Перейти к публикации

Հայտարարություն


Hayaryan

Рекомендованные сообщения

Հաշտվողական քաղաքականությունը իրեն սպառել է

Գրել է ՀԱՄ

19-02-2007

Անցավ մեկ ամիս Հրանտ Դինքի սպանությունից: Մեկ ամիսը բավական ժամանակ է հետևություններ անելու համար:

Թուրքական իշխանությունները ինչպես միշտ գործի դրեցին իրենց ամբողջ դիվանագիտա-դերասական տաղանդը, և Հրանտ Դինքի գործը լավագույնս օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար: Մի կրակոցով խփվեց երկու, նույնիսկ երեք թիրախ: Նախ սպանվեց մի համարձակ հայ մտավորական, հետո ամբողջ աշխարհի առջև ի ցույց դրվեց «համազգային ողբի» մի կազմակերպված ներկայացում` «մենք բոլորս հայ ենք» թեմայով, և ի վերջո թուրք ազգայնականները ունեցան ևս մեկ «հերոս»` ի դեմս Սալմաստի, որն իր արժանի տեղը զբաղեցրեց թալաաթների ու աթաթուրքերի շարքում:

Արևմուտքը ինչպես միշտ բավարարվեց ոչնչի չպարտավորեցնող հայտարարություններով, հաշտեցման անորոշ` ոչինչ չասող կոչերով ու անօգուտ դատապարտումներով:

Փաստորեն հայությունը տվեց իր հերթական զոհը (իզուր չէր բողոքի ցուցապաստառների վրա գրված 1.500.000+1 եղեռական զոհ), ով ընկավ թուրքի ձեռքից Ճշմարտությունը ասելու համար, իսկ հայկական իշխանությունները չարեցին ոչ մի հետևություն ու շարունակում են վաղուց իրեն սպառած ու վնասակար ամեն գնով հաշտվելու քաղաքականությունը` տուրք տալով օտարի «բարի կամքին»: Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը ոչ միայն անբարոյական է պատմական տեսանկյունից, այլ վնասակար է նաև քաղաքական ու անվտանգության տեսակետից, մեր ազգային և պետական շահերի համար: Թուրքիան ու նրա դաշնակիցները հետևողականորեն մղում են հակահայկական քաղաքականություն բոլոր ճակատներում, լինի դա ռազմական, տնտեսական, տեղեկատվական կամ հոգեբանական: Փոխարենը` ՀՀ իշխանություննեերն անվերջ բարբաջում են առանց նախապայմանների հաշտվելու մասին: Ստացվում է, որ Թուրքիան և նրա դաշնակիցները չունեն ոչ մի դրդապատճառ իրենց հակահայկական քաղաքականությունը փոխելու համար, քանի որ չունեն ոչ մի կորուստներ հատուկ հակահայկական քաղաքականություն վարելու համար: Իսկ հայությունն անընդհատ կրում է կորուստներ, որոնք լավագույն դեպքում դատապարտվում են այսպես կոչված «քաղաքակիրթ» Արևմուտքի կողմից, իսկ վատագույն դեպքում` օգտագործվում են հայության դեմ, ինչպես դա կատարվեց Հրանտ Դինքի հուղարկավորման թատերականացման դեպքում, որը արևմտյան ԶԼՄ-ները օգտագործեցին որպես հոգեբանական ճնշման միջոց հայության նկատմամբ:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց անօգուտ հաշտվողական քաղաքականությունը ու վարեն ավելի համապատասխան ու համարժեք քաղաքականություն Թուրքիայի հանդեպ: Այլապես Հայ դատի, հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերը նույնպես կվերածվեն թատերական ներկայացումների…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

http://www.hayary.org/index.php?option=com...d=131&Itemid=65

Այսպես շարունակել արդեն հնարավոր չէ, պետք է փոխել :

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...
  • Ответы 11
  • Создано
  • Последний ответ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի ազգայնական ուժերի

