Перейти к публикации

Содействие общества властям


Рекомендованные сообщения

Կատարվել է կեղծ նախաքննություն

Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակը ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանին

ՀՀ նախագահի հրահանգով դուք ընդունեցիք մեզ՝ խաղաղ պայմաններում Հայոց բանակում սպանված զինծառայողների մայրերին: Յուրաքանչյուրիս 2-3 ժամ լսեցիք, բայց միայն այդքանը: Ճիշտ է՝ ապրիլի 1-ին կալանավորվեց նաեւ որդուս՝ Արտակ Նազարյանի գործով հանցագործ, սպանության ակտիվ մասնակից, «իտոգ տվող» Վահագն Հայրապետյանը, որը մինչ այդ ազատության մեջ էր Մադաթյանի «բարի կամքով»: Բայց միայն նա չէ, որ պետք է կալանավորվեր:

Մինչ այսօր ինձ համար անհասկանալի է մնացել, թե դուք այդպես էլ այդ 10 հատորանոց գործը կարդացիք, թե ոչ: Իսկ մեր երկրորդ հանդիպման ժամանակ դուք ինձ չլսեցիք, պատճառաբանելով, թե փաստաբանի հետ չեմ եկել: Ես չէի եկել օրենքներ քննարկելու: Ես եկել էի ձեզանից պարզաբանում ստանալու Հիլդա Գրինի կազմակերպած հեռուստաշոուի մասին, որին թույլատրվել էր նախաքննության «գաղտնիք» համարվող իրեղեն ապացույցների մասին բարձրաձայնել եւ մնալ անպատիժ: Մի մասնագետ՝ բազմաթիվ կոչումներով, իրեն թույլ տվեց առանց նախաքննական նյութերին ծանոթանալու, իրեն վերագրելով նաեւ դատաձեռագրաբանի կոչում՝ գրել իր հռչակավոր կեղծ «դատահոգեբանական» եզրակացությունը՝ հիմնվելով ընդամենը քննիչի գրած գործի հանգամանքների հակիրճ բովանդակության վրա: Այդ կեղծ «դատահոգեբանական» եզրակացությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր նախաքննությունը ավարտին հասցնելու համար: Չէ որ նախաքննության ակտիվ մասնակիցներից մեկին՝ «երեքաստղանի կարմիր հրեշ» Գագիկ Ուդումյանի նկատմամբ պետք է մեղադրանք հարուցվեր եւ վերցվեր կալանքի տակ, բայց այս հանցագործն ազատվեց պատասխանատվությունից, եւ ազդարարվեց նախաքննության ավարտը:

Պարոն դատախազ, երբեք մի թերագնահատեք դիմացինի խելքն ու կարողությունները եւ մի չարաշահեք նրա համբերությունը՝ անկախ այն բանից, թե դուք որտեղ եք գտնվում՝ վերեւում թե ներքեւում, որովհետեւ ձեր դիրքն էլ հավերժական չէ:

Դեռեւս 2010թ. օգոստոսի կեսերին գրածս բաց նամակը պաշտպանության նախարարին, առանց ունենալու ձեր ասած «իրեղեն ապացույցները», փաստում էի իմ անառարկելի համոզվածությունը, որ իմ որդուն՝ Արտակ Նազարյանին «սպանել են կանխամտածված, միտումնավոր, խմբակային, առանձնահատուկ դաժանությամբ, բազմաթիվ մարմնական վնասվածքներով՝ դիրքերում՝ թշնամու առաջ»՝ ձեռք բարձրացնելով նրա կյանքի իրավունքի վրա:

Ձեզ իրեղեն ապացույցներ են պետք, խնդրեմ, համեցեք:

