Перейти к содержанию
Авторизация  

OpenArmenia Club

իմ քայլը
  1. Что нового в этом Сообществе
  2. «Իմ քայլը» դաշինքը հայտարարում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու եւ իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն ժողովրդին վերադարձնելու համար՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ դաշինքի քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այսպիսով՝ իր նախընտրական ծրագրում «Իմ քայլը» դաշինքը նշում է, որ առաջիկա հինգ տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, որին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, աշխատանքի եւ ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի եւ կրթության միջոցով, օրենքի գերակայության ապահովումը, բարեկեցության շարունակական բարձրացումը եւ պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը: Դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար առաջնային է ոչ միայն Զինված ուժերի մարտունակության, հատուկ ծառայությունների ու դիվանագիտական կորպուսի գործունակության շարունակական բարձրացումը, այլեւ Հայաստանի բնակչության թվի աճը, ըստ այդմ` առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: «Իմ քայլն» այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներ է համարում ՀՀ-ից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի ՀՀ հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Արցախի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Արտաքին քաղաքականության բնագավառում «Իմ քայլ»-ի քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն եւ նոր շունչ հաղորդելուն․ «Արտաքին քաղաքականության իրականացման մեր քայլերի հիմքում ընկած է լինելու ինչպես Հայաստանի ժողովրդի, սփյուռքահայության հավաքական շահի, այնպես էլ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու եւ իրավաբանական անձի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը։ Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եւ այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը»,-ասված է «Իմ քայլ»-ի ծրագրում։ Սփյուռքի նորարարական քաղաքականության այս դաշինքի ռազմավարությունն ուղղված է լինելու «Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» տեսլականի իրագործմանը․ «Մենք հավատում ենք, որ ուժեղ Հայաստանն ու ուժեղ սփյուռքը փոխպայմանավորված են. ուժեղ Հայաստան ունենալու կարեւորագույն գրավականը ուժեղ սփյուռքի գոյությունն է, սակայն Հայաստանը կարեւորագույն դեր կարող է եւ պետք է ունենա իրենց երկրներում սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ու անհատների ուժեղացման գործում»։ «Իմ քայլ»-ի տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված արդիական տնտեսական համակարգի ձեւավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը․ «Տնտեսական քաղաքականության հիմքում դնելու ենք արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի»: Կրթության ոլորտի վերաբերյալ դաշինքի տեսլականը միտված է պատասխանելու հետեւյալ հարցերին․ «Ի՞նչ գիտելիք, հմտություններ եւ անձնային հատկանիշներ են անհրաժեշտ առաջիկա տասնամյակներում հաջողակ լինելու եւ դրանք իրացնելու համար, եւ ինչպե՞ս կարող է պետությունը բարեփոխել կրթական համակարգը, որպեսզի նպաստի այդ հմտությունների եւ կարողությունների ձեւավորմանը»: «Իմ քայլ»-ի նախընտրական ծրագրում նշված է, որ կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու են պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին, եւ իրենց համար առանցքային են սովորողների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացումը, ուսուցիչների կարողությունների զարգացումը եւ մասնագիտության հեղինակության բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: «Իմ քայլ»-ն իր նախընտրական ծրագրում անդրադառնում է նաեւ առողջապահությանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, բարձր տեխնոլոգիաներին, էներգետիկային, բնապահպանությանը, մշակույթին, արդարադատությանն ու հասարակակaն կարգին, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
  3. «Իմ քայլը» դաշինքը այսօր՝ նոյեմբերի 25-ին, ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը եւ դրամահավաք է անցկացնում։ Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը եւ պատգամավորության թեկնածուները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր,որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում:Փաշինյանը նաեւ տեղեկացրել է վաղվանից արձակուրդի է մեկնում, որպեսզի անձամբ մասնակցի քարոզարշավին։ Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։
  4.  
×