Հայաստանի Հանրապետության վերաանկախացումից սկսյալ հայ ազգայնական ուժերը հայտնվել են դժվարին եւ բարդ իրավիճակում, նաեւ այն պատճառով, որ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, լծվելով եվրաարժեհամակարգի ներդրման «սուրբ» գործին, եվրադրամաշնորհներից «արբեցած» աշխարհաքաղաքացիական, ժողովրդավարական անդեմ Հայաստան են կերտում…

Հատկապես այս արհեստական ու հակազգային միջավայրի առկայությամբ հայ ազգայնականներն արդեն ավելի քան 15 տարի պայքարում են ՀՀ հասարակական-քաղաքական ոլորտում իրենց ուրույն տեղն ու դերն ունենալու, հայոց հայրենիքը հայացնելու համար: Այդ գործընթացն ընթանում է վայրիվերումներով, որովհետեւ ներկայիս հասարակարգում բազմաթիվ են պատեհապաշտները, իսկ մարդկանց մեծամասնության աստվածը, ցավոք, փողն է:

Հայ ազգայնականները տարիներ շարունակ փորձում են բոլոր հնարավոր ձեւերով (ընտրություններին մասնակցություն, օրենսդրական եւ իրավական դաշտի ձեւավորում, սոցիալական արդարության կիրառում, ազգային արժեքների վերահաստատում…) նպաստել մեր պետականության կայացմանն ու կայունացմանը: Սակայն, նախկին ու ներկա, իսկ իրականում` շարունակականության մեջ միեւնույն իշխանությունները, հետզհետե ապազգայնացման, հետեւաբար կործանման են տանում մեր ազգն ու պետությունը: Արդեն որերորդ ընտրությունն է, որ անց է կացվում կեղծիքով ու բռնարարքներով: Սա հայ ժողովրդի մեջ հաստատել է անվստահության, մասնատման ու անբարո կեցվածքի իշխանություն…

Այժմ էլ իշխանական վերնախավը որոշ «ընդդիմադիր» ուժերի (իրենց կողմից սատարվող) ղեկավարների հետ փոխհամագործակցած նախապատրաստում են նոր «ընտրություններ», որտեղ 100% ընտրաձայներն արդեն բաժանված են՝ ըստ այդմ՝ կանխավ կեղծված: Մնում է այն ներկայացնել «ԱԺ ընտրություններ» բեմականացումից հետո: Մարդկանց անձնագրային տվյալները, կյանքից ու երկրից բացակա անձանց ցուցակներն արդեն վաղուց են կազմված ու բաշխված: Ամիսներ առաջ եւ հիմա էլ կազմակերպված ըnթանում են ընտրակաշառքների (բնամթերքի, փողի կամ այլ տեսքով) բաժանում ու ընտրաձայների հավաքագրում, իսկ այդ մասին ահազանգերն անտեսվում ու ծաղրուծանակի են արժանանում:

Հայ ազգայնականները բազմիցս արտահայտվել են այս եւ նման անբարո, հակաիրավական ու հակազգային երեւույթների դեմ, բայց` ապարդյուն: Նախորդ ժամանակներում մենք թերեւս հույս էինք տածում, թե անցումային փուլ ասածն իրոք կանցնի-կփոխվի կայացման փուլի, սակայն, գնալով վիճակն ավելի է վատթարանում` վերաճելով ավատատեր (իշխանություն) - ճորտ (ժողովուրդ) հարաբերության: Ընտրողի արժանապատվությունը հաշվարկված է փողով, աշխատանքի տեղավորման եւ նյութական այլ կաշառքով: Սա դաժան իրականություն է, որի մասին, ցավոք, բոլորը կսկսեն խոսել միայն ընտրություններից հետո:

Ուստի, հաշվի առնելով ինչպես այս հանգամանքը, այնպես էլ իշխանական վերնախավի ու մի շարք, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի ղեկավարների դավադիր համագործակցությունն ընտրություններից առաջ, մինչեւ ընտրությունները կատարված ու կատարվող օրինախախտումները, արդեն երեւակվող քրեական ու հանցագործ տարրերի ներթափանցումն ու ներազդումը ապագա ընտրությունների արդյունքներին, հայ ազգայնականները`

1. Անիմաստ են համարում իրենց թեկնածությունները դնել այս նվաստացուցիչ ընտրություններում՝ հասկանալով, որ արդյունքները կանխավ որոշված են ու նման մասնակցությունն ընդամենը մաս կկազմի նախատեսված ներկայացման:

2. Հրաժարվում են համագործակցել որեւէ ուժի կամ պատգամավորության թեկնածու անհատի հետ՝ ընդսմին նրանց զգուշացնելով, որ միեւնույնն է, ընտրակեղծիքներից հետո նրանք զղջալու են մասնակցության համար կամ ուշացած բողոքարկելու են:

3. Կոչ են անում բոլոր իրական (ոչ իշխանությունների կողմից պաշտպանվող) ընդդիմադիր ուժերին` հրաժարվել ԱԺ ընտրություններին մասնակցելուց՝ այդ «պատիվը» թողնելով միայն իշխանական կուսակցություններին, որից ավելի կթուլանա ավատատիրական վարչակարգը, որը է’լ ավելի կփտի ներսից:

Այս կոչը մենք հիմնավորում ենք այն գիտակցումով, ու 5%-ի արգելանքն անցած 1-2 այսպես ասած ընդդիմադիր կազմակերպություններն ի վիճակի չեն լինելու փոխել իրավիճակը եւ կամ նախորդ ընդդիմության պես լքելու են խորհրդարանի նիստերի դահլիճը, կամ էլ դառնալու են օտար տերությունների կցորդ` իշխանություններին «հալածելու» համար…

4. Հայտարարում են, որ այս ապօրինությունների բոլոր մասնակիցները, լինեն քաղաքական ուժեր թե անհատներ, անպայմանորեն պատասխանատվության են ենթարկվելու եւ խստորեն պատժվելու՝ որքան էլ ժամանակը դրանք հետ գցի:

Հայ ազգայնականները վստահ են, որ այս տեսակետները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալու, սակայն, համոզված են, որ ԱԺ «ընտրություններից» հետո կապացուցվի սույն հայտարարության ճշմարտությունը: Իսկ այն համեստ միջոցները, որոնք պիտի դրվեին նախընտրական գործընթացում, մենք կօգտագործենք մեր նպատակների իմաստային իրականացման համար:

Ինչ մնում է օտարերկրյա դիտորդներին կամ նրանց հայաստանյան կցորդներին, ապա նրանք վերոնշյալ ընտրախաղ-ներկայացմանը մասնակցում են միմիայն սեփական երկրի խնդիրները մեր ազգի հաշվին կարգավորելու համար…

Հայ Արիական Միաբանություն

«Հանուն Հայրենիքի» հայրենասիրական կազմակերպություն

«Հայրենիք-Սփյուռք» միություն

Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինք

06.03.2007թ. - ք.Երեւան

http://www.hayary.org/index.php?option=com...d=192&Itemid=65

Անիմաստ է մասնակցել այս բեմականացմանը որը կոչվում է քվեարկություն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

а нельзя писать черным шрифтом,а то в глазах рябит и отвлекает от глубокого содержания... :wacko:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

.