1. Դեպքից 1 ժամ 25 րոպե անց ՊՆ եւ Գլխավոր Շտաբ ուղարկվել է օպերատիվ տեղեկագիր, համաձայն որի, Արտակ Նազարյանը «ինքնասպանություն» է գործել մարտական հենակետի խրամատում: Եվ դեպքի վայրը փոխվել է: Արտակ Նազարյանի մարմինը հայտնվել է հենակետից 250 մ. հեռավորության վրա գտնվող բարձունքին՝ թշնամու 4 դիպուկահարների կրակակետի տակ, ժայռաբեկորին հենված, գլխարկը գլխին, ավտոմատի փողը բերանում, խզակոթը ոտքերի արանքում:

Հենց այդ «բուտաֆորիական» նկարն էլ հենց առաջին օրը փոխանցվել է մեզ, մարմինը Երեւան բերելու ճանապարհին:

2. Ժայռաբեկորին, որին հենված է որդիս, եւ որն իբրեւ թե դեպքի վայր են հանդիսանում, արյան եւ ուղեղանյութի հետքեր չեն հայտանաբերվել, եւ դա հայտնի է հենց տեղազննությամբ:

3. «Դեպքի վայրի» տեղազննությունը կատարվել է օգոստոսի 28-ին, սպանության հայտարարված օրից մեկ օր հետո, եւ միաժամանակ Canon տեսախցիկով լուսանկարվել է դեպքի վայրը եւ մարմինը դեպքի վայրում: Այնինչ օգոստոսի 27-ին ժամը 15-ի սահմաններում Բերդ քաղաքի հիվանդանոցում կատարվել է մարմնի արտաքին զննություն, իսկ ժամը 21:00-ին մարմինը արդեն Երեւան տեղափոխելու ճանապարհին է եղել: Մինչ այսօր էլ նախաքննական մարմինը խուսափեց մեզ տրամադրել դեպքի վայրում կատարած լուսանկարները, եւ սա եւս խոսուն ապացույց է, որ թաքցնելու բան ունեն:

4. Չի կատարվել հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություն, որը կարող էր բացահայտել այլ անձանց արյուն Արտակի հագուստներին:

5. Արտակ Նազարյանի ավտոմատից ոչ մի կրակոց չի կատարվել մինչեւ քննիչների ժամանումը դեպքի վայր: Այսինքն, եթե անգամ մահվան պատճառը կրակոցն է եղել, այն չի արձակվել Արտակին ամրակցված զենքից: Նրա ստացած պարկուճները նույնությամբ հետ են առգրավվել՝ 3 պահունակը 90 փամփուշտով, 29 փամփուշտ ինքնաձիգի պահունակում եւ եւս մեկ փամփուշտ՝ ինքնաձիգի փամփշտոցում:

Քննիչ Մադաթյանը հանցագործների սխալը մաքրագրելու համար մերկ ձեռքերով վերցնում է ինքնաձիգը, կատարում լիցքաթափում, լիցքավորում եւ փորձնական կրակոց՝ իրեն վերագրելով նաեւ դատաձգաբանի կոչում: Դրա նպատակն ակնհայտ է, եւ կշարադրեմ հաջորդ կետերում:

6. Ինքնաձիգի վրա չի հայտնաբերվել ոչ մի մատնահետք՝ ո՛չ Արտակի, ո՛չ հանցագործների, ո՛չ էլ անգամ քննիչի, որն առանց ձեռնոցների է աշխատել, ինչի մասին ինքն անձամբ մեզ հայտնեց 2010թ. օգոստոսի 3-ին՝ շատերի ներկայությամբ, երբ եկել էր մեր տուն՝ հարցաքննություն անցկացնելու: Մեր հարցին, թե մատնահետքեր վերցվե՞լ են, նա պատասխանեց, որ ոչ, այլապես իր մատնահետքերը կարող էին լինել, քանի որ մերկ ձեռքերով է վերցրել ավտոմատը. այնուհետեւ ավելացրեց, թե ավտոմատը արյունով պատված էր, հնարավոր չէր մատնահետք վերցնել: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ մեզ ցույց տվեցին ավտոմատը, այն մաքուր էր խզակոթից մինչեւ կրակմարիչի կեսը, եւ հետքերը ջանասիրաբար մաքրված էին: Այլապես հայտնի կդառնար, թե ով կամ ովքեր են չկրակված զենքը տեղադրել Արտակի բերանում որպես նաեւ հենարան՝ մարմինը ցած չգլորվելու համար: Անմիջապես էլ նկարել են՝ արժանահավատության համար:

