Հայաստանը արևային էլեկտրաէներգիայի արտադրման և սպառման ոլորտում մեծ ներուժ ունի: Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Էկո Ստեպ ընկերության հիմնադիր և փորձագետ Մարիամ Մեյրոյանը: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին այս ոլորտում ներդրողների հետաքրքրությունը մի քանի անգամ մեծացել է: «Դա հանգեցրել է նրան, որ առևտրային բանկերը այս նպատակների համար ցածր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում, որոնք երբեմն հավասար են այն գումարին, որը բնակիչները վճարում են կոմու