատգամում է` բռունցքուել ու զէնքով պաշտպանել ապրելու իրաւունքը.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սուրբ աւետարանը ծալեցէք, հայեր

Ինքնապաշտպանաթեան գրքեր կարդացէք,

Ժամանակը փոխուեց, վեր առէք զէնքերը,

Տկարներան պաշտպանելու գնացէք25։

Ջիւանին աշխատում էր իր հայրենակիցներին ոգևորել, պայքարի կոչել անցեալի հերոսական կերպարների ու դրուագների օգնութեամբ։ Անընդհատ պրպտելով ազգի պատմական յիշողությունը` փորձում է հայ երիտասարդութեան համար գործնական պայքարի կողմնորոշիչ-մտատիպար ստեղծել։ Այդ նպատակին հասնելու համար նա դիմում է իւրայատուկ միջոցների, թուարկում է բազմաթիւ հերոսների (Վարդան Մամիկոնեան, Գայլ Վահան, Արտաշէս, Տիգրան Սեծ և ուրիշներ), որոնք օրհասական պահերին պէտք է իր կողքին լինէին։ Այսինքն` հերոսական անցեալը պէտք է վեր յառնի ու փշրի ստրկութեան շղթաները։ Ջիւանին համոզուած էր, որ կգայ այդ օրը, և հայ ժողովուրդը նորից ազատ կլինի.

Արտաշէս ու Տիգրան ծնած երկրից,

Օր լինի, որ էլի Տիգրաններ դուրս գան26։

Ջիւանու այս լաւատեսութիւնը հռետորական բնոյթ չունի, այն հիմնաւորուած է հէնց իր ժամանակի իրադարձութիւններով։ Նա մեծ ոգևորութեամբ ու յոյսերով է փառաբանում Զէյթունի ու Սասունի ապստամբների քաջութիւնը, որոնք անօրինակ սխրանքով պայքարում էին թուրքական ու քրդական բազմապատիկ ուժերի դէմ։ Դա է հիմք տալիս վստահ յայտարարելու`

Հային տուէք վառօդ, փամփուշտ, հրացան,

Նա կարող է դառնալ իւր անձին պաշտպան,

Երբ կանգնել է նրա դէմը հանդիման

Թշնամին սարսափելով փռուել է գետին27։

Ելնելով հայ ժողովրդի շահերի ու հնարաւորութիւնների իրատեսական հաշուառումից` Ջիւանին համոզուած էր, որ ազգային պետականութիւնը վերականգնելու համար համազգային զինուած պայքարը առաջին, բայց ոչ բաւարար պայման էր. հայ ժողովուրդը բաւարար ուժ ու միջոցներ չունէր, որպէսզի վճռական հարուածով խորտակէր բռնակալի լուծը և վերակերտեր անկախ պետականութիւնը։ Միաժամանակ Ջիւանին կործանարար էր համարում համազգային մասշտաբով «մահ կամ ազատութիւն» կարգախօսը: Զոհողութիւնները պէտք է փոխհատուցուեն ցանկալի արդիւնքով.

Զուր մեռնելով բան չի լինիլ, մէջը չկայ նպատակ,

Դրան կասեն գայլի պատառ, կամ թէ իշի նահատակ28։

Իր խորաթափանց մտքով ճիշտ ըմբռնելով մեծ պետութիւնների քաղաքական ու դիւանագիտական խաղի կանոնները` Ջիւանին հասկանում էր, որ միայն կռուով հնարաւոր չէ հասնել ցանկութիւնների իրագործմանը, անհրաժեշտ են դիւանագիտութիւն և դաշնակիցներ։

Բեռլինի վեհաժողովի ստեղծած քաղաքական բաւիղներում դեգերող հայ ժողովրդի համար Ջիւանին Արևմուտքում իրական յոյս չէր տեսնում։ Նա հասկանում էր, որ քաղաքական կողմնորոշման հիմքում շահերն են ընկած, իսկ մարդասիրութեան, արդարութեան, իրաւահաւասարութեան մասին վերամբարձ քաղաքական ճառերը դատարկ խօսքեր են։ Ջիւանին իր դիրքորոշումը մասնաւորեցնում է Անգլիայի օրինակով.

Չհաւատաս, որ դու ունիս կեղծ բարեկամ ծովապետ,

Նա իր մի արշին մահուդը չի փոխիլ ողջ հայոց հետ29։

Կարծում եմ` Անգլիայի տնտեսութեան համար կենսական նշանակութիւն ունեցող մահուդը վկայակոչելով` Ջիւանին շեշտում է նրա յարատև քաղաքական շահը` բոլորին և ամէն ինչ ծառայեցնել սեփական կայսրաւթեան հզօրացմանը։ Փոքր ազգերի թէկուզ ամենակենսական խնդիրները մեծ քաղաքականութեան մէջ ընդամէնը շահարկման ու մանրադրամի դեր են խաղում։ Արձանագրելով 1895-1896 թուականների հայկական կոտորածները և Եւրոպայի կրաւորական կեցուածքը` Ջիւանին գրում է.