Մարտի 13-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տարածեցին Էդուարդ Աղաջանովի հետեւյալ «հանճարեղությունը». «Մեր միակ բրենդը դա 1915թ. Ցեղասպանությունն է»: Արտահայտությունը հնչել է (ի դեպ, սա հատկապես ԶԼՄ-ներին հայտնի է իր ,,թունդ,, հհշ-ական տնտեսագետի կեցվածքով) «Ջերմուկի» խնդրին վերաբերվող գործընթացները մեկնաբանելիս: Այսինքն` ինքն իրեն իր մտերիմ շրջանակներում «Հայաստանի թիվ 1» տնտեսագետը համարելով` այս մարդը ցեղասպանությունը համեմատել է մի ապրանքի հետ (բրենդը ապրանքանիշն է), որն արտահանվում է շահույթ ակնկալելու նպատակով: Համոզված ենք, Աղաջանովը դա արել է ոչ զառամյալության կամ մտագարության հետևանքով, այլ մտածված, դիտմամբ:

Այս կարգի ցինիկ, աննրբանկատ ու տրամաբանությունում չտեղավորվող մտքերը հայոց իրականությունում եզակի չեն ցավոք: Դրանց մերթ ընդ մերթ հայտնվելը բացահայտում է այն պարզ իրողությունը, որ ներկայիս ՀՀ-ն իր «սահմանադրությամբ» ու օրենսդրական դաշտով հայկական չի և չի պաշտպանում հայ ազգի կենսական շահերը: Այլապես ինչո՞վ բացատրել, որ ՀՀ-ում պաշտոնյան օրենսդրորեն պաշտպանված է զազրախոսություններից, հիմնարկ ձեռնարկությունները օրենսդրորեն պաշտպանված են հակագովազդից, իսկ մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը ոչ մի ձևով աղա-ջան-ովական բարբաջանքներից պաշտպանված չէ:

Այսինքն` խնդիրը աղաջանովը, կամ այլևայլ «դեսպանները» չեն: Խնդիրը ՀՀ իշխանությունների (նախկին, թե ներկա) որդեգրած հակահայկական գաղափարախոսությունն է, որը պետականորեն չի պաշտպանում մեր անմեղ զոհերի համար մղվող արդար դատը (ապացույցը ՀՀ պաշտոնյաների հաշտվողական ու հանձնվողական քաղաքականությունն է Թուրքիայի հանդեպ) և չի պաշտպանում Հայոց Հայրենիքի անքակտելիության սկզբունքը (վկան հողերի առևտուրն է Ադրբեջանի հետ` իշխանական կերակրատաշտից կախված մի խումբ անձանց շահերից ելնելով):

Մենք կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում, համախմբվել ու դատապարտել աղա-ջան-ովական մտածելակերպը, պահանջել այդ «հայից» հրապարակավ ներողություն հայցել միլիոնավոր հայ ցեղասպանված նահատակներց: Եթե դա տեղի չունենա, ապա հայկական ԶԼՄ-ները գոնե պիտի անտեսեն այլևս այս «գործչի» հակահայ գործունեությունը...

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

14.03.2007թ.

http://www.hayary.org/index.php?option=com...d=215&Itemid=56

ՀԵՐԻՔ Է ԱՅՍՔԱՆ ԱՐՀԱՄԱՐԵԼ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այսօր լույս է տեսել «ԼՈՒՍԱՆՑՔ» պարբերականի անդրանիկ թողարկումը:

«Հայ-Արիներ»-ը շնորհավորում է նրա հիմնադիրներին և մաղթում երկար ու ստեղծագործ ճանապարհ մամուլի աշխարհում, և ազգանվեր գործ` ազգային արժեքների պաշտպանության մեջ:

Շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է Սուրեն Գեղամյանը, ով հանդիսանում է նորաստեղծ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԽՈՐՀՐԴԻ անդամ և հայտնի է իր ազգօգուտ գործունեությամբ: Նա բանասեր է, արևելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ, բազմափորձ լրագրող: Բարի երթ…

Մենք մեր կայքի այցելուներին խորհուրդ ենք տալիս կարդալ նաև ազգայնական մամուլ, որը հարթում է դժվարին ուղի` փողի ու զոռբայության մեջ գոյատևող մամուլի աշխարհում:

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ (ՀԻՐՈՒՐ ԽԵՏ)»

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» հայրենասիրական հ/կ պաշտոնաթերթն է, կարելի է ձեռք բերել ազգայնական գրասենյակներում, այդ թվում Հայ Արիական Միաբանության, «Արորդիների Ուխտ» հայ հեթանոսների, «Ուխտ Արարատի» հ/կ գրասենյակներում: Գլխավոր խմբագիրն է Ներսես Ներսիսյանը:

* * *

«Ուխտ Արարատի» ամսագիրը` ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) նախկին քաղբանտարկյալների ու ազատամարտիկների «Ուխտ Արարատի» հ/կ պաշտոնաթերթն է: Այն կարելի է ձեռք բերել նաև Հայ Արիական Միաբանության գրասենյակում:

Ամսագրի գլխավոր խմբագիրն է Տիգրան Փաշաբեզյանը, խմբագրակազմում է նաև հայտնի սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը:

Հայ Արիական Միաբանության լրատվական-տեղեկատվական կենտրոն

http://www.hayary.org/index.php?option=com...d=216&Itemid=56

Կարդացեք միայն ազգայնական մամուլ, այն կայունացնում է ու առողջացնում ձեր հոգեկան ներաշխարհը, բարձրացնում է ձեր ինքնագնահատականը հասարակության մեջ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Մարտի 21-ին Գառնիում կայացավ Նոր Տարվա տոնակատարությունը

Շատ գեղեցիկ միջոցառում էր

Նկարները կարող եք նայել այստեղ

http://www.hayary.org/index.php?option=com...tegory&catid=10

garni-9590-11_20070325073404.jpg

garni-9590-1_20070325073404.jpg

garni-9590-2_20070325073404.jpg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Գրել է Արմեն Ավետիսյան

«ԽՈՐՀՈՒՐԴ ԱՄԵՆԱՅՆԻ»

Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈՒԹՅԱՆ մեջ,

Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,

Նախագծվում էր Տիեզերքն անվերջ

ՆՐԱ մտքերի մենաստաններում:

Եղավ Մե՛ծ Պայթյուն, Մե՛ծ Պոռթկում սրտի,

ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,

Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,

Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:

Հաջորդ Պայթյունը ցրեց մշուշը,

Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,

Եվ շարժման մեջ դրվեց հստակ պատկերը՝

Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:

Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ

Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,

Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,

Տիեզերական Բնության Մարմնի:

Եվ գոյանում են մարմիններ տարբեր

Տիեզերական թելիկներով ձիգ,

Բոլոր կողմերից նայում դեպի վեր,

Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:

Մոլորումը՝ վախճանն է դաժան,

Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի

Ձևափոխում է ուժի՝ ավերման,

Ու կործանվում է մարմինն անարժան:

Կործանումը՝ ծնունդն է նորի՝

Մաքուր, անարատ Բնության Մարմնի,

Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,

Կրելով իր մեջ ԱՍՊ-ն անմեկնելի:

Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,

ԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ շղթայում անվերջ,

Կրկին ծնվում է նա, ով ապրում է

Տիեզերական Լույս-Բնության մեջ:

ԱՍՊ - Ամենայն Ստեղծի Պատմություն

http://www.hayary.org/index.php?option=com...d=343&Itemid=56

Կարդացեք նոր նյութեր Արվեստ բաժնում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

после того как побывал на сайте, осталось такое ощущение, что я в Германии начала 30-х годов..но картинная галлерея хорошая))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ոնց որ ասում են, երբ հայերը գիր ու թատրոն ունեին եվրոպացիք դեռ հայտնի վայրերում էին: Այնպես որ պետք չէ համեմատվել Գերմանացիների հետ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 1 анонимный, 384 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    387 гостей
    1 анонимный
    vardan hov Колючка Анчара Firefly Xenobarbital RDR vanski w i t o lord17
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...