7. Հետեւություն. Արտակ Նազարյանին սպանել են ո՛չ իր ինքնաձիգով, այլապես Մադաթյանը «փորձնական» կրակոց չէր արձակի: Չկրակված ինքնաձիգը ինչպե՞ս ուղարկեր փորձաքննության, երբ նա ուզում էր այն արձանագրել որպես Արտակի մահվան գործիք: Դատաձգաբանը ո՛նց կարող էր չնկատել, որ արնոտ փամփուշտը հանելուց հետո է կատարվել կրակոցը: Նա ոչ մի արձանագրություն չի կազմել ոչ փոխված պարկուճի մասին, ոչ էլ նկատել է ավտոմատից ուշացած կրակոցը:

8. Այդ «փորձնական» կրակոցի իմաստը ոչ միայն գործի նյութերում կրակված ավտոմատ, այլեւ այդ նույն ավտոմատից կրակված փամփուշտ ապահովելն էր: Արտակի մարմնից 1,4 մետր հեռավորությամբ գտել են «78-79» համարի պարկուճ, առգրավել են, փաթեթավորել թիվ 4 փաթեթում, ուղարկել ձգաբանական փորձաքննության: Փորձագետը բացել է փաթեթը եւ, ո՜վ զարմանք, եւ այնտեղից հանել «60-78» համարի պարկուճը եւ կատարել փորձաքննություն՝ այն համեմատելով 5 փորձնական կրակոցներից ստացված պարկուճների հետ: Այսինքն, Մադաթյանն ինքն էլ է համոզված եղել, որ դա սպանություն է, որ Արտակի մոտից գտնված պարկուճը Արտակի զենքից չի կրակված եղել, եւ Մադաթյանն այն փոխարինել է իր իսկ ձեռքով կատարած մեկ փորձնական կրակոցից ստացած պարկուճով:

9. Գնդակի առկայությունը նույնպես խոսուն ապացույցներ էր ներկայացնելու վերն ասվածի մասին, ուստի այդ պատճառով է, որ «չի գտնվել»:

10. Դատաբժիշկը փորձաքննության ժամանակ արված 19 լուսանկար է ներկայացրել դատաբժշկական եզրակացության հետ, սակայն դրանցից միայն 16-ն են տեղադրվել գործում: Ավելին, նույնիսկ նախաքննության ավարտից հետո մեզ այդպես էլ չտրամադրեցին ոչ տեղազննության, ոչ դիազննության լուսանկարները, ինչը նույնպես փաստում է, որ նախաքննական մարմինը շահագրգիռ է գործը կոծկելում:

11. Դատաբժշկական փորձաքննությամբ Արտակ Նազարյանի մարմնական վնասվածքները բաժանվել են երեք (3) խմբի՝ ա./ սպանությունից 3-7 օր առաջ; բ./ սպանությունից 6 ժամ առաջ; գ./ սպանությունից քիչ առաջ, այսինքն՝ դրանք ընդամեը րոպեներ են: Եթե անգամ «3-7 օր առաջ» առաջացած վնասվածքների առկայությունը վերագրենք այն կռիվներին, որոնք ըստ գործում առակա նկարագրության տեղի է ունեցել 19.07.2010-ին՝ համեմված հայկական բանահյուսությանը հայտնի ու անհայտ ամենալկտի հայհոյանքներով, ակնհայտ է հակասություն, քանի որ այդ նույն նկարագրությունների մեջ հիշատակվող կապտուկը, ըստ դատաբժիշկի, առաջացել է մահից 6 ժամ առաջ: Նախաքննական մարմինը չի քննել մահից 6 ժամ առաջ եւ անմիջապես առաջ տեղի ունեցած դեպքերը՝ ջանք չխնայելով ուշադրությունը շեղել դեպի հուլիսի 19-ին տեղի ունեցած դեպքերը: Մինչդեռ այս փաստերը նույնպես վկայում են ակնհայտ սպանության մասին:

12. Չի բացահայտվել նաեւ սպանությունից 1-1,5 ժամ առաջ Նազարյանի «օգտագործած» խմիչքի հանգամանքը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, ստամոքսը դատարկ է եղել, բայց արյան մեջ առկա է եղել 1,8 պրոմիլե սպիրտի պարունակություն, իսկ մեզում՝ 0,7 պրոմիլե՝ արտաթորման (էլմինացիայի) փուլում: Սպիրտի այս քանակը արյան եւ մեզի մեջ համապատասխանում է 250-300 մլ օղու: Ակնհայտ է, որ խմիչք չօգտագործող Արտակին պարտադրել են խմել. քանի որ նա հրաժարվել է, հրեշների ոհմակը ուժով բերանն է լցրել օղին:

13. Դատաբժիշկը մարմնի կիսաքայքայված, ահավոր վիճակի մասին պատճառաբանում է, որ այն 6 ժամ գտնվել է «կիզիչ արեւի տակ»; Ըստ գործին կցված օդերեւութաբանական տվյալների, առավոտվա ժամը 7:50-ից 13:35 եւ այդ ժամերին ջերմաստիճանը Բերդ քաղաքում տատանվել է 17,5 աստիճանից 23,5 աստիճանի միջեւ, իսկ բարձրադիր Ղոզլուում, անկասկած, ջերմաստիճանը մի երկու աստիճան ցածր կլիներ, ուստի մարմինը չէր կարող այդպես քայքայվել: Սա լուրջ կասկածի տակ է դնում որդուս մահվանը վերագրվող օրը եւ ժամը: Համոզված եմ, որ դեպքը տեղի է ունեցել շատ ավելի վաղ:

14. Դատաբժիշկը գիտականորեն չի պարզաբանել մաշկի վրա եղած մաշկազատումների առաջացման պատճառները: Դրանք ջերմայի՞ն ազդեցության հետեւանք են, մինչե՞ւ մահը թե՞ հետմահու տեղափոխության:

15. Նախաքննական մարմինը գնահատական չի տվել Հակոբ Մանուկյանի կատարած եւս մեկ հանցագործությանը, որ կարող էր առնվազն որպես դիակապտություն գնահատվել՝ Արտակ Նազարյանի անշունչ մարմնից նոթատետր գողանալուն եւ այլ սպաների միջոցով նոթատետրը պարտակելուն եւ նրանց հետ կամ մենակ նոթատետրի օրագրային գրառումները ոչնչացնելուն: Գնահատական չի տրվել նաեւ օրագրային գրառումներ պարունակող կանաչ տետրի ոչնչացմանը:

16. Նախաքննական մարմինը գնահատական չի տվել նաեւ գումարտակի հրամատար Միշա Գաբրիելյանի եւ շտաբի պետ Միհրան Նաջարյանի կողմից գողոնը՝ նոթատետրը 12-13 օր պարտակելուն, միջից արժեքավոր էջեր, այն է՝ իրեղեն ապացույց ոչնչացնելուն, «ինքնասպանության գրություն» կեղծելուն, եւ վերջապես՝ Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը խախտելուն: Նրանց կողմից ակնհայտ է «ինքնասպանության» վարկածը ապացուցելու շահագրգռությունը: Մի՞թե տրամաբանական չէ, որ եթե այդ գրությունն առաջին օրվանից լիներ, այն անմիջապես կհանձնեին նախաքննական մարմնին՝ իրենց փրկելու համար քրեական պատասխանատվությունից: Էլ չեմ ասում, որ գազանային մականունով Գագիկ Ուդումյանին, որին բոլորը ճանաչում են որպես «երեքաստղանի կարմիր հրեշ» ազատեցին ոչ միայն սպանություն գործելու, այլեւ Հակոբ Մանուկյանին գողության դրդման համար:

Հանցագործների այս ոհմակը ոչ միայն չպատժվեց, այլեւ մնաց իր տեղում՝ ծառայության մեջ:

Արտակ Նազարյանի վնասվածքները բազմաթիվ են՝ սկսած կապտուկներից, արյունազեղումներից, քերծվածքներից, վերքերից, կոտրվածքներից մինչեւ մաշկազատված տեղամասեր, որոնք արդյունք են հարբած, գուցե նաեւ «թմրած» հանցագործ սպաների կատարած ոճրագործության, եւ նրանք առ այսօր գտնվում են ազատության մեջ եւ չեն ստացել իրենց արժանի պատիժը:

Ժողովրդական ասացվածքն ասում է. «Չկա չարիք՝ առանց բարիք»: Այն, որ նախաքննական մարմինը մեզ հեռու է պահել նախաքննության ընթացքից, զրկել է իրեն մեր միջնորդությունների միջոցով իր սխալները «սրբագրելուց», ինչի համար ստիպված կավելացներ գործի ծավալը՝ «ինքնասպանության» վարկածը մինչեւ վերջ հասցնելու համար:

«Ինքնասպանության» վարկածում մեզ համոզելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան առաջին իսկ օրից:

Այս ապականված գործը արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Այդ ընթացքում արդեն երեք անգամ է՝ դատական նիստերը «բարեհաջող» տապալվել են՝ մեղադրյալների ներկայությունը չապահովելու պատճառով:

Պարոն դատախազ, այստեղ իմ բարձրացրած հարցերը առնվազն երկու բան են մատնանշում. 1. Կատարվել է հանցավոր եւ կեղծ նախաքննություն; 2. Գործը պետք է վերադարձվի նախաքննության՝ բարձրացված եւ մի շարք այլ կարեւորագույն հարցերի պատասխանները տալու համար: Թեեւ դուք որդուս գործով քննարկում էիք հրավիրել ձեզ մոտ՝ առանց իմ՝ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայության եւ այնուհետեւ հայտարարել, թե բավարարել եք տուժող կողմի մտահոգությունները, սակայն ինչպես տեսնում եք, ոչ միայն չեք բավարարել, այլեւ հակառակը՝ ավելի եք խորացրել: Եթե ոչ դուք, ապա դատավոր Մարդանյանը պետք է ողջամտություն ցուցաբերի եւ կեղծիքներով ողողված գործը հետ ուղարկի նախաքննական մարմնին՝ բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու, սպանության կատարողներին ի հայտ բերելու եւ նրանց կատարած ոճրագործության արժանի պատժի արժանացնելու համար, այն է՝ ցմահ ազատազրկում:

Հասմիկ Հովհաննիսյան

Տուժողի իրավահաջորդ, Արտակ Նազարյանի մայր

------------------------------------------------

до каких пор все это будет продолжаться?

