Перейти к публикации

Հայ առաքելական եկեղեցին իր համար ուրիշ առաջնահերթություններ է որդեգրել


Рекомендованные сообщения

  • Global Moderator

Մեր զրուցակիցն է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախկին պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

0848.jpg

- Մեր իրականության մեջ չափազանց հաճախ են ընդգծում Հայ առաքելական եկեղեցու գերիշխող ազդեցությունը հայ ինքնության վրա: Ըստ ձեզ` ինչպիսի՞ն է այդ առնչությունը:

- Այսօրվա աշխարհիկ պետություններում կրոնն էթնիկական ինքնության մեջ հանդես է գալիս ավանդութային տեսքով: Վաղ քրիստոնեական միջնադարում ինքնությունն ավելի շատ որոշվում էր կրոնական պատկանելությամբ:

Քրիստոնեական մշակույթի երկրներում շատ ավելի կարևորվում էր կրոնական ինքնությունը (քաղկեդոնիկ-հակաքաղկեդոնիկ, ուղղափառ, կաթոլիկ, բողոքական), քան ազգայինը: Հայ ժողովրդի մեջ սա շատ ավելի հին ավանդույթ ունի` պայմանավորված նրանով, որ արդեն 6-րդ դարից Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես դուրս է եկել ընդհանրական եկեղեցու ուղղությունից` ստեղծելով իր սեփականը, և քաղկեդոնիկ-հակաքաղկեդոնիկ դաշտում մշտապես գտնվում էր թե՛ աստվածաբանական բանավեճերի մեջ, թե՛ սեփական ինքնություն ձևավորելու խնդիր ուներ: Ընդ որում, հարցն այնքան լուրջ էր, որ ՀԱԵ-ից դուրս գտնվող հայ քաղկեդոնականները ենթարկվում էին ամենասուր հալածանքների և օտարվում հայկական միջավայրից: Կրոնական ինքնության ընկալումն այդպիսին էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Պատահական չէ, որ 7-րդ դարում Վրաց եկեղեցին անջատվեց հակաքաղկեդոնականությունից և դարձավ քաղկեդոնիկ` որպես դրդապատճառ ունենալով նաև այն հանգամանքը, որ հակաքաղկեդոնիկության միջոցով, լինելով Հայ առաքելական եկեղեցու ազդեցության տակ, տարածվում էր հայկական մշակույթը: Արդեն այդ ժամանակից կրոնական և էթնիկական ինքնությունների առանձնացումը հստակ էր: Դասական միջնադարում, երբ այդ հակադրությունը կորցրել էր իր սրությունը և ՀԱԵ-ն բավականին հեռու էր գտնվում բյուզանդական եկեղեցուց, մուսուլմական տարրի հայտնվելով` ինքնությունը սկսվեց ընկալվել քրիստոնեություն-մահմեդականություն համատեքստում: Եթե նկատել եք, այդ ժամանակաշրջանի գրականության մեջ բավականին հաճախ է օգտագործվում «հայ քրիստոնյա» բառակապակցությունը` առանց մասնավորեցնելու առաքելական լինելու հանգամանքը:

- Իսկ դրա տակ հիմնականում նկատի չունե՞ն առաքելական քրիստոնեությունը:

- Մահմեդականության հետ ակտիվ շփման շրջանում` ոչ: Բայց երբ խնդիրը տեղափոխվեց ներքրիստոնեական մրցակցության դաշտ` հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքում (մանավանդ 19-րդ դարում, երբ կաթոլիկ ու բողոքական միսիոներությունը բավականին ակտիվ էր), սկսեց կարևորվել Հայ առաքելական եկեղեցուն պատկանալու հանգամանքը: Հայ առաքելական քրիստոնյաներն իրենց որոշ չափով անպաշտպան էին զգում քրիստոնեական աշխարհում, հատկապես երբ հայ բողոքականներն ու կաթոլիկներն ամեն կերպ շեշտում էին բողոքական և կաթոլիկ աշխարհի` իրենց մաս կազմելը: Սա լրացուցիչ ընդգծվեց Ցեղասպանության ընթացքում, քանի որ թուրքերը զգալի չափով Թուրքիայի քրիստոնյա համայնքների դեմ էին պայքարում, ինչն էլ ամրապնդում էր զոհի քրիստոնեական պատկերացումը: Արևելյան Հայաստանում, հատկապես սովետական շրջանում, երբ կրոնը փաստացի արգելված էր, Հայ առաքելական եկեղեցուն պատկանելությունը գիտակցության մեջ իր տեղը զգալիորեն զիջել էր քրիստոնյա լինելու զգացողությանը: Մինչև այսօր էլ եթե մարդկանց հարցնեք` ամուսնությունների պարագայում ի՞նչ դեր կարող է խաղալ կրոնական պատկանելությունը, առաջնային կլինի քրիստոնեությունը, ոչ թե Հայ առաքելականը: Այսինքն՝ մարդիկ կնախընտրեն ամուսնությունը քրիստոնյայի հետ:

Եթե վերադառնանք այսօրվա իրողություններին, մենք ունենք բավականին հետազոտություններ, որոնք փաստում են, որ ազգային ինքնության մեջ Հայ առաքելական եկեղեցուն պատկանելու խնդիրը հիմա ակտիվացել է, բայց կրոնական տարբերության իմացությունը բացարձակ դատարկ է: Մարդիկ չգիտեն` ինչ է նշանակում ՀԱԵ հետևորդ լինելը և ինչպիսի կրոնական նրբություններ կան: Դա բացարձակապես կապվում է ազգային պատկանելություն հետ` Հայ առաքելական եկեղեցով մկրտվածը հայ է: Ավելին, ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մկրտության խորհրդով մկրտվածը, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու մեջ մկրտվածը: Փորձ է արվել առաջարկել մարդկանց դիտարկենք մկրտությունը որպես մաքուր կրոնական ծես, սակայն ռեսպոնդենտների մեծ մասը նշում է, որ իրենց համար մկրտությունը սեփական ազգային պատկանելությունը վավերացնելու միջոց է: Մկրտության խորհուրդն այս պարագայում բացարձակապես անկարևոր երևույթ է դառնում: Այլ կերպ ասած` Հայ առաքելական եկեղեցուն պատկանելության խնդիրը զգալի դեր է խաղում էթնիկական ինքնության որոշման հարցում, բայց կենցաղային կյանքում դա ակտիվ դերակատարություն չունի:

- Իսկ կարելի՞ է գնահատել` այդ դերակատարությունն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունի:

- Ես կգերադասեի դրա մասին շատ չտարածվել: Թե՛ դրական, թե՛ բացասական կոմպոնենտները միշտ կոնկրետ իրավիճակային են: Անկեղծորեն` ինձ համար շատ ցավալի է, որ մեր ժողովրդի մեջ ինքնությունը ոչ այնքան լեզվի հետ է կապվում, որքան կրոնի, և լեզվի դաշտում կատարվող երևույթներն ուղղակիորեն չեն ազդում ինքնության գնահատականների վրա: Օրինակ` ֆրանսախոս կամ ռուսախոս հայը նորմալ հայ է ընկալվում` ի տարբերություն կաթոլիկ կամ մահմեդական հայի: Այդ երևույթն ունի մոտ 150 տարվա պատմություն, սակայն այսօր եկեղեցու կողմից այդ դիրքորոշումը լրացուցիչ ընդգծվում է, և դա խաղում է իր դերը. մարդկանց գիտակցության մեջ այն նորից գործոն է դառնում:

- Ենթադրում եմ` արել եք հետազոտություններ, որոնք վեր են հանում` ինչպիսին է կապը եկեղեցու և իր հոտի միջև: Արդյո՞ք այդ կապը բավարար մակարդակի վրա է:

- Այդ կապը պետք է դիտարկել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հենքի վրա: Եթե ասում ենք` ժողովուրդ, ուրեմն դրա տակ նկատի ունենք նաև Սփյուռքը, որտեղ եկեղեցին տևական ժամանակ իսկապես համայնքային լուրջ գործոն է եղել, և այդ կապը բավականին ակտիվ է գոնե ազգային ինքնությունը պահել ցանկացողների շրջանում: Հայաստանի տարածքում դա բավական խնդրահարույց է: Խորհրդային տարիներին կային եկեղեցի այցելողներ և եկեղեցին կարևորողներ: Նրանք ունեին թե՛ տարիքային, թե՛ մշակութային ընդգծվածություն: Օրինակ` արևմտահայերն ու Ցեղասպանության փրկված սերունդն ավելի կապված էր եկեղեցու հետ, քան արևելահայերը: Եվ ընդհանրապես, Ռուսական կայսրության տարածքում բնակվող ժողովուրդն ավելի մոտ էր աթեիստական աշխարհին, քան` կրոնական: Գուցե պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայում հայերը դիտարկվում էին որպես կրոնական համայնք, և կրոնականությունը շատ ավելի ընդգծված երևույթ էր, քան էթնիկությունը: Արևելյան Հայաստանի տարածքում պատկերը տրամագծորեն հակառակն էր: Ամեն դեպքում անկախությունից հետո, երբ եկեղեցին ազատվեց սովետական կաշկանդվածությունից և մոտ մեկ տասնամյակ դեռ ուշքի էր գալիս, Հայաստանում այլակրոն ներթափանցումների ժամանակաշրջանն էր, և սա լրացուցիչ խթան էր, որ եկեղեցին առավել ագրեսիվ տրամադրվի այլ կրոնական ուղղությունների նկատմամբ: Այսօր եկեղեցին բավականին ինքնահաստատված է, ավելին` բավական սերտաճած է իշխանության հետ և այս կամ այն ձևով ունի նաև իշխանության հովանավորությունը. նույնիսկ օրենք ընդունվեց ՀԱԵ-ի և կառավարության հատուկ հարաբերությունների մասին և ՀՀ սահմանադրությունում շեշտվեց եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ինքնության մեջ: Այս ամենից հետո, ցավոք սրտի, այսօր եկեղեցու և հասարակության հարաբերությունները շատ ավելի գերիշխող դիրքից թելադրվող վարքի նորմեր են, քան եկեղեցի-հավատացյալ ավանդական հարաբերություն: Այլ կերպ ասած` դրանք շատ էլ կրոնական չեն, այլ առավել վերաբերում են ինքնությանն ու խմբային պատկանելությանը: Բայց դրան զուգահեռ եկեղեցին ունի երիտասարդական թևեր, որոնց մեջ որոշ կրոնական դաստիարակություն և կրթություն է իրականացվել, և կրոնական գիտակցության սաղմեր կան: Դրանով նրանք դառնում են միջնորդ օղակներ, որոնց միջոցով հասարակությունը կարողանում է հաղորդակից լինել կրոնական աշխարհին: Սակայն հոտի և եկեղեցու մնացյալ կապերը` սոցիալական, մշակութային և այլն չափազանց թույլ են: Դա ավելի շատ դրսևորվում է փոքր-ինչ ակտիվ դերակատարություն ունեցողների ագրեսիվ պնդումներում, քան թե հոգևոր կապ է:

- Բավականին հաճախ սկսել է շրջանառվել եկեղեցու սոցիալական հայեցակարգի անհրաժեշտության հարցը: Ինչպե՞ս կգնահատեք այդ երևույթը:

- Ցավոք սրտի, դա ընդամենը էպիզոդիկ ու անհատների կողմից բարձրացվող խնդիր է, որը ո՛չ հասարակական գիտակցության մեջ է տարածված, ո՛չ էլ պատշաճ ուշադրության է արժանանում եկեղեցու կողմից: Ես կարծում եմ, որ դա կարևոր խնդիր է, թեկուզ և այն պատճառով, որ քսաներորդ դարի կրոնական և հտկապես քրիստոնյա եկեղեցական ինստիտուտներում շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում մարդկանց հետ հարաբերվելուն` ելնելով սեփական կրոնական դոկտրինից: Շատ կրոնական ուղղություններ արդեն ձևավորել են իրենց հայեցակարգերը, որոնցից երևում է, թե նրանք ինչ արժեքներ են պաշտպանում: Ես կարծում եմ` դրա մաս է նաև այն, որ Եվրոպայի խորհրդի որոշումներում` հատկապես միասեռական ազատությունների հարցում շատ հետևողական հանդես է գալիս կաթոլիկ եկեղեցին: Դա նույնպես նրա սոցիալական դոկտրինի մաս է: Բարեգործությունից, երիտասարդների հետ հարաբերությունների հաստատումից, եկեղեցին հանրային տարածքի վերածելուց զատ եկեղեցին նաև այս կերպ է կարողանում արտահայտել իր սոցիալական պատկերացումները:

- Կարո՞ղ եք ամենամատչելի ձևով ներկայացնել` սոցիալական դոկտրինի առկայությունը ինչ օգուտ կտա Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին:

- Ես առաջին հերթին կասեի` եկեղեցուն, և հետո նոր` հավատացյալներին: Նախ, հավատացյալները սովոր չեն, որ եկեղեցին որոշակի սոցիալական դիրքորոշումներ ունենա, չնայած այս ընթացքում ՀԱԵ-ն այդպիսի որոշ քայլեր արել է` բարեգործական ճաշարաններ, որոշ տեղերում տարիքավորների նկատմամբ առավել ուշադիր վերաբերմունք, որբախնամ գործունեություն և այլն: Բայց սրանք բոլորը էպիզոդներ էին, որոնք առանձին հոգևորականների աշխարհայացքից և պատրաստակամությունից բխող քայլեր էին, քան թե հետևողականորեն իրականացվող սոցիալական ծրագիր: Քանի որ այդ ծրագիրն իրականում չկա, չկա նաև նրա հատ կապված մարդկանց սպասելիքը: Նրա առկայության դեպքում նախ եկեղեցին կարող է հայտարարել բնակչության հետ իր հարաբերվելու կերպը, և եթե այդ հայտարարությունն ինքնանպատակ չէ, ապա, որպես կանոն, այն բավականին կհստակեցնի եկեղեցու և բնակչության միջև կապը: Եթե եկեղեցին հայտարարում է, որ ինքն ազգային եկեղեցի է, ապա նա եկեղեցի է ոչ միայն հավատացյալների, այլև հասարակության մյուս շերտերի հետ: Այս քայլը կորոշակիացներ բնակչության ակնկալիքներն ու սպասելիքները եկեղեցուց: Կարծում եմ` այդպիսի սոցիալական դոկտրինն առաջին հերթին կնպաստեր Հայ առաքելական եկեղեցու հանրայնացմանը և բնակչության հետ կապերի սերտացմանը: Ինչ վերաբերում է բնակչության օգուտին, ապա առաջին հերթին դա կօգներ միմյանց հետ շփվելու և կրոնական փնտրտուք ունեցող մարդկանց: Մարդիկ կկարողանային տեսնել իրենց հնարավոր հետագա կապերի զարգացումները մի կոնկրետ օղակի հետ, որը կարող էր դառնալ կյանքի խարիսխ: Բայց սա գործնականում չկա: Որքան էլ տարօրինակ է, բնակչության շրջանում չկան նաև եկեղեցու հետ հեռանկարային ծրագրեր: Եկեղեցին մարդկանց մեծամասնության կյանքում դիպվածային երևույթ է: Եկեղեցի այցելությունները ոչ թե պարբերականություն են կազմում, այլ իրավիճակային են: Դրանք չեն դառնում կյանքի համար կարևոր կամ շարունակական երևույթներ, և նույնիսկ պսակադրությունը երկար քննարկվում է` արժե՞ անել եկեղեցում, թե՞ ոչ: Ընդ որում, «արժե»-ն հիմնականում գեղագիտական է, և ոչ սոցիալական կամ կրոնական: Սրանք շատ կարևոր հարցադրումներ են, որոնց չպատասխանելու դեպքում եկեղեցին, ի վերջո, դառնում է մեկուսացած ինստիտուտ, որի հետ չկա համայնքային ծրագիր և որ ինքն էլ չունի նման ծրագիր: Եկեղեցին կարծեք թե կրոնական ծեսեր է իրականացնում, որոնք ոմանց հետաքրքրում են, ոմանց` ոչ, և ծեսերի այդ շղթան, որը 1700 տարի որոշ փոփոխություններով շարունակվում է, ընդհանուր առմամբ վերածվում է կաղապարի: Բայց եկեղեցին կրոնական ծեսեր է իրականացնում մի հասարակությունում, որտեղ եկեղեցու նկատմամբ հետաքրքրությունը իրականում մեծ չափով կրոնական չէ:

- Ո՞րն է պատճառը, որ նման առավելությունների պարագայում արդիական չէ նույնիսկ այդ դոկտրինի անհրաժեշտության գիտակցումը:

- Կարծում եմ` նախ և առաջ ջանքերի խնդիր է: Սոցիալական դոկտրին ունենալ` նշանակում է կազմել ծրագրեր և դրանցով առաջ շարժվել: Մի քանի խնդիր կա: Նախ, եկեղեցին` որպես կրոնական ինստիտուտ, դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի. հոգևորականների պակաս, իր պատկերացմամբ` եկեղեցիների սակավություն, այդ հոգևորականների վարքի ընդհանրության խնդիր, բնակչության կրոնականության հարցը հասկանալու պրոբլեմ և այլն: Մյուս խնդիրը` կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին իր համար ուրիշ առաջնահերթություններ է որդեգրել, և դրանց մեջ իր պրեստիժայնությունը համապատասխանեցնում է այսօրվա իշխանությունների պրեստիժայնության տարբերակին, այսինքն` որքան ինքը թելադրող լինի, այնքան, թվում է, այս պահի և իրավիճակի համատեքստում ավելի շահեկան դիրք ձեռք կբերի:

- Ելնելով ձեր` նախկինում զբաղեցրած պաշտոնից` դուք պետք է քաջատեղյակ լինեք, թե Հայաստանում որքան է այլակրոն և այլադավան բնակչության թիվը: Վերջին ժամանակներս մամուլում շրջանառվում է 300 000 թիվը:

- Ես կարծում եմ, որ այդ թիվը զգալիորեն ուռճացված է: Եթե հանենք ազգային փոքրամասնություններին իրենց էթնիկ կրոնական համակարգերով, այսինքն` եթե հաշվի առնենք միայն հայազգի բնակչությունը, հավանաբար առաջին տեղում որևէ հավատ կամ հստակ կրոնական ուղղություն չունեցող մարդիկ են, երկրորդ տեղում կաթոլիկները կլինեն՝ 80-90 հազար: Կարծում եմ` դա ոչ առաքելական ամենամեծ հայկական կրոնական համայնքն է: Դրանից հետո գալիս են մնացյալ կրոնական ուղղությունների հետևորդները, որոնք, ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու հոտի շրջանում տարածված ֆորմալ կրոնականությանը, առավել իրական մասնակցություն ունեն համայնքի կրոնական կյանքին, ինչը բավականին լուրջ մարտահրավեր է առաքելական եկեղեցու համար: Իմ գնահատականներով` այդ բոլորի թիվը չի անցնում 220 հազարից, որոնց համարյա կեսը կաթոլիկներ են (նրանց մի մասի կրոնականությունը ևս չգիտակցված բնույթ ունի): Եթե իրենց էլ հանենք, ապա կարծում եմ, գիտակցված կրոնականություն ունեցող այլադավան հավատացյալների թիվը մոտ 110-120 հազար է:

Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ
Այլ կերպ ասած` Հայ առաքելական եկեղեցուն պատկանելության խնդիրը զգալի դեր է խաղում էթնիկական ինքնության որոշման հարցում, բայց կենցաղային կյանքում դա ակտիվ դերակատարություն չունի:

Век информ свободы, к этому шло.

Наше духовенство, оплот самосознания и идентичности народа.

Я человек , глубоко не верующий, отдаю дань к ААЦ.

И скажу более, Он пример скромности, а паства-сама решить.

Паства ААЦ и народ Арм. имеют корень соприкосновения в виде фамилии, месторождения, предков, и настоящего.

Часть , большая часть пастви и народа, себя называют - Haй эм.

Мое пожелание к ААЦ, не терять подвижников, и не показать гординю перед прихожанинамы .

У Ман -а , Абгар епископос , в Питере наш , молодой Саркис Чопурян .

Апрен.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 0 анонимных, 256 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    256 гостей
    Firefly Колючка Анчара Sigo Elchin_ Ara55 lord17 stephanie S RDR Xenobarbital w i t o khnushinak
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...