Տաճկահայերի կեանքի հետ խաղ է անում Եւրոպան,

Պիղատոսի վճիռ կատայ` խփելով իւր աչքերը,

Տաճկահային գայլերուց փրկելու համար գործ է պէտք,

Եթէ ոչ կոպէկ չարժիլ ցաւակցական խօսքերը30։

Թէև գուսանը դժգոհ էր Ռուսաստանում առկայ քաղաքական վարչակարգից, սակայն համոզուած էր, որ`

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հզօր արծուի ահեղ ձայնը մինչ չհնչի հիւսիսից

Այդ անիրաւ մարդասպանից չեն ազատուիլ հայերը31։

Ջիւանին Ռուսաստանին կոչ էր անում` օգնել հայ ժողովրդին այնպէս, ինչպէս օգնեց, որ բուլղարները, սերբերը և միւսները ազատագրուեցին։ Միաժամանակ նա վստահ էր, որ հայ ժողովուրդը շուտով, Սասունի ու Զէյթունի քաջերի օրինակով, պէտք է պայքարի դուրս գայ և հասնի իր նպատակին։ Ջիւանին համոզուած էր, որ հայ ժողովրդի իղձերն իրականացուելու են։ Այդ է վկայում նաև նրա «Կուգան ու կերթան» երգը` «հայոց յոյսի գլուխգործոցը»32։

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Ջիւանի, Երգեր, Երևան, 1988, էջ 187:

2 Տես նոյն տեղում, էջ 35,44։

3 Նոյն տեղում, էջ 90:

4 Նոյն տեղում, էջ 64:

5 Նոյն տեղում, էջ 121:

6 Նոյն տեղում, էջ 37:

7 Նոյն տեղում, էջ 147:

8 Նոյն տեղում, էջ 46:

9 Նոյն տեղում, էջ 124:

10 Նոյն տեղում, էջ 35:

11 Նոյն տեղում, էջ 374:

12 Նոյն տեղում, էջ 82:

13 Նոյն տեղում, էջ 441:

14 Ոսկանեան Ստ., Նոր ընկերութիւն մը //«Արևմուտք», 1859, թիւ 2, էջ 12: 15Նազարեան Ստ., Մենդելզօն, Լէսսինգ, Լաւատեր//«Հիւսիսափայլ», 1860, թիւ 10, էջ 309:

16 Դևրիկեան Գ., Ջիւանին ազատագրական պայքարի երգիչ //Ջիւանի-150 (աշուղի ծննդեան 150-ամեակին նուիրուած գիտաժողովի նիւթերի ժողովածու), Երևան, 1996, էջ 30:

17 Տե´ս Պարսամեան Վ. Ա., Հայ ազատագրական պայքարի պատմութիւնից, Երևան, 1959, էջ 120:

18 Պարսամեան Վ. Ա., Յարութիւնեան Շ. Ռ., Հայ ժողովրդի պատմութիւն, Երևան, 1979, էջ 242:

19 Գրիգորեան Շ., Հայ ազգային աշուղական դպրոցը և Ջիւանին //Ջիւանի-150, էջ 9:

20 Բրուտեան Մ., Ջիւանու երաժշտական լեզուի ժողովրդական ակունքները //Ջիւանի-150, էջ 54-55:

21 Ջիւանի, Երգեր, էջ 92:

22 Նոյն տեղում, էջ 102:

23 Նոյն տեղում, էջ 60:

24 Նոյն տեղում, էջ 204:

25 Նոյն տեղում, էջ 38:

26 Նոյն տեղում, էջ 85:

27 Նոյն տեղում, էջ 43:

28 Նոյն տեղում, էջ 148:

29 Նոյն տեղում, էջ 149:

30 Նոյն տեղում, էջ 111:

31 Նոյն տեղում, էջ 111:

32 Դևրիկեան Գ., Ջիւանին ազատագրական պայքարի երգիչ //Ջիւանի-150, էջ 28:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 года спустя...

Ջավախք - Մշակութային Էջ

Javakhk - Culture Page

Джавахк - Культурная Страница

https://www.facebook.com/Javakhk.Culture

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Джавахк, хотел у тебя спросить, случайно не знаешь есть ли запись этой песни Дживани и слышал ли ее вообще?

ԻՂՁ

Մինչև ե՞րբ սպասեմ քո ճանապարհը,

Իմ կենացս մասը, գալո՞ւ ես, արի.

Առանց քեզ տխուր է հոգույս աշխարհը,

Մի տար այդ վնասը, գալո՞ւ ես, արի։

Բացի քեզ տեսնելը ես բաղձանք չոմնիմ,

Իղձս այս է, ուրիշ պաղատանք չունիմ,

Առանց քեզի արև չունիմ, կյանք չունիմ,

Մտքիս մեկենասը, գալո՞ւ ես, արի։

Արի Ջիվանիիդ վերքը փարատե,

Կրկին սիրույդ մեջը կրկին հաստատե,

Տելեմաքն եմ, Կալիփսեից ազատե,

Հոգույս Աթենասը, գալո՞ւ ես, արի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Джавахк, хотел у тебя спросить, случайно не знаешь есть ли запись этой песни Дживани и слышал ли ее вообще?

ԻՂՁ

Մինչև ե՞րբ սպասեմ քո ճանապարհը,

Իմ կենացս մասը, գալո՞ւ ես, արի.

Առանց քեզ տխուր է հոգույս աշխարհը,

Մի տար այդ վնասը, գալո՞ւ ես, արի։

...............

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

К сожалениюм нет, Zampano джан. Вот что есть.

http://javakhkmusic....dio_Jivani.html

Спасибо!

А не в курсе, кто нибудь вообще собирает его песни в одну кучу чтоб не потерялись? Товмас или кто еще.

Просто скажем эта песня мне очень нравится, но слышал его только на застольях, и интересно хранится ли она

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Спасибо!

А не в курсе, кто нибудь вообще собирает его песни в одну кучу чтоб не потерялись? Товмас или кто еще.

Просто скажем эта песня мне очень нравится, но слышал его только на застольях, и интересно хранится ли она

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я знаю о нескольких архивах, что это собирают. Один из них в Консерватории.

Только что специально для Вас позвонил народному исполнителю Эдварду Тамаряну. Он тоже не знает записи этой песни... Sorry...

:-(

Спасибо большое

Утешает, что я знаю песню Дживани незнакомая Тамаряну))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 128 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    128 гостей
    Good Boy stephanie S melkum
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...