суки...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 49
  • Создано
  • Последний ответ
6. Ինքնաձիգի վրա չի հայտնաբերվել ոչ մի մատնահետք՝ ո՛չ Արտակի, ո՛չ հանցագործների, ո՛չ էլ անգամ քննիչի, որն առանց ձեռնոցների է աշխատել, ինչի մասին ինքն անձամբ մեզ հայտնեց 2010թ. օգոստոսի 3-ին՝ շատերի ներկայությամբ, երբ եկել էր մեր տուն՝ հարցաքննություն անցկացնելու: Մեր հարցին, թե մատնահետքեր վերցվե՞լ են, նա պատասխանեց, որ ոչ, այլապես իր մատնահետքերը կարող էին լինել, քանի որ մերկ ձեռքերով է վերցրել ավտոմատը. այնուհետեւ ավելացրեց, թե ավտոմատը արյունով պատված էր, հնարավոր չէր մատնահետք վերցնել: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ մեզ ցույց տվեցին ավտոմատը, այն մաքուր էր խզակոթից մինչեւ կրակմարիչի կեսը, եւ հետքերը ջանասիրաբար մաքրված էին: Այլապես հայտնի կդառնար, թե ով կամ ովքեր են չկրակված զենքը տեղադրել Արտակի բերանում որպես նաեւ հենարան՝ մարմինը ցած չգլորվելու համար: Անմիջապես էլ նկարել են՝ արժանահավատության համար:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

у меня возник вопрос: по сути кто больше враг армянской государствености Ванян - на идиотизме которого азики делают какой то процент своего ПР-а, или этот следак... действия которого остовляют безнаказанным виновников смерти офицера армянской армии???

безнаказанность творит чудеса (с)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Բաց «ֆաքս-2» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

28/11/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ մեծ ատելությամբ եք լցված ֆաքսի ապարատների հանդեպ, այնուամենայնիվ շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն կերպ լրջորեն նախապատրաստվելը չէր խանգարի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Եվ այսպես.

-Ինչո՞ւ 2006 թվականի ամռանը ՀՀ Կենտրոնական բանկի առաջարկությամբ կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց դադարեցնել «Նաիրիտ» գործարանի աշխատանքային նորմալ ընթացքը և գործարանի բաժնեթղթերը վաճառքի անվան տակ նվիրաբերվեցին քիմիական արդյունաբերության ոլլոլոլորտում (ծանո՞թ բառ է…) պատմություն և փորձառություն չունեցող «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը: Եվ այս ամենը այն պարագայում, երբ գործարանը տնօրենության բարեխիղճ աշխատանքի արդյունքում արդեն խնդիրներ չուներ ո՛չ ֆինանսական և ո՛չ սպառման հարցերում, ստացված էր կաուչուկի մեծ խմբաքանակի համար կանխավճար և անխափան արտադրության համար առկա էին բոլոր հումքերը:

Հաջորդ հարցը.

Հիշեցնեմ, որ դուք, ս.թ. հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարեցիք, որ «Նաիրիտում» հարկավոր է իրականացնել աուդիտորական ստուգումներ, որպեսզի ունենաք գործարանի ամբողջական ֆինանսական պատկերը, քանի որ «Նաիրիտը» կառավարելու համար մայիսին օպերատորի մրցույթ էր հայտարարվել և օպերատորը պետք է հստակ պատկերացում ունենա գործարանի իրական ֆինանսական վիճակի մասին: Այդ կապակցությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարվեց իրականացնել ֆինանսական ստուգումներ և ներկայացնել եզրակացություն: Ֆինանսական ստուգումների ժամանակ, երբ բացահայտվեցին լուրջ ֆինանսական խախտումներ, Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին, իսկ Հանձնաժողովը, իր հերթին, ներկայացրեց միջանկյալ հաշվետվություն՝ կատարված իրավախախտումների վերաբերյալ:

Այդ խախտումներից մեկը, մասնավորապես, վերաբերում էր «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն, այժմ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» (նախկինում «Մահուդի գործարան») ընկերության հետ կատարված գործարքին: Այսպես` Վահան Մելքոնյանը «Մեգատեքս» ՍՊԸ գրավ է դնում ԱՊՀ Միջպետական բանկում և չի վճարում վերցված վարկի դիմաց, արդյունքում «Մեգատեքսն» անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: 2009 թվականին «Նաիրիտը» ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ, չգիտես ինչու, 3,7 միլիարդ դրամով ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած վարկի հաշվին գնում է «Մեգատեքսի» բաժնետոմսերը` նույն ԱՊՀ Միջպետական բանկից: Հիշեցման կարգով նշեմ, որ 2009 թվականի մայիսին տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ նույն Վահան Մելքոնյանը նշում էր 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ «Նաիրիտ» գործարանը գնում է մեկ այլ գործարանի բաժնետոմսեր, որի պրոֆիլը կապ չունի «Նաիրիտի» հետ և վճարում դրա դիմաց շուրջ 12 միլիոն դոլար:

Հարց.

-Ինչո՞ւ «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնետեր հանդիսացող ՀՀ Կառավարությունը ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ունենալով տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչը, որը քաջատեղյակ էր գործարանի ծանր ֆինանսական վիճակի մասին, տվել է համաձայնություն «Նաիրիտ» գործարանի ոլորտին առնչություն չունեցող «Մեգատեքս» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վարկային միջոցներով ձեռք բերելու համար: Դուք որպես ՀՀ վարչապետ եղե՞լ եք տեղեկացված, թե՞ գործարքը կատարվել է առանց ձեր իմացության կամ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն աշխատող ձեր եղբայրը ընտանեկան զրույցների ժամանա՞կ էլ չի տեղեկացրել գործարանը սննկացման տանող անիմաստ գործարքի մասին…

Այժմ անցնենք հաջորդ խախտմանը:

Իմ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆիննախի նույն ակտում հաջորդ հայտնաբերված ֆինանսական խախտումը կապված է պարսկական NUMARD TRADING LTD կազմակերպությանը, որը 2010թ. հաղթել է «Նաիրիտի» դեմ 4.9 մլրդ դրամի պահանջի վերաբերյալ դատը: Ֆիննախի աուդիտը պարզել է, որ «Նաիրիտի» ղեկավարությունը միտումնավոր է պարտվել բավականին անհիմն պահանջ ներկայացրած պարսկական այդ կազմակերպությանը` նույնիսկ չբողոքարկելով դատարանի վճիռը: Այդ 4.9 մլրդ դրամը մինչ այս պահը որպես պարտք «նստած» է «Նաիրիտի» վրա (անհասկանալի կամ ավելի ճիշտ շատ պարզ պատճառով պարսկական ընկերությունը մինչ օրս չի դիմել ԴԱՀԿ-ին գումարը բռնագանձելու պահանջով): Միայն լրատվամիջոցների ահազանգումներից հետո` հավանաբար ֆինանսների նախարարության ցուցումով «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը բողոք ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ դատարան` ընդդեմ ուժի մեջ մտած վճռի:

Հարց.

-Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովի կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված ստուգումների հիման վրա գրված միջանկյալ ակտը, որում արձանագրված են նմանատիպ բազմաթիվ ֆինանսական խախտումներ, մինչ օրս չեն ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի «Նաիրիտ» գործարանի հետ կապված «մութ» պատմությունները դառնան թափանցիկ և դուք էլ հետագայում կարողանաք լուսաբանել նշված փաստերը:

Առայժմ այսքանը: Մնացածը՝ հաջորդ դասին…

ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան,

համատեղության կարգով

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության

գործադիր-փոխատենապետ,

ՀՌԱԿ ատենապետ

---------------------------------------------------------

я вполне допускаю, что вас г-н Т. Саркисян заказали... но ведь нет дыма без огня... заказали вас красиво... вас обвиняют в отмывании денег... больших денег г-н Т. Саркисян... (если вы не поняли)

но тут есть нечто другое... если все подтвердится то вас должны судить еще и за предательство... В блокадной Армении нанести такой урон экономике...

как вы спите г-н Варчапет? Кошмары не снятся?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 133 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    133 гостя
    Дрейфус_ Rubik Vito irrenna stephanie S Firefly
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...